Սեղմել Esc փակելու համար:
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՀ ԳՈՄԵՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՀ ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾ ...

20.01.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.07.2015  -ից մինչեւ   20.01.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

i

040.0631.160615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2015 թվականի N 631-Ն

 

i

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1050-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի միս կարող են ներմուծել այն կազմակերպությունները, որոնք ընդգրկված են Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում:

2. Սահմանել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցչի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի միս ներմուծելու մասին» N 1050-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 4-ի

N 631-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) նշանակման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի պատրաստման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հնդկաստանի Հանրապետությունում ծառայության ներկայացուցիչը:

3. Ներկայացուցչին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

4. Ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի համար տեղում անմիջականորեն ապահովում է սպանդի ենթակա կենդանիների նախասպանդային անասնաբուժական զննման փաստաթղթերի և դրանց մսեղիքի հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման վերաբերյալ փաստաթղթերի ու պատրաստի արտադրանքի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի համապատասխանության ստուգումը և դրա մասին տվյալ խմբաքանակի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտին տալիս համապատասխան տեղեկանք:

5. Ներկայացուցիչը սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքում կատարում է նաև նշումներ Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակն արտադրող կազմակերպության անվանման, հաշիվ-ապրանքագրի համարի, բեռնարկղերի (կոնտեյներների), Հնդկաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված բեռի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի հաշվառման տվյալների վերաբերյալ: Տեղեկանքը ներկայացուցիչն ստորագրում և կնքում է` նշելով տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը և հերթական գրանցման համարը:

6. Տեղեկանքների հաշվառման համար ներկայացուցիչը վարում է գրանցամատյան, որում պետք է նշվեն տեղեկանքը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և հերթական գրանցման համարը:

7. Ներկայացուցիչը պետք է ունենա «Անասնաբուժություն» կամ «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և տիրապետի անգլերենին:

8. Ներկայացուցչի հետ ծառայության պետը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր, որում նշվում է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և վարձատրության չափն ու կարգը:

9. Ներկայացուցչի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի նախագիծը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

10. Ներկայացուցիչն ունի իր պաշտոնի` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կնիք և ձևաթուղթ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2015
N 631-Ն
Որոշում