Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈ ...

31.12.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.03.2015  -ից մինչեւ   31.12.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 27.12.2018 թիվ 1542-Ն որոշում)

i

040.0278.250315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2015 թվականի N 278-Ն

 

i

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 21.1-ին հոդվածի 3-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 278-Ն որոշման

 

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՏԵՍԱԿԻ

 

Դատական գործի վիճակագրական քարտն ունի էլեկտրոնային ձև, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1. Քաղաքացիական և վարչական գործերով տեղեկություններ`

1) հայցադիմումի (հակընդդեմ հայցի), դիմումի (գործի) ստացման կարգի և ժամանակի մասին.

2) հայցվորի, պատասխանողի, երրորդ անձի մասին.

3) մակագրության մասին.

4) պահանջի (իրավահարաբերության) մասին.

5) պետական տուրքի մասին.

6) հայցադիմումը (հակընդդեմ հայցը), դիմումը վարույթ ընդունելու, վարույթի ընդունումը մերժելու և վերադարձնելու մասին.

7) որոշակի միջնորդությունների ներկայացման և դրանց քննության արդյունքների (մասնավորապես, պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու, հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, փորձաքննություն նշանակելու) մասին.

8) ինքնաբացարկի որոշում կայացնելու մասին.

9) գործի վերամակագրության մասին.

10) գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.

11) նախնական դատական նիստերի, դատաքննության անցկացման ժամանակի և վայրի մասին.

12) գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին.

13) գործի քննության արդյունքում կայացված դատական ակտի (բավարարման, մերժման, կարճման և այլնի) մասին.

14) գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու մասին.

15) գործն ըստ էության լուծող և չլուծող դատական ակտերի բողոքարկման և դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի մասին.

16) կատարողական թերթի տրամադրման մասին:

2. Քրեական գործերով տեղեկություններ`

1) գործի ստացման կարգի և ժամանակի մասին.

2) ամբաստանյալի (մեղադրյալի) մասին.

3) առաջադրված մեղադրանքի մասին.

4) մակագրության մասին.

5) գործը վարույթ ընդունելու մասին.

6) գործը մեղադրողին վերադարձնելու մասին.

7) դատական քննություն նշանակելու մասին.

8) դատական նիստերի անցկացման ժամանակի և վայրի մասին.

9) որոշակի միջնորդությունների ներկայացման և դրանց քննության արդյունքների (մասնավորապես, փորձաքննություն նշանակելու) մասին.

10) ինքնաբացարկի որոշում կայացնելու մասին.

11) գործի վերամակագրության մասին.

12) գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.

13) գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին.

14) գործի քննության արդյունքում կայացված դատական ակտի (մեղադրական, արդարացման, կարճման և քրեական հետապնդման դադարեցման, բժշկական բնույթի հարկադրական միջոցի կիրառման, համաներման կիրառման և այլնի) մասին.

15) գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու մասին.

16) գործն ըստ էության լուծող և չլուծող դատական ակտերի բողոքարկման և դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի մասին.

17) դատարանի կողմից դատական ակտը կատարման ուղարկելու մասին:

3. Մինչդատական վարույթի գործերով (ըստ տեսակների) վիճակագրական քարտը պարունակում է քրեական գործերով տեղեկությունների 1-4-րդ, 10-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված այն տեղեկությունները, որոնք կոնկրետ դեպքում առկա են:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2015
N 278-Ն
Որոշում