(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0595.090615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2015 թվականի N 595-Ն
i
ԿԱՊԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՊԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) կապի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կապ տրամադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին տրամադրվելու և այդ տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրվելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հրապարակվելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Կապի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 595-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԱՊԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են կապի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կապ տրամադրող կազմակերպությունների (այսուհետ` օպերատոր) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին տրամադրվելու և այդ տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրվելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով կապի խափանում համարվում է օպերատորի կողմից ինտերնետային կապի ծառայությունների մատուցման ընդհատումը, որը տեղի է ունեցել օպերատորի մեղքով, երբ վերջնական օգտագործողի կողմից անհնար է դառնում ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ:
3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ կապը խափանվել է վերջնական օգտագործողի մեղքով, կամ ծառայություններ մատուցողն իր իրավասությունների շրջանակում դադարեցրել կամ ընդհատել է ծառայությունների մատուցումը հաճախորդին` վերջինիս հետ կնքված համաձայնագրի հիման վրա:
4. Հարկային մարմինը կապի խափանման դեպքերի վերաբերյալ հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)` համաձայն N 1 ձևի:
5. Լիազոր մարմինը հարկային մարմնի հարցման ստացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում համապատասխան օպերատորին:
6. Խափանումների առկայության դեպքում օպերատորը սույն կարգի 5-րդ կետում նշված հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում տեղեկատվություն` համաձայն N 2 ձևի, իսկ խափանումների բացակայության դեպքում` դրա մասին տեղեկանք:
7. Լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունը ստացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնին:
Ձև N 1
ՀԱՐՑՈՒՄ ԿԱՊԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 595-Ն որոշման համաձայն` խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն օպերատորի մեղքով տեղի ունեցած կապի խափանումների դեպքերի վերաբերյալ` ստորև նշված տվյալներին համապատասխան`
._____________________________________________________________________.
|NN |Կապի |Փաստաթղթի |Կապի խափանման|Կազմակերպության |
|ը/կ|ծառայություն |դուրսգրման|ժամանակը |(անհատ ձեռնարկատիրոջ), |
| |մատուցող |փորձի |(րոպեն, ժամը,|որը փորձ է կատարել |
| |կազմակերպության |կատարման |ամսաթիվը, |հարկային մարմնի |
| |(անհատ |(կապի |ամիսը, |էլեկտրոնային |
| |ձեռնարկատիրոջ) |խափանման) |տարեթիվը) |տեղեկատվական համակարգ |
| | |վայրի | |ուղարկել փաստաթուղթ |
| | |հասցեն | | |
| |________________| |_____________|_______________________|
| |անվանումը|ՀՎՀՀ-ն| |սկիզբը|ավարտը|անվանումը |ՀՎՀՀ-ն |
|___|_________|______|__________|______|______|__________|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_________|______|__________|______|______|__________|____________|
| | | | | | | | |
|___|_________|______|__________|______|______|__________|____________|
| | | | | | | | |
|___|_________|______|__________|______|______|__________|____________|
| | | | | | | | |
._____________________________________________________________________.
1` լրացվում է հերթական համարը:
2` լրացվում է կապի ծառայություն մատուցող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը:
3` լրացվում է կապի ծառայություն մատուցող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը:
4` լրացվում է փաստաթղթի դուրսգրման փորձի կատարման (կապի խափանման) վայրի հասցեն:
5` լրացվում է կապի խափանման սկիզբը (րոպեն, ժամը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը):
6` լրացվում է կապի խափանման ավարտը (րոպեն, ժամը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը):
7` լրացվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ), որը փորձ է կատարել հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ ուղարկել ուղեկցող փաստաթուղթ, անվանումը:
8` լրացվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ), որը փորձ է կատարել հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ ուղարկել ուղեկցող փաստաթուղթ, հարկ վճարողի հաշվառման համարը:
Ձև N 2
ԿԱՊԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|NN |Կապի |Փաստաթղթի |Կապի խափանման|Կազմակերպության, որը |
|ը/կ|ծառայություն |դուրսգրման|ժամանակը |փորձ է կատարել հարկային|
| |մատուցող |փորձի |(րոպեն, ժամը,|մարմնի էլեկտրոնային |
| |կազմակերպության |կատարման |ամսաթիվը, |տեղեկատվական համակարգ |
| | |(կապի |ամիսը, |ուղարկել ուղեկցող |
| | |խափանման) |տարեթիվը) |փաստաթուղթ |
| | |վայրի | | |
| | |հասցեն | | |
| |________________| |_____________|_______________________|
| |անվանումը|ՀՎՀՀ-ն| |սկիզբը|ավարտը|անվանումը |ՀՎՀՀ-ն |
|___|_________|______|__________|______|______|__________|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_________|______|__________|______|______|__________|____________|
| | | | | | | | |
|___|_________|______|__________|______|______|__________|____________|
| | | | | | | | |
|___|_________|______|__________|______|______|__________|____________|
| | | | | | | | |
._____________________________________________________________________.
1` լրացվում է հերթական համարը:
2` լրացվում է կապի ծառայություն մատուցող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը:
3` լրացվում է կապի ծառայություն մատուցող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը:
4` լրացվում է փաստաթղթի դուրսգրման փորձի կատարման (կապի խափանման) վայրի հասցեն:
5` լրացվում է կապի խափանման սկիզբը (րոպեն, ժամը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը):
6` լրացվում է կապի խափանման ավարտը (րոպեն, ժամը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը):
7` լրացվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ), որը փորձ է կատարել հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ ուղարկել ուղեկցող փաստաթուղթ, անվանումը:
8` լրացվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ), որը փորձ է կատարել հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ ուղարկել ուղեկցող փաստաթուղթ, հարկ վճարողի հաշվառման համարը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 595-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ` ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի (այսուհետ` համակարգ) խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հրապարակվելու հետ կապված հարաբերությունները:
2. Համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքի (www.taxservice.am) «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումներ» ենթաբաժնում: Սույն կետով սահմանված ենթաբաժնում խափանումների վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է տվյալ օրվա դրությամբ` բացառությամբ պլանային խափանումների դեպքերի:
3. Համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի ավարտից անմիջապես հետո սույն կարգի 2-րդ կետով սահմանված ենթաբաժնում խափանման ժամանակահատվածի սկիզբը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն) և ավարտը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն) տեղադրվում են ինքնաշխատ կերպով:
4. Հարկային մարմնի պլանային աշխատանքներով պայմանավորված խափանումների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է խափանումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ:
5. ՈՒղեկցող համարվող Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրի խափանման յուրաքանչյուր դեպք տեղի ունենալուց անմիջապես հետո` սույն կարգի 2-րդ կետով սահմանված ենթաբաժնում համակարգն ինքնաշխատ կերպով` իրական ժամանակում տեղադրում է խափանման ժամանակահատվածի սկիզբը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն): Խափանման յուրաքանչյուր դեպքի ավարտից հետո համակարգն ինքնաշխատ կերպով` իրական ժամանակում տեղադրում է խափանման ժամանակահատվածի ավարտը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն):
6. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն հրապարակված տեղեկատվությունը խմբավորվում է ըստ ամսաթվերի, ամիսների, տարեթվերի և պահպանվում հարկային մարմնի պաշտոնական կայքի համապատասխան ենթաբաժնում` առնվազն 3 տարի ժամկետով: