(ուժը կորցրել է 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
i
600.0106.250515
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 05 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60015185
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2015 թվականի N 106-Ն
i
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ (ԿՈԳԵՆԵՐԱՑԻՈՆ) ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա», 22-րդ հոդվածի 8-րդ և 37-րդ հոդվածի 1-ին կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններից առաքվող և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունն ընդունել հավասար`
1) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում` «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրական էներգիայի դրույքին,
2) ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրական էներգիայի դրույքին:
2. Սահմանել, որ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գնումը ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար իրականացվում է տնտեսական կարգավարման շրջանակում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: