(ուժը կորցրել է 30.05.01 թիվ 395 որոշում)
i
041.0650.181099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 650
ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության հանքահումքային ներուժի պահպանության ռազմավարության, արդյունավետ օգտագործման և համապատասխան երկարաժամկետ ծրագրերի մշակման իրականացման կազմակերպումն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել ընդերքի պահպանության և արդյունավետ օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին` պարբերաբար քննության առնել ընդերքի պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմինների ու ընդերքը շահագործող կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հիմնահարցեր և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` այդ թվում`
ա) ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև դրա հետ չկապված նպատակներով ընդերքի օգտագործման ու հանրապետության հանքահումքային հենքի զարգացման հրատապ և առանցքային խնդիրների վերաբերյալ.
բ) ընդերքի բնագավառում հարաբերությունների կարգավորման կազմակերպական, իրական և տնտեսական մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ.
գ) ընդերքի բնագավառում լիցենզավորման սահմանված կարգի և պայմանների իրականացման ապահովման վերաբերյալ.
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հոկտեմբերի 18-ի N 650
որոշմամբ
ԿԱԶՄ
i
ընդերքի պահպանության և արդյունավետ օգտագործման
հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի
Վ. Շիրխանյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Գ. Վարդանյան - ՀՀ բնապահպանության նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Գ. Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ա. Հակոբյան - «Հայլեռտեխհսկողություն» վարչության պետ
Յու. Աղաբալյան - ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական
հանձնաժողովի նախագահ
Ֆ. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
խորհրդական
Վ. Ավետիսյան - ԵՊՀ-ի ընդհանուր երկրաբանության ամբիոնի
դոցենտ
Ս. Արզումանյան - «Հայգունմետնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ-ի
գործադիր տնօրեն
Պ. Ալոյան - «Հայգունմետնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ-ի
երկրաբանության լաբորատորիայի վարիչ
Շ. Ամիրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
երկրաբանական գիտությունների ինստիտուտի
թեմատիկ խմբի ղեկավար
Գ. Շեխյան - «Գեոէկոնոմիկա» գիտական կենտրոնի տնօրեն
Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական
ենթակառուցվածքների վարչության պետ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
քաղաքաշինության և բնական ռեսուրսների
վարչության պետ
Ռ. Թորոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
քաղաքաշինության և բնական ռեսուրսների
վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի
քարտուղար)
(կազմը փոփ. 29.11.99 թիվ 734 որոշում)