(ուժը կորցրել է 11.08.2023 թիվ 1352-Ն որոշում)
i
040.0139.230216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 2016 թվականի N 139-Ն
i
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 239 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 895 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 194-րդ, 201-րդ և 209-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները` համաձայն N 1 հավելվածի.
2) «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները` համաձայն N 2 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 և 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի մասին» N 895 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի փետրվարի 18-ի
N 139-Ն որոշման
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
1. Սույն հավելվածի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների ու կորուստների քանակությունը սահմանելու հետ կապված հարաբերությունները` բացառությամբ մշակութային արժեքների:
2. Սույն հավելվածի իմաստով «որոշ ապրանքներ» են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված իրավասու մարմինների կողմից սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի ստանդարտ չափաքանակներ ունեցող ապրանքներից տարբերվող ապրանքները:
3. «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակն (ելքի նորման) այն քանակն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի վերամշակման համար ներմուծվող որոշակի քանակությամբ օտարերկրյա ապրանքների վերամշակման արդյունքում` բնաիրային կամ արժեքային չափի միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:
4. «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող օտարերկրյա ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք թափոնների ու մնացորդների չափաքանակն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և սույն հավելվածի 3-րդ կետում նշված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակ չի համարվում:
5. Մնացորդ է համարվում սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված` վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակ չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:
6. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում:
7. Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի, նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները: Կորուստ են համարվում նաև բնական կորուստները:
8. Ապրանքներ ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման կամ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություններ (այսուհետ` թույլտվություն) ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակների հաշվարկը` համաձայն սույն հավելվածի ձևի, որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`
1) պատվիրատուի և վերամշակողի (արտադրողի) միջև ստորագրված պայմանագրով ամրագրված վերամշակման նվազագույն արդյունքի և (կամ) վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակով.
2) վերամշակողի (արտադրողի) կողմից տվյալ արտադրանքի արտադրության համար հաստատված ազգային կամ միջազգային ստանդարտների, տեխնիկական փաստաթղթերի կամ միջպետական ԳՈՍՏ-երի (ԳՕՍՏ-երի) պահանջներին համապատասխան հաշվարկված վերամշակման նվազագույն արդյունքի և (կամ) վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակով.
3) գիտահետազոտական կազմակերպությունների կազմում գտնվող փորձարկման լաբորատորիաների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա) կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակով:
9. Մինչ թույլտվություն ստանալու նպատակով լիազոր մարմին դիմելը` հայտատուն իրավունք ունի դիմելու լաբորատորիաներ` վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակների հաստատման նպատակով, ու վերջինիս կողմից հաստատված չափաքանակները բավարար հիմք են մաքսային մարմնի համար: Թույլտվություն ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հաշվարկի ուսումնասիրության նպատակով, անհրաժեշտության դեպքում, վերադաս մաքսային մարմինը կարող է ներգրավել սույն հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված լաբորատորիայի ներկայացուցիչներին:
10. Վերամշակման արդյունքի նվազագույն չափաքանակը հաշվարկելիս հաշվի են առնվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների, մնացորդների և արտադրական կորուստների քանակությունները:
11. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:
Ձև
ՀԱՇՎԱՐԿ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ
.______________________________________________________________________
|NN |Վերամշակման համար ներմուծվող |Վերամշակման արդյունքը |
|ը/կ|օտարերկրյա ապրանքները | |
| | | |
| | | |
| | | |
|___|_________________________________|_______________________________|
| |անվանու-|ապրանքի-|քանակու-|մաքսա-|անվանու-|ապրան-|քանակու-|մաքսա-|
| |մը |ծածկա- |թյունը |յին |մը |քի |թյունը |յին |
| | |գիրը` | |արժեքը| |ծածկա-| |արժեքը|
| | |ըստ ԱՏԳ | | | |գիրը` | | |
| | |ԱԱ-ի | | | |ըստ | | |
| | | | | | |ԱՏԳ | | |
| | | | | | |ԱԱ-ի | | |
| | | | | | | | | |
|___|________|________|________|______|________|______|________|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
.______________________________________________________________________
_______________________________________________________________________
|Վերամշակման արդյունքում գոյացած
|______________________________________________________________________
|թափոնները |կորուստները |
| |_____________________________________|
| |բնական |արտադրական |
|_______________________________|__________________|__________________|
|անվա-|ապրան-|քանա- |մաք-|մաքսա-|անվա-|ապրան-|քանա-|անվա-|ապրան-|քանա-|
|նումը|քի |կու- |սա- |յին |նումը|քի |կու- |նումը|քի |կու- |
| |ծածկա-|թյու- |յին |ընթա- | |ծածկա-|թյու-| |ծածկա-|թյու-|
| |գիրը` |նը |ար- |ցա- | |գիրը` |նը | |գիրը` |նը |
| |ըստ | |ժեքը|կարգի | |ըստ | | |ըստ | |
| |ԱՏԳ | | |ծածկա-| |ԱՏԳ | | |ԱՏԳ | |
| |ԱԱ-ի | | |գիրը | |ԱԱ-ի | | |ԱԱ-ի | |
| | | | | | | | | | | |
|_____|______|______|____|______|_____|______|_____|_____|______|_____|
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
_______________________________________________________________________
______________________________________________________________.
|
______________________________________________________________|
|մնացորդները |
| |
| |
|_____________________________________________________________|
|անվանումը |ապրանքի |քանակությունը|մաքսային |մաքսային |
| |ծածկագիրը` | |արժեքը |ընթացակարգի |
| |ըստ ԱՏԳ ԱԱ-ի | | |ծածկագիրը |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__________|_____________|_____________|_________|____________|
| 21 | 22 | 23 | 24 | 25 |
______________________________________________________________.
Սույն հաշվարկի 5-րդ, 9-րդ, 13-րդ և 24-րդ սյունակներում նշված «մաքսային արժեքը» որոշվում է հայտարարագրման փուլում:
Դիմող _____________________ __________________________________________
(ստորագրությունը) (անունը, հայրանունը, ազգանունը)
______ ___________________ 20____թ.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի փետրվարի 18-ի
N 139-Ն որոշման
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ
1. Սույն հավելվածի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները սահմանելու հետ կապված հարաբերությունները` բացառությամբ մշակութային արժեքների:
2. Սույն հավելվածի իմաստով «որոշ ապրանքներ» են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված իրավասու մարմինների կողմից սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի ստանդարտ չափաքանակներ ունեցող ապրանքներից տարբերվող ապրանքները:
3. «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակը (ելքի նորմա) այն քանակն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի վերամշակման համար արտահանվող որոշակի քանակության մաքսային միության ապրանքների վերամշակման արդյունքում` բնաիրային կամ արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:
4. Ապրանքներ արտահանող անձը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող մաքսային միության ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակների հաշվարկը` համաձայն սույն հավելվածի ձևի, որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`
1) պատվիրատուի և վերամշակողի (կատարողի) միջև ստորագրված պայմանագրով որոշված վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակով.
2) վերամշակողի (կատարողի) կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակով:
5. Մինչ թույլտվություն ստանալու նպատակով լիազոր մարմին դիմելը` հայտատուն իրավունք ունի դիմելու լաբորատորիաներ` վերամշակման նվազագույն արդյունքի հաստատման նպատակով, և վերջինիս կողմից հաստատված չափաքանակները բավարար հիմք են մաքսային մարմնի համար: Թույլտվություն ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հաշվարկի ուսումնասիրության նպատակով, անհրաժեշտության դեպքում, վերադաս մաքսային մարմինը կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված լաբորատորիայի ներկայացուցիչներին:
6. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության ու արժանահավատության համար:
Ձև
ՀԱՇՎԱՐԿ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Վերամշակման համար արտահանվող |Վերամշակման արդյունքը |
|ը/կ|ապրանքները | |
| |________________________________|________________________________|
| |անվանու-|ապրանքի|քանակու-|մաքսա-|անվանու-|ապրանքի|քանակու-|մաքսա-|
| |մը |ծածկա- |թյունը |յին |մը |ծածկա- |թյունը |յին |
| | |գիրը` | |արժեքը| |գիրը` | |արժեքը|
| | |ըստ ԱՏԳ| | | |ըստ ԱՏԳ| | |
| | |ԱԱ-ի | | | |ԱԱ-ի | | |
| | | | | | | | | |
|___|________|_______|________|______|________|_______|________|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
._____________________________________________________________________.
Սույն հաշվարկի 5-րդ և 9-րդ սյունակներում նշված «մաքսային արժեքը» որոշվում է հայտարարագրման փուլում:
Դիմող _____________________ _________________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ______________ 20___ թ.