Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԱԶ ...

01.10.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2014  -ից մինչեւ   01.10.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 09.08.17 թիվ 344-Ն որոշում)

i

600.0128.100614

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        06            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60014236

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2014 թվականի N 128-Ն

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԱԶ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանվող էլեկտրական էներգիայի հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հավելված

Հաստատված է ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի

2014 թվականի մայիսի 21-ի

N 128-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԱԶ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի (այսուհետ` Գործարք) շրջանակում էլեկտրական էներգիա արտահանողի կողմից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանվող էլեկտրական էներգիայի հաշվառման գործընթացը:

2. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`

1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) Արտահանող` Գործարքի շրջանակում էլեկտրական էներգիա արտահանող ընկերություն («Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն).

3) Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձ.

4) Հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձ.

5) Հաշվարկային կենտրոն` էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

6) Բաշխող` էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ.

7) Արտադրող` ջերմային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձ.

8) Ներկրող` էլեկտրական էներգիայի ներկրման լիցենզիա ունեցող անձ.

9) Հաշվարկային ժամանակահատված` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին:

3. Արտահանողը իրավասու է Գործարքի շրջանակում արտահանել ինչպես իր կողմից արտադրված, այնպես էլ այլ ջերմային էլեկտրակայանում արտադրված կամ էլեկտրական էներգիայի ներկրման լիցենզիա ունեցող անձից գնված կամ տարանցման նպատակով իր կողմից ներկրված էլեկտրական էներգիան:

4. Գործարքի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի արտահանման նպատակով Արտահանողը Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևերին համապատասխան պայմանագրեր է կնքում Հաղորդողի, Հաշվարկային կենտրոնի և Համակարգի օպերատորի հետ:

5. Այն դեպքում, երբ Արտահանողն արտահանում է ոչ իր կողմից արտադրված էլեկտրական էներգիան, ապա կնքում է պայմանագրեր համապատասխանաբար` Արտադրողի կամ Ներկրողի հետ կամ սահմանված կարգով կնքում է տարանցման նպատակով էլեկտրական էներգիայի ներկրման կամ տարանցման պայմանագիր:

6. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված պայմանագրերն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

7. Արտահանման համար էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի, համակարգի օպերատորի և հաղորդման ծառայությունների մատուցման սակագները սահմանում է Հանձնաժողովը:

8. Համակարգի օպերատորը հաշվարկային ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի արտահանման ռեժիմները պլանավորելիս առաջնորդվում է էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկների հիմքում դրված էլեկտրական էներգիայի արտադրության և արտահանման հաշվեկշռով:

9. Սույն կարգի շրջանակում Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում Արտահանողի կողմից արտահանվող էլեկտրական էներգիայի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ = WԱ1+ WԱ2 + WԱ3 +WԱ4,

 

որտեղ`

WԱ1-ը տարանցման նպատակով Արտահանողի կողմից ներկրված և արտահանման կետում Արտահանողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում,

WԱ2-ը Արտահանողի կողմից Ներկրողից գնված և արտահանման կետում Արտահանողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում,

WԱ3-ը Արտահանողի կողմից Արտադրողից գնված և արտահանման կետում Արտահանողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում,

WԱ4-ը Արտահանողի կողմից առաքված և արտահանման կետում Արտահանողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում:

10. WԱ1-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ1 = Wներկ1 - /\Wկոր,

 

որտեղ`

Wներկ1-ը տարանցման նպատակով Արտահանողի կողմից ներկրված և ներկրման կետում Հաղորդողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում,

/\Wկոր-ը հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների մեծությունն է Հաշվարկային ժամանակահատվածում, որն ընդունվում է Հաշվարկային ժամանակահատվածում հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծության հիման վրա:

11. WԱ2-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ2 = Wներկ2 - /\Wկոր,

 

որտեղ`

Wներկ2-ը Արտահանողի կողմից Ներկրողից գնված և ներկրման կետում Հաղորդողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում:

12. WԱ3-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ3 = WԱՌ1 - Wներքին1 - /\Wկոր,

 

որտեղ`

WԱՌ1-ը Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող, Արտադրող-սպառող սահմանազատման կետերում Արտադրողի կողմից առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում,

Wներքին1-ը Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող, Արտադրող-սպառող սահմանազատման կետերում Արտադրողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում: Սույն կարգի 13-15-րդ կետերով ամրագրված պահանջները բավարարելուց հետո Wներքին1-ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ:

13. WԱ4-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ4 = WԱՌ2 - Wներքին2 - /\Wկոր,

 

որտեղ`

WԱՌ2-ը Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող սահմանազատման կետերում Արտահանողի կողմից առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում,

Wներքին2-ը Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող սահմանազատման կետերում Արտահանողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում, որն ընդունվում է էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված Արտահանողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքմանը հավասար, բացառությամբ սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված դեպքերի:

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված Wներքին2-ը կարող է ընդունվել էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Արտահանողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումից ավելի քիչ, երբ`

1) Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին1 -ն ընդունվել է զրո և, գետերի բնական ելքերով պայմանավորված` հիդրոէլեկտրակայանները և ատոմային էլեկտրակայանը ապահովել են էլեկտրական էներգիայի առավելագույն արտադրությունը: Այդ դեպքում Wներքին2-ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Արտահանողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին2-ի տարբերությունը պետք է ավելացնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող սահմանազատման կետերում Արտահանողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակին.

2) Հաշվարկային ժամանակահատվածում WԱՌ2-ը փոքր է էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Արտահանողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումից: Այդ դեպքում Wներքին2 -ն ընդունվում է հավասար WԱՌ2-ին: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Արտահանողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին2-ի տարբերությունը պետք է ավելացնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող սահմանազատման կետերում Արտահանողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակին.

3) տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին նախորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Wներքին2-ը եղել է ավելի մեծ, քան էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում նախատեսված` Արտահանողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումը, և այդ տարբերությունը սույն կարգի 15-րդ կետի համաձայն նվազեցվել է տվյալ հաշվարկային ժամանակահատվածի Wներքին2-ից:

15. Սույն կարգի 13-րդ կետում նշված Wներքին2-ը կարող է ընդունվել էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Արտահանողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումից ավելի շատ, երբ`

1) Հաշվարկային ժամանակահատվածում WԱՌ1-ը հավասար է զրոյի և Wներքին2-ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Արտահանողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում Wներքին2-ի տարբերությունը բացարձակ արժեքով պետք է նվազեցնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող սահմանազատման կետերում Արտահանողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակից.

2) Հաշվարկային ժամանակահատվածում WԱՌ1-ը ամբողջությամբ ուղղվել է ներքին շուկայի պահանջարկի բավարարմանը, և ներքին շուկայի հաշվեկշիռը փակելու համար էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Արտահանողի կողմից ներքին շուկայում էլեկտրական էներգիայի առաքումը բավարար չէ: Wներքին2-ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Արտահանողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին2-ի տարբերությունը բացարձակ արժեքով պետք է նվազեցնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող սահմանազատման կետերում Արտահանողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակից.

3) տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին նախորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Wներքին2-ը եղել է ավելի փոքր, քան էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում նախատեսված` Արտահանողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումը, և այդ տարբերությունը սույն կարգի 14-րդ կետի համաձայն ավելացվել է տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Wներքին2-ին:

16. Wներքին2-ը հաշվարկային տարվա արդյունքով պետք է հաշվառվի էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում նախատեսված` Արտահանողի կողմից տարեկան արդյունքով էլեկտրական էներգիայի ընդհանուր առաքման նկատմամբ ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման մասնաբաժնին համապատասխան չափով:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
21.05.2014
N 128-Ն
Որոշում