(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0379.160415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2015 թվականի N 379-Ն
i
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 26-ի
N 379-Ն որոշման
ԿԱՆՈՆՆԵՐ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնները մշակվել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ և 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
2. Օրենքով սահմանված ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ` ՀԴՄ-ներ) պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություն), առևտրական գործարքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս, դրամական հաշվարկները, բացառությամբ բանկային հաշիվների միջոցով կատարվողների, իրականացնում են ՀԴՄ-ի և միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ժապավենների միջոցով: Կազմակերպությունները հաշվարկները կատարում են միայն հարկային մարմնում (այսուհետ` հարկային տեսչություն)` սույն կանոններով սահմանված կարգով գրանցված և դրոշմակնքված ՀԴՄ-ների միջոցով:
3. ՀԴՄ-ի շահագործման կանոնների և ՀԴՄ-ի միջոցով հասույթների հաշվառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային տեսչությունը:
II. ՀԴՄ-ՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
4. Օրենքով սահմանած կարգով ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում գրանցման ենթակա ՀԴՄ-ն (ՀԴՄ-ները) և ՀԴՄ-ի անձնագիրը (անձնագրերը):
5. Հարկային տեսչությունը սույն կանոնների 4-րդ կետում նշված ՀԴՄ-ն և անձնագիրը (անձնագրերը) ստանալուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ի գրանցման հայտ` համաձայն N 8 ձևի: Ստորագրված հայտի մեկ օրինակը տրամադրում է ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությանը: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցման հայտն ստորագրելուց անմիջապես հետո գրանցում է ՀԴՄ-ն:
6. Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցումից հետո այն դրոշմակնքում է ինքնասոսնձվող դրոշմանիշով` 2 տեղից (հանդիպակաց): Դրոշմակնքված ՀԴՄ-ն և սույն կանոնների 4-րդ կետում նշված բնօրինակները վերադարձվում են կազմակերպություններին` միաժամանակ նրանց տալով հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտի մեկ օրինակը, իսկ սույն կանոնների 4-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները պահվում են հարկային տեսչությունում:
7. Օգտագործվող ՀԴՄ-ն նորով փոխարինելու դեպքում կազմակերպությունը նախքան նոր ՀԴՄ-ի օգտագործումը հարկային տեսչություն է ներկայացնում նոր ՀԴՄ-ն, դրա անձնագիրը, փոխարինվող (գրանցումից հանվող) ՀԴՄ-ն և դրա գրանցման քարտը:
8. Հարկային տեսչությունը սույն կանոնների 7-րդ կետում նշված ՀԴՄ-ները և փաստաթղթերն ստանալուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ի գրանցման հայտ և ստորագրված հայտի մեկ օրինակը տրամադրում է ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությանը: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցման հայտն ստորագրելուց անմիջապես հետո գրանցում է ՀԴՄ-ն և (կամ) գրանցումից հանում է նախկինում գրանցված ՀԴՄ-ն` կազմակերպությանը տալով գրանցման նոր քարտ:
9. Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման), վերակազմակերպման կամ այն բոլոր դեպքերում (բացառությամբ սույն կանոնների 10-րդ կետով նախատեսված դեպքի), երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում գրանցումից հանելու ենթակա ՀԴՄ-ն: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ն ներկայացվելուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտը` համաձայն N 10 ձևի, այնուհետև ՀԴՄ-ն ապաֆիսկալավորվում է և վերադարձվում կազմակերպությանը: ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտն ստորագրելուց անմիջապես հետո ՀԴՄ-ն հանում է գրանցումից և դրա մասին քարտում կատարում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային տեսչության ղեկավարի ստորագրությամբ:
10. Առևտրի այն օբյեկտներում կամ ծառայության մատուցման այն վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում ՀԴՄ-ների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված կամ կիրառվող ՀԴՄ-ները գրանցումից հանվում են հարկային տեսչության նախաձեռնությամբ: Նշված դեպքում ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտ չի լրացվում: Հսկողական աշխատանքների ընթացքում (ստուգում, ուսումնասիրություն, երրորդ անձանցից ստացված տվյալներ և այլն) առևտրի օբյեկտներում կամ ծառայության մատուցման վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում ՀԴՄ-ների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված կամ կիրառվող ՀԴՄ-ներն ապաֆիսկալավորվում և գրանցումից հանվում են հարկային տեսչության համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից, ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն` երկու օրինակից: Կազմված արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
11. Կազմակերպությունը քարտը պահպանում է ՀԴՄ-ի օգտագործման վայրում` օգտագործման ամբողջ ժամանակահատվածում և ներկայացնում է հարկային տեսչության պահանջով: ՀԴՄ-ն օգտագործումից հանելու ժամանակ քարտը վերադարձվում է հարկային տեսչություն: Վերադարձված քարտը հարկային տեսչությունում պահվում է տվյալ ՀԴՄ-ն օգտագործումից հանելու օրվանից սկսած երեք տարի ժամկետով: Շահագործողի պահանջով հարկային տեսչության կողմից նրան տրվում է տեղեկանք տվյալ ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին:
III. ՀԴՄ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
12. ՀԴՄ-ի տեղակայման, գործարկման ժամանակ կատարվում են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով նախատեսված պարտադիր գործողություններ, և միաժամանակ լրացվում է ՀԴՄ-ի գործարկման ակտ` համաձայն N 1 ձևի:
13. Շահագործման գործարանային համարները, ՀԴՄ-ն շահագործող հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ), հարկային տեսչություններում ՀԴՄ-ի գրանցման համարը և գործունեության իրականացման վայրը (հասցեն) նշվում են ՀԴՄ-ին առնչվող բոլոր փաստաթղթերում (ՀԴՄ-ի կտրոն (այսուհետ` կտրոն) հաշվետվություն և այլն):
IV. ՀԴՄ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ
14. Կազմակերպությունում ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներն իրականացնելու համար այդ պարտականությունները սահմանված կարգով (հրամանով) դրվում են համապատասխան աշխատողի վրա (այսուհետ` պատասխանատու անձ):
15. Հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը պահպանվում են կազմակերպության գործունեության իրականացման վայրում:
16. Կազմակերպության պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀԴՄ-ի աշխատանքը, ՀԴՄ-ում տեղադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող կտրոնային ժապավեն և այն միացնել:
V. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
17. Պատասխանատու անձը պարտավոր է`
1) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել գումարը, որոշել ընդհանուր գումարն ու տեղեկացնել գնորդին, պատվիրատուին և այլն.
2) ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարը (ներառյալ կանխավճարը) ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել կտրոն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման ժամանակահատվածում` ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) պարունակող կտրոն.
3) ծառայությունների մատուցման դեպքում կտրոնը տրամադրվում է այդ ծառայության դիմաց կանխիկ վճարում (ներառյալ կանխավճարը) ստանալու պահին:
18. Վիճակահանության անցկացման ժամանակահատվածում տպվող կտրոնը պետք է կտրվի ժապավենի դիմային մասում առկա եզրագծով: Տպված կտրոնի կտրման տեղը ժապավենի դիմային մասում առկա եզրագծի հետ չհամընկնելու կամ եզրագծի բացակայության դեպքում կտրոնը կտրվում է այնպես, որպեսզի չվնասվի կտրոնի դարձերեսի հատուկ համարը (համարները):
19. Վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման դեպքերում կատարվում են հետևյալ ձևակերպումները`
1) կազմակերպությունը դրամական հաշվարկների կատարման ընթացքում գնորդի կողմից վճարված գումարների` ՀԴՄ-ում գրանցման պահին, մինչև գնման կտրոնի փակումը, սխալմամբ մուտքագրված գումարները, կամ ապրանքի գնումից գնորդի հրաժարվելու դեպքում այդ գումարները ՀԴՄ-ի միջոցով չեղյալ են համարում: Չեղյալ համարված գումարը չի ներառվում հասույթի գումարի մեջ.
