Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵ ...

12.04.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.11.1999  -ից մինչեւ   12.04.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 12.04.01 թիվ 282 որոշում)

i

041.0670.271099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 670

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ստեղծել պետական գույքի կառավարելիությունը և դրա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համապատասխան տեղեկություններն ամփոփող և առաջարկությունները մշակող հանձնաժողով (այսուհետև հանձնաժողով) և հաստատել նրա կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ներկայացնել`

ա) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում պետական սեփականության հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) մասին` համաձայն N 1 հավելվածի.

բ) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) և հիմնարկների միկրոտնտեսական առանձին ցուցանիշների մասին` համաձայն N 2 հավելվածի.

գ) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված գույքի մասին` համաձայն N 3 հավելվածի.

դ) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետության լիազոր ներկայացուցիչների մասին` համաձայն N 4 հավելվածի.

ե) առաջարկություններ պետական մասնակցության առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) օգտագործման, ինչպես նաև պետության լիազոր ներկայացուցիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին 51-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ներկայացնել տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերում պետական բաժնեմասի վերաբերյալ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ներկայացնել տեղեկություններ`

ա) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) և հիմնարկների գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դատարանների վճիռների ու որոշումների մասին` համաձայն N 5 հավելվածի.

բ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները (ձեռնարկությունները) և հիմնարկները սնանկ ճանաչելու վարույթ սկսելու վերաբերյալ դատարանների վճիռների մասին` համաձայն N 6 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկություններն ու առաջարկություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել ամփոփ տեղեկություններ և առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման, ինչպես նաև պետության լիազոր ներկայացուցիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին 15-օրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ`

ա) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) պետության լիազոր ներկայացուցիչների

ատեստավորման և ընտրության կարգի մասին ներառելով նրանց մասնագիտական որակավորման և աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշները.

իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության մասին.

բ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում պետական գույքի հետագա օգտագործման տարբեր ձևերի (իրավաբանական և ֆիզիկական անձանց հավատարմագրային կառավարման կամ վարձակալության հանձնման, մասնավորեցման և այլն) վերաբերյալ:

7. Հանձնաժողովին սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերում նշված տեղեկությունների ու տեղեկությունների հիման վրա 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) օգտագործման, ինչպես նաև պետության լիազոր ներկայացուցիչների (ֆիզիկական անձանց) գործունեության արդյունավետության բարձրացման միջոցառումների ժամանակացույց նշելով ընդունվելիք օրենսդրական և այլ իրավական ակտերը, կատարողները և կատարման ժամկետները:

8. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) սույն որոշման 6-րդ կետում նշված իրավական ակտերի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում դրանց համապատասխան ատեստավորել ու նշանակել պետության լիազոր ներկայացուցիչներ և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի պահանջների կատարումն ապահովելու համար.

գ) 10-օրյա ժամկետում քննության առնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության նախապատրաստած պետական գույքի կառավարման հայեցակարգի նախագիծը և դրա վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել հանձնաժողովին:

9. Հանձնաժողովին`

ա) 10-օրյա ժամկետում պետական գույքի կառավարման հայեցակարգի նախագիծը հրապարակել մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով.

բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, մարզպետներից, Երևանի քաղաքապետից և գիտական շրջանակներից ստացված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա լրամշակված պետական գույքի կառավարման հայեցակարգի նախագիծը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 27-ի N 670

որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

պետական գույքի կառավարելիությունը և դրա օգտագործման

արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համապատասխան

տեղեկություններն ամփոփող և առաջարկությունները

մշակող հանձնաժողովի

 

    Պ. Ղալթախչյան              - ՀՀ սեփականաշնորհման նախարար

                                 (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Ասլիկյան                - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

                                 (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

    Ա. Եղիազարյան              - ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ

                                 կառավարության աշխատակազմի տնտեսական

                                 վարչության պետի պարտականությունները

                                 կատարող

    Գ. Մարտիրոսյան             - ՀՀ վարչապետի խորհրդական

    Գ. Մալխասյան               - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Ա. Մարկոսյան               - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

    Վ. Մկրտչյան                - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  

                                 նախարարի տեղակալ

    Վ. Գաբրիելյան              - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

    Լ. Գյումիշյան              - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական

                                 ենթակառուցվածքների վարչության պետ

    Մ. Թոփուզյան               - ՀՀ կառավարության աշխատակազմի

                                 իրավաբանական վարչության պետ

    Տ. Մուկուչյան              - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և  

                                 վերլուծության նախարարության

                                 նախարարության վարչության պետ

    Ռ. Աբգարյան                - ՀՀ ֆինանսների նախարարության վարչության

                                 պետ

    Թ. Դիլանյան                - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  

                                 նախարարության վարչության պետ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 27-ի N 670

որոշման

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում

(ձեռնարկություններում) և հիմնարկներում պետական

սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի

(բաժնեմասի) մասին

 

_________________________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

.________________________________________________________________________.

|NN | Առևտրային   |Իրավաբանական| Ճյուղը,|Կանոնադրական|     Պետական       |

|ը/կ| կազմակեր-   | հասցեն և   |գործու- | հիմնադրամի |  սեփականություն   |

|   |պության (ձեռ-|գործունեու- |նեության|մեծությունը |    հանդիսացող     |

|   |նարկության), | թյան վայրը | ոլորտը |   (նշել    |   բաժնետոմսերը    |

|   |  հիմնարկի   |            |        |  կատարված  |   (բաժնեմասը)     |

|   |անվանումները |            |        |  փոփոխու-  |___________________|

|   |             |            |        | թյունները  |հազ. դրամ|  տոկոս  |

|___|_____________|____________|________|____________|_________|_________|

|___|_____________|____________|________|____________|_________|_________|

|___|_____________|____________|________|____________|_________|_________|

|___|_____________|____________|________|____________|_________|_________|

|___|_____________|____________|________|____________|_________|_________|

.________________________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ - ՆԱԽԱՐԱՐ                          Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 27-ի N 670

որոշման

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների

(ձեռնարկությունների) և հիմնարկների միկրոտնտեսական

առանձին ցուցանիշների մասին

 

_________________________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

.________________________________________________________________________.

|NN |Առևտրային |Արտադրանքի         |Հաշվեգրային       |Շահութաբերությունն|

|ը/կ|կազմակեր- |(ծառայության)      |մեթոդով           |ըստ ծախսերի`      |

|   |պության   |իրացման ծավալը`    |հաշվարկված        |հունվարի 1-ի      |

|   |ձեռնարկու-|հունվարի 1-ի       |շահույթի (վնասի)  |դրությամբ (տոկոս) |

|   |թյան)     |դրությամբ (հազ.    |ծավալը` հունվարի  |                  |

|   |հիմնարկի  |դրամ)              |1-ի դրությամբ     |                  |

|   |անվանում- |                   |(հազ. դրամ)       |                  |

|   |ները      |                   |                  |                  |

|___|__________|___________________|__________________|__________________|

|   |          |97թ.|98թ.|99թ.|07. |97թ.|98թ.|99թ.|07.|97թ.|98թ.|99թ.|07.|

|   |          |    |    |    |99թ.|    |    |    |99թ|    |    |    |99թ|

|___|__________|____|____|____|____|____|____|____|___|____|____|____|___|

|___|__________|____|____|____|____|____|____|____|___|____|____|____|___|

|___|__________|____|____|____|____|____|____|____|___|____|____|____|___|

|___|__________|____|____|____|____|____|____|____|___|____|____|____|___|

.________________________________________________________________________.

.___________________________________________________________.

|Վճարված            |Աշխատողների թիվը`  |ՀՀ պետական բյուջե  |

|շահաբաժինները, այդ |հունվարի 1-ի       |և  սոցհիմնադրամ    |

|թվում պետությանը,  |դրությամբ          |վճարումները`       |

|հունվարի 1-ի       |                   |հունվարի 1-ի       |

|դրությամբ (հազ.    |                   |դրությամբ (հազ.    |

|դրամ)              |                   |դրամ)              |

|                   |                   |                   |

|                   |                   |                   |

|___________________|___________________|___________________|

|97թ.|98թ.|99թ.|07. |97թ.|98թ.|99թ.|07. |97թ.|98թ.|99թ.|07. |

|    |    |    |99թ.|    |    |    |99թ.|    |    |    |99թ.|

|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

.___________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ - ՆԱԽԱՐԱՐ                          Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 27-ի N 670

որոշման

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում

(ձեռնարկություններում) և հիմնարկներում վարձակալության

և հավատարմագրային կառավարման հանձնված գույքի մասին

 

_________________________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

._____________________________________________________________________.

|NN |Վարձատուն կամ  |Վարձակալի |Վարձակալի |Վարձակալի |Վարձակալության  |

|ը/կ|հավատարմագրային|(հավատար- |(հավատար- |(հավատար- |(հավատարմագրային|

|   |կառավարման     |մագրային  |մագրային  |մագրային) |կառավարման)     |

|   |հանձնողը       |կառավարիչ)|կառավարիչ)|պայմանագրի|առարկան, արժեքը |

|   |               |անվանումը |հասցեն    |կնքման և  |(տարածքի դեպքում|

|   |               |          |          |ավարտի    |նշել մակերեսը)  |

|   |               |          |          |տարեթվերը |                |

|___|_______________|__________|__________|__________|________________|

|___|_______________|__________|__________|__________|________________|

|___|_______________|__________|__________|__________|________________|

|___|_______________|__________|__________|__________|________________|

._____________________________________________________________________.

.______________________________.

| Վարձակալական  | Վարձակալական |

| տարեկան վճարի | վճարն ու՞մ է |

| չափը (հազ.    | վճարվում     |

| դրամ)         |              |

|_______________|______________|

|_______________|______________|

|_______________|______________|

|_______________|______________|

.______________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ - ՆԱԽԱՐԱՐ                          Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հավելված N 4

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 27-ի N 670

որոշման

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում

պետության լիազոր ներկայացուցիչների մասին

 

_________________________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

.________________________________________________________________________.

|NN |   Պետական     |Ընկերության| Ընկերության | Երբ և  ինչ |  Պետության  |

|ը/կ|մասնակցությամբ |  խորհրդի  |խորհրդում կամ|փաստաթղթերի |   լիազոր    |

|   |  առևտրային    | անդամների | բաժնետերերի |հիման վրա են| ներկայացու- |

|   |կազմակերպության|   թիվը    |  ընդհանուր  |  նշանակվել |   ցիչները   |

|   |   անվանումը   |           |  ժողովում   |            |փոփոխվե՞լ են,|

|   |               |           |  պետության  |            |թե՞ ոչ, ե՞րբ,|

|   |               |           |   լիազոր    |            | ու՞մ կողմից |

|   |               |           |  ներկայա-   |            |             |

|   |               |           | ցուցիչները  |            |             |

|___|_______________|___________|_____________|____________|_____________|

|___|_______________|___________|_____________|____________|_____________|

|___|_______________|___________|_____________|____________|_____________|

|___|_______________|___________|_____________|____________|_____________|

.________________________________________________________________________.

.__________________________________________________________________.

|  Պետության լիազոր          |Պետության լիազոր |Ո՞ր դեպքում և  ի՞նչ|

| ներկայացուցիչներից         |ներկայացուցչի    |ձևով  են պետության |

|յուրաքանչյուրի մասին        |զբաղեցրած պաշտոնն|լիազոր             |

|  տեղեկություններ           |ընկերությունում  |ներկայացուցիչներն  |

|____________________________|                 |իրենց որոշումները  |

|ծննդյան |մասնագի- |զբաղեցրած|                 |համաձայնեցնում     |

|տարեթիվը|տությունը|պետական  |                 |վերադաս պետական    |

|        |         |պաշտոնը, |                 |կառավարման մարմնի  |

|        |         |նշանակման|                 |հետ                |

|        |         |տարեթիվը |                 |                   |

|________|_________|_________|_________________|___________________|

|________|_________|_________|_________________|___________________|

|________|_________|_________|_________________|___________________|

|________|_________|_________|_________________|___________________|

.__________________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ - ՆԱԽԱՐԱՐ                          Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հավելված N 5

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 27-ի N 670

որոշման

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների

(ձեռնարկությունների) և հիմնարկների գույքի վրա

բռնագանձում տարածելու վերաբերյալ դատարանների

վճիռների ու որոշումների մասին

 

_________________________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

.______________________________________________________________________.

|NN |Պետական       |Հասցեն|Դատարանը|Հայց     |Բռնագանձված |Բռնագանձված |

|ը/կ|մասնակցությամբ|(նշել |        |ներկայաց-|գույքը      |գումարի չափը|

|   |առևտրային     |մարզը)|        |նողը     |(շենք,      |(հազ. դրամ) |

|   |կազմակերպու-  |      |        |հայց     |շինություն, |            |

|   |թյունների     |      |        |ներկայաց-|սարքավորում,|            |

|   |(ձեռնարկու-   |      |        |նելու    |այլ)        |            |

|   |թյունների)    |      |        |տարեթիվը |            |            |

|   |և  հիմնարկների|      |        |         |            |            |

|   |անվանումները  |      |        |         |            |            |

|___|______________|______|________|_________|____________|____________|

|___|______________|______|________|_________|____________|____________|

|___|______________|______|________|_________|____________|____________|

|___|______________|______|________|_________|____________|____________|

|___|______________|______|________|_________|____________|____________|

.______________________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ - ՆԱԽԱՐԱՐ                          Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հավելված N 6

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 27-ի N 670

որոշման

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները

(ձեռնարկությունները) և հիմնարկները սնանկ ճանաչելու

վարույթ սկսելու վերաբերյալ դատարանների վճիռների մասին

 

_________________________________________________________________________

(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)

 

._________________ ____________________________________________________.

|NN |Պետական       |Հասցեն|Դատարանը|Հայցադիմում|Սնանկ է    |Ընդունվել է|

|ը/կ|մասնակցությամբ|(նշել |        |ներկայաց-  |ճանաչվել և |ֆինանսական |

|   |առևտրային     |մարզը)|        |նողը,      |լուծարվել է|առողջացման |

|   |կազմակերպու-  |      |        |հայցադիմում|           |ծրագիր,    |

|   |թյունների     |      |        |ներկայաց-  |           |ընթացքը    |

|   |(ձեռնարկու-   |      |        |նելու      |           |           |

|   |թյունների) և  |      |        |տարեթիվը   |           |           |

|   |հիմնարկների   |      |        |           |           |           |

|   |անվանումները  |      |        |           |           |           |

|___|______________|______|________|___________|___________|___________|

|___|______________|______|________|___________|___________|___________|

|___|______________|______|________|___________|___________|___________|

|___|______________|______|________|___________|___________|___________|

|___|______________|______|________|___________|___________|___________|

.______________________________________________________________________.

._______________________________________.

| ֆինանսական      | Այլ տեղեկություններ |

| առողջացման      |                     |

| ծրագրի          |                     |

| շրջանակներում   |                     |

| վաճառված գույքը |                     |

| (հազ. դրամ)     |                     |

|_________________|_____________________|

|_________________|_____________________|

|_________________|_____________________|

|_________________|_____________________|

|_________________|_____________________|

._______________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.10.1999
N 670
Որոշում