(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում նվազագույն և միջին աշխատավարձի հարաբերակցությունը կարգավորելու, որոշ կատեգորիայի նպաստ ստացողների պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման նպատակով, որոշում եմ.
i
1. 1994 թվականի հոկտեմբերի 1-ց Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 230 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր սահմանամերձ բնակավայրերում` 253 դրամ:
Բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների, համաձայն տարիֆային դրույքի նվազագույն չափերի սահմանել`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 1,25 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,50 դրամ.
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,79 դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 1,50 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,62 դրամ.
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,98 դրամ:
(1-ին կետն ուժը կորցրել է 24.11.94 ՆՀ- հրամանագիր)
2. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների, աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարների չափերին սահմանել 104 դրամ հավելում:
3. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից հետո նոր նշանակվող ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում` տարիքային աշխատանքային կենսաթոշակների և հաշմանդամների կենսաթոշակների, ինչպես նաև ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների չափերը, դրանց տրվող հավելումները որոշվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` նվազագույն աշխատավարձի չափին ավելացնելով 251 դրամ հավելում` ստացված գումարն ընդունելով որպես հաշվարկման հիմք:
4. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից հետո նոր նշանակվող զինծառայողների կենսաթոշակների, դրանց տրվող հավելումների, ինչպես նաև զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական կենսաթոշակների չափերը որոշվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նվազագույն աշխատավարձի չափին ավելացնելով 251 դրամ հավելում` ստացված գումարն ընդունելով որպես հաշվարկման հիմք:
i
5. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ- տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափը սահմանել 200 դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 220 դրամ:
(5-րդ կետն ուժը կորցրել է 24.11.94 ՆՀ- հրամանագիր)
6. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպաստի չափը սահմանել 250 դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 275 դրամ:
(6-րդ կետն ուժը կորցրել է 24.11.94 ՆՀ- հրամանագիր)
7. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 200 դրամ:
(7-րդ կետն ուժը կորցրել է 24.11.94 ՆՀ- հրամանագիր)
8. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարել նպաստ` ամսական 200 դրամի չափով:
(8-րդ կետն ուժը կորցրել է 24.11.94 ՆՀ- հրամանագիր)
9. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 200 դրամ:
(9-րդ կետն ուժը կորցրել է 24.11.94 ՆՀ- հրամանագիր)
10. Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի թիվ 352, սեպտեմբերի 5-ի թիվ 361 հրամանագրերով բարձրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի թիվ 313 որոշմամբ սահմանված աշխատավարձերի, կենսաթոշակների, կրթաթոշակների և նպաստների չափերը չեն փոփոխվում:
i
11. Ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովում է սեփական եկամուտների հաշվին:
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վերանայել սպայական կազմի և ենթասպայական կազմի համար պարենամթերքների փոխհատուցման հավելման չափը.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն հրամանագրի պահանջներին:
13. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» հրամանագրի 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերը:
30 սեպտեմբերի 1994 թ.
ՆՀ-377