2) կազմակերպությունը գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ժամանակ վերադարձի ձևակերպման պահին, գնման կտրոնի հիման վրա, կազմում է վաճառված ապրանքների հետընդունման ակտ` համաձայն N 5 ձևի.
3) գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ակտի հիման վրա ՀԴՄ-ի միջոցով տպվում է վերադարձի կտրոն, որը ներառում է ՀԴՄ-ի գրանցման և գործարանային համարները, ՀՎՀՀ-ն, հետ ընդունվող ապրանքների գները, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ժամը, ինչպես նաև «Վերադարձ» նշագրումը: Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը. տվյալ դեպքում վերադարձի կտրոն չի տպվում.
4) եթե հետ է ընդունվում գնման կտրոնով գնված ապրանքների մի մասը, ապա վերադարձի կտրոնը տպվում է հետ ընդունվող ապրանքների համար վճարված գումարի չափով: Կազմակերպությունում պահպանվում է գնման կտրոնի պատճենը: Գնման կտրոնի բնօրինակի և պատճենի վրա` հետ ընդունված ապրանքների համար վճարված գումարի դիմաց կարմիր գույնով կատարվում է «Վերադարձված է» գրառումը.
5) դրամական հաշվարկների կատարման ընթացքում սխալմամբ մուտքագրված գումարների գրանցման դեպքում, եթե սխալը հայտնաբերվել է գնման կտրոնի փակումից հետո մինչև օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումը, ապա սխալ գրանցումից անմիջապես հետո սխալ գումարով տպված կտրոնի հիման վրա լրացվում է գումարների` սխալմամբ գրանցման ակտը` համաձայն N 6 ձևի, և ՀԴՄ-ի միջոցով կատարվում է վերադարձ` տպվելով վերադարձի կտրոն: Այն դեպքում, երբ սխալը հայտնաբերվել է օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը. տվյալ դեպքում վերադարձի կտրոն չի տպվում.
6) հետ ընդունված ապրանքների գնման, գումարների` սխալմամբ գրանցման և վերադարձի կտրոններն ու լրացված ակտերի մեկական օրինակները պահպանվում են կազմակերպությունում` տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարի ժամկետով.
7) կազմակերպությունները, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ` յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում տվյալ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանք` համաձայն N 7 ձևի.
8) վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման ակտերում նշված գումարները չեն ներառվում կազմակերպության իրացման շրջանառության մեջ, իսկ արդեն ներառված գումարների չափով կատարվում է ճշգրտում (կարմիր ստոռնոյով): Չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված գումարները ներառվում են կազմակերպության` իրացումից ստացված հասույթի ընդհանուր գումարի մեջ, եթե`
ա. բացակայում է համապատասխան ակտը կամ ակտի տվյալներից որևէ մեկը,
բ. սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով և ժամկետում հարկային տեսչություն չի ներկայացվել կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանքը,
գ. չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված տվյալ գումարը չի ներառվել հարկային տեսչություն ներկայացված տեղեկանքում:
20. Հարկային տեսչության կողմից իրականացվող հսկիչ գնման (գնումների) արդյունքում` հսկիչ գնում իրականացրած հարկային տեսչության պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները: Գնման կտրոնի հիման վրա երկու օրինակից կազմվում է վաճառված ապրանքի հետընդունման ակտ` համաձայն N 5 ձևի: Կազմակերպության պատասխանատու անձն ընդունում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձնում է ստացված գումարը, ՀԴՄ-ի միջոցով տպում է վերադարձի կտրոն: Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի կտրոն չի տպվում: Վաճառված ապրանքի հետընդունման ակտն ստորագրում են հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Հետընդունման ակտի մեկ օրինակը հսկիչ գնման արձանագրության մեկ օրինակի հետ միասին հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր: Հսկիչ գնման ժամանակ տպված կտրոնի վրա հսկիչ գնում իրականացրած հարկային տեսչության պաշտոնատար անձը կատարում է «Վերադարձ» նշումը, լրացնում ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և ստորագրում է: Եթե վերադարձվում է կտրոնով վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է բոլոր ապրանքների և գումարի վերադարձ, այնուհետև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հետընդունման ոչ ենթակա ապրանքների համար