(ուժը կորցրել է 14.04.95 թիվ ՆՀ-431 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Շուկայական հարաբերությունների և ազատ գների ու սակագների անցնելու կապակցությամբ պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար սահմանել հաստատագրված վճարը, այն նախատեսելով արտադրանքի ինքնարժեքում և շերտավորելով ըստ ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի: Սահմանել, որ նշված վճարից ազատվում են այն ձեռնարկություններն ու կազմակերպությունները, որոնց արտադրանքների և ծառայությունների վրա պետության կողմից սահմանվում են հաստատագրված գներ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում սահմանել պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարի հաշվարկման և գանձնման կարգը:
3. Սահմանել, որ սույն հրամանագրի կիրարկումից հետո Հայաստանի Հանրապետությունում վարձակալված հիմնական արտադրական ֆոնդերի վարձակալական վճարի չափը չի կարող ցածր լինել դրանց օգտագործման համար գանձվող վճարի չափից:
4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:
4 հունվարի 1992 թ.
ՆՀ-55