(ուժը կորցրել է 14.04.95 թիվ ՆՀ-431 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՍՊԱՌՄԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտադրական ոլորտի ձեռնարկություններին և կազմակերպություններին, անկախ սեփականության ձևից, 1992 թվականի հունվարի 5-ից սպառմանը հատկացվելիք միջոցները բանկերի կողմից տրվում են առաջնահերթ կարգով, առանց սահմանափակումների, եթե ձեռնարկության կամ կազմակերպության հաշվարկային հաշվին առկա են ֆինանսական միջոցներ:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը 1992 թվականի հունվարի 5-ից դադարեցնում են վերահսկողությունը ձեռնարկությունների և կազմակերպությունների` սպառմանը հատկացվելիք միջոցների ծախսման ճշտության նկատմամբ:
4 հունվարի 1992 թ.
ՆՀ-51