Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱ ...

01.12.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.06.2016  -ից մինչեւ   01.12.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.11.2018 թիվ 1225-Ն որոշում)

i

040.0531.300516

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2016 թվականի N 531-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ` ՆԱԽՔԱՆ ՆՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ՄԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՀՕԳՈՒՏ ՄԱՍՆԱԿՑԻ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 824-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը` նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները, հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի «Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը` իրենց մշտական բնակության երկիր վերադարձող Հայաստանում աշխատող օտարերկրացիներին կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 824-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի մայիսի 26-ի

N 531-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ` ՆԱԽՔԱՆ ՆՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ՄԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՀՕԳՈՒՏ ՄԱՍՆԱԿՑԻ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում մասնակցի դիմումի հիման վրա նրա կենսաթոշակային ֆոնդի փայերի` նախքան նրա կենսաթոշակային տարիքը լրանալը մարումից առաջացած միջոցները մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգին և պայմաններին առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) անձը հաստատող փաստաթուղթ`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,

բ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,

գ. օտարերկրյա քաղաքացիների համար (այդ թվում` օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված մասնակցի համար)` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը (միջազգայնորեն ճանաչված), Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթղթերը (մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը)` անկախ դրանց վավերականության ժամկետից,

դ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

ե. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը.

2) սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով:

3. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում, մինչև մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալը, նրա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում մասնակցի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները`

1) մասնակիցը վերադարձել է իր մշտական բնակության երկիր.

2) տվյալ օտարերկրյա պետությունում մասնակիցն անդամակցում է կուտակային կենսաթոշակային համակարգի.

3) մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն օբյեկտիվորեն հնարավոր է փոխանցել օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքում մասնակիցը դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները համապատասխան օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու համար պայմանների առկայությունը հավաստող տեղեկանք (այսուհետ` հավաստող տեղեկանք) ստանալու համար: Դիմումում նշվում է`

1) մասնակցի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

3) քաղաքացիությունը.

4) մասնակցի բնակության վայրի հասցեն օտարերկրյա պետությունում.

5) այն բնակության վայրի հասցեն, որով պետք է առաքել հավաստող տեղեկանքը (կամ մերժելու մասին որոշումը) կամ այն անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ում պետք է հանձնել հավաստող տեղեկանքը (կամ մերժելու մասին որոշումը).

6) եթե դիմումը ներկայացրել է մասնակցի լիազորած անձը` դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն:

5. Դիմումին կից ներկայացվում է նաև`

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, եթե դիմումատուն մասնակիցը չէ.

2) մասնակցի` օտարերկրյա քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը (կամ դրա պատճենը), առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակության իրավունքը հավաստող (հավաստած) փաստաթղթերը (մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը) կամ դրանց պատճենները` անկախ վավերականության ժամկետից:

6. Դիմումին կից ներկայացվում են նաև փաստաթղթեր, որոնցում առկա են հետևյալ տեղեկությունները.

1) օտարերկրյա պետությունում մասնակցի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգի անվանումը, այդ համակարգի կառավարումն իրականացնող պետական (հանրային) մարմնի կամ ոչ պետական կազմակերպության` ակտիվների կառավարչի, ապահովագրական ընկերության կամ համապատասխան այլ ֆինանսական կազմակերպության (այսուհետ` համապատասխան կազմակերպության) անվանումը, գտնվելու վայրի հասցեն.

2) համապատասխան կազմակերպության կամ կազմակերպության մատնանշած այն բանկային հաշվի համարը, որին մասնակիցների ռեեստրը վարողը պետք է փոխանցի մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման արդյունքում ստացված միջոցները.

i

3) այն բանկի անվանումը և SWIFT/BIC (Սվիֆտ/ԲիԱյՍի) կոդը, որտեղ գտնվում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված բանկային հաշվի համարը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի N 171-Ն որոշմամբ սահմանված` ազատ փոխարկելի արտարժույթների կազմի մեջ մտնող արտարժույթը (ISO (ԻՍՈ) կոդը), որով մասնակիցների ռեեստրը վարողը պետք է փոխանցի մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման արդյունքում ստացված դրամական միջոցները.

4) համապատասխան կազմակերպության հավաստումը, որ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումից առաջացած միջոցները այդ կազմակերպության հաշվին փոխանցվելու դեպքում տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվելու են մասնակցի անվամբ:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունը հաստատող` համապատասխան կազմակերպության կամ այլ իրավասու կազմակերպությունների տված փաստաթղթերը ներկայացվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հյուպատոսական կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի:

8. Նախարարությունը սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումի օրինակելի ձևի էլեկտրոնային տարբերակը (հեշտությամբ տպելու և ձեռքով լրացնելու համար նախատեսված տարբերակով) տեղակայում է նախարարության պաշտոնական www.mlsa.am կայքէջում:

9. Հիմք ընդունելով դիմումը և կից ներկայացված տեղեկատվությունը (փաստաթղթերը)` նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների (այդ թվում` արխիվացված տվյալների) և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա նույնականացնում է մասնակցին և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) տրամադրել հավաստող տեղեկանքը.

2) մերժել հավաստող տեղեկանքը տրամադրելը.

3) իրականացնել լրացուցիչ միջոցառումներ:

10. Նախարարությունը հավաստող տեղեկանքը տրամադրելու որոշում կայացնելու դեպքում կազմում է տեղեկանքը` 2 օրինակից:

11. Հավաստող տեղեկանքի օրինակներին կցվում են սույն կարգի 6-րդ կետում նշված` դիմումին կից ներկայացված բոլոր փաստաթղթերի պատճենները:

12. Նախարարությունը հավաստող տեղեկանքի մեկ օրինակը (ներառյալ` դիմումը և կցված փաստաթղթերի պատճենները) փոստային առաքմամբ ուղարկում է մասնակիցների ռեեստրը վարողին, իսկ մյուս օրինակը (ներառյալ` կցված փաստաթղթերի պատճենները) պատվիրված նամակի միջոցով առաքում է սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված հասցեով կամ առձեռն (ստորագրությամբ) հանձնում է մասնակցին կամ սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձին: Հավաստող տեղեկանքում նշվում է`

1) մասնակցի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

3) քաղաքացիությունը.

4) մասնակցի բնակության վայրի հասցեն օտարերկրյա պետությունում.

5) համապատասխան կազմակերպության անվանումը, գտնվելու վայրի հասցեն.

6) հավաստող տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը:

13. Նախարարությունը մերժում է հավաստող տեղեկանքի տրամադրումը, եթե`

1) ներկայացված տվյալներով հնարավոր չէ նույնականացնել մասնակցին.

2) մասնակիցը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

3) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը մասնակցին հատկացրել է Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ (մասնակիցը ունի Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք).

4) ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունը բավարար չեն հավաստող տեղեկանք տրամադրելու համար (առկա չեն սույն կարգի 3-րդ կետում նշված պայմանները) և հնարավոր չէ համապատասխան մարմնին կատարել լրացուցիչ հարցում (ներկայացված չեն համապատասխան մարմնին հարցում կատարելու համար բավարար տվյալներ).

5) սույն կարգի 14-րդ կետում նշված որոշման մասին պատվիրված նամակի միջոցով սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված հասցեով տեղեկացնելուց հետո եռամսյա ժամկետում լրացուցիչ փաստաթղթեր (տեղեկություններ) չեն ներկայացվել:

14. Նախարարությունն ընդունում է լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու մասին որոշում, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունը բավարար չեն հավաստող տեղեկանք տրամադրելու համար (առկա չեն սույն կարգի 3-րդ կետում նշված պայմանները) և անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր (տեղեկատվություն): Սույն կարգի 13-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետը կիրառվում է լրացուցիչ փաստաթղթեր (տեղեկություններ) ներկայացնելու օրվանից:

15. Նախարարությունը սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված որոշումն ընդունելու դեպքում դրա մասին պատվիրված նամակի միջոցով ծանուցում է սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված հասցեով կամ ծանուցումն առձեռն (ստորագրությամբ) հանձնում է մասնակցին կամ սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձին: Սույն կետում նշված ծանուցման մեջ նշվում են մերժման պատճառները (ներկայացման ենթակա լրացուցիչ տեղեկատվությունը կամ փաստաթղթերը, դրանց ներկայացման ժամկետները և չներկայացնելու հետևանքները):

i

16. Մասնակիցը հավաստող տեղեկանքը նախարարությունից ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի N 171-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում այդ որոշմամբ սահմանված ձևի դիմումը` մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու վերաբերյալ:

17. Մասնակիցների ռեեստրը վարողը հավաստող տեղեկանքի մեկ օրինակը (կից ներկայացված փաստաթղթերի պատճենները) և սույն կարգի 16-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերում ներառված բանկային հաշվին:

18. Սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքում արտարժույթի փոխարկման, այլ պետություն դրամական փոխանցում կատարելու բոլոր ծախսերը` ներառյալ թղթակից բանկերի միջնորդավճարները, գանձվում են մասնակցի միջոցներից:

i

19. Մասնակիցների ռեեստրը վարողն օտարերկրյա պետության բանկային հաշվին փոխանցումն իրականացնելուց հետո, իրեն սպասարկող բանկի տրամադրած տեղեկությունների հիման վրա, փոխանցումը կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի N 171-Ն որոշմամբ սահմանված ձևի դիմումում էլեկտրոնային հասցե նշած լինելու դեպքում այդ հասցեով ծանուցում է նրա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված միջոցների, փոխանցված գումարի (նշելով արտարժույթը) և դրամական փոխանցում կատարելու բոլոր ծախսերի չափերի մասին:

20. Սույն կարգի համաձայն` մասնակիցների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացրած փաստաթղթերը նախարարությունում պահվում են 10 տարի:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2016
N 531-Ն
Որոշում