Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՅՈ ...

19.05.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.09.2014  -ից մինչեւ   19.05.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

i

100.0041.220814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014372

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 հուլիսի 2014 թվականի N 41-Ն

 

«ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐԻՆ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ), ՀԱԳՈՒՍՏԻՆ, ԿՈՇԿԵՂԵՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.011-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին (արտադրատեսակներին), հագուստին, կոշկեղենին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.2.7.011-14 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի հուլիսի 3-ի

N 41-Ն հրամանի

 

«ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐԻՆ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ), ՀԱԳՈՒՍՏԻՆ, ԿՈՇԿԵՂԵՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.011-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին (արտադրատեսակներին), հագուստին, կոշկեղենին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են արտադրատեսակների Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկ (այսուհետ` ՄՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը` 3920-ից, 5007, 5111, 5112, 5113 00 000 0, 5208, 5209, 5210, 5211 5212, 5309, 5310, 5311 00, 5407, 5408, 5511, 5512, 5513, 5514, 5515, 5516, 5801, 5802, 5804, 6001, 6002, 6003, 6005, 6006, անվտանգության ցուցանիշները` հաշվի առնելով դրանց ֆունկցիոնալ նշանակությունը, մաշկի հետ շփման մակերեսը, օգտագործված նյութերի կազմը:

 

ԳԼՈՒԽ 2. ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՀԱԳՈՒՍՏԻ, ԿՈՇԿԵՂԵՆԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Արտադրատեսակների անվտանգությունը գնահատվում է ըստ զգայորոշման) (հոտ), սանիտարաքիմիական (հսկվող քիմիական նյութերի ցանկը որոշվում է` կախված նյութի քիմիական կազմից), ֆիզիկահիգիենիկ (հիրոսկոպիկականություն, օդաթափանցելիություն, էլեկտրաստատիկ դաշտի լարվածություն), թունաբանահիգիենիկ (թունավորության ինդեքս կամ տեղային գրգռիչ ազդեցություն) ցուցանիշների:

3. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` նյութի նմուշի հոտի ինտենսիվությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 2 բալը:

4. Արտադրատեսակների սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները, կախված նյութի հումքային կազմից, ներկայացված են 1-ին աղյուսակում:

5. Ազատ ֆորմալդեհիդի զանգվածային մասը որոշվում է նյութերի բոլոր տեսակներում և սպիտակեղենային կամ սպիտակեղենային անկողնային արտադրատեսակների համար կազմում է ոչ ավելի քան 75 մկգ/գ, մյուս արտադրատեսակների համար` ոչ ավելի քան 300 մկգ/գ: Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

6. Թունաբանահիգիենիկ պահանջներ` մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերը (արտադրատեսակները) չպետք է ունենան տեղային մաշկագրգռիչ ազդեցություն:

7. Ջրային միջավայրում որոշվող թունավորության ինդեքսի արժեքը պետք է գտնվի 70-ից մինչև 120%-ի սահմաններում, իսկ օդային միջավայրում` 80-ից մինչև 120% ներառյալ:

8. Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիսցենտային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱԳՈՒՍՏԻ ԻՐԵՐ ԵՎ ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ, ԳԼԽԻ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐ

 

9. Ըստ ֆունկցիոնալ նշանակության` հագուստը և արտադրատեսակները դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ շերտերի հագուստի ու արտադրատեսակների (ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը`4203, 4818, 6101, 6102, 6103, 6104, 6107, 6108, 6109, 6110, 6112, 611300, 6114, 6115, 6116, 6117, 6201, 6202, 6203, 6204, 6205, 6206, 6207, 6208, 6209, 6210, 6211, 6212, 6213, 6214, 6216 00 000 0, 6301, 6302, 6307, 6505 (մեծահասակների համար արտադրատեսակներ):

10. 1-ին շերտի հագուստի թվին են դասվում օգտագործողի մաշկի հետ անմիջական շփում ունեցող արտադրատեսակները. ներքնաշորերը և անկողնային սպիտակեղենը, կորսետային և լողազգեստային արտադրատեսակները, գլխի հարդարանքի տեսակները (ամառային), գուլպեղենը, թաշկինակները և գլխաշորերն ու այլ նույնանման արտադրատեսակներ:

