Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՄԱՏԵՂԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ԱՊՀ մասնակից պետություններում համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի ներդրումն ընդգրկող միջոցառումներ պարունակող նախագծերի և ծրագրերի ձևավորման և իրականացման համար դրանք ստեղծելու գործում համագործակցություն ապահովելու նպատակով,

ընդունելով քաղաքացիների առողջության պահպանման արդյունավետությունը բարձրացնելու գործում ազգային հեռուստաբժշկական համակարգերի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև ժամանակակից գիտական տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառմամբ ԱՊՀ մասնակից պետությունների առողջապահության համակարգերի կատարելագործման կարևորությունը,

ելնելով համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի զարգացման և կիրառման բնագավառում օրենսդրության մերձեցման անհրաժեշտությունից, ղեկավարվելով այդ բնագավառում միջազգային պայմանագրերով և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրություններով,

ձգտելով սույն Համաձայնագրի հետևողական իրականացմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետություններում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծումն ու դրանց փոխգործակցության հետագա ապահովումը` սույն Համաձայնագրի մասնակից պետությունների բնակչությանը որակյալ և հանրամատչելի բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով` անկախ սոցիալական դիրքից և բնակության վայրից:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ներկայացված եզրույթներն ունեն հետևյալ նշանակությունը.

հեռուստաբժշկություն - հեռակա խորհրդատվական բժշկական ծառայությունների իրականացումն ապահովող` կազմակերպական, ֆինանսական և տեխնոլոգիական միջոցառումների համալիր, որի ժամանակ հիվանդը կամ հիվանդի հետազոտությունը կամ բուժումն անմիջականորեն իրականացնող բժիշկը ստանում է այլ բժշկի հեռակա խորհրդատվությունը` օգտագործելով տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաները, որոնք չեն հակասում ազգային չափորոշիչներին,

հեռուստաբժշկական ծառայություններ - հետաձգված հեռակա բժշկական խորհրդատվություններ, իրական ժամանակում խորհրդատվություններ, հիվանդի օրգանիզմի ֆիզիոլոգիական պարամետրերի վերահսկում, ախտորոշիչ և բուժական գործողություններ, հիվանդի հետազոտման արդյունքների փոխանակում, այլ բժշկական ծառայություններ, ինչպես նաև տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող բժշկական տեսախորհրդաժողովներ, հեռուստակոնսիլիումներ, հեռուստասեմինարներ, հեռուստադասախոսություններ,

համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգ - հեռուստաբժշկական ոլորտում միջազգային չափորոշիչների կիրառմամբ ազգային հեռուստաբժշկական համակարգերի արդյունավետ փոխազդեցությունն ապահովող` հեռուստաբժշկական ծառայությունների մատուցման ազգային համակարգ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերն ստեղծում են համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգեր կամ ապահովում են գոյություն ունեցող ազգային հեռուստաբժշկական համակարգերի համատեղելիությունը սույն Համաձայնագրի մասնակից պետություններում բարձրակարգ հեռուստաբժշկական ծառայությունների մատուցման նպատակով` բժշկական օգնության ստացման և ցուցաբերման ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի` պետությունների կողմից երաշխավորված պաշտպանվածության պայմաններում:

Համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման հիմնական խնդիրներն են.

բժշկական սպասարկման հանրամատչելիության և որակի բարձր չափանիշի ապահովում,

բնակչության սպասարկում և որակյալ բժշկական օգնության ցուցաբերում` անկախ բնակության վայրից,

համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի հիմնման և գործունեության արդյունավետ մեխանիզմների ստեղծում,

առողջապահությունում ժամանակակից բժշկական մեթոդաբանության արագ փոխանակում և ներդնում,

բժշկական կադրերի պատրաստման և վերապատրաստման արդյունավետ համակարգի ապահովում,

հեռուստաբժշկության ոլորտի հետ կապված գիտական և արդյունաբերական բնագավառների զարգացում,

հեռուստաբժշկական ծառայությունների մատուցման տարբեր հատուկ ծրագրերի իրականացում,

անդրսահմանային հեռուստաբժշկական ծառայությունների նորմատիվաիրավական ապահովման մշակում,

հեռուստաբժշկության բնագավառում մասնագետների պատրաստում, որակավորման բարձրացում և հավաստագրում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման ժամանակ Կողմերը կատարում են հետևյալ պայմանները.

մարդկանց առողջության մասին տվյալների արձանագրում` առանց անձի արժանապատվության նսեմացման,

որոշակի տվյալների հավաքման նպատակի մասին անձին իրազեկում,

բացառել հեռուստաբժշկական համակարգերում պարունակվող` մարդու մասին տվյալների անօրինական վերարտադրման հնարավորությունները, որոնք խախտում են քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան,

օրինական հիմքերի վրա հեռուստաբժշկական համակարգում պարունակվող տեղեկատվության գաղտնիության ապահովում և այդ տեղեկատվության սահմանափակում կոնկրետ հեռուստաբժշկական ծառայության մատուցման համար անհրաժեշտ տեղեկություններով,

ֆիզիկական անձանց` իրենց մասին հեռուստաբժշկական համակարգում պարունակվող տեղեկության հասանելիության ապահովում` սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետություններում համատեղելի ազգային հառուստաբժշկական համակարգերի ստեղծման և արդյունավետ շահագործման համար Կողմերը ապահովում են ազգային նորմատիվ իրավական ակտերի ընդունումը, որոնք որոշում են.

բնակչությանը որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի օգտագործման հնարավորությունը,

համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի շահագործման ժամանակ անձի և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջոցները,

համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի մշակման և շահագործման գործընթացներին մասնակցող գործադիր իշխանության ազգային մարմինների լիազորությունները, պատասխանատվությունը և փոխգործակցությունը,

համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի մեջ պարունակվող տեղեկատվության հավաքման և հասանելիության կարգը,

համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի մեջ պարունակվող տեղեկատվության փաստաթղթավորման, մշակման, պահպանման, ներկայացման, օգտագործման և պաշտպանության կարգը,

համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի շահագործման հարցերը,

համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և օգտագործման ոլորտում միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված` համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի գործողության ապահովման համար անհրաժեշտ չափորոշիչների մշակման և ներդրման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը, ըստ սույն Համաձայնագրի և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության, ստեղծում են համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգեր` հետևյալ բազային սկզբունքներով.

սույն Համաձայնագրի մասնակից պետություններում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ծավալման գործընթացում փուլային անցում դեպի դրանց շահագործումը,

ազգային և միջպետական մակարդակով համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման ոլորտում միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված չափորոշիչների օգտագործում,

հեռուստաբժշկական ծառայությունների կազմակերպման համար բժշկական օգնության փոխընդունելի չափորոշիչների ստեղծում, օգտագործում և համապատասխանեցում,

համատեղելի հեռուստաբժշկական համակարգերի ապահովում տեղեկատվության պաշտպանության արդիական մեթոդներով և միջոցներով` վերջինիս մշակման, փոխանակման և պահպանման գործընթացում,

հեռուստաբժշկական ծառայությունների մատուցման գործընթացի մասնակիցների համար անձնական բժշկական տեղեկատվության հեռակա պաշտպանված արտոնագրված հասանելիության ապահովում, այդ թվում` նաև իրական ժամանակում,

սույն Համաձայնագրի մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի համագործակցության հնարավորության ապահովում երրորդ երկրների հեռուստաբժշկական համակարգերի հետ, ինչպես նաև առողջապահության բնագավառում այլ տեղեկատվական համակարգերի և ռեսուրսների, անձնական տվյալների հաշվառման համակարգերի հետ,

համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի գործունեության ոլորտում միջպետական տեղեկատվական փոխանակության ապահովում:

Լիազորված մարմինները կամ կազմակերպությունները իրականացնում են Կողմերի միջև փորձի փոխանակում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի սարքավորումների ու տեխնոլոգիաների մշակման և օգտագործման, համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և գործողության գիտամեթոդական, կազմակերպական և այլ հարցերում, անձնական բժշկական տեղեկատվության պաշտպանության մեթոդների և միջոցների ստեղծման ու կիրառման հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման նպատակով Կողմերը, սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան, ապահովում են.

սույն Համաձայնագրի մասնակից պետություններում գոյություն ունեցող ազգային հեռուստաբժշկական համակարգերի և դրանց հետ կապված այլ տեղեկատվական-կոմունիկացիոն համակարգերի փոխադարձ ուսումնասիրությունների անցկացում,

առկա ազգային հեռուստաբժշկական համակարգերի համատեղելիության ապահովման առաջարկությունների մշակում կամ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման համար համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի մշակում` հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության պահանջները,

մասնակցություն հեռուստաբժշկական տեխնոլոգիաների և համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի գործունեության համար սարքավորումների, ինչպես նաև համակարգերի հետ աշխատող տեղեկատվության պաշտպանության միջոցների միջազգային չափանիշների մշակմանը,

առաջին հերթին անհատական բնույթի տվյալների` պաշտպանված տեղեկատվության փոխանակման կազմակերպում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի շահագործման գործընթացում տարբեր խնդիրների լուծման ժամանակ,

համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և գործողության ժամանակ օգտագործվող փաստաթղթերի` պետական տեղեկատվական բանկերի ստեղծում,

տեղեկատվության դասակարգման և կոդավորման համատեղելի համակարգի օգտագործում ազգային հեռուստաբժշկական համակարգերի փոխգործակցության ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրի իրականացման համատեղ միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ` այդ նպատակով նախատեսված ազգային բյուջեների միջոցների, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Հեռուստաբժշկական խորհրդատվությունների իրականացման հետ կապված անձնական տվյալների անդրսահմանային փոխանցումը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից իրականացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների` անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի իրականացման պատասխանատուներն են այն լիազորված մարմինները կամ կազմակերպությունները, որոնց ցանկը որոշում է յուրաքանչյուր Կողմ և փոխանցում ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը հանձնելիս:

Յուրաքանչյուր Կողմ երեսուն օրվա ընթացքում ավանդապահին գրավոր ծանուցում է իր լիազորված մարմինների կամ կազմակերպությունների ցանկի փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացումն իրականացվում է իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքներով` հաշվի առնելով սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության տնտեսական և աշխարհագրական առանձնահատկությունները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը չի ազդում յուրաքանչյուր Կողմի այն իրավունքների և պարտավորվածությունների վրա, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից է այդ Կողմի պետությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք հանդիսանում են նրա անբաժանելի մասը, ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ Կողմերի միջև առաջացած վիճելի հարցերը լուծվում են խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով կամ Կողմերի` համաձայնեցված այլ ընթացակարգով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ավանդապահի երրորդ ծանուցումը այն ստորագրող Կողմերի ստանալու պահից` 30 օր անց:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի համապատասխան փաստաթղթերի ստանալու պահից 30 օր անց:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրը բաց է ցանկացած ԱՊՀ մասնակից պետության միանալու համար, ինչպես նաև ցանկացած այլ պետության համար, որն ընդունում է սույն Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքները, միացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:

ԱՊՀ մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի` միացման համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալու պահից 30 օր անց:

ԱՊՀ մասնակից չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած կամ դրան միացած պետությունների` նման միացմանը համաձայն լինելու վերաբերյալ վերջին ծանուցումը ավանդապահի ստանալու պահից 30 օր անց:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` նման մտադրության մասին ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցում ներկայացնելով և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:

 

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2010 թվականի նոյեմբերի 19-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի վավերացված պատճենը:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. ապրիլի 5-ին

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Ադրբեջանի Հանրապետության

 

ԱՊՀ մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական

համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման

գործում համագործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ

 

Բացառությամբ հետևյալ արտահայտությունների. ներածականի 4-րդ պարբերության մեջ «բնագավառում օրենսդրության մերձեցման», 6-րդ հոդվածի 7-րդ պարբերության մեջ «երրորդ երկրների հեռուստաբժշկական համակարգերի հետ, ինչպես նաև», 17-րդ հոդվածում «և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները»:

Ադրբեջանի Հանրապետությունը «սույն Համաձայնագրի մասնակից երկրների օրենսդրությունը» արտահայտությունը Համաձայնագրի ողջ տեքստում ընկալում է որպես «ազգային օրենսդրություն», իսկ 11-րդ հոդվածի «Համատեղ միջոցառումների անցկացում» արտահայտությունը` որպես «Համագործակցություն»:

Սույն Համաձայնագիրն իրականացնելիս Ադրբեջանի Հանրապետությունը կառաջնորդվի ազգային օրենսդրությամբ և կմասնակցի ազգային բյուջեում ամեն տարի այդ նպատակների համար նախատեսվող միջոցների շրջանակներում:

Սույն Համաձայնագրում շարադրված իրավունքներից, պարտականություններից և դրույթներից ոչ մեկը Ադրբեջանի Հանրապետության կողմից չի կիրառվի Հայաստանի Հանրապետության նկատմամբ` մինչև Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության բոլոր բռնագրավված տարածքների ազատումն ու ագրեսիայի հետևանքների լիակատար վերացումը:

 

Ադրբեջանի Հանրապետության

    վարչապետի առաջին տեղակալ`                         Յա. Էյուբով

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության

 

«ԱՊՀ մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական

համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման

գործում համագործակցության մասին» Համաձայնագրի 4-րդ կետի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման մասին սույն Համաձայնագրի իրականացմանը այդ նպատակների համար պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում ԱՊՀ մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության Հատուկ կարծիքը, քանի որ այն անհամատեղելի է տվյալ փաստաթղթի օբյեկտի և նպատակների հետ, ինչպես նաև խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը ընդհարման իրական պատճառների և հետևանքների հարցում, որոնք ծագել են Ադրբեջանի Հանրապետության կողմից ժողովրդի ազատ կամքի արտահայտման դեմ ռազմական ուժի և ԼՂՀ դեմ ագրեսիայի կիրառման հետևանքով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ`                                      Տիգրան Սարգսյան

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

 

Մոլդովայի Հանրապետության` ԱՊՀ մասնակից պետությունների` համատեղելի

ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա

զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին

Համաձայնագրի առնչությամբ

 

    19 նոյեմբերի 2010 թ.                          ք. Սանկտ Պետերբուրգ

 

Մոլդովայի Հանրապետությունը կմասնակցի սույն Համաձայնագրի դրույթների իրականացմանը` համաձայն տվյալ ոլորտում ունեցած իր միջազգային պարտավորություններին, ինչպես նաև այն ֆինանսական միջոցների շրջանակում, որոնք ամեն տարի նախատեսվում են ազգային բյուջեում և հատուկ միջոցների հաշվին:

 

Վլադիմիր Ֆիլատ

վարչապետ

 

 

pin
19.11.2010
Միջազգային պայմանագիր