Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

09.08.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.08.1993  -ից մինչեւ   09.08.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «23» հունիսի 1993թ. Հ.Ն-0883-I

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինծառայողները, ինչպես նաև այլ անձինք:

 

ՀՈԴՎԱԾ 3. Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական վարչությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4. Մարտական ծառայության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Արիության մեդալից հետո:

 

 

pin
ՀՀ 26.07.1993
N ՀՕ-66 օրենք