(ուժը կորցրել է 24.12.01 ՆՀ-1005 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.
i
1. 1993 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 3000 ռուբլի:
Բնակչության ինդեքսավորման ենթակա մնացած եկամուտների նկատմամբ կիրառել հետևյալ գործակիցները`
բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների համար` 1,5 (նշված գործակցով բարձրացումը տարածել նաև լուսավորության, առողջապահության, գիտության և մշակույթի հիմնարկների աշխատողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա).
ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի համար` 1,5, դրանք սահմանելով`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 17 ռուբլի 66 կոպեկ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 19 ռուբլի 60 կոպեկ.
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 23 ռուբլի 66 կոպեկ:
1993 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 3300 ռուբլի:
Հիշյալ բնակավայրերում բնակվող քաղաքացիների ինդեքսավորման ենթակա մնացած եկամուտների նկատմամբ կիրառել հետևյալ գործակիցները`
բյուջետային հիմնարկների աշխատողների դրույքների համար` 1,65 (նշված գործակցով բարձրացումը տարածել նաև լուսավորության, առողջապահության, գիտության և մշակույթի հիմնարկների աշխատողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա).
ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի համար` 1,65, դրանք սահմանելով`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 19 ռուբլի 42 կոպեկ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 21 ռուբլի 56 կոպեկ.
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 26 ռուբլի 02 կոպեկ:
Վերոհիշյալ բնակավայրերում աշխատանքային կենսաթոշակների և մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների նկատմամբ 1993 թվականի մայիսի 1-ից կիրառել 10 % հավելում:
(1-ին կետն ուժը կորցրել է 01.07.93 հրամանագիր)
2. Հայաստանի Հանրապետությունում լրիվ աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակների չափերին սահմանել 1000-ական ռուբլի հավելում:
3. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակներին, ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերին սահմանել հավելումներ`
ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակներին, ոչ լրիվ աշխատանքային ստաժ ունեցող 1-ին խմբի հաշմանդամներին, ծերության սոցիալական, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամներին տրվող սոցիալական կենսաթոշակներին և հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող կենսաթոշակներին` 700 ռուբլի.
ոչ լրիվ աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև սոցիալական կենսաթոշակ ստացող 2-րդ խմբի հաշմանդամներին` 500 ռուբլի.
ոչ լրիվ աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև սոցիալական կենսաթոշակ ստացող 3-րդ խմբի հաշմանդամներին` 300 ռուբլի:
i
4. Կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին նշանակված սոցիալական կենսաթոշակներին վճարել փոխհատուցում այն հաշվով, որ`
ա) ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար փոխհատուցմամբ հանդերձ կազմեն սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 120 %-ը.
բ) մեկ ծնողին կորցրած երեխաներին նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար փոխհատուցմամբ հանդերձ կազմեն սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 100 %-ը:
(4-րդ կետն ուժը կորցրել է 01.07.93 հրամանագիր)
5. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին վճարել փոխհատուցում` 700 ռուբլի, բացակայությամբ այն անձանց, ովքեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստանում են նաև այլ կենսաթոշակներ:
i
6. ԲՈՒՀ-երի ուսանողների կրթաթոշակը սահմանել ամսական 2475 ռուբլու չափով, գերազանց առաջադիմություն ունեցողներինը` 3000 ռուբլու, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներինը` 1800 ռուբլու, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներինը` 1500 ռուբլու չափով: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 4000 ռուբլու, իսկ դոկտորանտներինը` 6000 ռուբլու չափով:
(6-րդ կետն ուժը կորցրել է 01.07.93 հրամանագիր)
7.Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստի չափն ավելացնել յուրաքանչյուր երեխայի համար 110-ական ռուբլով (փոխհատուցում հացի գնի բարձրացման կապակցությամբ), սահմանելով այն 760 ռուբլի:
(7-րդ կետն ուժը կորցրել է 01.07.93 հրամանագիր)
8. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպաստի չափը սահմանել 950 ռուբլի:
(8-րդ կետն ուժը կորցրել է 01.07.93 հրամանագիր)
9. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում, ամսական նպաստի չափը բարձրացնել 350 ռուբլով, սահմանելով այն 1000 ռուբլի:
(9-րդ կետն ուժը կորցրել է 01.07.93 հրամանագիր)
10. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը բարձրացնել 250 ռուբլով, սահմանելով այն 750 ռուբլի:
(10-րդ կետն ուժը կորցրել է 01.07.93 հրամանագիր)
11. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 6000 ռուբլի:
(11-րդ կետն ուժը կորցրել է 01.07.93 հրամանագիր)
12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սպայական և ենթասպայական կազմի համար պարենամթերքի փոխհատուցման ամսական չափն ավելացնել 450 ռուբլով:
13. Ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովում է սեփական եկամուտների հաշվին:
Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:
14. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին` վերանայել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վաստակից գանձվող եկամտահարկի դրույքաչափերի փոփոխության մասին» որոշումը:
15. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` տասնօրյա ժամկետում հաստատել սույն հրամանագրի 1-ին կետում նախատեսված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկը,
տասնօրյա ժամկետում սահմանել` հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքների բացահայտման և հաշվառման միասնական կարգ` գործողության մեջ դնելով վերջինս 1993 թվականի հունիսի 1-ից.
սույն հրամանագրի 7-րդ կետում երեխաներին չփոխհատուցված գումարների հաշվին սոցիալապես առավել անապահով ընտանիքներին հատկացվող ընտանեկան նպաստների չափերը և վճարման կարգը` գործողության մեջ դնելով վերջինս 1993 թվականի հունիսի 1-ից:
16. 1993 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել`
i
Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 1-ին կետը, 2-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերությունները, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը.
i
Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 4-ի «Սոցիալական կենսաթոշակների նկատմամբ փոխհատուցումներ սահմանելու մասին» հրամանագիրը:
18 ապրիլի 1993 թ.
ՆՀ-221