(ուժը կորցրել է 04.01.01 թիվ 10 որոշում)
i
041.0658.221099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 658
2000 ԹՎԱԿԱՆԻՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՅԱՍՏԱՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և զարգացած արդյունաբերական երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործարար շրջանակների, միջազգային կազմակերպությունների միջև փոխշահավետ համաձայնությունների ձեռքբերման նպատակով 2000 թվականի մայիսին անցկացվող «Հայաստանը 21-րդ դարում» վեհաժողովի նախապատրաստման համար`
1. Ստեղծել կազմակերպչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
i
2. Կազմակերպչական հանձնաժողովին` մինչև 2000 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վեհաժողովի աշխատանքների ծրագիրը, ժամանակացույցը և նախահաշիվը` ճշտելով վեհաժողովի անցկացման տեղը, մասնակիցների անվանական ցուցակը և հրավիրման կարգը:
(2-րդ կետը խմբ. 10.01.00 թիվ 8, 30.05.00 թիվ 308, 27.07.00 թիվ 487 որոշումներ)
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 22-ի N 658 որոշմամբ
ԿԱԶՄ
i
կազմակերպչական հանձնաժողովի
Ա. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Զ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Է. Մադաթյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Վ. Մովսիսյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ
բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
Բ. Գյուլումյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական
ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 10.01.00 թիվ 8, խմբ. 30.05.00 թիվ 308, 17.11.00 թիվ 768 որոշումներ)