11. 2-րդ շերտի հագուստի թվին են դասվում օգտագործողի մաշկի հետ սահմանափակ շփում ունեցող արտադրատեսակները. զգեստներ, բլուզներ, վերնաշապիկներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, զգեստ-կոստյումներ, սվիտերներ, ջեմպեր և նույնանման արտադրատեսակներ:

12. 3-րդ շերտի հագուստի թվին են դասվում վերարկուները, կիսավերարկուները, բաճկոնները, կոստյումները (աստառով) և մյուս նույնանման արտադրատեսակները:

13. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` արտադրատեսակի նմուշի հոտի ինտենսիվությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 2 բալը:

14. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները ներկայացված են 1-ին և 2-րդ աղյուսակներում:

15. Արտադրատեսակների ֆիզիկահիգիենիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն 3-րդ աղյուսակում նշված պահանջներին:

16. Ըստ «օդաթափանցելիություն» ցուցանիշի` փորձարկում չի անցկացվում այն արտադրատեսակներում, որոնց կառուցվածքը (սարաֆաններ, կիսաշրջազգեստներ, ժիլետներ) կամ նյութի կազմությունը (փուխր հյուսվածքով, ժանեկակերպ հյուսվածքով, ցանցկեն և նույնանման նյութեր) ենթադրում են բարձր օդաթափանցելիություն, ինչպես նաև այն արտադրատեսակներում, որոնք ունեն օդափոխանակությունն ապահովող կառուցվածքային տարրեր:

17. Թունաբանահիգիենիկ պահանջները.

1) 1-ին շերտի հագուստը, գլխաշորային և վզկապային (շարֆային) արտադրատեսակները, անկողնային սպիտակեղենը, ձեռնոցային արտադրատեսակները չպետք է ունենան տեղային մաշկագրգռիչ ազդեցություն:

2) Ջրային միջավայրում որոշվող թունավորության ինդեքսի արժեքը պետք է գտնվի 70-ից մինչև 120%-ի սահմաններում, իսկ օդային միջավայրում` 80-ից մինչև 120%-ը ներառյալ:

3) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիսցենտային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

18. Ֆիզիկահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ: Արտադրատեսակների մակերևույթին էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը չպետք է գերազանցի 15,0 կՎ/մ-ն:

 

ԳԼՈՒԽ 4. ՆԵՐՔՆԱԿԻ ՀԻՄՆԱՄԱՍԵՐ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԿԱՀԱՎՈՐԱՆՔԻ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ

 

19. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ. նյութի նմուշի հոտի ուժգնությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 2 բալը:

20. Արտադրատեսակների (ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 9404) սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները, կախված նյութի հումքային կազմից, ներկայացված են 4-րդ աղյուսակում: Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է` առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

 

ԳԼՈՒԽ 5. ԿԵՂԾԱՄՆԵՐ, ԴՆՈՎԻ ՄՈՐՈՒՔՆԵՐ, ՀՈՆՔԵՐ ԵՎ ԹԱՐԹԻՉՆԵՐ, ՇԻՆՅՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ

 

21. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ. նյութի նմուշի հոտի ուժգնությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 1 բալը: Արտադրատեսակի (ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր`6704) սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները, կախված նյութի հումքային կազմից, ներկայացված են 5-րդ աղյուսակում: Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

22. Թունաբանահիգիենիկ պահանջներ. արտադրատեսակները չպետք է ունենան տեղային, գրգռիչ ազդեցություն մաշկային ծածկույթի և լորձաթաղանթի վրա:

23.Ջրային միջավայրում որոշվող թունավորության ինդեքսի արժեքը պետք է գտնվի 70-ից մինչև 120%-ի սահմաններում, իսկ օդային միջավայրում` 80-ից մինչև 120%-ը ներառյալ:

24.Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիսցենտային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

ԳԼՈՒԽ 6. ՈՒՂԵՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ, ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐ, ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ

 

25.Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` արտադրատեսակի հոտի ուժգնությունը չպետք է գերազանցի 2 բալը:

26. Արտադրատեսակի (ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր`4202) սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները, կախված նյութի հումքային կազմից, ներկայացված են 6-րդ աղյուսակում: Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է` առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

27.Թունաբանահիգիենիկ պահանջներ` մարդու մաշկային ծածկույթի հետ շփվող արտադրատեսակների կառուցվածքային տարրերը չպետք է ունենան տեղային, մաշկը գրգռող ազդեցություն:

28.Արտադրատեսակների թունավորության ինդեքսը, որը որոշվում է օդային միջավայրում, պետք է լինի 80-ից մինչև 120%-ը ներառյալ:

29.Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիսցենտային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

ԳԼՈՒԽ 7. ԿՈՇԿԵՂԵՆ

 

30. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` արտադրատեսակի նմուշի հոտի ուժգնությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 2 բալը:

31. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները ներկայացված են 1-ին աղյուսակում:

32. Թունաբանահիգիենիկ պահանջներ` մարդու մաշկի հետ շփվող կոշկեղենը (ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը 6401, 6402, 6403, 6404, 6405) չպետք է ունենա տեղային, մաշկը գրգռող ազդեցություն:

33. Ջրային միջավայրում որոշվող թունավորության ինդեքսի արժեքը պետք է գտնվի 70-ից մինչև 120%-ի սահմաններում, իսկ օդային միջավայրում` 80-ից մինչև 120%-ը ներառյալ:

34. Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիսցենտային մանրէաբանական թեստի միջոցով պետք է լինի 20 %-ից պակաս:

 

Աղյուսակ 1

 

Արտադրատեսակների սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող

պահանջները` կախված նյութի կազմից

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Նյութեր                  |Որոշվող նյութի      |Նորմատիվ          |

|   |                         |անվանումը           |__________________|

|   |                         |                    |ջրային   |Օդային  |

|   |                         |                    |միջավայր |միջավայր|

|   |                         |                    |(մգ/դմ3),|(մգ/մ3),|

|   |                         |                    |ոչ ավելի |ոչ ավելի|

|___|_________________________|____________________|_________|________|

|1. |Բնական` բուսական հումքից |Ֆորմալդեհիդ         |         |   0,003|

|___|_________________________|____________________|_________|________|

|2. |Արհեստական (վիսկոզային,  |Ֆորմալդեհիդ         |         |   0,003|

|   |ացետատային)              |                    |         |        |

|___|_________________________|____________________|_________|________|

|3. |Պոլիմերային.             |                    |         |        |

|___|_________________________|____________________|_________|________|

|4. |Պոլիեթերային             |1) Դիմեթիլտերեֆտալատ|     1,5 |   0,01 |

|   |                         |2) Ացետալդեհիդ      |     0,2 |   0,01 |

|   |                         |3) Երկօկտիլֆտալատ   |     2,0 |   0,02 |

|   |                         |4) Երկբութիլֆտալատ  |     0,2 |   0,1  |

|___|_________________________|____________________|_________|________|

|5  |Պոլիամիդային             |Կապրոլակտամ         |     1,0 |   0,06 |

|___|_________________________|____________________|_________|________|

|6  |Պոլիակրիլոնիտ            |1) Ակրիլոնիտրիլ     |     2,0 |   0,03 |

|   |(պոլիակրիլային)          |2) Դիմեթիլֆորմամիդ  |     10  |   0,03 |

|___|_________________________|____________________|_________|________|

|7  |Պոլիվինիլքլորիդային      |1) Ացետալդեհիդ      |     0,2 |   0,01 |

|   |                         |2) Ացետոն           |     2,2 |   0,35 |

|   |                         |3) Բենզոլ           |     0,01|   0,1  |

|   |                         |4) Տոլուոլ          |     0,5 |   0,6  |

|   |                         |5) Երկօկտիլֆտալատ   |     2,0 |   0,02 |

|   |                         |6) Երկբութիլֆտալատ  |     0,2 |   0,1  |

|___|_________________________|____________________|_________|________|

|8  |Պոլիվինիլացետատային      |1) Վինիլացետատ      |     0,2 |   0,15 |

|   |                         |2) Երկօկտիլֆտալատ   |     2,0 |   0,02 |

|   |                         |3) Երկբութիլֆտալատ  |     0,2 |   0,1  |

|___|_________________________|____________________|_________|________|

|9  |Պոլիոլեֆինային           |1) Ֆորմալդեհիդ      |     0,2 |   0,003|

|   |                         |2) Ացետալդեհիդ      |     3,0 |   0,01 |

|   |                         |3) Մեթիլային սպիրտ  |         |   0,5  |

|___|_________________________|____________________|_________|________|

|10 |Պոլիուրեթանային          |1) Էթիլենգլիկոլ     |     1,0 |   1,0  |

|   |                         |2) Ացետալդեհիդ      |     0,2 |   0,01 |

|___|_________________________|____________________|_________|________|

|11 |Պոլիօրգանոսիլակսաններ    |1) Ֆորմալդեհիդ      |     0,2 |   0,003|

|   |(սիլիկոններ)             |2) Ացետալդեհիդ      |     3,0 |   0,01 |

|   |                         |3) Մեթիլային սպիրտ  |         |   0,5  |

|___|_________________________|____________________|_________|________|

|12 |Կաշի, մորթի              |1) Ֆորմալդեհիդ      |     3,0 |   0,003|

|   |                         |2) Ջրով լվացվող     |         |  -     |

|   |                         |քրոմի զանգվածային   |         |        |

|   |                         |մասը (VI), մգ/կգ    |         |        |

|___|_________________________|____________________|_________|________|

|13 |Ռետինե նյութեր           |1) Թիուրամ ժ        |     0,5 |   0,02 |

|   |                         |2) Ցինկ             |     1,0 |   0,1  |

|   |                         |3) Երկօկտիլֆտալատ   |     2,0 |        |

|   |                         |4) Երկբութիլֆտալատ  |     0,2 |        |

|___|_________________________|____________________|_________|________|

|14 |Ներկանյութեր (մգ/կգ)     |1) Մկնդեղ (As)      |     1,0 |   -    |

|   |                         |2) Կապար (Pb)       |     1,0 |   -    |

|   |                         |3) Քրոմ (Cr)        |     2,0 |   -    |

|   |                         |4) Կոբալտ (Co)      |     4,0 |   -    |

|   |                         |5) Պղինձ (Cu)       |    50,0 |   -    |

|   |                         |6) Նիկել (Ni)       |     4,0 |   -    |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Տեքստիլ-օժանդակ նյութերով մշակված արտադրատեսակների

սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները

 

.____________________________________________________________.

|հ/հ|    Արտազատվող նյութերի              |  Նորմատիվ        |

|   |       անվանումները                  |__________________|

|   |                                     |ջրային   |օդային  |

|   |                                     |միջավայր |միջավայր|

|   |                                     |(մգ/դմ3),|(մգ/մ3),|

|   |                                     |ոչ ավելի |ոչ ավելի|

|___|_____________________________________|_________|________|

|1  |Մեթիլակրիլատ                         |     0,02|   0,01 |

|___|_____________________________________|_________|________|

|2  |Մեթիլմեթակրիլատ                      |     0,25|   0,01 |

|___|_____________________________________|_________|________|

|3  |Ստիրոլ                               |     0,02|   0,002|

|___|_____________________________________|_________|________|

|4  |Քսիլոլներ (իզոմերների խառնուրդ)      |     0,05|   0,2  |

|___|_____________________________________|_________|________|

|5  |Վինիլացետատ                          |     0,2 |   0,15 |

|___|_____________________________________|_________|________|

|6  |Մեթիլային սպիրտ                      |     3,0 |   0,5  |

|___|_____________________________________|_________|________|

|7  |Բութիլային սպիրտ                     |     0,5 |   0,1  |

|___|_____________________________________|_________|________|

|8  |Ընդհանուր և  ցնդող ֆենոլների գումարը |     0,1 |   -    |

|___|_____________________________________|_________|________|

|9  |Ֆենոլ                                |     0,05|   0,003|

|___|_____________________________________|_________|________|

|10 |Ացետալդեհիդ                          |     0,2 |   0,01 |

|___|_____________________________________|_________|________|

|11 |Տոլուոլ                              |     0,5 |   0,6  |

.____________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Արտադրատեսակների ֆիզիկահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող

պահանջներ

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Արտադրատեսակների       |Հիգրոսկոպիկականու-   |Օդաթափանցելիություն|

|   |տեսակները              |թյուն (%), ոչ պակաս  |(դմ3 /մ2 վ),       |

|   |                       |                     |ոչ պակաս           |

|___|_______________________|_____________________|___________________|

|1  |1-ին շերտի հագուստ,    |       6             |100                |

|   |լողազգեստ և  գուլպեղեն |                     |(150 տրիկոտաժե     |

|   |լողազգեստներում չեն    |                     |արտադրատեսակների   |

|   |որոշում հիգրո-         |                     |համար:             |

|   |սկոպիկականությունը,    |                     |                   |

|   |գուլպեղենում`          |                     |                   |

|   |օդաթափանցելիությունը,  |                     |                   |

|___|_______________________|_____________________|___________________|

|2  |2-րդ շերտի հագուստ     |չի որոշվում          |60                 |

|   |                       |                     |(70` էլաստոմերային |

|   |                       |                     |թելեր պարունակող   |

|   |                       |                     |տրիկոտաժե          |

|   |                       |                     |արտադրատեսակների   |

|   |                       |                     |համար, 100` այլ    |

|   |                       |                     |նյութեր պարունակող |

|   |                       |                     |տրիկոտաժե          |

|   |                       |                     |արտադրատեսակների   |

|   |                       |                     |համար`)            |

|___|_______________________|_____________________|___________________|

|3  |3-րդ շերտի հագուստ     |                     |                   |

|___|_______________________|_____________________|___________________|

|4  |աստառ                  |չի որոշվում          |       60          |

|___|_______________________|                     |___________________|

|5  |ջերմապահպանիչ          |                     |չի որոշվում        |

|___|_______________________|_____________________|___________________|

|6  |արտադրատեսակի երեսի    |                     |չի որոշվում        |

|   |կողմը                  |                     |                   |

|___|_______________________|_____________________|___________________|

|7  |Մորթուց և  կաշվից      |                     |                   |

|   |պատրաստված             |                     |                   |

|   |արտադրատեսակներ        |                     |                   |

|___|_______________________|_____________________|___________________|

|8  |աստառ                  |չի որոշվում          |       60          |

|___|_______________________|                     |___________________|

|9  |արտադրատեսակի երեսի    |                     |չի որոշվում        |

|   |կողմը                  |                     |                   |

|___|_______________________|_____________________|___________________|

|10 |Գլխի հարդարանքի        |        5            |       100         |

|   |տեսակներ և  գլխաշորային|գլխի հարդարանքի      |գլխի հարդարանքի    |

|   |ու շարֆային            |ամառային տեսակների և |ամառային տեսակների |

|   |արտադրատեսակներ        |գլխի հարդարանքի      |և  գլխի հարդարանքի |

|   |                       |աշնանային ու ձմեռային|աշնանային ու       |

|   |                       |տեսականու աստառների  |ձմեռային տեսականու |

|   |                       |համար                |աստառների համար    |

|___|_______________________|_____________________|___________________|

|11 |Անկողնային սպիտակեղեն  |         6           |       100         |

|___|_______________________|_____________________|___________________|

|12 |Ձեռնոցային             |չի որոշվում          |չի որոշվում        |

|   |արտադրատեսակներ,       |                     |                   |

|   |տեքստիլ գալանտերեա,    |                     |                   |

|   |հատով պատրաստի տեքստիլ |                     |                   |

|   |արտադրատեսակներ        |                     |                   |

.___._________________________________________________________________.

 

Աղյուսակ 4

 

Արտադրատեսակների սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող

պահանջները` կախված նյութի կազմից

 

._____________________________________________________________.

|հ/հ|Նյութեր                   |Որոշվող նյութի       |Նորմատիվ|

|   |                          |անվանումը            |________|

|   |                          |                     |օդային  |

|   |                          |                     |միջավայր|

|   |                          |                     |(մգ/մ3),|

|   |                          |                     |ոչ ավելի|

|___|__________________________|_____________________|________|

|1  |Բնական` բուսական հումքից  |Ֆորմալդեհիդ          |  0,003 |

|___|__________________________|_____________________|________|

|2  |Արհեստական (վիսկոզային,   |Ֆորմալդեհիդ          |  0,003 |

|   |ացետատային)               |                     |        |

|___|__________________________|_____________________|________|

|3  |Պոլիմերային.              |                     |        |

|___|__________________________|_____________________|________|

|4  |Պոլիեթերային              |1) Դիմեթիլտերեֆտալատ |  0,01  |

|   |                          |2) Ացետալդեհիդ       |  0,01  |

|___|__________________________|_____________________|________|

|5  |Պոլիամիդային              |Կապրոլակտամ          |  0,06  |

|___|__________________________|_____________________|________|

|6  |Պոլիակրիլոնիտրիլային      |1) Ակրիլոնիտրիլ      |  0,03  |

|   |                          |2) Դիմեթիլֆորմամիդ   |  0,03  |

|___|__________________________|_____________________|________|

|7  |Պոլիվինիքլորիդային        |1) Ացետալդեհիդ       |  0,01  |

|   |                          |2) Ացետոն            |  0,35  |

|   |                          |3) Բենզոլ            |  0,1   |

|   |                          |4) Տոլուոլ           |  0,6   |

|   |                          |5) Երկօկտիլֆտալատ    |  0,02  |

|   |                          |6) Երկբութիլֆտալատ   |  0,1   |

|___|__________________________|_____________________|________|

|8  |Պոլիվինիացետատային        |Վինիլացետատ          |  0,15  |

|___|__________________________|_____________________|________|

|9  |Պոլիոլեֆինային            |1) Ֆորմալդեհիդ       |  0,003*|

|   |                          |2) Ացետալդեհիդ       |  0,01  |

|___|__________________________|_____________________|________|

|10 |Պոլիուրեթանային           |1) Էթիլենգլիկոլ      |  1,0   |

|   |                          |2) Ացետալդեհիդ       |  0,01  |

|___|__________________________|_____________________|________|

|11 |Ռետինե և  լատեքսային      |1) Ստիրոլ            |  0,002 |

|   |բաղադրանյութեր            |2) Ացետալդեհիդ       |  0,01  |

|   |                          |3) Երկօկտիլֆտալատ    |  0,02  |

|   |                          |4) Երկբութիլֆտալատ   |  0,1   |

._____________________________________________________________.

 

Աղյուսակ 5

 

Արտադրատեսակների սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող

պահանջները` կախված նյութի կազմից

 

._______________________________________________________________.

|հ/հ|Նյութեր                |Որոշվող նյութի անվանումը |Նորմատիվ |

|   |                       |                         |ջրային   |

|   |                       |                         |միջավայր |

|   |                       |                         |(մկգ/գ *,|

|   |                       |                         |մգ/դմ3), |

|   |                       |                         |ոչ ավելի |

|___|_______________________|_________________________|_________|

|1  |Բնական                 |Ֆորմալդեհիդ              |    75   |

|___|_______________________|_________________________|_________|

|2  |Արհեստական             |Ֆորմալդեհիդ              |    75   |

|___|_______________________|_________________________|_________|

|3  |Պոլիմերային.           |                         |         |

|___|_______________________|_________________________|_________|

|4  |Պոլիեթերային           |1) Դիմեթիլտերեֆտալատ     |     1,5 |

|   |                       |2) Ացետալդեհիդ           |     0,2 |

|   |                       |3) Երկօկտիլֆտալատ        |     2,0 |

|   |                       |4) Երկբութիլֆտալատ       |     0,2 |

|___|_______________________|_________________________|_________|

|5  |Պոլիամիդային           |1) Կապրոլակտամ           |     1,0 |

|   |Պոլիակրիլոնիտրիլային   |2) Ակրիլոնիտրիլ          |     2,0 |

|   |                       |3) Դիմեթիլֆորմամիդ       |    10   |

|___|_______________________|_________________________|_________|

|6  |Պոլիվինիքլորիդային     |1) Ացետալդեհիդ           |     0.2 |

|   |                       |2) Ացետոն                |     2,2 |

|   |                       |3) Բենզոլ                |     0,01|

|   |                       |4) Տոլուոլ               |     0,5 |

|   |                       |5) Երկօկտիլֆտալատ        |     2,0 |

|   |                       |6) Երկբութիլֆտալատ       |     0,2 |

|___|_______________________|_________________________|_________|

|7  |Պոլիվինիացետատային     |Վինիլացետատ              |     0,2 |

|___|_______________________|_________________________|_________|

|8  |Պոլիոլեֆինային         |1) Ֆորմալդեհիդ           |    75   |

|   |                       |2) Ացետալդեհիդ           |     0,2 |

._______________________________________________________________.

 

Աղյուսակ 6

 

Արտադրատեսակների սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող

պահանջները` կախված նյութի կազմից

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Նյութեր                 |Արտազատվող նյութերի     |Նորմատիվ       |

|   |                       _|անվանումները            |_______________|

|   |                        |                        |Օդային միջավայր|

|   |                        |                        |(մգ/մ3),       |

|   |                        |                        |ոչ ավելի       |

|___|________________________|________________________|_______________|

|1  |Բնական նյութեր բուսական |Ֆորմալդեհիդ             |0,003          |

|   |հումքից, բնական կաշի    |                        |               |

|___|________________________|________________________|_______________|

|2  |Պոլիամիդային            |1) ֆորմալդեհիդ          |0,003          |

|   |                        |2) կապրոլակտամ          |0,06           |

|   |                        |3) հեքսամեթիլենդիամին   |0,001          |

|___|________________________|________________________|_______________|

|3  |Պոլիեթերային            |1) ֆորմալդեհիդ          |0,003          |

|   |                        |2) դիմեթիլտերեֆտալատ    |0.01           |

|   |                        |3) ացետալդեհիդ          |0,01           |

|___|________________________|________________________|_______________|

|4  |Պոլիակրիլոնիտրիլային    |1) ֆորմալդեհիդ          |0,003          |

|   |                        |2) ակրիլոնիտրիլ         |0.03           |

|   |                        |3) վինիլացետատ          |0,15           |

|___|________________________|________________________|_______________|

|5  |Պոլիուրեթանային         |1) ֆորմալդեհիդ          |0,003          |

|   |                        |2) տոլուիլոնդիիզոցիանատ |0,002          |

|   |                        |3) ացետալդեհիդ          |0,01           |

|___|________________________|________________________|_______________|

|6  |Պոլիվինիլքլորիդային     |1) ֆորմալդեհիդ          |0,003 *        |

|   |                        |2) ֆենոլ                |0,003          |

|   |                        |3) երկօկտիլֆտալատ       |0,02           |

|   |                        |4) երկբութիլֆտալատ      |չի թույլատրվում|

|   |                        |5) ցետոն                |0,35           |

|___|________________________|________________________|_______________|

|7  |Արհեստական` վիսկոզային  |1) ֆորմալդեհիդ          |0,003          |

|   |և  ացետատային           |2) քացախաթթու           |0,06           |

|___|________________________|________________________|_______________|

|8  |Պոլիոլեֆինային          |1) ֆորմալդեհիդ          |0,003          |

|   |                        |2) ացետալդեհիդ          |0,01           |

|___|________________________|________________________|_______________|

|9  |Վինիլացետատներ          |1) ֆորմալդեհիդ          |0,003          |

|   |(արհեստական կաշի)       |2) վինիլացետատ          |0.15           |

|   |                        |3) երկօկտիլֆտալատ       |0.02           |

|   |                        |4) երկբութիլֆտալատ      |չի թույլատրվում|

|___|________________________|________________________|_______________|

|10 |Սինթետիկ կաշի           |1) Ֆորմալդեհիդ          |0,003          |

|   |                        |2) երկբութիլֆտալատ      |չի թույլատրվում|

|   |                        |3) երկօկտիլֆտալատ       |0.02           |

|___|________________________|________________________|_______________|

|11 |Ռետինե                  |1) Ֆորմալդեհիդ          |0,003          |

|   |                        |2) երկբութիլֆտալատ      |չի թույլատրվում|

|   |                        |3) երկօկտիլֆտալատ       |0.02           |

|___|________________________|________________________|_______________|

|12 |Ստվարաթուղթ             |Ֆորմալդեհիդ             |0,00           |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
03.07.2014
N 41-Ն
Հրաման