Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ԹԻՎ 253 ...

24.03.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.06.1995  -ից մինչեւ   24.03.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 05.03.98 թիվ 142 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 1995 թվականի թիվ 325

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993

ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի թիվ 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման ծավալների հաշվառման և հարկային կարգապահության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 20-ի «Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների սահմանման մասին» թիվ 253 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Սահմանել, որ առևտրի և հասարակական սննդի ոլորտում փաստաթղթերով չհիմնավորված համախառն եկամտի դեպքում, այն ընդունվում է ապրանքների ձեռքբերման գների կամ ապրանքաշրջանառության ծավալի նկատմամբ հաշվարկված 35 տոկոս վերադիրի չափով (առանց ներառելու ավելացված արժեքի հարկը)»:

բ) որոշմամբ հաստատված գործունեության առանձին տեսակներով զբաղվող անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաներում «Օրենսդրությամբ չարգելված վճարովի ծառայությունների մատուցման գծով գործունեության մյուս ոլորտներում -----15» բառերը փոխարինել «Օրենսդրությամբ չարգելված գործունեության մյուս ոլորտներում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման գծով ----- 15» բառերով, իսկ «Առևտրական գործունեության ոլորտում ----- 5» բառերը` «Առևտրի և հասարակական սննդի ոլորտում ----- 50» բառերով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.1995
N 325
Որոշում