(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 1991թ. թիվ 181
ԽԱՂՈՂԻ ԵՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ երիտասարդ խաղողի և պտղատու այգիների, ինչպես նաև այն այգիների, որոնք Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշմամբ ենթակա են քանդման, սեփականաշնորհման ժամանակ մասնակի հատուցման գումարի չափը հավասարեցվում է տվյալ տնտեսության նույն կարգի վարելահողի մասնակի հատուցման գումարի չափին:
2. Երիտասարդ խաղողի և պտղատու այգիների սեփականատերերը մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում) ազատվում են եկամտահարկից:
3. Խաղողի և պտղատու այգիների վերակառուցման կամ քանդման վերաբերյալ շրջխորհուրդների գործկոմների բոլոր որոշումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի հաստատմանը սահմանված կարգով: