Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 52 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 1995 թվականի թիվ 346

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի թիվ 52

ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի թիվ 52 որոշմամբ հաստատված երեխաների համար տրվող նպաստի նշանակման և վճարման կարգի մասին կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) կանոնադրության 12-րդ կետի «զ» ենթակետի «ապահովադիր գրանցվելու» բառերից հետո լրացնել «և պետական սոցիալական ապահովագրության մուծումներ կատարելու» բառերը.

բ) կանոնադրության 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«15. Երեխաների համար տրվող նպաստը նշանակվում է մորը: Եթե մայրը չի աշխատում, չի սովորում կամ մահացած է, ինչպես նաև զրկված է ծնողական իրավունքներից, ապա նշանակվում է հորը կամ խնամակալին».

գ) կանոնադրության 20-րդ կետում`

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Երեխաների համար տրվող նպաստը նշանակվում է դիմելու ամսից, սույն կանոնադրության 12-րդ կետում նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում, բացի սույն կետում նշված դեպքերից».

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Նպաստը նշանակվում է երեխայի ծննդյան ամսից, եթե նպաստը նշանակելու մասին դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց 3 ամսից ոչ ուշ»:

«Ծնողի (խնամակալի) մահվան դեպքում նպաստը նշանակվում է մահվանը հաջորդող ամսից, եթե նպաստ նշանակելու համար դիմումը տրվել է ծնողի (խնամակալի) մահվանից հետո 3 ամսից ոչ ուշ».

դ) կանոնադրության 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հաջորդ օրացուցային տարում, նախորդ օրացուցային տարվա նշանակված նպաստի վճարումը շարունակվում է հունվար ամսից, եթե մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը ներկայացվում է սույն կանոնադրության 12-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տեղեկանքները: Սահմանված ժամկետն անցնելուց հետո նպաստի վճարումը շարո

ե) կանոնադրության 24-րդ կետում «դադարեցման ժամանակից» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը`

«Եթե դիմել է նշված հանգամանքներն առաջանալուց հետո 3 ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետն անցնելուց հետո` դիմելու ամսից»:

2. Ուժը կորցրած ճանաչել կանոնադրության 10-րդ կետը:

3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.1995
N 346
Որոշում