հսկիչ գնում կատարողի կողմից կատարվում է վճարում, որի համար ՀԴՄ-ի միջոցով տպվում և տրամադրվում է նոր կտրոն: Սույն կետով նախատեսված դեպքերում հետընդունման ակտում նշված վերադարձի գումարները չեն ներառվում կազմակերպության` իրացումից ստացված հասույթի մեջ` անկախ սույն կանոնների 19-րդ կետի 7-րդ ենթակետում նշված տեղեկանքում (N 7 ձև) ներառվելու կամ տեղեկանքը հարկային տեսչություն ներկայացնելու հանգամանքից: Հսկիչ գնման ժամանակ տպված և վերադարձի կտրոնները հետընդունման ակտերի մեկական օրինակների հետ միասին պահպանվում են կազմակերպությունում` տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարի ժամկետով:
21. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս` պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին անհապաղ տեղեկացնել իրավասու ղեկավար անձին: Իրավասու ղեկավար անձն անհրաժեշտության դեպքում տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կենտրոն) ներկայացնում է հայտ` համաձայն N 2 ձևի, անսարքության վերացման համար, հայտի մեկ օրինակը ներկայացնելով հարկային տեսչություն: Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը` ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է:
22. Պատասխանատու անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀԴՄ-ով` բացառությամբ, իրավասու ղեկավար անձի թույլտվությամբ, հարկային տեսչության աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների:
VI. ՀԴՄ-ՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏԸ
23. Պատասխանատու անձը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀԴՄ-ից դուրս է բերում հաշվետվության համարը, ընթացիկ հսկիչ ժապավենի համարը, գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձի թիվը, վերադարձի գումարը, չեղյալ համարման թիվը, չեղյալ համարման գումարը, հերթափոխային հասույթը, պատասխանատու անձի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաև պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունը, որն սկզբնական փաստաթուղթ է` հասույթը հաշվառելու համար, և պահպանվում է կազմակերպությունում` տպվելու օրվանից սկսած 3 տարի ժամկետով: Հերթափոխային հասույթը` սահմանված կարգով, մուտքի օրդերի հիման վրա, մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ:
24. Պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունը տպվում է հսկիչ ժապավենի վրա: Այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` որպես էլեկտրոնային օրագիր` կտրոնների համարների և կտրոնները տպելու ժապավենի նշմամբ, այնպես էլ` համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով: Կտրոնի հաշվիչը պետք է մարվի հերթափոխի առաջին կտրոնի ստացումից սկսած 24 ժամվա ընթացքում:
25. Սույն կանոնների 23-րդ և 24-րդ կետերում նշված հաշվետվությունները կարող են տպագրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:
VII. ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԴՄ-Ի ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ
26. Հարկային տեսուչը ՀԴՄ-ի առաջին գրանցման ժամանակ ՀԴՄ-ի հիշողության մեջ է մուտքագրում հարկային տեսչության կողմից սահմանված` տվյալ հարկային տեսուչի նշանաբառը, որը հնարավորություն է տալիս նրան աշխատելու ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության հետ:
27. Հարկային տեսուչը ՀԴՄ-ի գրանցման ժամանակ ՀԴՄ-ի մեջ է մուտքագրում հետևյալ տվյալները` գրանցման տարեթիվը, մեքենայի գործարանային համարը, հարկային տեսչությունում մեքենայի գրանցման համարը, օգտագործողի ՀՎՀՀ-ն և հարկային տեսուչի նշանաբառը:
28. Կազմակերպության կողմից հարկային տեսչություն ներկայացված ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության համար կազմվում է ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալների մասին ակտ` համաձայն N 3 ձևի, հարկային տեսուչի, կազմակերպության և կենտրոնի ներկայացուցչի ստորագրությամբ:
29. ՀԴՄ-ի վրա փակցված դրոշմանիշերը վնասելու իրավասություն ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձանց շրջանակները սահմանում է հարկային տեսչությունը:
VIII. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՑՎԱԾ ՀԴՄ-ՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
