(ուժը կորցրել է 10.09.2020 թիվ 1492-Ն որոշում)
i
040.1288.091115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 նոյեմբերի 2015 թվականի N 1288-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 42 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների մատուցում» ծրագրի գծով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների դիմաց վճարումներից:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայության մասին» N 42 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