(ուժը կորցնելու է 01.07.07` 27.12.06 թիվ 358-Ն որոշում)
i
600.0026.280999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 26
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԶՄԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Հաստատել «Բնակչության սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման բազմասակագնային համակարգի անցման կարգը» (կցվում է):
2. Ընդունել ի գիտություն, որ բնակչության անապահով խավերին էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունների սեփական միջոցների հաշվին բազմասակագնային հաշվիչներով ապահովումն իրականացվում է համաձայն ՀՀ սոցիալական ապահովության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված անապահով ընտանիքների ցանկի և ՀՀ էներգետիկայի նախարարության հետ համաձայնեցված ժամանակացույցի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թ. հոկտեմբերի 1-ից:
ԿԱՐԳ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԶՄԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ
Սույնով կանոնակարգվում է բնակչության սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման բազմասակագնային համակարգի անցման գործընթացը և սահմանվում է գիշերային սակագնի կիրառման անհրաժեշտ պայմանները.
1. Բնակչությանը էլեկտրական էներգիայի մատակարարումը բազմասակագնային համակարգով իրականացվում է հետևյալ պայմանների ապահովման դեպքում.
ա) ՀՀ օրենսդրությամբ և այլ նորմատիվ ակտերով սահմանված կարգով, ստանդարտներին և տեխնիկական նորմերին համապատասխանող էլեկտրական էներգիայի բազմասակագնային հաշվիչի տեղադրում.
բ) գիշերային զեղչ սակագնի կիրառման առնչությամբ էլեկտրաէներգիայի մատակարարման գործող պայմանագրում համապատասխան լրացումների և փոփոխությունների կատարում:
2. Բնակչությանը էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին բազմասակագնային հաշվիչներով ապահովումը (գնումը, պետստուգաչափումը և տեղադրումը) իրականացվում է ընկերության կողմից` սահմանված կարգով հաստատված ժամանակացույցով:
i
3. Այն դեպքերում, երբ բնակիչը ցանկություն է հայտնում իր նախաձեռնությամբ առաջնահերթ տեղադրելու բազմասակագնային հաշվիչ, գրավոր դիմում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը, որը պարտավորում է`
ա) բնակչի կողմից հաշվիչի արժեքը մուծելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում տեղադրել այն, վերանայել էլեկտրաէներգիայի մատակարարման գործող պայմանագիրը և կնքել պայմանագիր հաշվիչի արժեքի հատուցման մասին.
բ) բնակչի կողմից գնված հաշվիչը, որը պետք է համապատասխանի բաշխիչ ցանցերի կողմից տեղադրվող և շահագործվող բազմասակագնային հաշվիչների տեսակներին, ոչ ուշ, քան դիմումը ստանալուց 5 օրվա ընթացքում պետստուգաչափել, տեղադրել և վերանայել էլեկտրաէներգիայի մատակարարման գործող պայմանագիրը (նման դեպքում փոխհատուցման ենթակա արժեք է ընդունվում տվյալ մակնիշի հաշվիչի արժեքը, որով էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունը վերջին անգամ այն ձեռք է բերել մրցույթի միջոցով), կնքել պայմանագիր հաշվիչի համար մուծված կանխավճարը հատուցելու մասին:
Հաշվիչների պետսուգաչափման, կապարակնքման և տեղադրման ծախսերը կատարվում են էլեկտրական էներգիա մատակարարող ընկերության միջոցների հաշվին:
(3-րդ կետը խմբ. 13.10.00 թիվ 23 որոշում)
4. Էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունը հաշվիչի արժեքը ձևակերպում է որպես էլեկտրաէներգիայի դիմաց կանխավճար և հատուցում գիշերային սակագնի կիրառման ժամերին սպառած էլեկտրաէներգիայի ամսական գումարի 100 օ/օ-ի չափով` սկսած հաշվիչի տեղադրման մեկ տարին լրանալու օրվանից:
Էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունը ոչ ուշ, քան 3 ամիսը մեկ անգամ հրապարակում է իր կողմից տեղադրված և շահագործվող հաշվիչների տեսակների ցանկը` ըստ մակնիշների և դրանց գները:
(4-րդ կետը խմբ. 13.10.00 թիվ 23 որոշում)
5. Այն դեպքերում, երբ բնակիչը ցանկություն է հայտնում, որ էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունը իր բնակարանում (կամ իր տնօրինության տակ գտնվող տարածքում) տեղադրի հաշվիչի ցուցմունքների լրացուցիչ լուսատախտակ, ապա նա պարտավոր է այդ մասին հայտնել էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը և վճարել լուսատախտակի, ինչպես նաև հաշվիչի գնի ավելացման հետ կապված լրացուցիչ ծախսերը, որոնք էլեկտրական էներգիա մատակարարող ընկերության կողմից չեն հատուցվում:
6. Հաշվիչների պահպանման, շահագործման պլանային և արտապլանային ստուգումների կարգը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ, էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագրով, ԷՕԿ-ով և այլ իրավական ակտերով: