Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՎԻՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՎԻՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.02.1993  -ից մինչեւ     -ը:
 

(չեղյալ է հայտարարվել 13.02.93 թիվ ՆՀ-199 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ
ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արմավիրի շրջանի Ջանֆիդա և Փշատավան գյուղերում զինված խմբավորումների հրահրած հակաօրինական, հակահասարակական գործողությունների կանխելու, Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գոտում հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգավոր միջադեպերից խուսափելու, իրավակարգի պահպանությունը ուժեղացնելու ու կարգուկանոնը վերականգնելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածի 15 կետով, որոշում եմ.

1. Արմավիրի շրջանում հայտարարել արտակարգ դրություն` մեկ ամիս ժամանակով:

2. Արտակարգ դրության պարետ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հրաչյա վազգենի Հարությունյանին:

3. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, պաշտպանության նախարարությունների և ազգային անվտանգության պետական վարչության վրա:

4. Արտակարգ դրության տարածքում պարետային ժամ սահմանելու հարցը թողնել պարետի հայեցողությանը:

5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից սահմանված կարգով հաստատվելուց հետո:

 

8 փետրվարի 1993 թ.

ՆՀ-195

 

 

pin
ՀՀ Նախագահ
08.02.1993
N ՆՀ-195
Հրամանագիր