(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0620.150615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2015 թվականի N 620-Ն
i
ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 10-ի
N 620-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 2.1-ին մասով սահմանված` անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետությունում իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` իրացնող) կողմից պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթներին համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների (այսուհետ` չդրոշմավորված ապրանք) դրոշմավորման նպատակով իրացնողները, մինչև դրանց իրացման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո 2 ամիսը լրանալը, գույքագրում են իրենց մոտ առկա չդրոշմավորված ապրանքները և դրանց վերաբերյալ տեղեկությունները` համաձայն ձևի, ներկայացնում են հարկային մարմին:
3. Հարկային մարմինը գույքագրված ապրանքների քանակի վերաբերյալ ստացված տեղեկությունների ճշտման նպատակով օրենքով սահմանված կարգով կարող է իրականացնել հսկողական միջոցառումներ:
4. Դրոշմապիտակներ տրամադրվում են սույն կարգի 2-րդ կետին համապատասխան հարկային մարմին ներկայացված տեղեկություններում ներառված չդրոշմավորված ապրանքների քանակին համապատասխան: Այն դեպքում, երբ հարկային մարմնի իրականացրած հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվում է չդրոշմավորված ապրանքների այլ քանակ (մնացորդ), ապա դրոշմապիտակները տրամադրվում են արձանագրված քանակին համապատասխան:
5. Իրացնողները սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկություններով ներկայացված քանակի դրոշմապիտակներ կարող են ձեռք բերել իրենց հաշվառման հարկային (տարածքային) տեսչությունից` էլեկտրոնային եղանակով ներկայացված Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտի հիման վրա: Հայտը ներկայացվում է միայն մեկ անգամ` մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն առանց դրոշմավորման իրացնելու օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո 2 ամիսը լրանալը:
6. Իրացնողները մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումն այդ ապրանքների տեսակի, ենթատեսակի (նկարագրի), տարողության (ծավալի, քաշի կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորի), քանակության և համապատասխան դրոշմապիտակների սերիաների ու հերթական համարների (այդ թվում` միջակայքերով) վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
7. Իրացնողները (բացառությամբ շրջանառության հարկ վճարող համարվողների) մինչև ապրանքների իրացումն էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում` մինչև ապրանքների իրացումն էլեկտրոնային եղանակով ճշգրտումներ են կատարում այդ գրանցումներում:
8. Օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող իրացնողները կարող են մինչև ապրանքների իրացումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների ու հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ձեռքբերման հայտում: Սույն կետում նշված իրացնողներն անհրաժեշտության դեպքում կարող են, մինչև ապրանքների իրացումը, էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել իրենց կողմից ներկայացված` դրոշմապիտակների ձեռքբերման հայտում նշված տվյալները:
i
9. Իրացնողներն ապրանքների դրոշմավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N 562-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների դրոշմավորման կանոններին համապատասխան:
Ձև
._____________________________________________________________________.
|Տեղեկություններ |Փաստաթղթի հերթական համարը |
|անմիջական արտադրող կամ անմիջական |__________________________________ |
|ներմուծող չհանդիսացող` պարտադիր |(լրացվում է հարկային մարմնի կողմից)|
|դրոշմավորման ենթակա ապրանքներ | |
|իրացնող կազմակերպությունների և | |
|անհատ ձեռնարկատերերի կողմից | |
|գույքագրված ապրանքների | |
|մնացորդների վերաբերյալ | |
|_________________________________|___________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|(ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_________________________________|___________________________________|
|2. Իրավաբանական անձի անվանումը | |
|կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, | |
|ազգանունը | |
|_________________________________|___________________________________|
|3. Գտնվելու վայրը (անհատ | |
|ձեռնարկատիրոջ բնակության վայրը) | |
|_________________________________|___________________________________|
|4. Հաշվառման վայրի հարկային | |
|տեսչության անվանումը | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|5. Ծածկա-|6. Ապրանքա-|7. Ապրանքա-|8. Ենթա-|9. Տարողու- |10. Արտադր- |
|գիրն ըստ |խմբի |տեսակի |տեսակը |թյունը |վող |
|ԱՏԳ ԱԱ |համառոտ |անվանումը |(նկարա- |(ծավալը. քաշը|ապրանքների |
| |անվանումը | |գիրը) |կամ տվյալ |դրոշմավորման|
| | | | |ապրանքա- |համար |
| | | | |տեսակին |անհրաժեշտ |
| | | | |բնորոշ չափման|դրոշմա- |
| | | | |այլ միավոր) |պիտակների |
| | | | | |քանակը |
|_________|___________|___________|________|_____________|____________|
| | | | | | |
|_________|___________|___________|________|_____________|____________|
| | | | | | |
|_________|___________|___________|________|_____________|____________|
| | | | | | |
|__________________________________________|_____________|____________|
| |Ընդամենը | |
._____________________________________________________________________.
Հարկ վճարողի/ղեկավարի ______________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___ _____________ 20 թ
1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
2. 2-րդ կետում լրացվում են իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից` ինքնաշխատ:
3. 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից` ինքնաշխատ:
4. 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության անվանումը, տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից` ինքնաշխատ:
5. 5-րդ կետում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի դասակարգչի, օրինակ` 3004:
6. 6-րդ կետում լրացվում է «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը, օրինակ` դեղամիջոց:
7. 7-րդ կետում լրացվում է ապրանքատեսակի անվանումը, օրինակ` կետոնալ:
8. 8-րդ կետում լրացվում է ապրանքի ենթատեսակը (նկարագիրը), օրինակ` 2,5% գել:
9. 9-րդ կետում լրացվում է ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր), օրինակ` 50 գր:
10. 10-րդ կետում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակների քանակը, իսկ սյունակի վերջում նշվում է ընդամենը քանակը: