Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.1994  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.

i

1. 1994 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 176 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` 194 դրամ:

Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տրվող կենսաթոշակների և զինծառայողների կենսաթոշակների համար կիրառել 1,6 գործակիցը, այն համապատասխանաբար տարածելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա:

Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 1,05 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,15 դրամ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,38 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 1,15 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,25 դրամ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,52 դրամ:

(1-ին կետն ուժը կորցրել է 30.09.94 ՆՀ-379 հրամանագիր)

2. Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տրվող կենսաթոշակների և զինծառայողների կենսաթոշակների` սույն հրամանագրին համապատասխան ինդեքսավորման չափերին սահմանել հավելում, ավելացնելով այն աշխատավարձերի և կենսաթոշակների չափերին` համաձայն սույն հրամանագրին կից հավելվածի:

3. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված ամենամսյա փոխհատուցման այլ գումարների չափերին սահմանել 80 դրամ հավելում:

i

4. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում` տարիքային աշխատանքային կենսաթոշակների և հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ինչպես նաև ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների չափերը, դրանց տրվող հավելումները որոշվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` նվազագույն աշխատավարձի չափին ավելացնելով 194 դրամ հավելում` ստացված գումարն ընդունելով որպես հաշվարկման հիմք:

(4-րդ կետն ուժը կորցրել է 30.09.94 ՆՀ-379 հրամանագիր)

5. Զինծառայողների կենսաթոշակների, դրանց տրվող հավելումների, ինչպես նաև զինծառայողների անդամներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերը որոշվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` նվազագույն աշխատավարձի չափին ավելացնելով 194 դրամ հավելում` ստացված գումարն ընդունելով որպես հաշվարկման հիմք:

(5-րդ կետն ուժը կորցրել է 30.09.94 ՆՀ-379 հրամանագիր)

6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին նշանակված սոցիալական կենսաթոշակներին վճարել փոխհատուցում այն հաշվով, որ`

ա) ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն 444 դրամ.

բ) մեկ ծնողին կորցրած երեխաներին նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն 370 դրամ:

7. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 110 դրամ հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստանում են այլ կենսաթոշակներ:

i

8. Պետական բարեգործության ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 296 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 333 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 222 դրամ, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների սովորողների կրթաթոշակի չափը` 185 դրամ:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 370 դրամ: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 500 դրամ, իսկ դոկտորանտները` 700 դրամ:

(8-րդ կետն ուժը կորցրել է 24.11.94 հրամանագիր)

9. Պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին վճարել նպաստ ամսական 148 դրամի չափով` ուսումնական հաստատությունների հաշվին:

(9-րդ կետն ուժը կորցրել է 24.11.94 հրամանագիր)

i

10. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափը սահմանել 148 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 163 դրամ:

(10-րդ կետն ուժը կորցրել է 30.09.94 ՆՀ-379 հրամանագիր)

11. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպաստի չափը սահմանել 185 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 203 դրամ:

(11-րդ կետն ուժը կորցրել է 30.09.94 ՆՀ-379 հրամանագիր)

12. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 148 դրամ:

(12-րդ կետն ուժը կորցրել է 30.09.94 ՆՀ-379 հրամանագիր)

13. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար վճարել նպաստ` ամսական 148 դրամի չափով:

(13-րդ կետն ուժը կորցրել է 30.09.94 ՆՀ-379 հրամանագիր)

14. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 148 դրամ:

(15-րդ կետն ուժը կորցրել է 30.09.94 ՆՀ-379 հրամանագիր)

i

15. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 700 դրամ:

(15-րդ կետն ուժը կորցրել է 24.11.94 հրամանագիր)

16. Նպաստառու գործազուրկների նպաստների չափերին սահմանել 194 դրամ հավելում:

17. Ձեռնարկություններում և ոչ բյուջետային հիմնարկներում, կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) աշխատավարձի նվազագույն չափն ապահովում է սեփական եկամուտների հաշվին:

i

18. 1994 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» հրամանագրի 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տրվող կենսաթոշակների և զինծառայողների կենսաթոշակների ինդեքսավորված չափերին սահմանվող հավելումները

 

_______________________________________________________________________

 Նախկին              Ինդեքսավորված     Հավելման չափը        Ընդամենը`

 աշխատավարձի          գումարի (դրամ)     (դրամ)         աշխատավարձ կամ

 կամ կենսաթոշակի                                         կենսաթոշակ

 չափը (դրամ)                                               (դրամ)

_______________________________________________________________________

      1                      2               3                4

_______________________________________________________________________

  110                    176                194             370

  121                    193,6              189,4           383

  132                    211,2              184,8           396

  143                    228,8              180,2           409

  154                    246,4              175,6           422

  165                    264                171             435

  176                    281,6              166,4           448

  187                    299,2              161,8           461

  198                    316,8              157,2           474

  209                    334,4              152,6           487

  220                    352                148             500

  231                    369,6              143,4           513

  242                    387,2              138,8           526

  253                    404,8              134,2           539

  264                    422,4              129,6           552

  275                    440                125             565

  286                    457,6              120,4           578

  297                    475,2              115,8           591

  306                    492,8              111,2           604

  319                    510,4              106,6           617

  330                    526                102             630

  341                    545,6              97,4            643

  352                    563,2              92,8            656

  363                    580,8              88,2            669

  374                    598,4              83,6            682

  385                    616                79              695

  396                    633,6              74,4            708

  407                    651,2              69,8            721

  418                    668,8              65,2            734

  429                    686,4              60,6            747

  440                    704                56              760

  451                    721,6              50,4            772

  462                    739,2              44,8            784

  473                    756,8              39,2            796

  484                    774,4              33,6            808

  495                    792                28              820

  506                    809,6              22,4            832

  517                    827,2              16,8            844

  528                    844,8              11,2            856

  539                    362,4              5,6             868

  550                    880                 -              880

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

Այն դեպքում, երբ աշխատավարձի կամ կենսաթոշակների նախկին չափը չի համընկնում աղյուսակի առաջին սյունակում բերված թվային մեծությանը, ապա հիմք է ընդունվում նույն սյունակում բերված ավելի մոտ թվային մեծությունը, իսկ հավասար շեղման դեպքում` ավելի բարձր թվային մեծությունը:

 

31 մարտի 1994 թ.

ՆՀ-283

 

 

pin
ՀՀ Նախագահ
31.03.1994
N ՆՀ-283
Հրամանագիր