(ուժը կորցրել է 14.04.95 թիվ ՆՀ-431 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ և մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից առանձին հարկատեսակների մասին օրենքների ընդունումը, որոշում եմ.
1. Ձեռնարկությունների և կազմակերպությունների հարկվող շահույթից շահութահարկ գանձել հետևյալ դրույքաչափերով.
_________________________________________________________________
Հարկվող շահույթի տարեկան գումարը Շահութահարկի դրույքաչափը
_________________________________________________________________
մինչև 18000 ռուբլի 12 տոկոս
18001 ռուբլուց մինչև 36000 ռուբլի 2160 ռուբլի գումարած 18000
ռուբլուն գերազանցող գումարի
15 տոկոսը
36001 ռուբլուց մինչև 54000 ռուբլի 4860 ռուբլի գումարած 36000
ռուբլուն գերազանցող գումարի
20 տոկոսը
54001 ռուբլի և ավելի 8460 ռուբլի գումարած 54000
ռուբլուն գերազանցող գումարի
25 տոկոսը
_________________________________________________________________
Առանձին վճարողների համար սահմանել շահութահարկի հետևյալ դրույքաչափերը`
ա/ պետական մասնագիտացված բանկերի, առևտրային, այդ թվում` կոոպերատիվ, բանկերի, խնայողական բանկերի, ապահովագրական կազմակերպությունների, վիճակախաղեր կազմակերպող և անցկացնող ձեռնարկությունների համար` 45 տոկոս.
բ/ շահումներով խաղեր անցկացնող ձեռնարկությունների /կազմակերպությունների/ և խաղատների համար` 70 տոկոս, սակայն սահմանված հաստատագրված վճարներից ոչ պակաս:
Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկությունների վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի հոկտեմբերի 10-ի «Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից բյուջե գանձումների մասին» Հ. 599 որոշմամբ սահմանված հաստատագրված վճարների վրա տարածել գների ինդեքսը:
2. Շահութահարկի հաշվարկման ժամանակ հարկվող շահույթը պակասեցվում է`
ա/ շահույթի հաշվին իրականացվող տեխնիկական վերազինման և վերակառուցման, նոր արտադրանքի ու տեխնոլոգիայի յուրացման ուղղությամբ ձեռնարկության ծախսումների գումարի չափով.
բ/ Հայաստանի Հանրապետության ապրանքափոխանակման ֆոնդին վաճառված արտադրանքից ստացված շահույթի 30 տոկոսի չափով.
գ/ զբաղվածության, աղետի գոտու վերականգնման, փախստականների և պաշտպանության ֆոնդերին մուծված գումարների չափով.
դ/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող արտադրատեսակների` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ֆիզիկական ծավալի աճի հաշվին ստացված շահույթի գումարի չափով:
դ/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող արտադրատեսակների` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ֆիզիկական ծավալի աճի հաշվին ստացված շահույթի գումարի չափով:
3. Ստացված շահույթի ուղղակի որոշման անհնարինության դեպքում թույլատրվում է այն որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձին վճարողների համար որոշվող շահութաբերության նորմաներից:
4. Վերացնել սպառմանն ուղղվող միջոցների, այդ թվում` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների սահմանափակումները:
i
5. Սահմանել, որ քաղաքացիների ամսական մինչև 300 ռուբլի աշխատավարձը ու դրամական վարձատրության մյուս ձևերը, որ նրանք ստանում են իրենց հիմնական աշխատանքի /ծառայության, ուսումնառության/ վայրում` եկամտահարկով հարկման ենթակա չեն:
(5-րդ կետն ուժը կորցրել է 02.07.92 հրամանագիր)
6. Սահմանել քաղաքացիների վաստակից գանձվող եկամտահարկի հետևյալ դրույքաչափերը.
_________________________________________________________________
Ամսական եկամտի չափը Հարկի գումարը
_________________________________________________________________
300 ռուբլուց մինչև 1500 ռուբլի 300 ռուբլուն գերազանցող
գումարի 12 տոկոսը
1501 ռուբլուց մինչև 3000 ռուբլի 144 ռուբլի 00 կոպ. գումարած
1500 ռուբլուն գերազանցող
գումարի 30 տոկոսը
3001 ռուբլուց մինչև 4500 ռուբլի 594 ռուբլի 00 կոպ. գումարած
3000 ռուբլուն գերազանցող
գումարի 40 տոկոսը
4501 ռուբլի և ավելի 1194 ռուբլի 00 կոպ. գումարած
4500 ռուբլուն գերազանցող
գումարի 45 տոկոսը
_________________________________________________________________
(6-րդ կետն ուժը կորցրել է 02.07.92 հրամանագիր)
7. Գիտության, գրականության, արվեստի ստեղծագործությունների ստեղծման, հրատարակման, կատարման և այլ կարգի օգտագործման հեղինակային վարձատրության գումարից, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակներին /բացի հեղինակների ժառանգներից/ տրվող վարձատրությունների գումարներից եկամտահարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
ա/ հիմնական աշխատավայրի առկայության դեպքում,
_________________________________________________________________
Տարեկան եկամտի չափը Հարկի գումարը
_________________________________________________________________
մինչև 18000 ռուբլի եկամտի գումարի 12 տոկոսը
18001 ռուբլուց մինչև 36000 ռուբլի 2160 ռուբլի 00 կոպ. գումարած
18000 ռուբլուն գերազանցող
գումարի 30 տոկոսը
36001 ռուբլուց մինչև 54000 ռուբլի 7560 ռուբլի 00 կոպ. գումարած
36000 ռուբլուն գերազանցող
գումարի 40 տոկոսը
54001 ռուբլի և ավելի 14760 ռուբլի 00 կոպ.
գումարած 54000 ռուբլուն
գերազանցող գումարի 45 տոկոսը
_________________________________________________________________
բ/ այն դեպքում, երբ բացակայում է հիմնական աշխատանքի վայրը, սույն կետում թվարկված վճարողները եկամտահարկ վճարում են այն հարկագումարին հավասար չափով, որ համապատասխան թվով ամիսների համար վճարվում է սույն հրամանագրի 6-րդ կետով սահմանված դրույքաչափերով:
(7-րդ կետն ուժը կորցրել է 02.07.92 հրամանագիր)
8. Ձեռնարկչական գործունեությունից, ներառյալ անհատական աշխատանքային գործունեությունից, ստացված եկամուտները /այդ թվում տրամադրված վարկի դիմաց տոկոսների ձևով ստացված, սեփականությունը վարձակալության տալուց, այլ ձեռնարկությունների փայամասնակցությունից ստացված եկամուտները, ինչպես նաև բաժնետոմսերի և այլ արժեթղթերի շահութամասերը, եթե շահույթը նախօրոք շահութահարկով չի հարկվել/, հարկվում են հետևյալ դրույքաչափերով.
_________________________________________________________________________
Տարեկան եկամտի չափը Հարկի գումարը
_________________________________________________________________________
մինչև 18000 ռուբլի Այն հարկագումարին հավասար չափով,
որ համապատասխան թվով ամիսների
համար վճարվում է սույն հրամանագրի
6-րդ կետով սահմանված
դրույքաչափերով, եթե բացակայում է
այլ աշխատանքի վայրը կամ սույն
հրամանագրի 7-րդ կետի «ա» ենթակետով
սահմանված դրույքաչափերով, եթե կամ
այլ աշխատանքի վայր
18001 ռուբլուց մինչև 36000 ռուբլի 2160 ռուբլի 00 կոպ. գումարած 18000
ռուբլուն գերազանցող գումարի 15
տոկոսը 36001 ռուբլուց մինչև 54000 ռուբլի 4860 ռուբլի 00 կոպ. գումարած 36000
ռուբլուն գերազանցող գումարի 20
տոկոսը
4001 ռուբլի և ավելի 8460 ռուբլի 00 կոպ. գումարած 54000
ռուբլուն գերազանցող գումարի 25
տոկոսը
_________________________________________________________________________
Արտոնագրով աշխատող քաղաքացիները եկամտահարկը վճարում են արտոնավճարից ոչ պակաս չափով:
(8-րդ կետն ուժը կորցրել է 02.07.92 հրամանագիր)
9. Հաշվետու տարվա նվազագույն աշխատավարձի չափին հասցնել տարեկան նյութական օգնության գումարների չհարկվող չափը` բացառությամբ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հարկվող եկամտի մեջ չմտցվող նյութական օգնության գումարների:
10. Սույն հրամանագրի 6, 7 և 8-րդ կետերում սահմանված եկամտահարկի դրույքաչափերը ենթակա են ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող կարգով:
11. Սահմանել արժութային հարկ օտարերկրյա արժույթով ստացված հասույթից` 25 տոկոս դրույքաչափով:
12. Սահմանել ավելացված արժեքի հարկ հարկվող շրջանառության նկատմամբ 28 տոկոս դրույքաչափով:
13. Սույն հրամանագրի հրապարակման օրվանից հետո ընկած ժամանակաշրջանում հարկման օբյեկտը թաքցնելու /նվազեցնելու/, ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին վճարվող եկամուտների վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ չներկայացնելու դեպքում հարկատուներից, ինչպես նաև եկամուտ վճարող համապատասխան սուբյեկտներից գանձվում է թաքցված /նվազեցված/ շահույթի /եկամտի/ ամբողջ գումարը, դրա վրա տարածելով ինֆլյացիայի գործակիցը, ինչպես նաև տուգանք` չստացված գումարի չափով, իսկ կրկնակի խախտման դեպքում` տուգանք կրկնակի չափով:
Դիտավորությամբ հարկման օբյեկտներ թաքցնելը առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա/ 10-օրյա ժամկետում ապահովել սույն հրամանագրից բխող փոփոխությունների կատարումը ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների հարկման գծով գործող հրահանգների ու ցուցումների մեջ.
բ/ երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն հրամանագրից բխող համապատասխան ակտերի ընդունում.
գ/ 10-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի կիրարկման, ինչպես նաև աղետի գոտու վերականգնման ու փախստականների տեղավորման համար ֆինանսական ռեսուրսներ կուտակելու համար վճար սահմանելու մասին:
15. Կասեցնել հարկային օրենսդրության այն դրույթների գործողությունը, որոնք հակասում են սույն հրամանագիրը:
16. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:
4 հունվարի 1992 թ.
ՆՀ-49