Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 277 ...

25.12.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.06.1995  -ից մինչեւ   25.12.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 27.11.00 թիվ 778 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 1995 թվականի թիվ 312

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 26-Ի թիվ 277 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց սոցիալական ապահովության ու արտոնությունների մասին» թիվ 277 որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«10. Ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող և ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում մինչև ընտանիքի երեք անդամ ունեցող զինծառայողներին (բացի ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներից) բնակելի տարածության վարձակալության համար օրական վճարվում է դրամական փոխհատուցում` փաստացի վճարված գումարների չափով` բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված պաշտոնական գործուղումների դեպքում գիշերավարձի հետևյալ չափերով`

Երևան քաղաքում` 75 տոկոս.

քաղաքներում և շրջկենտրոններում` 40 տոկոս.

այլ բնակավայրերում` 25 տոկոս:

Ընտանիքի չորս և ավելի անգամ ունեցող զինծառայողներին փոխհատուցվում է 50 տոկոսից ավելի»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.1995
N 312
Որոշում