30. Կենտրոնի կողմից կազմակերպությանը` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ները, ինչպես նաև կազմակերպության կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցված լինեն հարկային տեսչությունում:
31. Կենտրոնի կողմից կազմակերպությանը` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն տրամադրելու պահին գրանցվում են նրա ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալները, և տվյալ մեքենայի համար կազմվում է գործարկման ակտ` համաձայն N 1 ձևի, և նշված ՀԴՄ-ն դրոշմակնքվում է: Կազմակերպության ՀԴՄ-ն նորոգումից վերադարձնելու պահին ժամանակավորապես տրամադրված ՀԴՄ-ով տպագրվում է ընդլայնված ֆիսկալային (հարկային) հաշվետվությունը, որը կարվում է կազմակերպությունն սպասարկող հարկային տեսչությունում պահվող հարկային գործում: Նշված հաշվետվության` կազմակերպությանը վերաբերող մասը պետք է ներառված լինի կազմակերպության ընթացիկ հաշվապահական հաշվառման մեջ, իսկ ժամանակավորապես տրամադրված ՀԴՄ-ի պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունները սույն կանոններով սահմանված կարգով ձևակերպվում են կազմակերպությունում, և դրա մասին կազմվում է ակտ (N 4 ձև):
32. Կազմակերպության կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցվեն հարկային տեսչությունում` սահմանված ընդհանուր կարգով:
Ձև N 1
ՀԴՄ-Ի ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏ N ____
1. Հսկիչ-դրամարկղային մեքենա _________________________________________
(մոդելը)
2. Գործարանային համարը _______________________________________________
3. Հարկային տեսչությունում գրանցման համարը ___________________________
4. Արտադրության տարեթիվը _____________________________________________
5. Տեղադրման վայրը ___________________________________________________
(կազմակերպության գործունեության իրականացման վայրը,
հեռախոսահամարը)
______________________________________________________________________
6. Գործարկման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ______ ______________ 20 __ թ.
7. Գործարկող կազմակերպությունը _______________________________________
(անվանումը, գտնվելու վայրը)
______________________________________________________________________
.___________________________________________________________.
|Գործարկումից առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները |
|___________________________________________________________|
|հասույթը |չեղյալ համարումը |վերադարձը |
|___________________|___________________|___________________|
|գումարը |գնումների|գումարը |գնումների|գումարը |գնումների|
| |թիվը | |թիվը | |թիվը |
|_________|_________|_________|_________|_________|_________|
| | | | | | |
.___________________________________________________________.
Կազմակերպության ղեկավար ______________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
Կազմակերպության հաշվապահ _____________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
Պատասխանատու անձ _____________________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
Հարկային տեսչության ներկայացուցիչ ____________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը,
ազգանունը)
Գործարկող կազմակերպության ներկայացուցիչ ______________________________
(ստորագրությունը, անունը,
հայրանունը, ազգանունը)
_____ _______________ 20 թ.
Ձև N 2
Կազմակերպությունը ____________________________________________________
(անվանումը և ՀՎՀՀ-ն)
Գործունեության իրականացման վայրը _____________________________________
(հասցեն, հեռախոսահամարը)
ՀԱՅՏ N ______
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
.__________________________________________________________.
|NN |ՀԴՄ-ի |Հարկային |ՀԴՄ-ի |Հրավիրման|ՀԴՄ-ի |
|ը/կ|մոդելը|տեսչությունում |գործարանային|ամսաթիվը,|խափանման|
| | |ՀԴՄ-ի հաշվառման|համարը |ժամը |բնույթը |
| | |համարը | | | |
|___|______|_______________|____________|_________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|______|_______________|____________|_________|________|
| | | | | | |
|___|______|_______________|____________|_________|________|
| | | | | | |
.__________________________________________________________.
Կազմակերպության ղեկավար ____________________________________________
(ստորագրությունը)
____________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_____ _________ 20 թ.
Ձև N 3
ԱԿՏ N _____
ՀԴՄ-Ի ՆՈՐՈԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Կազմակերպությունը __________________________________________________
(անվանումը, ՀՎՀՀ-ն)
2. Հսկիչ-դրամարկղային մեքենան ________________________________________
(մոդելը)
3. Գործարանային համարը _______________________________________________
4. Հարկային տեսչությունում գրանցման համարը ___________________________
.______________________________________________________________.
|Նորոգման առաքելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները|
|______________________________________________________________|
|հասույթը |չեղյալ համարումը |վերադարձը |
|___________________|___________________|______________________|
|գումարը |գնումների|գումարը |գնումների|գումարը |գնումների |
| |թիվը | |թիվը | |թիվը |
|_________|_________|_________|_________|_________|____________|
| | | | | | |
.______________________________________________________________.
Նորոգման առաքելուց առաջ
Կազմակերպության ղեկավար ______________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
Հարկային տեսչության ներկայացուցիչ _____________________________________
(ստորագրությունը, անունը,
հայրանունը, ազգանունը)
Կենտրոնի ներկայացուցիչ ________________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
Նորոգման առաքելուց .______________. _____ _________ 20 __ թ.
առաջ ՀԴՄ-ի բացված | |
դրոշմանիշը* | |
.______________.
._____________________________________________________________________.
|Նորոգումից վերադարձնելու պահին ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները|
|_____________________________________________________________________|
|հասույթը |չեղյալ համարումը |վերադարձը |
|______________________|_______________________|______________________|
|գումարը |գնումների |գումարը |գնումների |գումարը |գնումների |
| |թիվը | |թիվը | |թիվը |
|__________|___________|__________|____________|__________|___________|
| | | | | | |
._____________________________________________________________________.
Նորոգումից վերադարձնելու պահին
Կազմակերպության ղեկավար ______________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
Հարկային տեսչության ներկայացուցիչ ____________________________________
(ստորագրությունը, անունը,
հայրանունը, ազգանունը)
Տեխնիկական սպասարկման կենտրոնի ____________________________________
ներկայացուցիչ (ստորագրությունը, անունը, հայրանունը,
ազգանունը)
Նորոգումից հետո ՀԴՄ-ի դրոշմանիշի համարը _____________________
_____ _________ 20 __ թ.
* Բացված դրոշմանիշով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում,
մնացած ակտերում նշվում է այդ դրոշմանիշի համարը:
Ձև N 4
ԱԿՏ N _____
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԴՄ-Ի ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Կազմակերպությունը _________________________________________________
(անվանումը, ՀՎՀՀ-ն)
2. Ժամանակավորապես օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան ____________
(մոդելը)
3. Դրոշմանիշի համարը* ________________________________________________
4. Գործարանային համարը _______________________________________________
5. Հարկային տեսչությունում գրանցման համարը ___________________________
.___________________________________________________________________.
|Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային|
|հիշողության տվյալները |
|___________________________________________________________________|
|հասույթը |չեղյալ համարումը |վերադարձը |
|______________________|_______________________|____________________|
|գումարը |գնումների |գումարը |գնումների |գումարը |գնումների|
| |թիվը | |թիվը | |թիվը |
|__________|___________|__________|____________|__________|_________|
| | | | | | |
.___________________________________________________________________.
ՀԴՄ-ն ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ
Կազմակերպության ղեկավար ______________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը,
ազգանունը)
Հարկային տեսչության ներկայացուցիչ ____________________________________
(ստորագրությունը, անունը,
հայրանունը, ազգանունը)
ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրող ____________________________________
կազմակերպության ներկայացուցիչ (ստորագրությունը, անունը,
հայրանունը, ազգանունը)
_____ _________ 20 __ թ.
.___________________________________________________________________.
|Ժամանակավորապես շահագործելուց հետո ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության |
|տվյալները |
|___________________________________________________________________|
|հասույթը |չեղյալ համարումը |վերադարձը |
|______________________|_______________________|____________________|
|գումարը |գնումների |գումարը |գնումների |գումարը |գնումների|
| |թիվը | |թիվը | |թիվը |
|__________|___________|__________|____________|__________|_________|
| | | | | | |
.___________________________________________________________________.
ՀԴՄ-ն նորոգումից վերադարձնելու պահին
Կազմակերպության ղեկավար ______________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը,
ազգանունը)
Հարկային տեսչության ներկայացուցիչ _____________________________________
(ստորագրությունը, անունը,
հայրանունը, ազգանունը)
ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրող ____________________________________
կազմակերպության ներկայացուցիչ (ստորագրությունը, անունը,
հայրանունը, ազգանունը)
Ժամանակավորապես ._______________. _____ _________ 20 __ թ.
օգտագործված ՀԴՄ-ի | |
դրոշմանիշը** | |
._______________.
* Նշվում է ժամանակավորապես օգտագործելուց առաջ ՀԴՄ-ի դրոշմանիշի համարը:
** Բացված դրոշմանիշով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում,
մնացած ակտերում նշվում է այդ դրոշմանիշի համարը:
Ձև N 5
ԱԿՏ N _____
ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ
.________________________________. .________________________________.
| Վաճառողը* | | Գնորդը** |
|1. Անվանումը __________________ | |1. Անվանումը __________________ |
|2. ՀՎՀՀ-ն _____________________ | |2. ՀՎՀՀ-ն _____________________ |
|3. Հասցեն _____________________ | |3. Հասցեն _____________________ |
.________________________________. .________________________________.
Վաճառքը ձևակերպող ՀԴՄ-ի գործարանային համարը _________________________
Հարկային տեսչությունում գրանցման համարը ______________________________
Ապրանքի վերադարձի (չփոխարինման) պատճառը ______________________________
______________________________________________________________________
.______________________________________________________________.
|NN |Հետ ընդունված|Քանակը |Միավորի գինը |Գումարը |
|ը/կ|ապրանքների |______________|______________|______________|
| |անվանումները |թվերով|տառերով|թվերով|տառերով|թվերով|տառերով|
|___|_____________|______|_______|______|_______|______|_______|
| | | | | | | | |
|___|_____________|______|_______|______|_______|______|_______|
| | | | | | | | |
|______________________________________________________________|
|Ընդամենը |
.______________________________________________________________.
Հետ ընդունված ապրանքների
գնման կտրոնի համարը ___________ տպելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և
ժամը _________________________________________________________________
Ձևակերպված վերադարձի
կտրոնի համարը ________________ տպելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ժամը
______________________________________________________________________
Վաճառող`
Ղեկավար (անհատ ձեռնարկատեր) _________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ __________________ __________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Գնորդ ___________________ _____________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ __________ 20__ թ.
* Լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
** Եթե գնորդը քաղաքացի է, ապա բաժինը չի լրացվում:
Ձև N 6
ԱԿՏ N _____
ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՄԱՆ
Կազմակերպության
անվանումը* __________________________________________________________
ՀՎՀՀ-ն _______________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _____________________________________
Օգտագործվող ՀԴՄ-ի`
գործարանային համարը __________________________________________________
Հարկային տեսչությունում գրանցման համարը ______________________________
Սխալ գումարով տպված կտրոնի
համարը _________ տպելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ժամը ____________
Սխալմամբ գրանցված գումարը ____________________________________________
(թվերով և տառերով)
Ձևակերպված վերադարձի կտրոնի համարը _________ տպելու ամսաթիվը, ամիսը,
տարեթիվը և ժամը ____________________________________________________
Կազմակերպության
ղեկավար (անհատ ձեռնարկատեր) ________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ __________________ _________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ __________ 20__ թ.
* Եթե վաճառողն անհատ ձեռնարկատեր է, ապա լրացվում են նրա անունը և
ազգանունը:
Ձև N 7
Հարկային տեսչության ստորաբաժանման անվանումը ____________________
._________________________________________.
|Փաստաթղթի հերթական համարը |
|N _______________________________________|
| (լրացվում է հարկային տեսչության կողմից)|
._________________________________________.
ՏԵՂԵԿԱՆՔ
20 Թ.____________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԴՄ-ն օգտագործող կազմակերպության տվյալները`
անվանումը* ___________________________________________________________
ՀՎՀՀ-ն _______________________________________________________________
գործունեության իրականացման վայրը _____________________________________
հեռախոսահամարը _______________________________________________________
Օգտագործվող ՀԴՄ-ի տվյալները`
գործարանային համարը __________________________________________________
հարկային տեսչությունում գրանցման համարը ______________________________
Չեղյալ համարման`
թիվը ____________ ընդհանուր գումարը __________________________________
Կատարված վերադարձի`
թիվը ____________ ընդհանուր գումարը __________________________________
Սխալմամբ կատարված գրանցումների`
թիվը ____________ ընդհանուր գումարը __________________________________
Կազմակերպության
ղեկավար (անհատ ձեռնարկատեր) _________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ _________________ ___________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ __________ 20 թ.
* Եթե վաճառողն անհատ ձեռնարկատեր է, ապա լրացվում են նրա անունը և
ազգանունը:
Ձև N 8
ՀԱՅՏ
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՄԱՆ
____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)
Գրանցման ենթակա հսկիչ-դրամարկղային մեքենաների թիվը` ______ հատ:
._____________________________________________________.
|NN |Հսկիչ-դրամարկղային մեքենայի |
|ը/կ|_________________________________________________|
| |մոդելը|արտադրության|ֆիսկալային |շահագործման վայրը|
| | |տարեթիվը |հիշողության| |
| | | |տվյալները | |
|___|______|____________|___________|_________________|
| | | | | |
|___|______|____________|___________|_________________|
| | | | | |
|___|______|____________|___________|_________________|
| | | | | |
._____________________________________________________.
Հայտին կից ներկայացվող ՀԴՄ-ների անձնագրերի թիվը`__________________ հատ:
Հայտի լրացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ______ _____________ 20__ թ.
Հարկային տեսչության պետ Կազմակերպության լիազոր անձ
(անհատ ձեռնարկատեր)
_________________________________ _________________________________
(անունը, ազգանունը) (անունը, ազգանունը)
________________________________ ______________________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
Ձև N 9
ՔԱՐՏ N _____
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՄԱՆ
Հսկիչ-դրամարկղային մեքենան ___________________________________________
(մոդելը)
Գործարանային համարը __________________________________________________
Պատկանում է __________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,
հեռախոսահամարը)
Գրանցված է ___________________________________ հարկային տեսչությունում
ՀԴՄ-ի գրանցման N _____________________________________________________
Տեղակայված է _________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը (հասցեն)
______________________________________________________________________
Հաշվիչների տվյալները _________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Հարկային տեսչության պետ _________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _________ 20 թ.
Կ.Տ.
._____________________________________________________________________.
| Գրառում գրանցումից հանելու մասին |
| |
|Հսկիչ-դրամարկղային մեքենան հանված է գրանցումից: |
| |
| Հարկային տեսչության պետ _________________ _____________________ |
| (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
| |
| _____ _________ 20 թ.|
| Կ.Տ. |
._____________________________________________________________________.
Ձև N 10
ՀԱՅՏ
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
_______________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
և ՀՎՀՀ-ն)
Գրանցումից հանման ենթակա հսկիչ-դրամարկղային մեքենաների թիվը` ____ հատ:
.___________________________________________________________________.
|NN |Հսկիչ-դրամարկղային մեքենայի |
|ը/կ| |
|___|_______________________________________________________________|
| |մոդելը|արտադրության|գործարա-|հարկային |ֆիսկալային |շահա- |
| | |տարեթիվը |նային |տեսչությունում|հիշողության|գործման|
| | | |համարը |գրանցման |տվյալները |վայրը |
| | | | |համարը | | |
|___|______|____________|________|______________|___________|_______|
| | | | | | | |
|___|______|____________|________|______________|___________|_______|
| | | | | | | |
|___|______|____________|________|______________|___________|_______|
| | | | | | | |
.___________________________________________________________________.
Հայտի լրացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _______ ______________ 20 թ.
Հարկային տեսչության պետ Կազմակերպության լիազոր անձ
(անհատ ձեռնարկատեր)
________________________________ _________________________________
(անունը, ազգանունը) (անունը, ազգանունը)
________________________________ _________________________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)