Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈ ...

14.04.1995 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.01.1992  -ից մինչեւ   14.04.1995  -ը:
 

(ուժը կորցրել է 14.04.95 թիվ ՆՀ-431 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

1. 1992 թվականի հունվարի 5-ից պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը սահմանել 30 տոկոս` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ:

2. Սահմանել, որ 1992 թվականի հունվարի 5-ից գյուղացիական տնտեսությունները պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում սեփականաշնորհված հողատարածքի համար` 1991 թվականի դրությամբ սահմանված կադաստրային զուտ եկամտից ամսական 3,3 տոկոսի չափով:

3. 1992 թվականի հունվարի 5-ից անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձինք պարտադիր կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում եկամտի 5 տոկոսի չափով, սակայն արտոնագրի համար սահմանված վճարի 30 տոկոսից ոչ պակաս:

i

4. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում բոլոր կենսաթոշակները բարձրացնել 140 ռուբլով, այն ավելացնելով կենսաթոշակի հիմնական չափին, միևնույն ժամանակ սահմանելով կենսաթոշակի նվազագույն չափ` 260 ռուբլի:

(4-րդ կետը փոփ. 01.03.92 թիվ ՆՀ-78 հրամանագիր)

5. Աշխատող բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարումը 1992 թվականի հունվարի 5-ից կատարել սոցիալական ապահովության մարմինների միջոցով առանց սահմանափակումների` անկախ եկամտի կամ աշխատավարձի չափից:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 15-օրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

 

4 հունվարի 1992 թ.

ՆՀ-50

 

 

pin
ՀՀ Նախագահ
04.01.1992
N ՆՀ-50
Հրամանագիր