(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)
i
606.0037.050815
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60615338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2015 թվականի N 37-Ն
i
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՁԱԿՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով, 10-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել հանրաքվեի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայությունից կամ վարժական հավաքից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված զինծառայողի մշտական բնակության վայրերում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը և դրան կից փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2015 թ. հուլիսի 20-ի
N 37-Ն որոշման
ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
ՀԱՅՏ
ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ
Ես`__________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
պարտադիր ժամկետային զինծառայությունից (վարժական հավաքից) օրենսդրությամբ
(ընդգծել)
սահմանված կարգով ժամանակավոր արձակված եմ, գտնվում եմ իմ մշտական բնակության վայրում.
_____________________________________________________________________:
(բնակության վայր)
Հանրաքվեին մասնակցելու համար խնդրում եմ ինձ ընդգրկել իմ բնակության վայրի հանրաքվեի տեղամասի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում:
Կից ներկայացնում եմ ժամկետային զինծառայությունից (վարժական հավաքից) օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը:
Դիմող`_________________ ____________________
(ստորագրություն) (օր, ամիս, տարեթիվ)
Պահանջը բավարարվում է, եթե դիմումատուն բնակվում է մինչև զինծառայության մեկնելը իր հաշվառման վայրում:
Դիմումի ձևը տրամադրում է լիազոր մարմինը: