(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0685.060716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2016 թվականի N 685-Ն
i
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 107-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել երկրորդային հումքի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման կիրառության իմաստով երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտադրության և սպառման թափոններ համարվող` սույն որոշման ցանկում ներառված ապրանքները, այդ թվում` արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի «Երկրորդային հումքի ցանկը հաստատելու մասին» N 107-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի գործողությունը տարածվում է 2015 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հունիսի 30-ի
N 685-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ
1. Թղթի և ստվարաթղթի թափոններ
2. Գունավոր և սև մետաղների ջարդոն ու թափոններ
3. Պոլիմերային նյութերի թափոններ
4. Ապակու և ապակյա իրերի ջարդոն ու թափոններ, այդ թվում` գործածության մեջ եղած ապակյա տարաներ
5. Տեքստիլ թափոններ
6. Հանքային և սինթետիկ յուղերի թափոններ
7. Ռեսուրսը սպառած էլեկտրական մարտկոցներ
8. Էլեկտրատեխնիկան և էլեկտրոնային սարքավորումների ու դրանց մասերի ջարդոն և թափոններ
9. Շինարարական թափոններ
10. Փայտանյութի թափոններ
11. Ռետինե թափոններ