Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168- ...

01.06.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.07.2014  -ից մինչեւ   01.06.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 04.05.17 թիվ 526-Ն որոշում)

i

040.0642.020714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2014 թվականի N 642-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 12-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից հանել «շինարարական ծրագրերի, ինչպես նաև» և «այլ» բառերը.

2) 15-րդ կետը «հիմնարկ գործելու դեպքում,» բառերից հետո լրացնել «պետական կառավարման մարմնի ղեկավարի (նախարար, գերատեսչության ղեկավար և այլն) սահմանած գնումների դեպքերում,» բառերով.

3) 15-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«և պատվիրատուի ղեկավարի լիազորությունները` պետական կառավարման մարմնի միջոցների հաշվին կատարվող շինարարական ծրագրերի և այլ գնումների մասով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2014
N 642-Ն
Որոշում