(ուժը կորցրել է 14.04.95 թիվ ՆՀ-431 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ազատ գների և սակագների պայմաններում հանրապետության բնակչության, հատկապես ուսումնական հաստատությունների, առողջապահության, մշակույթի, գիտության և բյուջետային այլ կազմակերպությունների աշխատողների, սոցիալական անապահով խավերի կենսամակարդակի կտրուկ անկումը մեղմելու նպատակով և ելնելով հանրապետության առկա ծանր պայմանների հնարավորություններից, որոշում եմ.
i
1. 1992 թվականի մարտի 1-ից բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի չափը (ներառյալ 150 ռուբլով դրա ավելացումը) բարձրացնել 30 տոկոսով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հանրապետությունում աշխատավարձի և կենսաթոշակների նվազագույն չափերը, ինչպես նաև չաշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակների, սովորողների կրթաթոշակների և երեխաների նպաստների չափերը բարձրացնելու վերաբերյալ:
7 փետրվարի 1992 թ.
ՆՀ-70