(ուժը կորցրել է 23.07.15 թիվ 820-Ն որոշում)
i
040.1238.121114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1238-Ն
i
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանվող կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1238-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման ժամանակ կարանտին հսկողության (վերահսկողության) հետ կապված հարաբերությունները (այսուհետ` ընթացակարգ):
2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները ենթակա են կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) Հայաստանի Հանրապետության սահմանային անցումային կետերում և ստացման վայրերում:
3. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
1) ներմուծում` Հայաստանի Հանրապետության տարածք բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծում.
2) արտահանում` Հայաստանի Հանրապետության տարածքից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների արտահանում.
3) վարակվածություն (աղբոտվածություն)` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներում կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) առկայություն.
4) վերադարձ` Հայաստանի Հանրապետության տարածքից լիազոր մարմնի պաշտոնատար անձի ցուցումով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի դուրսբերում.
5) ներմուծման ժամանակ կարանտին բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)` լիազոր մարմնի գործունեություն, որն ուղղված է կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) հայտնաբերմանը, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի բուսասանիտարական վիճակի հաստատմանը և բույսերի կարանտինի ոլորտում միջազգային պարտավորությունների և տվյալ օրենսդրության կատարմանը.
6) կարանտին օբյեկտներ (կարանտին վնասակար օրգանիզմներ)` վնասակար օրգանիզմներ, որոնք բացակայում են կամ սահմանափակ տարածում ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում և ներառված են կարանտին վնասակար օրգանիզմների ցանկում.
7) ստացման վայր` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ստացման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում.
8) առաքման վայր` սահմանված վայր, որտեղ ուղղվում են Եվրասիական տնտեսական տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգին համապատասխանեցված բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները.
9) մաքսային ձևակերպումների ավարտման վայր` մաքսային մարմինների կողմից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների բացթողման վայր` համաձայն հաստատված մաքսային ընթացակարգի` բացառությամբ մաքսային տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգի.
10) դուրսբերման (արտահանման) վայր` Հայաստանի Հանրապետության տարածքից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների դուրսբերման վայրը.
11) վարակազերծում` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների նկատմամբ կիրառվող գործողությունների համալիր, որոնք ուղղված են կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) ոչնչացմանը.
12) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակ` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի քանակ, որը նախատեսված է մեկ տրանսպորտային միջոցով մեկ նշանակման վայր մեկ ստացողին ուղարկելու համար.
13) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի փոխադրում` Հայաստանի Հանրապետության տարածք բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ներմուծում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի արտահանում.
14) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք` բույսեր, բուսական ծագման արտադրանք, տարա, փաթեթավորման նյութեր, բեռներ, հող, օրգանիզմներ կամ նյութեր, որոնք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության սահմանով կամ Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք կարող են լինել կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) կրողներ և (կամ) նպաստել դրանց տարածմանը, և որոնց նկատմամբ կիրառվում են կարանտին բուսասանիտարական միջոցառումներ.
15) բարձր բուսասանիտարական ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, որոնք համաձայն բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկի դասվում են բարձր ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ապրանքներին.
16) ցածր բուսասանիտարական ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, որոնք համաձայն բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկի դասվում են ցածր ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներին.
17) ապրանքատեր` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի սեփականատեր կամ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքատիրոջ անունից Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքի տեղափոխման հետ կապված գործարքների և (կամ) այլ գործողությունների իրականացման լիազորություններ ունեցող այլ անձ.
18) տրանսպորտային միջոցներ` տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների խմբաքանակների տեղափոխման համար.
19) լիազոր մարմին` մարմին, որն իրականացնում է կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) գործառույթներ.
20) բուսասանիտարական հսկիչ կետ` բույսերի կարանտին հսկողության կետ, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետում կամ այլ վայրերում, և որը կահավորվում և զինվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
21) կարանտին բուսասանիտարական պահանջներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան բույսերի կարանտին անվտանգության ապահովման նպատակով սահմանված պահանջներ, որոնք ներկայացվում են համապատասխան երկրի տարածք ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների բուսասանիտարական վիճակին, բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների փաթեթավորմանը և այդ փաթեթավորման մակնշմանը, այդ ապրանքների տեղափոխման միջոցներին, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց ստացման և առաքման վայրերին, ինչպես նաև մինչև ներմուծումը բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների կանխարգելիչ վարակազերծման միջոցառումների իրականացմանը.
22) բուսասանիտարական հավաստագիր` բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրին համապատասխան միջազգային նմուշի փաստաթուղթ, որն ուղեկցում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները, տրվում է արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից և հավաստում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների բուսասանիտարական վիճակը: Սույն ընթացակարգում օգտագործվող «բուսասանիտարական հավաստագիր» հասկացությունը ներառում է արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը.
23) փորձագիտական կազմակերպություն` լիազոր մարմնի կառուցվածքում ընդգրկված կազմակերպություն, որն ունի բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքից վերցված նմուշների կարանտին բուսասանիտարական վիճակի հետազոտման համար անհրաժեշտ համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ և տեխնիկական միջոցներ:
II. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ)
4. Կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ, որոնք ընդգրկված են կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկում:
5. Բարձր բուսասանիտարական ռիսկ պարունակող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքը ներմուծվում է Հայաստանի Հանրապետության տարածք` ներմուծվող ապրանքի համար բուսասանիտարական հավաստագրի ուղեկցությամբ:
6. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բուսասանիտարական բարձր ռիսկայնության կարանտին հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի բուսասանիտարական հավաստագիրը լրացվում է պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պաշտոնական լեզուներով` ռուսերենով կամ անգլերենով:
7. Ներմուծման ժամանակ կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է մաքսային ձևակերպումների ավարտման վայրում, եթե սույն ընթացակարգի 21-րդ կետով այլ բան նախատեսված չէ:
8. Բուսասանիտարական հսկողության ենթակա այն ապրանքների նկատմամբ, որոնց վերջնական մաքսային ձևակերպումը պետք է կատարվի առաքման վայրում, իրականացվում է կարանտին բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) ստացման վայրում (առաջնային կարանտին բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն), ինչպես նաև մաքսային ձևակերպումների ավարտման վայրում (երկրորդային կարանտին բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն):
9. Ներմուծման ժամանակ կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից այն տարածքում, որտեղ գտնվում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ստացման կամ առաքման վայրը:
10. Կարանտին հսկողության ենթակա ապրանքի առաքման վայրում կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ընթացքում արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը ենթակա է պահման լիազոր մարմնում:
11. Ներմուծման ժամանակ կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կարանտին բուսասանիտարական պահանջներին ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների համապատասխանությունը պարզելու նպատակով:
12. Լիազոր մարմինը կարանտին բուսասանիտարական պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է իր պաշտոնական էլեկտրոնային կայքում (ինտերնետ ռեսուրս):
13. Բուսասանիտարական պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը նաև տեղադրվում է Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական համակարգի` տեխնիկական կարգավորման, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների խորագրում և Եվրասիական տնտեսական արտաքին և երկկողմանի առևտրի ամբողջական տեղեկատվական համակարգում:
14. Բարձր ռիսկայնության ոլորտներում և առկա ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման, կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) արագացման և բուսասանիտարական անվտանգության առկա մակարդակի պահպանման նպատակով լիազոր մարմինը սույն ընթացակարգով նախատեսված դեպքերում կոնկրետ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների խմբաքանակի համար կիրառում է բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգը:
15. Ներմուծման ժամանակ առաջնային կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) ներառում է հետևյալ վերահսկողության միջոցառումների իրականացումը`
1) փաստաթղթային ստուգում.
2) տրանսպորտային միջոցի զննում.
3) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննում կամ ստուգազննում` բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ընտրողականությամբ` հաշվի առնելով բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգը.
4) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ստուգազննում` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումից հետո իրականացվող ստուգազննում, եթե վարակազերծման մասին որոշումն ընդունվել է լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից` զննման կամ ստուգազննման արդյունքների հիման վրա:
16. Ներմուծման ժամանակ առաջնային կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) նպատակով վերցված նմուշների փորձաքննության իրականացման դեպքում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները, մինչև լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից փորձաքննության եզրակացության տրամադրումը, սահմանին չեն պահվում, եթե բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ակնադիտական հետազոտման և (կամ) նմուշների փորձաքննության արդյունքում չեն հայտաբերվել կարանտին օբյեկտներին իրենց մորֆոլոգիական առանձնահատկություններով նման օրգանիզմներ, բույսերի հիվանդությունների ախտանիշներ և կարանտին օբյեկտների կողմից ապրանքի վնասվածության նշաններ (կարանտին վնասակար օրգանիզմներ):
17. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների համապատասխան նմուշների փորձաքննության եզրակացությունն ուղարկվում է լիազոր մարմին: Եթե փորձաքննության եզրակացությամբ հաստատվում է, որ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները վարակված (աղբոտված) են, ապա լիազոր մարմինը տեղեկացնում է մաքսային ձևակերպումների ավարտման վայրի լիազոր մարմնին:
18. Եթե կարանտին հսկողության ենթակա բեռների ակնադիտական զննման և (կամ) նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվում են կարանտին օբյեկտներին (կարանտին վնասակար օրգանիզմներին) մորֆոլոգիապես նման օրգանիզմներ, ապա բեռի հետագա տեղաշարժի վերաբերյալ որոշումն ընդունվում է լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կարանտին հսկողության ենթակա բեռից նմուշառման պահից սկսած 72 ժամվա ընթացքում:
19. Ներմուծման ժամանակ մաքսային ձևակերպումների ավարտման վայրում կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողություն) ներառում է հետևյալ վերահսկողական միջոցառումները`
1) փաստաթղթային ստուգում.
2) տրանսպորտային միջոցի զննում, եթե մաքսային ձևակերպումների ավարտման վայրը համարվում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ստացման վայրը.
3) ցածր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննում.
4) բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ընտրողական զննում կամ ստուգազննում` հաշվի առնելով բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգը.
5) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ստուգազննում` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումից հետո իրականացվող ստուգազննում, եթե վարակազերծման մասին որոշումն ընդունվել է լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից` զննման կամ ստուգազննման արդյունքների հիման վրա:
20. Կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) շրջանակներում մաքսային ձևակերպման իրականացման վայրում ստուգազննում անցկացնելիս կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքից վերցված նմուշները լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով կարանտին հսկողության ենթակա ապրանքը պահվում է մինչև լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից լաբորատոր փորձաքննության եզրակացություն ստանալը:
21. Եթե Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են հերմետիկ, ամուր և կնքված վագոններով, բեռնարկղերով, բեռնատար ավտոմեքենաներով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ, որոնք ենթակա են ոչ Եվրասիական տնտեսական երկրներ տարանցիկ փոխադրման, ապա կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է ապրանքի ստացման վայրում` փաստաթղթային ստուգման և տրանսպորտային միջոցների զննման միջոցով` կարանտին օբյեկտների ցանկում ներառված կարանտին վնասակար օրգանիզմների առկայությունը պարզելու նպատակով:
22. Ստացման և առաքման վայրերում կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքները ձևակերպվում են հետևյալ կերպ`
1) կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) միջոցառում իրականացրած լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից բուսասանիտարական հավաստագրի (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային (տեղափոխման) փաստաթղթի վրա դրվում է համապատասխան դրոշմակնիք, որի ձևը սահմանում է լիազոր մարմինը.
2) կազմվում է կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ, որի ձևը սահմանում է լիազոր մարմինը:
23. Կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտում ապրանքի շրջանառության լրացուցիչ ցուցումների և լրացուցիչ սահմանափակումների ներառում չի թույլատրվում:
III. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
24. Փաստաթղթային ստուգման ժամանակ լիազոր մարմնի պաշտոնատար անձին ներկայացվում են`
1) ներկրվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի առևտրային և տրանսպորտային փաստաթղթերը.
2) ներկրվող բարձր ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի բուսասանիտարական հավաստագիրը, եթե այլ բան նախատեսված չէ սույն ընթացակարգի 64-րդ կետով.
3) կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) ներմուծման թույլտվությունը` գիտահետազոտական նպատակներով:
25. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը ներկայացված առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի հիման վրա սահմանում է`
1) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների անվանումը.
2) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի ծագման (արտադրության, ձևավորման) վայրը` բուսասանիտարական հսկողության ենթակա այն ապրանքի խմբաքանակի ներմուծման նկատմամբ արգելքների կիրառման նպատակով, որոնք ծագում են որոշակի երկրից, որոշակի տեղանքից կամ արտադրվել (ձևավորվել) են որոշակի կազմակերպությունում և, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ներառված են կարանտին բուսասանիտարական պահանջներում:
26. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը ներկայացված առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վերլուծության հիման վրա ընդունում է որոշում արգելել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի ներմուծումը կամ մաքսային տարանցիկ տեղափոխումը մաքսային ռեժիմով այն դեպքում, եթե`
1) բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները չեն ուղեկցվում բուսասանիտարական հավաստագրով` բացառությամբ սույն ընթացակարգի 64-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) ներմուծվում են կարանտին օբյեկտներ (կարանտին վնասակար օրգանիզմներ), որոնք չունեն գիտահետազոտական նպատակների համար նախատեսված ներմուծման թույլտվություն կամ դրանց ներմուծումը գիտահետազոտական նպատակներով չի թույլատրվում` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խմբաքանակին ներկայացվող կարանտին բուսասանիտարական պահանջների.
3) կարանտին հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի հաստատված ծագման (արտադրության, ձևավորման) վայրը համապատասխանում է որոշակի երկրից, որոշակի տեղանքից ծագող կամ որոշակի կազմակերպությունում արտադրված կարանտին հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակների նկատմամբ ներմուծված արգելքներին, և տվյալ խմբաքանակի առաքումն իրականացվել է նման արգելք մտցնելու պահից հետո:
27. Լիազոր մարմնի պաշտոնատար անձն ստուգում է ներկայացված բուսասանիտարական հավաստագիրը և ընդունում է որոշում արգելել բարձր ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը կամ մաքսային ռեժիմով տարանցիկ փոխադրումը, եթե`
1) բուսասանիտարական հավաստագրում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի տեղեկատվությանը.
2) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի փաստացի քանակությունը 10 և ավելի տոկոսով գերազանցում է բուսասանիտարական հավաստագրում նշված քանակությանը.
3) բուսասանիտարական հավաստագիրը տրվել է ոչ իրավասու մարմնի կողմից կամ չի համապատասխանում սահմանված ձևանմուշին կամ անվավեր է.
4) բուսասանիտարական հավաստագիրը չի հաստատում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համապատասխանությունը կարանտին բուսասանիտարական պահանջներին:
28. Բուսասանիտարական հավաստագիրը համարվում է անվավեր, եթե`
1) բուսասանիտարական հավաստագիրն ամբողջությամբ լրացված չէ.
2) բուսասանիտարական հավաստագիրը տրվել է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար արտահանող երկրի տարածքից այդ խմբաքանակի փաստացի դուրսբերումից հետո` բացառությամբ այն բուսասանիտարական հավաստագրերի, որոնք տրվել են որպես փոխարինող` պայմանով, որ արտահանող երկրի լիազոր մարմինը կապահովի և կհաստատի`
ա. կարանտին հսկողության ենթակա ապրանքի բուսասանիտարական անվտանգությունը.
բ. կարանտին բուսասանիտարական պահանջների կատարման նպատակով կարանտին հսկողության ենթակա արտադրանքի նմուշառումը, զննումը և մշակումը` կարանտին հսկողության ենթակա ապրանքն ուղարկելուց առաջ.
գ. կարանտին հսկողության ենթակա բեռի ամբողջականությունը` բեռնման պահից մինչև Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը.
3) լրացել է բուսասանիտարական հավաստագրի վավերականության ժամկետը (ժամկետը բուսասանիտարական հավաստագրի տրամադրման պահից).
4) բուսասանիտարական հավաստագրում ներառված չեն տրանսպորտային միջոցի մակնիշը և (կամ) պետհամարանիշը.
5) բուսասանիտարական հավաստագիրը ներառում է փոփոխություններ կամ լրացումներ, որոնք հաստատված չեն լիազոր մարմնի կողմից.
6) ներմուծման համար արգելված կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագիրը լրացվել է նման արգելք մտցնելուց հետո:
29. Բուսասանիտարական հավաստագիրը չի հաստատում ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների խմբաքանակի անհրաժեշտ բուսասանիտարական վիճակը, եթե դրանում բացակայում է հավաստագրի տրամադրման պահին գործող և փաստաթղթային ստուգման ժամանակ ուժը չկորցրած բուսասանիտարական պահանջների պահպանման մասին տեղեկատվությունը:
30. Լիազոր մարմնի պաշտոնատար անձն ստուգում է գիտահետազոտական նպատակով ներմուծվող կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) ներմուծման թույլտվությունը և որոշում է ընդունում արգելել դրանց ներմուծումը կամ մաքսային ռեժիմով տարանցիկ տեղափոխումն այն դեպքում, եթե այդ թույլտվությունը տրվել է ոչ իրավասու անձի կողմից կամ չի համապատասխանում կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ներկայացված կարանտին օրգանիզմների խմբաքանակին:
31. Այն դեպքերում, երբ փաստաթղթային ստուգման արդյունքում լիազոր մարմնի պաշտոնատար անձը որոշում է ընդունում արգելել ապրանքի ներմուծումը կամ մաքսային ռեժիմով նրա տարանցիկ փոխադրումը, ապա բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքը ենթակա է վերադարձման կամ ոչնչացման ապրանքատիրոջ հաշվին:
32. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը տրանսպորտային միջոցի զննման ժամանակ առանց բացելու տարաները, փաթեթավորումը և առանց նմուշներ վերցնելու իրականացնում է տրանսպորտային միջոցների և տեղափոխման հարմարանքների (խցիկներ, սրահներ, բեռնախցեր, բեռնարկղ) ակնադիտական հետազոտում:
33. Տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է հետևյալ նպատակներով`
1) հաստատել տրանսպորտային միջոցների տվյալների համապատասխանությունը բուսասանիտարական հավաստագրում նշված տվյալներին.
2) պարզել կարանտին վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը կամ նրանցով վարակվածության (աղբոտվածության) նշանները տրանսպորտային միջոցներում կամ փոխադրման հարմարանքներում:
34. Եթե տրանսպորտային միջոցների զննման ժամանակ դրանց արտաքին մասում և (կամ) փոխադրամիջոցների վրա հայտնաբերվել են օրգանիզմներ, որոնք իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման են կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների), ապա միջատներից, մոլախոտային բույսերի սերմերից վերցվում են նմուշներ` դրանց հետազոտման նպատակով:
35. Տրանսպորտային միջոցների զննման արդյունքների հիման վրա լիազոր մարմնի պաշտոնատար անձը որոշում է ընդունում արգելել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ներմուծումը կամ մաքսային ռեժիմով նրա տարանցիկ փոխադրումը, եթե`
1) տրանսպորտային միջոցի համարը չի համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տվյալներին.
2) տրանսպորտային միջոցների վրա հայտնաբերված օրգանիզմները համարվում են կարանտին օբյեկտներ (կարանտին վնասակար օրգանիզմներ): Այդ դեպքում տրանսպորտային միջոցները ենթակա են մաքրման և (կամ) վարակազերծման, իսկ իրականացման անհնարինության կամ ապրանքատիրոջ կողմից այդ աշխատանքների իրականացման մերժման դեպքում ենթակա է վերադարձման բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի հետ մեկտեղ: Տրանսպորտային միջոցների մաքրումից և (կամ) վարակազերծումից հետո այն ենթակա է կրկնակի զննման, իսկ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները` այլ վերահսկողական միջոցառումների, եթե դրանք իրականացվում են սույն ընթացակարգի 18-րդ և 22-րդ կետերին համապատասխան:
36. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննման ժամանակ լիազոր մարմնի պաշտոնատար անձը, առանց փաթեթավորումը և տարան բացելու, իրականացնում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ակնադիտական դիտում:
37. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննումն իրականացվում է հետևյալ նպատակներով`
1) պարզել գիտահետազոտական նպատակներով ներմուծվող կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմներ) տվյալների համապատասխանությունը բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկություններին.
2) պարզել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների տարաների և փաթեթավորման վրա կարանտին վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը կամ նրանցով վարակվածության (աղբոտվածության) նշանները:
38. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի զննման ժամանակ դրա մակերեսին, տարայի և (կամ) փաթեթավորման վրա կարանտին օբյեկտներին (կարանտին վնասակար օրգանիզմների) մորֆոլոգիապես նման օրգանիզմների, բույսերի հիվանդությունների ախտանիշների, կարանտին օբյեկտներով (կարանտին վնասակար օրգանիզմներով) կարանտին հսկողության ենթակա ապրանքի վնասվածության նշանների հայտնաբերման դեպքերում կատարվում է կարանտին հսկողության ենթակա ապրանքի ստուգազննում:
39. Զննման արդյունքների հիման վրա լիազոր մարմնի պաշտոնատար անձը որոշում է ընդունում արգելել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը կամ մաքսային ռեժիմով նրա տարանցիկ փոխադրումն այն դեպքում, եթե պարզվել է, որ`
1) այն համարվում է բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, իսկ առևտրային և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված է որպես ցածր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, և տվյալ խմբաքանակի համար չի ներկայացվել բուսասանիտարական հավաստագիր.
2) ապրանքի անվանումը չի համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տվյալներին.
3) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների մակերեսին, փաթեթավորման վրա հայտնաբերվել են (հաշվի առնելով հետազոտության արդյունքները) կարանտին օբյեկտներ (կարանտին վնասակար օրգանիզմներ)` բացառությամբ սույն ընթացակարգի 67-րդ կետով նախատեսված դեպքերի:
40. Սույն ընթացակարգի 39-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներն ապրանքատիրոջ հաշվին ենթակա են հետ վերադարձման կամ ոչնչացման:
41. Սույն ընթացակարգի 39-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներն ապրանքի ապրանքատիրոջ հաշվին ենթակա են հետ վերադարձման, վարակազերծման կամ ոչնչացման` համաձայն սույն ընթացակարգի 55-րդ կետի:
42. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ստուգազննումը ներառում է`
1) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ակնադիտական հետազոտում, որն ամբողջությամբ բեռնաթափված է տրանսպորտային միջոցներից կամ տրանսպորտային միջոցում այնպես է տեղադրված, որ լիազոր մարմնի պաշտոնատար անձը հնարավորություն ունենա հետազոտել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի ցանկացած հատված և կարողանա իրականացնել նմուշառում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի տարբեր մասերից.
2) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի տարբեր հատվածներից նմուշառում.
3) վերցված նմուշների հետազոտություն:
43. Լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից նմուշառումը կատարվում է, երբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների տվյալները համապատասխանում են տրանսպորտային և առևտրային փաստաթղթերին, բուսասանիտարական հավաստագրին, գիտահետազոտական նպատակներով կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) լիազոր մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությանը, ինչպես նաև հաստատվել է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վրա կարանտին վնասակար օրգանիզմների բացակայությունը: Նմուշառման քանակությունը և եղանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
44. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ստուգազննման արդյունքների հիման վրա լիազոր մարմնի պաշտոնատար անձը որոշում է ընդունում արգելել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ներմուծումը կամ մաքսային ռեժիմով դրա տարանցիկ փոխադրումն այն դեպքում, եթե պարզվել է, որ`
1) այն համարվում է բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, իսկ առևտրային և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված է որպես ցածր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, և տվյալ խմբաքանակի համար չի ներկայացվել բուսասանիտարական հավաստագիր.
2) ապրանքի անվանումը չի համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տվյալներին.
3) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները վարակված (աղբոտված) են կարանտին օբյեկտներով (կարանտին վնասակար օրգանիզմներով)` բացառությամբ սույն ընթացակարգի 65-րդ կետով նախատեսված դեպքերի:
45. Սույն ընթացակարգի 44-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներն ապրանքատիրոջ միջոցների հաշվին ենթակա են վերադարձման կամ ոչնչացման:
46. Սույն ընթացակարգի 44-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներն ապրանքատիրոջ միջոցների հաշվին ենթակա են վերադարձման, վարակազերծման կամ ոչնչացման` համաձայն սույն ընթացակարգի 53-րդ կետի:
IV. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ
47. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներից վերցված նմուշները լիազոր մարմնի պաշտոնատար անձանց և (կամ) փորձագիտական կազմակերպության կողմից ենթակա են փորձաքննության (այսուհետ` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի նմուշների փորձաքննություն) դրանց նմուշառման վայրում:
48. Փորձաքննության իրականացման նպատակով վերցված նմուշները պետք է լինեն փաթեթավորված և կնքված, որպեսզի մինչև փորձաքննության իրականացումն ապահովվեն նմուշների պահպանումը և դրանց գաղտնի փոխելու անհնարինությունը:
49. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի նմուշների փորձաքննության արդյունքներն արտացոլվում են կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտում:
50. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի նմուշների փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն կարանտին բուսասանիտարական փորձաքննության արդյունքների մասին, որն ստորագրվում է փորձագիտական կազմակերպության մասնագետի (մասնագետների) կողմից:
51. Անալիզների և փորձաքննության համար օգտագործված կարանտին հսկողության ենթակա ապրանքի նմուշները չեն վերադարձվում ապրանքատիրոջը և դրանց համար փոխհատուցում չի վճարվում:
52. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը, ելնելով փորձաքննության արդյունքներից, որոշում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներում կարանտին վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը:
V. ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՎ (ԿԱՐԱՆՏԻՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐՈՎ) ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ (ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
53. Եթե բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննման կամ ստուգազննման ժամանակ հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, ապա լիազոր մարմինը որոշում է ընդունում արգելել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը կամ մաքսային ռեժիմով դրա տարանցիկ փոխադրումը, եթե այլ բան նախատեսված չէ սույն ընթացակարգով:
54. Ներմուծվող սերմնանյութում (տնկանյութում) կարանտին մոլախոտերի սերմերի հայտնաբերման դեպքում կարանտին հսկողության ենթակա ապրանքը ենթակա է վերադարձման կամ ոչնչացման:
55. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներում կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը կամ մաքսային ռեժիմով դրա տարանցիկ փոխադրումն արգելելուց հետո լիազոր մարմնի պաշտոնատար անձն ապրանքատիրոջն առաջարկում է իր ցանկությամբ իրականացնել ապրանքի վարակազերծում կամ ոչնչացում, եթե ապրանքի վարակազերծումը կամ ոչնչացումը թույլատրվում է իրականացնել սույն ընթացակարգին համապատասխան:
56. Եթե ապրանքի տերը հրաժարվում է իրականացնել ապրանքի վարակազերծում կամ ոչնչացում, կամ այն հնարավոր չէ իրականացնել, ապա լիազոր մարմնի պաշտոնատար անձը ցուցում է տալիս ապրանքատիրոջ միջոցների հաշվին իրականացնել ապրանքի վերադարձ:
57. Ապրանքատիրոջ դիմումի համաձայն կարանտին հսկողության ենթակա ապրանքը ենթակա է վարակազերծման ապրանքատիրոջ միջոցների հաշվին` կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) անցկացման վայրում ապրանքի վարակազերծման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:
58. Կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված ապրանքի դեպի վարակազերծման վայր տեղափոխելիս պետք է բացառվի կարանտին օբյեկտների տարածման հնարավորությունը:
59. Վարակազերծման արդյունքների համաձայն կազմվում է ակտ, իսկ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները ենթարկվում են զննման:
60. Կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման վայրում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներն ապրանքատիրոջ ներկայությամբ և միջոցներով ոչնչացվում են այնպիսի պայմաններում, որ կարանտին վնասակար օրգանիզմները չտարածվեն, ինչպես նաև վտանգ չներկայացնեն մարդու առողջության և կյանքի, շրջակա միջավայրի համար:
61. Ոչնչացման արդյունքների հիման վրա կազմվում է ակտ:
62. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման կամ ոչնչացման ընդունելի մեթոդները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հաշվի առնելով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների տեսակը և կարանտին վնասակար օբյեկտները, որոնցով կարող է վարակված (աղբոտված) լինել այդ ապրանքատեսակը:
63. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի վարակազերծումը կամ ոչնչացումն իրականացվում է նման ծառայություններ մատուցելու լիազորություններ ունեցող կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
VI. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
64. Կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ բուսասանիտարական հավաստագիր չի պահանջվում` հետևյալ բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծման համար`
1) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող փոստային փոխադրումներում, ինքնաթիռների, ուղևորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, ինքնաթիռների անձնակազմի և վագոն-ռեստորանների աշխատողների ձեռքի ուղեբեռներում` պայմանով, որ նշված արտադրանքը սերմնանյութ, տնկանյութ կամ կարտոֆիլ չէ.
2) փայտե փաթեթավորման և ամրակցման նյութեր: Լիազոր մարմնի պաշտոնատար անձը տվյալ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննում կամ ստուգազննումն իրականացնելիս ստուգում է դրանց վրա միջազգային նմուշին համապատասխան հատուկ մակնշման առկայությունը.
3) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները, որոնք գտնվում են տրանսպորտային միջոցներում և նախատեսված են այդ տրանսպորտային միջոցների անձնակազմի սնվելու համար` առանց տրանսպորտային միջոցներից դուրս հանելու իրավունքի: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներում կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված պարենային մթերքի պաշարները լիազոր մարմնի պաշտոնատար անձի ցուցումով պետք է վարակազերծվեն, ոչնչացվեն կամ կապարակնքվեն հատուկ պահեստային տարածքներում` Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցի գտնվելու ժամանակահատվածում (պահեստ):
65. Լիազոր մարմնի կողմից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակը ներմուծելու կամ մաքսային ռեժիմով դրա տարանցիկ փոխադրումն արգելելու համար հիմք չի հանդիսանում, եթե այդ ապրանքի զննման կամ ստուգազննման ժամանակ հայտնաբերվում են`
1) վահանակրի կարանտին տեսակներ պարունակող պտուղներ.
2) բուսական յուղերի և ձեթերի անջատման արդյունքում ստացված կարանտին մոլախոտեր պարունակող քուսպ և այլ կարծր թափոններ (բացառությամբ կարանտին վնասակար օրգանիզմ` Striga spp)` պայմանով, որ դրանք հետագայում կուղարկվեն այնպիսի կազմակերպություն, որտեղ իրականացվում է սերմերի զրկում կենսունակությունից.
3) կարանտին օբյեկտներով (կարանտին վնասակար օրգանիզմներով) վարակված բուսասանիտարական հսկողության ենթակա այլ ապրանքներ, եթե այդպիսի ապրանքի ներմուծումը թույլատրվում է այն տարածք, որտեղ գտնվում է ներմուծվող ապրանքների ստացման վայրը, իսկ այն դեպքում, երբ ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները ենթակա են մաքսային կարգով տարանցիկ փոխադրման, ապա առաքման վայր:
66. Արգելվում է կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք` բացառությամբ լիազոր մարմնի կողմից թույլատրված դեպքերում գիտահետազոտական նպատակների ներմուծման համար:
VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՈՉ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ
67. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջների համաձայն համապատասխան բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները պետք է ուղեկցվեն բուսասանիտարական հավաստագրով, ապա նշված բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են լիազոր մարմնի կողմից:
68. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության սահմանով անցնելու ժամանակ լրացել է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների խմբաքանակի համար տրված բուսասանիտարական հավաստագրի գործունեության ժամկետը, ապա լիազոր մարմինն ապրանքի ստացման վայրում ապրանքատիրոջ պահանջով առանց բուսասանիտարական միջոցառումներ իրականացնելու արտահանվող ապրանքների համար լրացնում է նոր բուսասանիտարական հավաստագիր: Այդ դեպքում կարանտին հսկողության ենթակա ապրանքի տվյալ խմբաքանակի համապատասխանության պատասխանատվությունը ներմուծող երկրի կողմից սահմանված պահանջներին դրվում է ժամկետանց բուսասանիտարական հավաստագիր տրամադրած երկրի լիազոր մարմնի վրա:
69. Այն դեպքերում, երբ ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներով թույլատրվում է և (կամ) չի կարգավորվում կարանտին հսկողության ենթակա բեռի ներմուծումը, որն աղբոտված է կարանտին հսկողության ենթակա մոլախոտային բույսերով, ապա Հայաստանի Հանրապետության տարածքից նշված ապրանքի արտահանումը չի արգելվում: