(ուժը կորցրել է 19.02.2019 թիվ 07-Ն որոշում)
i
603.0034.210814
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 08 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314367
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2014 թվականի թիվ 34-Ն
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2014 թվականի օգոստոսի 4-ի
թիվ 34-Ն որոշման
ՁԵՎ 11-կապ
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ.
.____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04.04.2000թ., ՀՕ-48) |
|____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 15-ը |
|____________________________________________________________________|
| |
|Ներկայացնում է _________________________________________________ |
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը _____________________________________ I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը ___________________________________________________ I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը / Վարչական շրջանը ____________________________ I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________ |
|_________________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Պետական գրանցման (հաշվառման) համարը |
| I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@________________ |
|____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
.____________________________________________________________________.
._________________________________________________________________.
| Ցուցանիշ | Տողի | Չափի |Հաշվետու|
| | համարը |միավորը|տարվա |
| | | |ծավալը |
|______________________________________|_________|_______|________|
| Ա | Բ | Գ | 1 |
|_________________________________________________________________|
| Հեռագրական կապի ծառայություններ |
|_________________________________________________________________|
|Ուղարկվել են հեռագրեր, ընդամենը |110 | հազար | |
| | | հատ | |
|այդ թվում` ներհանրապետական |110.1 | -»- | |
| միջազգային |110.2 | -»- | |
| որից` Անկախ Պետությունների |110.2.1 | -»- | |
|Համագործակցության երկրներ | | | |
|_________________________________________________________________|
| Հեռախոսային ցանցի ծառայություններ |
|_________________________________________________________________|
|Միջքաղաքային և միջազգային ելից |120 | հազար | |
|ավտոմատ կանչերի քանակը, ընդամենը | | հատ | |
|______________________________________|_________|_______|________|
|այդ թվում` միջքաղաքային |120.1 | -»- | |
| միջազգային |120.2 | -»- | |
| որից` Անկախ Պետությունների |120.2.1 | -»- | |
|Համագործակցության երկրներ | | | |
|120 տողից` ավարտվել են խոսակցությամբ |120.3 | -»- | |
|այդ թվում` միջքաղաքային |120.3.1 | -»- | |
| միջազգային |120.3.2 | -»- | |
| որից` Անկախ Պետությունների |120.3.2.1| -»- | |
|Համագործակցության երկրներ | | | |
|______________________________________|_________|_______|________|
|Միջքաղաքային և միջազգային հեռախոսային|130 | -»- | |
|խոսակցությունների պատվերներ, ընդամենը | | | |
|______________________________________|_________|_______|________|
|այդ թվում` միջքաղաքային |130.1 | -»- | |
| միջազգային |130.2 | -»- | |
| որից` Անկախ Պետությունների |130.2.1 | -»- | |
|Համագործակցության երկրներ | | | |
|130 տողից` իրականացվել են |130.3 | -»- | |
|այդ թվում` միջքաղաքային |130.3.1 | -»- | |
| միջազգային |130.3.2 | -»- | |
| որից` Անկախ Պետությունների |130.3.2.1| -»- | |
|Համագործակցության երկրներ | | | |
|______________________________________|_________|_______|________|
|Միջքաղաքային և միջազգային հեռախոսային|140 | -»- | |
|խոսակցություններ, ընդամենը (տող 120.3 | | | |
|+ 130.3) | | | |
|______________________________________|_________|_______|________|
|այդ թվում` միջքաղաքային |140.1 | -»- | |
| միջազգային |140.2 | -»- | |
| որից` Անկախ Պետությունների |140.2.1 | -»- | |
|Համագործակցության երկրներ | | | |
|______________________________________|_________|_______|________|
|Միջքաղաքային հեռախոսային |150 | րոպե | |
|խոսակցությունների միջին տևողությունը | | | |
|______________________________________|_________|_______|________|
|Միջազգային հեռախոսային |160 | -»- | |
|խոսակցությունների միջին տևողությունը | | | |
._________________________________________________________________.
Ղեկավար ______________________ _______________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (գլխավոր ______________________ _______________________
հաշվապահ կամ այլ (ազգանուն, անուն) (ստորագրություն)
լիազորված անձ)
«_ _ «______ ____20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2014 թվականի օգոստոսի 4-ի
թիվ 34-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. 110-110.2.1 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
5. 120-160 տողերը վերաբերում են հեռախոսային ցանցի ծառայություններին:
Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում հեռագրական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները: