Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով հետագայում ևս Կողմ հանդիսացող պետությունների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները զարգացնելու ցանկությամբ,

ցանկանալով իրենց պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար ստեղծել աշխատանքի բարենպաստ պայմաններ,

նկատի առնելով 1961 թ. ապրիլի 18-ի` դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիան,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը հավասարության հիմունքով, երկարաժամկետ` 49 տարի ժամկետով, վարձակալության կտրամադրեն շենքերի և շինությունների կառուցման համար նախատեսված հողատարածքներ, որոնք բացառապես պետք է օգտագործվեն դեսպանությունների համար. Հայաստանի Հանրապետության դեպքում` Թուրքմենստանում, Թուրքմենստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում` ք. Երևանում և ք. Աշգաբադում, նշված տարածքների օգտագործման համար ամրագրելով տարեկան 1 (մեկ) ԱՄՆ դոլար վարձավճար:

Սույն հոդվածի համաձայն` տրամադրվող հողատարածքների հասցեները կնշվեն միջկառավարական արձանագրության մեջ: Հողատարածքների ստույգ գտնվելու վայրը և սահմանները կնշվեն համապատասխան հատակագծերում: Սույն հոդվածում նշված արձանագրությունը և հատակագծերը կհանդիսանան սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Նշված հողատարածքների օգտագործման պայմանները որոշվում են հողատարածքների վարձակալության պայմանագրերով, որոնք կկնքվեն սահմանված կարգով` համաձայն Կողմ հանդիսացող պետությունների օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր Կողմ իրավաբանական ձևակերպման գործում աջակցություն կցուցաբերի մյուս Կողմ պետությանը` փոխանցվող հողատարածքի վարձակալության առնչությամբ` համաձայն սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի, նստավայր պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքների վարձակալության պայմանագրերը կնքվում են 49 տարի ժամկետով և երկարաձգվում են նույն ժամանակահատվածով` հավելյալ համաձայնագրերի կնքման միջոցով: Հողատարածքների վարձակալության պայմանագրերի գործողության երկարաձգումը հնարավոր է` պայմանով, որ Համաձայնագիրն իր գործողությունը դադարեցրած չլինի:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը երաշխավորում են, որ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքները ծանրաբեռնված չեն սեփականության իրավունքից բխող ոչ մի պարտքով և պահանջով, գրավով և այլ սահմանափակումներով, ինչպես նաև նրանց նկատմամբ չեն ներկայացվել ոչ մի տեսակի պահանջներ և փոխհատուցման իրավունքներ: Հետագայում որևէ պահանջ ի հայտ գալու դեպքում այն Կողմը, որի պետության տարածքում գտնվում են հողատարածքները, կկարգավորի այդպիսի պահանջները սեփական միջոցների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքները Կողմերը պարտավորվում են չփոխանցել երրորդ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի` առանց մյուս կողմի` որոշակի կերպով արտահայտված գրավոր համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Վարձակալված հողատարածքները օգտագործելիս, ինչպես նաև հողատարածքներում շենքերի և շինությունների նախագծման, շինարարական և շահագործման աշխատանքներ կատարելիս Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է հետևել գտնվելու պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Հողատարածքները և դրանց վրա կառուցված շենքերն ու շինությունները ազատվում են գտնվելու պետության տարածքում գանձվող բոլոր հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարումներից` բացառությամբ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված վարձակալության վճարի:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրով փոխանցված հողատարածքի շահագործման պահպանման ծախսերը մարվում են այն Կողմի հաշվին, որի շահագործմանը այն հանձնվել է:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Կողմերի գրավոր համաձայնությամբ. դրանք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով, որոնք կազմում են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառության հետ կապված տարաձայնությունները Կողմերը կլուծեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է 49 տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ նույնպիսի ժամկետներով, եթե Կողմերից մեկը գրավոր չի ծանուցում մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին ոչ ուշ, քան համապատասխան ժամկետը լրանալուց 1 (մեկ) տարի առաջ:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերը խորհրդակցություններով և բանակցություններով որոշում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով նշված հողատարածքներում կառուցված շենքերի հետագա օգտագործումը:

 

Կատարված է ք.Երևանում 2012 թվականի նոյեմբերի 29 -ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտի 4-ին

 

 

pin
29.11.2012
Միջազգային պայմանագիր