(ուժը կորցրել է 25.10.17 թիվ 454-Ն որոշում)
i
600.0123.020616
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 06 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016180
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 2016 թվականի N 123-Ն
i
ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԵՏԱԳԱ ԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ`
ա) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար սահմանված երաշխիքային ժամկետը որոշ արտադրող կայանների համար ավարտվում է 2016 թվականի ընթացքում, իսկ արդեն իսկ ավարտվածների մասով` տարաժամկետումը լրանում է 2016 թվականի հուլիսի 1-ին,
բ) Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «թ» կետերի համաձայն` էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից են` տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործումը և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման ապահովումը,
i
գ) Օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի կողմից օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարման գործառույթի իրականացումն ապահովվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց միջև փոխհարաբերությունների կարգով նախատեսված համակարգի ռեժիմների տարեկան պլանավորման սկզբունքի հիման վրա, և
հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` փոքր հիդրոէլեկտրակայաններում և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ էլեկտրակայաններում արտադրվող էլեկտրական էներգիայի գնման երաշխիքային ժամկետի ավարտից հետո արտադրվող էլեկտրական էներգիան ենթակա է գնման էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի կողմից տնտեսական կարգավարման շրջանակում իրականացվող համակարգի ռեժիմների տարեկան պլանավորման սկզբունքով:
2. Էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող անձին` ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված կայաններից առաքված էլեկտրական էներգիան որևէ ժամանակահատվածում էլեկտրաէներգետիկական ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշռի փակողը լինելու դեպքում հաշվառումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի մարտի 19-ի N 55-Ա որոշման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: