(ուժը կորցրել է 19.11.12 թիվ 212-Ն հրաման)
i
320.0005.200799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
12 հունվարի 1999 թվականի թիվ 5
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ ՔԱԳՎ Կանոնադրության 2-րդ հոդվածի 3. կետի «ա» և «դ» ենթակետերով, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու գործընթացը միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության չափանիշներին ու պահանջներին համապատասխանեցնելու և «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու մասին կանոնակարգը» հաստատելու և գործողության մեջ դնելու նպատակով`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն
մասնագետներին վկայականներ տալու մասին կանոնակարգը» (կցվում է):
2. Կանոնակարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության
նախարարություն` գրանցելու համար:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության պետի
«12» հունվարի 1999 թ.
թիվ 5 հրամանով
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու մասին կանոնակարգը մշակված է ՀՀ վարչապետի 1998 թ. հուլիսի 8-ի թիվ 398 որոշմամբ հաստատված ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության հիման վրա, հաշվի առնելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության չափանիշներն ու պահանջները:
2. Սույն Կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու կարգը:
3. Մասնագետների վկայականների տրման հիմնական նպատակն է վկայականների հատկացումը կարգավորող պահանջների համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին (Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի Հավելված 1, DOC 9379-AN/916);
4. ՀՀ քաղաքացիական ավիացիոն մասնագետների վկայականի ձևը հաստատվում է ՀՀ ՔԱԳՎ պետի հրամանով (Հավելված մինչև 5):
5. Մասնագետի վկայականը պահվում է ավիացիոն մասնագետի մոտ: Վկայականի բացակայության դեպքում մասնագետը համարվում է անձեռնահաս և չի կարող թույլատրվել աշխատանքների:
6. Վկայականների տրման գրանցման մատյանը վարում է բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) քարտուղարը:
7. Վկայականները տրվում են ներքոհիշյալ մասնագետներին`
- օդաչուները
- թռիչքային ղեկապետերը
- թռիչքային ինժեներները
- բորտ ռադիոհաղորդողները
- բորտ ուղեկցորդները
- օդային երթևեկության կարգավարները
- ավիացիոն տեխնիկական ինժեներները
- ավիատեխնիկները
- բորտ օպերատորներ
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ
1. Վկայականների բովանդակությունը, ձևը և կետերի համարակալման կարգը մշակված են սույն Կանոնակարգի պահանջների հիման վրա` հաշվի առնելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (1944 թ.) թիվ 1 հավելվածի ստանդարտների և հանձնարարականների պահանջները:
2. Քաղաքացիական ավիացիոն բոլոր կարգի մասնագետների վկայականները միասնական ձևի են և պարունակում են հետևյալ կետերը.
1. - պետության անունը,
2. - վկայականի անվանումը,
3. - վկայականի սերիան և հերթական համարը,
4. - ազգանուն, անուն,
5. - վկայականի տիրոջ ծննդյան թվականը,
6. - վկայականի տիրոջ քաղաքացիությունը,
7. - վկայականի տիրոջ անձնական ստորագրությունը,
8. - վկայական տվող պետական կառավարման մարմնի անվանումը,
9. - վկայականի 2-րդ և 12-րդ կետերում նշված պարտականությունների
կատարման համար վկայականի տիրոջ իրավասությունները,
10. - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և հանձնման
տարեթիվ-ամսաթիվ,
11. - վկայական տվող պետական կառավարման մարմնի կնիքը,
12. - որակավորման նշումներ, օդանավի տեսակի, դասի և տիպի, օդանավում
պարտականությունների կատարման թույլտվությունը, երթևեկության
ծառայության կարգավարների կոնկրետ պարտականությունների կատարման
թույլտվությունը` կարգավարական կետերի նշմամբ և ինժեներների ու
ավիացիոն տեխնիկների կոնկրետ պարտականությունների կատարման
թույլտվությունը,
13. - հատուկ նշումներ` կապված պաշտոնական պարտականությունների կատարման
թույլտվության պայմանների հետ (հրահանգչական աշխատանքի
թույլտվության, օդերևութաբանական մինիմումներ վայրէջքամուտքի համար
և այլն),
14. - այլ տվյալներ կարգի շնորհման և դրա հետագա փոփոխությունների,
աշխատավայրի մասին և այլն:
Կետերի տեքստը տպագրված է հայերեն և անգլերեն:
3. Վկայականների չափերը բացված տեսքով` 100 x 140 մմ:
4. Քաղաքացիական ավիացիոն մասնագետների համար սահմանվում են վկայականների հետևյալ տեսակները,
- օդաչուի վկայական - շապիկը` կանաչ,
- թռիչքային ղեկապետի վկայական - շապիկը` կարմիր,
- թռիչքային ինժեների վկայական - շապիկը` շագանակագույն,
- բորտ ռադիոհաղորդողի վկայական- շապիկը` կապույտ,
- բորտ օպերատորի վկայական - շապիկը` սպիտակ,
- բորտ ուղեկցոդի վկայական - շապիկը` սպիտակ,
- օդային երթևեկության կարգավարի վկայական - շապիկը` դեղին,
- օդանավերի և ավիացիոն շարժիչների սպասարկման, ախտորոշման
ինժեների վկայական` - շապիկը` շագանակագույն,
- ավիացիոն և ռադիոտեղորոշման սարքավորումների տեխսպասարկման
ինժեների վկայական - շապիկը` շագանակագույն,
- օդանավերի և ավիացիոն շարժիչների տեխսպասարկման ավիացիոն
տեխնիկի վկայական - շապիկը` շագանակագույն,
- սարքերի և էլեկտրասարքավորումների, ռադիոէլեկտրոնային
սարքավորումների տեխսպասարկման ավիատեխնիկի վկայական
- շապիկը` շագանակագույն:
III. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՄՆ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Քաղաքացիական ավիացիոն մասնագետների վկայականները բովանդակում են 14 կետ, որոնք ձեռքով սև տուշով լրացվում են հստակ և ընթեռնելի ձեռագրով` առանց ջնջումների և ուղղումների` հայերեն և անգլերեն լեզուներով: Վկայականներում գրանցումների ստանդարտները շարադրված են 1-ից 4-րդ հավելվածներում:
2. Քաղաքացիական ավիացիայի մասնագետների վկայականները լրացվում և ձևակերպվում են հետևյալ կերպ.
2.1. 4-րդ կետում հայերեն և անգլերեն նշվում է վկայականի տիրոջ անունը, ազգանունը,
2.2. 5-րդ կետում ծննդյան թվականը նշվում է արաբական թվերով,
2.3. 6-րդ կետում նշվում է վկայականի տիրոջ քաղաքացիությունը,
2.4. 7-րդ կետում վկայականի տերը դնում է իր ստորագրությունը:
Նույն էջում ստորագրությունից վեր փակցվում է տիրոջ լուսանկարը` համազգեստով, երեսադեմով, առանց գլխարկի: Լուսանկերի չափը` 4 x 5 սմ: Լուսանկերն ու անձնական ստորագրությունը վավերացվում են կնիքով, որի տեղը նշված է Կ.Տ. տառերով:
2.5. Վկայականի 10-րդ կետում դրվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի ստորագրությունը և վկայականը տալու տարեթիվ-ամսաթիվը:
2.6. Վկայականի 11-րդ կետում Կ.Տ. տառերով նշված տեղում դրվում է ՔԱԳՎ կնիքը:
2.7. Վկայականի 9-րդ կետում գրանցվում է վկայականի գործողության ժամկետը` ըստ բժշկա-թռիչքային փորձաքննական հանձնաժողովի տված հավաստագրի, դրվում է պաշտոնատար անձի ստորագրությունը, որը վավերացվում է կազմակերպության (հիմնարկի) կնիքով:
2.8. Օդաչուի, թռիչքային ղեկապետի, թռիչքային ինժեների, բորտ ռադիոհաղորդողի, բորտ օպերատորի, բորտ ուղեկցորդի վկայականների 12-րդ կետում նշվում է օդանավի տեսակը, տիպը, դասը (միաշարժիչ կամ բազմաշարժիչ` ինքնաթիռի համար և միապտուտակ կամ բազմապտուտակ` ուղղաթիռի համար) և պաշտոնը` կախված շնորհված որակավորումից.
- օդանավի հրամանատար,
- երկրորդ օդաչու,
- թռիչքային ղեկապետ,
- թռիչքային ինժեներ,
- բորտ ռադիոհաղորդող,
- բորտ ուղեկցորդ,
- բորտ օպերատոր:
Ինժեների և ավիացիոն տեխնիկի վկայականի 12-րդ կետում նշվում է.
- օդանավի տիպը և մոդիֆիկացիան.
- վկայականի տիրոջ մասնագիտությունը,
- օդանավի տեխնիկական սպասարկման տեսակները, որոնց կատարումը
թույլատրված է վկայականի տիրոջը:
Ավիացիոն աշխատանքներ կատարող մասնագետների վկայականների 12-րդ կետում նշվում են աշխատանքի այն տեսակները, որոնք նրանց թույլատրված է կատարել սահմանված կարգով:
Օդաչուական կազմի ավիամասնագետների պատրաստման ժամանակաշրջանում վկայականի այս կետում նշվում է թռիչքների թույլտվություն որպես ստաժոր:
Օդային երթևեկության կարգավարների վկայականի 12-րդ կետում նշվում է կարգավարական կետի /կետերի/ անունը, որտեղ թույլատրված է աշխատել վկայականի տիրոջը, թույլատրման տարեթիվ-ամսաթիվը և հրամանի համարը:
Վկայականի 12-րդ կետում գրանցվում են տվյալներ վկայականի տիրոջն ընձեռնվող հատուկ իրավունքների մասին, ինչպիսիք են հրահանգչական աշխատանքի թույլտվությունը, թռիչքների և վայրէջքների մինիմումները, ինչպես նաև այլ տվյալներ:
Երթևեկության ծառայության կարգավարի վկայականի 12-րդ կետում գրանցվում են տվյալներ վկայականի տիրոջն ընձեռնվող հատուկ իրավունքների մասին, ինչպիսիք են հրահանգչական աշխատանքի օդային երթևեկության կառավարման թույլտվությունը 1-ին, 2-րդ, 3-րդ կատեգորիաների մինիմումներով և այլն:
Ինժեներա-տեխնիկական կազմի վկայականների 12-րդ կետում նշվում են տվյալներ առանձին աշխատանքների կատարման թույլտվության մասին, որոնց ցանկը սահմանվում է օդանավի տեխնիկական սպասարկման կանոնակարգով:
Քաղաքացիական ավիացիայի բոլոր մասնագետների վկայականների 12-րդ կետում արված բոլոր գրանցումները և դրանց փոփոխությունները վավերացվում են ՀՀ ՔԱԳՎ ԲՈՀ-ի նախագահի ստորագրությունով և վարչության կնիքով:
2.9. 13-րդ կետում գրանցվում են տվյալներ մասնագետի կարգի շնորհման մասին:
2.10. Վկայականի 14-րդ կետում նշվում է կազմակերպության անվանումը, որտեղ աշխատում է վկայականի տերը: Նույն կետում նշվում են հրամանատարա-հրահանգչական և տեսչական կազմերի պաշտոնները:
2.11. Վկայականի տիրոջը չի թույլատրվում մասնակցել թռիչքին կամ անցնել իր պարտականությունների կատարմանը հետևյալ դեպքերում.
- առկա են ջնջումներ
- վկայականում բացակայում են առանձին թերթեր
- լրացել է վկայականի գործողության ժամկետը
- վկայականը կորել է
IV. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Վկայականներ տալու համար հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշումը:
2. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի տված վկայականները ստորագրում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, նրա տեղակալը:
3. ԲՈՀ նախագահը կազմում և հաստատում է ըստ ավիաընկերությունների մասնագիտացման վկայականների տրման գրաֆիկը:
4. Քաղաքացիական ավիացիայի մասնագետի այլ աշխատանքի անցնելու կամ սեփական ցանկությամբ, առողջական վիճակի պատճառով ազատվելու դեպքում վկայականը պահպանվում է մասնագետի մոտ:
5. Վկայականը կորցնելիս, յուրաքանչյուր առանձին դեպքի համար ներկայացվում է բացատրություն կազմակերպության համապատասխան ծառայությանը, որը ներկայացվում է ՀՀ ՔԱԳՎ ԲՈՀ:
6. Կազմակերպության համապատասխան ծառայության որոշումը հանձնվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովին, որն անվավեր է ճանաչում կորած վկայականը և լուծում է մասնագետին վկայականի կրկնօրինակ տալու հարցը:
7. Վկայականի կրկնօրինակը լրացնելիս առաջին էջում դրվում է կնիք կամ սև տուշով արվում է «կրկնօրինակ» գրառումը:
8. Այն մասնագետներին, որոնց խախտումների կտրոնները մարված են, նոր մասնագիտական վկայականները տրվում են միայն խախտումների կտրոնները վերականգնելու որոշումը ընդունելուց հետո:
9. Մասնագետների նոր վկայականները տրվում են հին տիպի գործող վկայականների ներկայացման դեպքում: Հին տիպի վկայականը կարող է թողնվել մասնագետի մոտ` վկայականի վրա մարման գրառումը կատարելու պայմանով:
10. Հին տիպի վկայականներում XI կետից հետո կարմիր թանաքով կատարվում է «Մարված է» գրառումը: Գրառումը հաստատվում է ԲՈՀ նախագահի կամ նրա տեղակալների ստորագրությամբ:
11. Մասնագետներին տրվող նոր տիպի վկայականները գրանցվում են գրանցման մատյանում` հաշվետվության հիման վրա (հավելված 5):
12. Աշխատանքների տեսակների թույլտվության, մինիմումների և այլնի վերաբերյալ նշումները նոր վկայականներում իրականացվում են ավիաընկերությունների ավագ թռիչքային ղեկավարների, համապատասխան ծառայությունների ղեկավարների կողմից:
13. Մասնիագիտական վկայականների շնորհումը իրականացվում է հանդիսավոր պայմաններում:
V. ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Վկայականների գործողության ժամկետների երկարացումը նշանակում է որակավորման հաստատում:
2. Վկայականի գործողության ժամկետը սահմանվում է.
- օդաչուների համար - մեկ տարի
- թռիչքային ղեկապետերի համար - մեկ տարի
- թռիչքային ինժեներների համար - մեկ տարի
- բորտ ռադիոհաղորդողների համար - մեկ տարի
- բորտ ուղեկցորդների համար - մեկ տարի
- բորտ օպերատորների համար - մեկ տարի
- օդային երթևեկության կարգավարների համար - մեկ տարի
- ինժեներների և ավիացիոն տեխնիկների համար - հինգ տարի
Վկայականի գործողության ժամկետը լրանալուց հետո վկայականը ենթակա է երկարացման (IX կետում):
3. Վկայականների գործողության ժամկետի երկարացումը (մասնագիտության հաշվառմամբ) կատարվում է.
- բժշկա-թռիչքային փորձաքննական հանձնաժողով անցնելու մասին տեղեկանքի,
- տեղի որակավորման հանձնաժողովի, (ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի) քննությունների հանձնման գնահատականների թերթի,
- օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի, գործնական աշխատանքի ստուգման արդյունքների,
- համալիր (ընթացակարգային) վարժասարքով մարզման արդյունքների հիման վրա:
Օդաչուական կազմի վկայականների գործողության ժամկետի երկարացման կարգը սահմանված է «ՀՀ Քաղաքացիական ավիացիայի թռիչքային աշխատանքի կազմակերպման» ձեռնարկում:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համապատասխան բաժինների հրամանատարա-տեսչական կազմի, թռիչքային տնօրենների (թռիչքաղեկավարների), ավիաընկերությունների թռիչքների անվտանգության տեսչության պետերի, Ավիաուսումնական կենտրոնի տնօրենի վկայականների գործողության ժամկետը երկարացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ԲՈՀ-ի նախագահը:
Երթևեկության ծառայության մասնագետների, օդանավի ուղեկցորդների, ինժեներա-տեխնիկական կազմի տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի ստուգումը կատարվում է կազմակերպությունների տեղական որակավորման հանձնաժողովում:
Տեսական գիտելիքների ստուգման արդյունքները գրանցվում են գնահատականների թերթիկում, իսկ գործնական աշխատանքի արդյունքները` թռիչքագրքույկում (ստուգման թերթիկ) գնահատականների և գործնական աշխատանքների թերթիկները պահվում են մասնագետի գործում:
Վկայականի ժամկետի երկարացման դեպքում օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի և գործնական աշխատանքի ստուգումը կարող է համատեղվել ստուգումների այլ տեսակներով:
Այլ տիպի օդանավերի շահագործման նպատակով, վերաորակավորված օդաչուական կազմի անձանց համար, ընդհանուր «հինգ» գնահատականի դեպքում, վկայականի գործողության ժամկետը երկարացնելիս, տվյալ տիպի օդանավում աշխատելու առաջին տարվա ընթացքում թույլատրվում է «չորս» գնահատականը` օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի կամ թռիչքի ժամանակ գործնական աշխատանքից:
Նոր ավիացիոն տեխնիկայի շահագործման նպատակով վերաորակավորելիս մասնագետների ստացած գնահատականները որակավորման բարձրացման դասընթացների ավարտից հետո վկայականների գործողության ժամկետը երկարացնելու դեպքում ուժի մեջ են մեկ տարվա ընթացքում:
Հատուկ առարկաներից այնպիսի գնահատականներ ստանալու դեպքում, որոնք չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անձնակազմի դասակարգման կանոնադրության պահանջներին, կրկին հանձնումը կարող է թույլատրվել բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի կողմից ոչ շուտ, քան մեկ շաբաթ անց:
Օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի, թռիչքի ժամանակ գործնական աշխատանքից և օդային երթևեկության կառավարումից պահանջվածից ցածր գնահատականներ ստանալու դեպքում մսասնագետին ընձեռնվում է լրացուցիչ վարժանքի հնարավորություն` հետագա ստուգմամբ:
Մասնագիտական առարկաներից, օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայից, գործնական աշխատանքից և օդային երթևեկության կառավարումից պահանջվածից կրկին ցածր գնահատականներ ստացած մասնագետները թույլ չեն տրվում աշխատանքի: Նրանց հետագա օգտագործման մասին որոշում է կայացնում կազմակերպության ղեկավարությունը:
Հավելված 1
Ավիացիոն անձնակազմի վկայականներում որակավորման
գրանցումների նմուշներ
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԿԱԶՄ
.________________________________________________________________________.
| 12. Qualificational Markings | 12. Որակավորման գրանցումներ |
| | |
| «Multi-engine, land, aircraft | «Բազմաշարժիչ, ցամաքային |
| Tu-154B/M/, captain /first | ինքնաթիռ Տու-154Բ(Մ), օդանավի |
| officer (co-pilot), navigator, | հրամանատար (երկրորդ օդաչու, |
| flight engineer, flight mechanic, | ղեկապետ, բորտինժեներ, |
| radio-operator,load master/ | բորտմեխանիկ, բորտռադիստ, |
| | բորտօպերատոր)» |
| | |
| «Captain-trainee on IL-86 AC | «Օդանավի հրամանատար-ստաժոր |
| /navigator-trainee, flight | Իլ-86 ինքնաթիռում (ղեկապետ- |
| engineer-trainee.../ | -ստաժոր, բորտինժեներ-ստաժոր և |
| | այլն) |
| | |
| «Is certified for instructor's | «Թույլատրված է հրահանգչական |
| activity on Tu-134 AC» | աշխատանքի Տու-134 օդանավում» |
| | |
| «Is certified for the | «Թույլատրված է միջազգային |
| International Flights» | թռիչքների» |
| | |
| «Is certified for flights by the | «Թույլատրված է թռիչքների ըստ |
| II CAT meteominimum /base - 30 m, | II-րդ կատեգորիայի |
| visibility - 400 m take off-200 m/ | օդերևութամինիմումի (30x400 մ |
| by Tu-154B/M/ AC as captain, | վերթիռ 200 մ) Տու-154 Բ(Մ) |
| | ինքնաթիռում որպես օդանավի |
| | հրամանատար» |
| | |
| For the other membersm of the | Անձնակազմի մյուս անդամների |
| crew: «Is certified for flight by | համար. «Թույլատրված է |
| the CAT II meteominimum by | թռիչքների Տու-154 Բ(Մ) |
| Tu-154B/M/ AC» | ինքնաթիռով` ըստ II-րդ |
| | կատեգորիայի օդերևամինիմումի» |
| | |
| Grades of first /second, third/ | Քաղավիացիայի օդաչուի |
| CA pilot /navigator, engineer.../ | (բորտինժեներների, ղեկապետի...)|
| has been given on «___» _____ 19 | առաջին (երկրորդ, երրորդ) կարգը|
| Protocol of HQC of GDCA RA N _____ | շնորհված է 19 ... թ. « «-ին |
| | ՀՀ քաղավիացիայի գլխ.վարչության|
| | բարձրագույն որակավորման |
| | հանձնաժողովի |
| | թիվ .... արձանագրություն |
| | |
| | 4-րդ դասի ինքնաթիռների |
| | թռիչքակազմի համար |
| | |
| Single-Prop. Helicopter, Mi-8, | Մի-8 միապտուտակ ուղղաթիռ, |
| captain /co-pilot, Flight mechanic/ | օդանավի հրամանատար (երկրորդ |
| | օդաչու, բորտմեխանիկ) |
| | |
| «Is certified for flights with the | Թույլատրված է ինքնուրույն |
| right of landing spot /selection/ | թռիչքների` օդից վայրէջքային |
| from the air | հրապարակների ընտրությամբ` ըստ |
| according to VMC; cloud/base 200m, | դիտողական թռիչքների կանոնների |
| visibility 3000 m, wind 25 m/sec. | ամպ. H = 200 մ. տեսանելիութ. |
| | 3000 մ. քամին 25 մ/վ |
| | |
| «Is certified for flights according | Թույլատրված է թռիչքների` ըստ |
| to IMC meteominima; cloud/base 150m| սարքերով թռիչքների կանոնների |
| visibility 2000 m, wind 25 m/sec. | օդերևութ. մինիմումի |
| | (ամպ. H = 150 մ տեսանել-2000մ |
| | քամ.-25մ/վ) |
| | |
| «Is certified for off-route flights| Թույլատրված է արտաչվագծային |
| with the right of landing spot | թռիչքների լեռնային տեղանքում |
| selection from air in the | օդից հրապարակներ ընտրելու |
| mountainous area on the terrain up | իրավունքով (H ռելիեֆի վրա |
| to 2000 m | մինչև 2000 մ) |
| | |
| «Is certified for night flights | Թույլատրված է գիշերային |
| /cloud/base 450 m, vis. 4000 m, | ինքնուրույն թռիչքների |
| wind-15 m/sec | (ամպ. H 450 մ, տեսանել- |
| | 4000 մ. քամ.15 մ/վ) |
| | |
| «Is certified for day and night IMC| Թույլատրված է ինքնուրույն |
| flights /cloud/base = 150 m, | թռիչքների` ըստ սարքերով |
| visibility 2000 m, wind 15 m/sec. | թռիչքների կանոնների ցերեկը և |
| | գիշերը (ամպ. H = 150 մ տեսանել-|
| | 2000 մ. քամ. 15 մ/վ) |
| | |
| «Is certified for flights with the | Թույլատրված է ինքնուրույն |
| use of outer hanger bracket in | թռիչքների լեռնային տեղանքում |
| mountainous area on the terrain up | արտաքին կախոցի կիրառմամբ |
| to 2000 m | (H-մինչև 2000 մ.) |
| | |
| «Is certified for the | Թույլատրված է շինարարական- |
| construction-assembling woeks. | մոնտաժային աշխատանքների |
| | |
| «Is certified for the gravometrical | Թույլատրված է ծանրաչափական |
| films performance | նկարահանումների կատարման |
| | |
| «Is certified for the forest | Թույլատրված է անտառավիացիոն |
| aviation works with the use of | աշխատանքների կատարման` իջուցիչ |
| bowing facilities and flags | սարքերի և վիմպելների ու բեռի |
| /drjpped message bag/ and cargo | վարնետքի կիրառմամբ |
| jettison. | |
| | |
| «Is certified for the performanse | Թույլատրված է հարթավայրային և |
| of safe and resque filming flights | բլրաշատ (լեռնային) տեղանքում |
| in the plain and hilly areas | որոնողական-նկարահանման |
| /mountainous/ | աշխատանքների կատարման |
| | |
| Is certified for safe and resque | Թույլատրված է որոնողական- |
| operations | փրկարարական թռիչքների կատարման |
| | |
| «Is certified for the performance | Թույլատրված է կատարելու վայրի |
| of animal fighting flights | կենդանիների որսի թռիչքներ |
| | |
| «Is certified for the | Թույլատրված է կատարելու տեղանքի|
| investigation flight for the | ռադիացիոն հետախուզում |
| identification of radiation areas | |
| | ԱՆ-2-Ի ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ |
| | |
| «Is certified for flights by | Թույլատրված է ինքնուրույն |
| minima cl/base 200, visibility | թռիչքների ըստ H = 200, տեսանել |
| 3000 m, VMC, wind 15 m/sec | 3000 մ, դիտողական թռիչքների |
| | կանոնների, քամ. -15 մ/վ |
| | մինիմումի |
| | |
| «Is certified for flight by the | Թույլատրված է թռիչքների` |
| following minima /c/base 200, vis. | 200 x 3000, դիտողական |
| 3000 m, VMC, wind 18 m/sec | թռիչքների կանոնների, քամ. |
| | 18 մ/վ մինիմումով |
| | |
| «Is certified for flight | Թույլատրված է թռիչքների |
| performance by minima /c/base 150, | կատարման ըստ 150 x 3000, |
| vis. 3000 m, VMC, wind 18 m/sec | դիտողական թռիչքների կանոնների, |
| | քամ. 18 մ/վ մինիմումի |
| | |
| «Is certified for flight | Թույլատրված է թռիչքների |
| performance /c/base 150, | կատարման 150 x 2000, ըստ |
| vis.- 2000 m, IMC, wind 18 m/sec | սարքերով թռիչքների կանոնների, |
| | քամ. 18 մ/վ մինիմումի |
| | |
| «Is certified for flight | Թույլատրված է թռիչքների |
| performance /c/base 80, | կատարման 80 x 1000, ըստ |
| vis.- 1000 m, IMC,/ | սարքերով թռիչքների կատարման |
| | մինիմումի |
| | |
| «Is certified for flight | Թույլատրված է թռիչքների |
| performance /c/base 100, | կատարման ցերեկը` ըստ |
| vis.- 1000 m, IMC, in the day | 100 x 1000, հատուկ դիտողական |
| time/ | թռիչքների կանոնների մինիմումի |
| | |
| «Is certified for flight | Թույլատրված է թռիչքների |
| performance /c/base 300, | կատարման գիշերը` ըստ |
| vis.- 4000 m, IMC, at night | 300 x 4000, հատուկ դիտողական |
| time/ | թռիչքների կանոնների մինիմումի |
| | |
| «Is certified for performance | |
| of oufroute flights with the | |
| right of landing spots | |
| celection from the air | |
| | |
| «Is certified for avia-chemical | Թույլատրված է թռիչքների` |
| flights performance | ավիացիոն քիմիական աշխատանքների |
| | կատարման համար |
| | |
| «Is certified for avia-chemical | Թույլատրված է թռիչքների` |
| flights performance in the | լեռնային տեղանքում ավիացիոն |
| mountainous area | քիմիական աշխատանքների կատարման |
| | համար |
| | |
| «Is certified for avia forest | Թույլատրված է անտառավիացիոն |
| works performance | աշխատանքների կատարման |
| | |
| OTHER DETAILS | «Այլ տեղեկություններ»-ում |
| Republic of Armenia General | Հայաստանի Հանրապետության |
| department of Civil Aviation | քաղաքացիական ավիացիայի գլխավոր |
| | վարչություն |
| | |
| The Chief of Flight Operation | Թռիչքային աշխատանքների |
| Department | կազմակերպման բաժնի պետ |
| | |
| The Chief of Flight Safety | Թռիչքների անվտանգության |
| Inspection | տեսչության պետ |
| | |
| The Senior pilot-inspector of | Թռիչքային աշխատանքների |
| the FO /FSI/ | կազմակերպման բաժնի (թռիչքների |
| | անվտանգության տեսչության) |
| | գլխավոր տեսուչ-օդաչու |
| | |
| The Senior navigator of FO /FSI/ | Թռիչքային աշխատանքների |
| | կազմակերպման բաժնի գլխավոր |
| | ղեկապետ |
| | |
| The Senior flight | Թռիչքային աշխատանքների |
| engineer-inspector of FO /FSI/ | կազմակերպման բաժնի (թռիչքների |
| | անվտանգության տեսչության) |
| | գլխավոր տեսուչ-բորտինժեներ |
| | |
| The Senior pilot-inspector of | Թռիչքային աշխատանքների |
| FO /FSI/ | կազմակերպման բաժնի (թռիչքների |
| /the navigator-inspector, | անվտանգության տեսչության) |
| flight engineer-inspector/ | առաջատար տեսուչ-օդաչու |
| | (տեսուչ-ղեկապետ, |
| | տեսուչ-բորտինժեներ) |
| | |
| GDCA RA | ՀՀ քաղավիացիայի գլխավոր |
| | վարչություն |
| | |
| Armenian airlines /AAL/ | Հայկական ավիաուղիներ |
| Avia-Urartu | Ավիա-Ուրարտու |
| Ararat-Avia | Արարատ-Ավիա |
| Goumri Airlines | Գյումրիի ավիաուղիներ |
| Yerevan-Avia | Երևան-Ավիա |
| Dvin-Avia | Դվին-Ավիա |
| Jupiter-Avia | Յուպիտեր-Ավիա |
| Sipan | Սիփան |
| Armavia | Հայավիա |
| The Fliaht Director | Թռիչքային տնօրեն |
| The Chief of Flying Division | Թռիչքային ջոկատի հրամանատար |
| The Chief of Flying Service | Թռիչքային ծառայության պետ |
| The Deputy Chief of Flying Service | Թռիչքային ծառայության պետի |
| | տեղակալ |
| The Avia Squardron Captain | Ավիացիոն էսկադրիլիայի |
| | հրամանատար |
| The Avia Squardron Captain | Ավիացիոն էսկադրիլիայի |
| Assistent | փոխհրամանատար |
| Pilot-Instructor | Հրահանգիչ-օդաչու |
| | |
| The Senior Navigator of Flight | Թռիչքային ծառայության ավագ |
| Operation Service | ղեկապետ |
| | |
| The Senior Flight Engineer of | Թռիչքային ծառայության ավագ |
| Flight Operation Service | հրահանգիչ-բորտինժեներ |
.________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
| | Հավելված 2 |
| | ԲՈՐՏՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐ |
| | |
| Multi-engine AC, land, ..... cabin | Բազմաշարժիչ ցամաքային |
| attendant | ինքնաթիռ..... բորտուղեկցորդ |
| | |
| Senior flight attendant-instructor | Հրահանգիչ-բորտուղեկցորդ |
| | |
| Is certified for the CIS flights | Թույլատրված է թռիչքներ |
| | կատարելու ԱՊՀ-ում |
| | |
| Is certified for the International | Թույլատրված է թռիչքներ |
| flights | կատարելու միջազգային |
| | ավիաուղիներում |
.________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
| | Հավելված 3 |
| | |
| | ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ |
| | ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐ |
| | |
| | Թույլատրված է օդային |
| | երթևեկության |
| Is certified to ATS | կառավարման I-ին և II-րդ |
| meteo-minima of the I and II | կատեգորիաների |
| category | օդերևութամինիմումներով |
| | |
| Is certified to a superviser | Թույլատրված է ինքնուրույն |
| operation | աշխատանքի` որպես թռիչքների |
| | ղեկավար |
| | |
| Is certified to a cenior controller | Թույլատրված է ինքնուրույն |
| operation | աշխատանքի` որպես ավագ կարգավար |
| | |
| Is certified for instructor` | Թույլատրված է հրահանգչական |
| s activity | աշխատանքի |
| | |
| Is certified to ATS in English | Թույլատրված է անգլերեն լեզվով |
| | օդային երթևեկության կառավարման |
| Air Control Centre /ACC/ | ՇԿ- շրջանային կենտրոն |
| | |
| Approach control point /ACP/ | ՄԿԿ - մոտեցման կարգավարման կետ |
| | |
| Radar control point /RCP/ | ԹԿԿ - թռիչքաշրջանի կարգավարման |
| | կետ |
| | |
| Precision control point /PCP/ | ՎԿԿ - վայրեջքային կարգավարման |
| | կետ |
| | |
| Airdrome control point /ACP/ | ԱԿԿ - աերոդրոմային կարգավարման |
| | կետ |
| | |
| Ground Control point /GCP/ | ԳԿԿ - գետնավարման կարգավարման |
| | կետ |
| | |
| Tower Control point /TCP/ | ՄԿԿ - մեկնարկային կարգավարման |
| | կետ |
| | |
| Local Control point /LCP/ | ՏԿԿ - տեղային կարգավարման կետ |
| | |
| ACC on cooperation | Շրջանային կենտրոնի կարգավար |
| | համաձայնեցման գծով |
.________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
| | Հավելված 4 |
| | |
| | ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄ |
| | |
| | Թռչող ապարատ և շարժիչ |
| | մասնագիտությամբ ինժեներների |
| | թույլտվություններ |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ.., |
| Is certified to carry out | ... շարժիչներով թույլատրված է |
| operations kinds of technical | կատարելու տեխնիկական սպասարկման|
| maintenance, to start up and | օպերատիվ տեսակներ, շարժիչների |
| run up engines and towing the | գործարկում և փորձարկում, |
| aircraft | ինքնաթիռի քարշակում |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիեռ`.., |
| Is certified to carry out | ... շարժիչներով թույլատրված է |
| periodical kinds of technical | կատարելու պարբերական տեխնիկական|
| maintenance, to start up and | սպասարկումներ, շարժիչների |
| run up engines and towing the | գործարկում և փորձարկում, |
| aircraft | ինքնաթիռի քարշակում |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry out the | ... շարժիչներով թույլատրված է |
| technical maintenance, on all | կատարելու կանոնակարգի բոլոր |
| kinds of regulations, to start up | տեսակների տեխնիկական |
| and run up engines and towing the | սպասարկում, շարժիչների |
| aircraft | գործարկում և փորձարկում |
| | ինքնաթիռի քարշակում |
| | |
| | Թռչող ապարատի և շարժիչի |
| | ավիատեխնիկներ |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry out | ... շարժիչներով թույլատրված է |
| operation kinds of technical | կատարելու օպերատիվ տեսակի |
| maintenance, and towing the | տեխնիկական սպասարկումներ, |
| aircraft | ինքնաթիռի քարշակում |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry out | ... շարժիչներով թույլատրված է |
| periodical kinds of technical | կատարելու պարբերական տեսակների |
| maintenance, towing and | տեխնիկական սպասարկում, |
| slinging | ինքնաթիռի քարշակում, |
| | ճոպանասարքային աշխատանքներ |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry out | ... շարժիչներով թույլատրված է |
| the technical maintenance on all | կատարելու կանոնակարգի բոլոր |
| kinds of regulations, towing and | տեսակների տեխնիկական սպասարկում|
| slinging | ինքնաթիռի քարշակում, |
| | ճոպանասարքային աշխատանքներ |
| | |
| Is certified to operation and | Թույլատրված է ջերմային |
| technical maintenance of special | շրջափչող մեքենայի հատուկ |
| equipment of AC heater | սարքավորումների շահագործման և |
| | տեխնիկական սպասարկման |
| | |
| Is certified to operation and | Թույլատրված է օդային գործարկման|
| technical maintenance of Air | կայանքի շահագործման և |
| Power Unit /APU/ | տեխնիկական սպասարկման |
| | |
| Is certified to operation and | Թույլատրված է համապիտանի |
| technical maintenance of | շարժունակ հիդրոագրեգատի |
| Universal Mobile Hydrotruck | շահագործման և տեխնիկական |
| | սպասարկման |
| | |
| Is certified to drive up/off | Թույլատրված է ղեկավարելու ՄԱ-7,|
| guidance of cpecial trucks as... | ՍՊՕ-15, մեքենաների համապիտանի |
| | շարժունակ հիդրոագրեգատի, |
| | ՄՊ-300-ի, օդային գործարկման |
| | կայանքի, օդաթռիչքային շարժունակ|
| | ագրեգատի, ջերմային շրջափչող |
| | մեքենայի, ջրալցարկիչի մատույցը |
| | (հետընթացը) |
| | |
| Is certified to operation of | Թույլատրված է 8Դ2, 966, 992 |
| proportioner... | բաժնավորիչի շահագործման |
| | |
| | Արատորոշման լաբորատորիայի |
| | ինժեների թույլտվություններ |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry out | շարժիչներով թույլատրված է |
| operations by bulletins N... | կատարելու աշխատանքներ ըստ |
| | N.... տեղեկագրերի |
| | |
| | Արատորոշման լաբորատորիայի |
| | ավիատեխնիկների |
| | թույլտվություններ |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry out | ...շարժիչներով թույլատրված է |
| operations by bulletins N... | կատարելու աշխատանքներ` ըստ |
| | N... տեղեկագրերի |
| | |
| | Ավիացիոն և ռադիոէլեկտրոնային |
| | սարքավորումների ինժեներներ |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry the | ... շարժիչներով թույլատրված է |
| operatioal kinds of technical | կատարելու ավիացիոն և |
| maintenance of electric, radio | իոէլեկտրոնային սարքավորումների |
| and instrumentation equipment | օպերատիվ տեսակի տեխնիկական |
| | սպասարկում |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry out the | ... շարժիչներով թույլատրված է |
| periodical kinds of technical | կատարելու ավիացիոն և |
| maintenance of electric, radio | ռադիոէլեկտրոնային |
| and instrumentation equipment | սարքավորումների կանոնակարգի |
| | բոլոր տեսակների տեխնիկական |
| | սպասարկում |
| | |
| | Ավիացիոն և ռադիոէլեկտրոնային |
| | սարքավորումների ավիատեխնիկներ |
| | |
| Multi-engine, land AC .... with | |
| engines ... | |
| Is certified to carry out the | |
| technical maintenance on all | |
| kinds of reaulations | |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry out the | ... շարժիչներով թույլատրված է |
| operational kinds of technical | կատարելու ավիացիոն և |
| maintenance of electric, radio | ռադիոէլեկտրոնային |
| and instrumentation equipment | սարքավորումների օպերատիվ |
| | տեսակների տեխնիկական սպասարկում|
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry out the | ... շարժիչներով թույլատրված է |
| periodical kinds of technical | կատարելու ավիացիոն և |
| maintenance of electric, radio | ռադիոէլեկտրոնային |
| and instrumentation equipment | սարքավորումների պարբերական |
| | տեսակների տեխնիկական սպասարկում|
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry out the | ... շարժիչներով թույլատրված է |
| technical maintenance on all | կատարելու ավիացիոն և |
| kinds of regulations | ռադիոէլեկտրոնային |
| | սարքավորումների կանոնակարգի |
| | բոլոր տեսակների տեխնիկական |
| | սպասարկում |
| | |
| | Միջազգային օդային գծերում |
| | թռիչքներ կատարող օդանավերի |
| | սպասարկման ավիատեխնիկներ |
| | |
| Multi-engine, land AC .... with | Բազմաշարժիչ, ցամաքային |
| engines ... | ինքնաթիռ`.., |
| Is certified to carry out the | ... շարժիչներով թույլատրված է |
| operational kinds of regulation | կատարելու ավիացիոն և |
| on radio, electric and | ռադիոէլեկտրոնային |
| instrumental equipment | սարքավորումների կանոնակարգի |
| | օպերատիվ տեսակներ |
| | |
| | Ավիացիոն և ռադիոէլեկտրոնային |
| | սարքավորումների լաբորատորիա |
| | |
| Is certified to carry out the | Թույլատրված է լաբորատոր |
| technical maintenance of radio, | պայմաններում կատարելու... |
| electric and instrumental | շարժիչներով... ինքնաթիռի, |
| equipment articles on AC ... | ավիացիոն և ռադիոէլեկտրոնային |
| with engines... in laboratory | սարքավորումների տեխնիկական |
| conditions | սպասարկումներ |
| | |
| Is certified to carry out the | Թույլատրված է կատարելու |
| technical maintenance of AC OCS | լաբորատոր պայմաններում |
| /Objectiv Control Sistem in | օդանավի օբյեկտիվ |
| laboratory conditions | վերահսկողության համակարգի |
| | շինվածքների տեխնիկական |
| | սպասարկում |
| | |
| Is certified to carry out the | Թույլատրված է կատարելու |
| technical maintenance of ACAS | լաբորատոր պայմաններում օդանավի |
| Automatic Control AC Sistem/ | ավտոմատ կառավարման համակարգի |
| and to carry out the NTLRM/ | շինվածքների տեխնիկական |
| non-timelimited restoration | սպասարկում և չկանոնակարգված |
| maintenance/ in laboratory | վերականգնողական նորոգում |
| conditions | |
| Is certified to carry out the | Թույլատրված է կատարելու |
| technical maintenance of | լաբորատոր պայմաններում |
| instrumemtation equipment | սարքային շինվածքների |
| articles and to carry out the | տեխնիկական սպասարկում և |
| NTLRM in laboratory conditions | չկանոնակարգված վերականգնողական |
| | նորոգում |
| | |
| Is certified to carry out the | Թույլատրված է կատարելու |
| technical maintenance of | լաբորատոր պայմաններում հատուկ |
| special articles and navigation | շինվածքների և |
| system in laboratory conditions | ռադիոնավագնացային համակարգերի |
| | տեխնիկական սպասարկում |
| | |
| Is certified to carry out the | Թույլատրված է կատարելու |
| technical maintenance of | լաբորատոր պայմաններում |
| aircraft radar system aricles | օդանավերի ռադիոտեղորոշման |
| in laboratory conditions | համակագրերի շինվածքների |
| | տեխնիկական սպասարկում |
| | |
| Is certified to carry out the | Թույլատրված է կատարելու |
| technical maintenance of | լաբորատոր պայմաններում |
| aircraft electrical equioment | օդանավերի |
| articles in laboratory | էլեկտրասարքավորումների |
| conditions | շինվածքների տեխնիկական |
| | սպասարկում |
| | |
| Is certified to carry out the | Թույլատրված է կատարելու |
| technical maintenance of | օդանավերի ռադիոկապի և |
| aircraft radio communication | ռադիոնավագնացային |
| and radio navigation equioment | սարքավորումների շինվածքների |
| articles in laboratory | տեխնիկական սպասարկում |
| conditions | |
| Is certified to carry out the | Թույլատրված է կատարելու |
| technical maintenance and | ինքնաթիռի եռոցների տեխնիկական |
| repaiiring of aircraft water | սպասարկում և նորոգում |
| boilers | |
.________________________________________________________________________.
Հավելված 5
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆՈՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ
.________________________________________________________________________.
|ԹԻՎ Ա.Ա.Հ Ծննդյան Շնորհված Վկայականի N Օդանավի Ավիաընկերություն|
|ԹԻՎ թիվը կարգը և սերիան տիպը, ուսումն. |
| մասնագիտ. հաստատ. |
| ծառ. |
|________________________________________________________________________|
| 1 2 3 4 5 6 7 |
.________________________________________________________________________.
1. Օդաչուներ
1.
2...
2. Թռիչքային ղեկապետեր
1.
2...
3. Թռիչքային ինժեներ
1.
2...
4. Բորտ ռադիոհաղորդողներ
1.
2...
5. Բորտ ուղեկցորդներ
1.
2...
6. Օդային երթևեկության կարգավարներ
1.
2...
7. Ավիացիոն տեխնիկական ինժեներներ
1.
2...
8. Ավիատեխնիկներ
1.
2...
9. Բորտ օպերատորներ
1.
2...
Նշում. 2-րդ աղյուսակում ազգանունը, անունը և հայրանունը գրվում են ամբողջությամբ, այբբենական կարգով:
ԲՈՀ նախագահ`
ԲՈՀ քարտուղար`
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «20» 07 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32099120