(ուժը կորցնելու է 01.01.18 թվականից` 14.07.17 թիվ 10-Ն որոշում)
i
603.0026.240714
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 07 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2014 թվականի թիվ 26-Ն
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՈՆԱՌ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» ՁԵՎ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» ՁԵՎ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» ՁԵՎ թիվ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 29-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2014 թվականի հուլիսի 4-ի
թիվ 26-Ն որոշման
ՁԵՎ 1- տոնառ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
20 թ. __________________
(ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04.04.2000թ., ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է _____________________________________________________ |
| (անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը) |
|Գտնվելու վայրը _______________________________________ I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը ______________________________________________________ I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը / Վարչական շրջանը ______________________________ I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________ |
|_______________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Պետական գրանցման (հաշվառման) համարը |
| I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) ______________________________________________ |
| |
|Էլեկտրոնային փոստ ____________________________@__________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
.______________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը|Տողի|Չափի |Ընդա-| այդ թվում` |
| |հա- |միավոր|մենը |________________________________|
| |մարը| | |պարենային|ոչ պարենային|խառը |
| | | | |ապրանքներ|ապրանքներ |ապրանքներ|
|___________________|____|______|_____|_________|____________|_________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 |
|___________________|____|______|_____|_________|____________|_________|
|Շուկայի տարածքի |110 |քառ.մ.| | | | |
|ընդհանուր մակերեսը | | | | | | |
|___________________|____|______|_____|_________|____________|_________|
|Վաճառատեղերի |115 | հատ | | | | |
|ընդհանուր | | | | | | |
|քանակը | | | | | | |
|___________________|____|______|_____|_________|____________|_________|
|Վաճառատեղերի |120 |քառ.մ.| | | | |
|մակերեսը | | | | | | |
|___________________|____|______|_____|_________|____________|_________|
|Հաշվետու ամսում |125 | օր | | | | |
|շուկայի աշխատած | | | | | | |
|օրերի քանակը | | | | | | |
|___________________|____|______|_____|_________|____________|_________|
|Հաշվետու ամսում |130 | հատ | | | | |
|շուկայում աշխատած | | | | | | |
|վաճառատեղերի միջին | | | | | | |
|օրական քանակը | | | | | | |
|___________________|____|______|_____|_________|____________|_________|
|Մեկ վաճառատեղից |135 | դրամ | | | | |
|օրվա տեղահատկացման | | | | | | |
|համար գանձվող | | | | | | |
|վարձակալական վճարի | | | | | | |
|գումարը | | | | | | |
|___________________|____|______|_____|_________|____________|_________|
|Շուկայի տարածքում |140 | մարդ | | | | |
|առևտուր | | | | | | |
|իրականացնող անձանց | | | | | | |
|միջին ամսական | | | | | | |
|թվաքանակը | | | | | | |
.______________________________________________________________________.
._____________________________________.
|Աշխատավարձի |145 | մարդ | |
|հաշվարկման համար | | | |
|կիրառվող | | | |
|աշխատողների միջին | | | |
|ամսական թվաքանակը | | | |
._____________________________________.
Ղեկավար ______________________ _______________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (գլխավոր ______________________ _______________________
հաշվապահ կամ այլ (ազգանուն, անուն) (ստորագրություն)
լիազորված անձ)
«_ _ «______ ____20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2014 թվականի հուլիսի 4-ի
թիվ 26-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՈՆԱՌ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» ՁԵՎ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Հաշվետվության 110 տողում լրացվում է սպառողական ապրանքների շուկայի (այսուհետ` շուկա) զբաղեցրած տարածքի ընդհանուր մակերեսը քառ. մ-ով:
7. Տող 115-ը ներառում է շուկայի առկա վաճառատեղերի ընդհանուր քանակը, անկախ դրանց զբաղեցված լինելուց:
8. Տող 120-ը ներառում է շուկայում առկա վաճառատեղերի մակերեսը քառ. մ-ով:
9. Տող 125-ը ներառում է հաշվետու ամսվա ընթացքում շուկայի աշխատած (գործած) օրերի քանակը, ընդ որում` 125 տողի 1-ին սյունակում պետք է նշվի նույն տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներից ընտրված ամենամեծ թիվը:
10. Տող 130-ը ներառում է հաշվետու ամսում շուկայում աշխատած (գործած) վաճառատեղերի միջին օրական քանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա զբաղեցրած վաճառատեղերի հանրագումարը ամսվա աշխատած օրերի վրա բաժանելու միջոցով:
11. Տող 135-ը ներառում է մեկ վաճառատեղից մեկ օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը: 135 տողի առաջին սյունակը լրացնելու համար հարկավոր է այդ տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների տվյալները բազմապատկել 130 տողի համապատասխան սյունակների տվյալներով, արդյունքը գումարել իրար, այնուհետև ստացված գումարը բաժանել 130 տողի առաջին սյունակի ցուցանիշի վրա: Տող 135 սյ.1=((տող 135 սյ.2 x տող 130 սյ.2) + (տող 135 սյ.3 x տող 130 սյ.3) + (տող 135 սյ.4 x տող 130 սյ.4)) / տող 130 սյ.1:
12. Տող 140-ը ներառում է շուկայի տարածքում առևտուր իրականացնող անձանց միջին ամսական թվաքանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսում շուկայում առևտուր իրականացնողների ամենօրյա թվաքանակների գումարի և ամսվա աշխատած օրերի հարաբերությամբ:
13. Տող 145-ը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով:
1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի դրությամբ աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:
14. Հաշվետվության ցուցանիշները լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ բացի 125 և 135 տողերից, մնացած բոլոր տողերի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի առաջին սյունակի ցուցանիշին: