Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ Ն ...

15.01.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.1992  -ից մինչեւ   15.01.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.01 ՆՀ-1005 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԻՆԴԵՔՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. 1992 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության բնակչության ինդեքսավորման ենթակա եկամուտների նկատմամբ, ըստ տեսակների, կիրառել հետևյալ գործակիցները`

Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափի համար` 1,648, սահմանելով աշխատավարձի նվազագույն չափի` 600 ռուբլի.

բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի դրույքների և ժամային տարիֆային դրույքների համար` 1,65, իսկ կրթության, առողջապահության և մշակույթի բնագավառի աշխատողների պաշտոնային դրույքների համար` 1,8.

ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի համար` 1,648, սահմանելով դրանք`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 353 կոպ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում.

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 392 կոպ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 473 կոպ.

 

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների, ինչպես նաև աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերի համար` 1,764, սահմանելով կենսաթոշակի նվազագույն չափ` 600 ռուբլի.

նախկին կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը ներկա պայմաններին համադրելի դարձնելու նպատակով, 1992 թվականի հուլիսի 1-ից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելիս կենսաթոշակների գործերում հաշվարկված միջին ամսական եկամուտներն ավելացնել 900-ական ռուբլով: Նույնպիսի կարգ սահմանել նաև մինչև 1993 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցնող քաղաքացիների, ինչպես նաև աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատունակությունը կորցրած անձանց կենսաթոշակի և վնասի փոխհատուցման չափերը որոշելիս.

մինչև 17 տարեկան երեխաների /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան/ ամսական նպաստի, ինչպես նաև մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափերի համար` 1,5, սահմանելով այդ նպաստները 210 ռուբլի.

բուհերի ուսանողների, միջնակարգ ուսումնական հաստատությունների ուսանողների, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակների համար` 1,5, սահմանելով այդ կրթաթոշակների չափերը համապատասխանաբար 472 ռուբ. 50 կոպ., 420 ռուբ. և 275 ռուբ.

ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների համար` 1,5, սահմանելով այդ կրթաթոշակները համապատասխանաբար 645 ռուբ. և 900 ռուբ.

(1-ին կետն ուժը կորցրել է 18.10.92 թիվ ՀՕ-162 հրամանագիր)

2. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաները /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան/ ունեցող ընտանիքների համար մեկ երեխայի ամսական նպաստի չափը սահմանել հասանելիք նպաստի 25 %-ի չափով ավելի:

(2-րդ կետն ուժը կորցրել է 18.10.92 թիվ ՀՕ-162 հրամանագիր)

3. Տնտհաշվարկային ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին: Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:

i

4. 1992 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության և կենսաթոշակների նվազագույն չափերը և կենսաթոշակների, երեխաների համար տրվող նպաստների ու կրթաթոշակների չափերը բարձրացնելու մասին» հրամանագրի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը:

 

29 մայիսի 1992 թ.

ՆՀ-107

 

 

pin
ՀՀ Նախագահ
29.05.1992
N ՆՀ-107
Հրամանագիր