Սեղմել Esc փակելու համար:
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ՓՈՔՐ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2016  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.18 թվականից` 14.07.17 թիվ 09-Ն որոշում)

i

603.0020.201115

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        11            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60315451

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2015 թվականի թիվ 20-Ն

 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ՓՈՔՐ) (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի փետրվարի 20-ի ««Առևտրի շրջանառության մասին» Ձև թիվ 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2015 թվականի նոյեմբերի 9-ի

թիվ 20-Ն որոշման

 

ՁԵՎ 1-առևտուր (փոքր)

(եռամսյակային)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ. __________________ ԵՌԱՄՍՅԱԿ

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)                                           |

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը      |

|Ներկայացնում է_____________________________________________________  |

|                               (անվանումը)                           |

|Գտնվելու վայրը ________________________________________I__I__I__I__I |

|               (գործունեության իրականացման հասցեն)  (փոստային դասիչ) |

|Մարզը__________________________________________________ I__I__I      |

|                (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                           |

|Համայնքը /Վարչական շրջանը _______________________________ I__I__I__I |

|                            (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)               |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________  |

|____________________________________________I__I__I__I__I__I         |

|        (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                                   |

|                                                                     |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I  |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I  |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I       |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ _______________________________@__________________ |

|                                                                     |

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|                                                                     |

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի և այլ

անուղղակի հարկերի

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                              |Տողի   |Հաշվե-|Ապրան-|Աշխատա- |

|                                      |համարը |տու   |քային |վարձի   |

|                                      |       |եռամս-|մնա-  |հաշ-    |

|                                      |       |յակ   |ցորդը |վարկման |

|                                      |       |      |      |համար   |

|                                      |       |      |      |կիրառվող|

|                                      |       |      |      |աշխա-   |

|                                      |       |      |      |տողների |

|                                      |       |      |      |միջին   |

|                                      |       |      |      |ամսական |

|                                      |       |      |      |թվա-    |

|                                      |       |      |      |քանակը  |

|                                      |       |      |      |(մարդ)  |

|______________________________________|_______|______|______|________|

|                   Ա                  |  Բ    |    1 |   2  |   3    |

|______________________________________|_______|______|______|________|

|Առևտրի  շրջանառությունը, ընդամենը     | 110   |      |      |        |

|(115, 120, 125 տողերի գումարը)        |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում`                            |       |      |      |        |

|Մանրածախ առևտուր,  բացի ավտոմեքենաների| 115   |      |      |        |

|և  մոտոցիկլների առևտրից,  ընդամենը    |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|որից` շարժիչային վառելիքի մանրածախ    |115.1  |      |      |        |

|առևտուր                               |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|դրանից` բենզինի մանրածախ առևտուր      |115.1.1|      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|դիզելային վառելիքի մանրածախ առևտուր   |115.1.2|      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Մեծածախ առևտուր,  բացի ավտոմեքենաների |120    |      |      |        |

|և  մոտոցիկլների առևտրից,  ընդամենը    |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|որից` համակարգիչների, ծայրամասային    |20.1   |      |      |        |

|սարքվածքների և  ծրագրային ապահովման   |       |      |      |        |

|մեծածախ առևտուր                       |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|էլեկտրոնային և  հեռահաղորդակցության   |120.2  |      |      |        |

|սարքավորանքի և  դրանց մասերի մեծածախ  |       |      |      |        |

|առևտուր                               |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|բջջային հեռախոսների մեծածախ առևտուր   |120.3  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|էլեկտրոնային չգրառված կրիչների մեծածախ|120.4  |      |      |        |

|առևտուր                               |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|շարժիչային վառելիքի մեծածախ առևտուր   |120.5  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|Ավտոմեքենաների և  մոտոցիկլների մեծածախ|125    |      |      |        |

|ու մանրածախ առևտուր  և  նորոգում,     |       |      |      |        |

|ընդամենը (125.1, 125.2, 125.3, 125.4  |       |      |      |        |

|տողերի գումարը)                       |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|այդ թվում`                            |       |      |      |        |

|ավտոմեքենաների առևտուր                |125.1  |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|որից` ավտոմեքենաների մանրածախ առևտուր |125.1.1|      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|ավտոմեքենաների մասերի և  պարագաների   |125.2  |      |      |        |

|առևտուր                               |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|որից` ավտոմեքենաների մասերի և         |125.2.1|      |      |        |

|պարագաների մանրածախ առևտուր           |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում  |125.3  |      |      |        |

|և  նորոգում                           |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|մոտոցիկլների, դրանց մասերի ու         |125.4  |      |      |        |

|պարագաների առևտուր,  տեխնիկական       |       |      |      |        |

|սպասարկում և  նորոգում                |       |      |      |        |

|______________________________________|_______|______|______|________|

|որից` մոտոցիկլների, դրանց մասերի ու   |125.4.1|      |      |        |

|պարագաների մանրածախ առևտուր           |       |      |      |        |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար        ________________________    ________________________

                      (Ազգանուն, անուն)           (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

    լիազորված անձ)  ________________________    ________________________

                       (Ազգանուն, անուն)           (Ստորագրություն)

 

«__»_______20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2015 թվականի նոյեմբերի 9-ի

թիվ 20-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ՓՈՔՐ) ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված փոքր կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում` առանձին եռամսյակների համար (ոչ աճողական):

4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:

7. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:

8. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

9. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:

10. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում.

1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,

2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,

3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,

4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,

5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:

Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Տող 110-ը` առևտրի շրջանառությունը, ներառում է տող 115` մանրածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 47), տող 120` մեծածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 46), 125` ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուրը և նորոգումը (ծածկագիր 45), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013 թ., թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ):

13. Տող 115-ը ներառում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքը (վաճառք առանց ձևափոխման) մասնագիտացված և ոչ մասնագիտացված խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով: Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը:

1) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

2) Տող 115.1 -ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում: Այն ներառում է նաև ավտոմեքենաների համար քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուրը:

3) Տող 115.1.1 -ը ներառում է ավտոմեքենաների և մոտոցիկլների համար բենզինի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:

4) Տող 115.1.2 -ը ներառում է ավտոմեքենաների համար դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:

14. Տող 120 -ը ներառում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են վերը նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից:

1) Ցուցանիշը ներառում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված մեծածախ առևտուրը:

2) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտուրը:

3) Տող 120.1 -ը ներառում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:

4) Տող 120.2 -ը ներառում է էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների մեծածախ առևտուրը, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուրը:

5) Տող 120.3 -ը ներառում է բջջային հեռախոսների մեծածախ առևտուրը:

6) Տող 120.4 -ը ներառում է չգրառված ձայներիզների և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը:

7) Տող 120.5-ը ներառում է պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի (հեղուկացված վառելագազի, բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի, վառքի մազութի, նավթի, գազօլինի և նավթային գազի, քարածխի, գորշ ածխի, կոքսի, վառելափայտի և այլ վառելիքի, ինչպես նաև նավթայուղերի, քսայուղերի և մեքենայական յուղերի) մեծածախ առևտուրը:

15. Տող 125-ը ներառում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարներն ու ավտոքարշակները, և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակները (բացառությամբ դրանց արտադրությունը և վարձակալության հանձնումը), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտուրը, նորոգումը և տեխնիկական սպասարկումը, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտուրը: Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդների կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուրն իրականացնող հանձնակատար գործակալների գործունեությունը: Այն ներառում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների լվացումը, փայլեցումը և այլն:

1) Տող 125.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսները և այլ 3,5 տ չգերազանցող քաշով ավտոմեքենաները) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ առևտուր, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տ գերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը:

2) Տող 125.1.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների և մարդատար մասնագիտացված ավտոմեքենաների մանրածախ առևտուրը:

3) Տող 125.2-ը ներառում է ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերը և օդախցիկները, մարտկոցների, էլեկտրական մասերը և սարքավորանքը, մեծածախ և մանրածախ առևտուրը:

4) Տող 125.2.1-ը ներառում է ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

5) Տող 125.3-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը (եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ): Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների վերասարքավորումը սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար:

6) Տող 125.4-ը ներառում է մոտոցիկլների, ներառյալ մոպեդները, մեծածախ և մանրածախ առևտուրը, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտուրը, մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

7) Տող 125.4.1-ը ներառում է մոտոցիկլների, մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

16. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում է առևտրի շրջանառությունը հաշվետու եռամսյակում:

17. Հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը), հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

18. Հաշվետվության 3-րդ` «Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը» սյունակի ցուցանիշը հաշվարկվում է հաշվետու եռամսյակի բոլոր ամիսների աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների թվաքանակի հանրագումարը եռամսյակի ամիսների թվի` 3-ի, վրա բաժանելով: Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և տվյալ ամսվա վերջի դրությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին թվաքանակների հանրագումարը 2-ի վրա բաժանելով: Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
09.11.2015
N 20-Ն
Որոշում