(ուժը կորցրել է 17.05.01 թիվ 373 որոշում)
i
041.0621.071099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 621
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 187 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման միջոցառումների մասին» N 187 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 10-ի N 354 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման տեքստում և հավելվածում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների» բառերով.
բ) 2-րդ կետի առաջին պարբերությունը «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերություն» բառերից հետո լրացնել «Հրազդանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Սևան-Հրազդանյան կասկադ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերություն» բառերով: