Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽԱՂԱՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽԱՂԱՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽԱՂԱՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով 1992 թվականի հունիսի 26-ի` Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրով, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի` 1997 թվականի հունվարի 17-ի` Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, միջուկային տեղակայանքների անվտանգության բարձրացման ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման հեռանկարային պլանի մասին որոշմամբ, 1996 թվականի հոկտեմբերի 18-ի` Անկախ Պետությունների Համագործակցության տեղեկատվական միջավայրի ձևավորման հայեցակարգով,

1999 թվականի դեկտեմբերի 24-ի` Տեղեկատվական ռեսուրսների և համակարգերի ձևավորման, ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվացման բնագավառում միջպետական ծրագրերի իրականացման մասին համաձայնագրով,

արտահայտելով ձգտում` ստեղծել տեղեկատվական ռեսուրսներ և համակարգեր իրավահավասար և փոխշահավետ հիմքի վրա,

ելնելով ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում միասնական տվյալների բառարանների ու դասակարգիչների օգտագործմամբ հեռահաղորդակցման համակարգերի, ժամանակակից տեխնիկական և ծրագրային միջոցների հիման վրա տեղեկատվական ռեսուրսների ինտեգրացիայի անհրաժեշտությունից,

 

համաձայնել են ներքոհիշյալի վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող հասկացությունները նշանակում են հետևյալը.

տեղեկատվություն - անձանց, առարկաների, փաստերի, իրադարձությունների, երևույթների ու գործընթացների վերաբերյալ տեղեկություններ` անկախ դրանց գրանցման ու ներկայացման ձևից,

փաստաթղթավորված տեղեկատվություն (փաստաթուղթ) - նյութական կրիչի վրա ամրագրված տեղեկատվություն` վավերապայմաններով, որոնք թույլ են տալիս դրանք նույնականացնելու,

տեղեկատվական համակարգ - փաստաթղթերի և տեղեկատվական տեխնոլոգիաների կանոնակարգված ամբողջություն, այդ թվում` տեղեկատվական գործընթացներն իրականացնող հաշվողական տեխնիկայի և կապի միջոցների օգտագործմամբ,

իրավասու մարմին - գործադիր իշխանության մարմին, որը նշանակվում է Կողմի կողմից` տեղեկատվության միջպետական փոխանակման համար օգտագործվող տվյալների ազգային բանկերի ստեղծման աշխատանքների համակարգման համար և օժտված է Կողմի անունից որոշումներ կայացնելու համապատասխան լիազորություններով,

տեղեկատվական հարաբերությունների իրավական ռեժիմ - նորմատիվներով սահմանված կանոններ, որոնք սահմանում են թափանցիկության աստիճանը, փաստաթղթավորման, տեղեկատվության հասանելիության, պահպանման, տարածման և պաշտպանության կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագիրը կարգավորում է Կողմերի միջև հարաբերությունները համագործակցության տեղեկատվական ապահովման բնագավառում սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող Հավելվածում ներկայացված հիմնական ուղղություններով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը տեղեկատվացման բնագավառում իրականացնում են համագործակցություն իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական և աշխարհագրական առանձնահատկություններն ու շահերը, պահպանելով Կողմերի օրենսդրություններն ու միջազգային պարտավորությունները, իրականացնում են տեղեկատվական ռեսուրսների և համակարգերի ձևավորման և զարգացման համատեղ միջոցառումներ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերն ապահովում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համատեղ օգտագործման համար նախանշված ազգային տեղեկատվական ռեսուրսների փոխադարձ հասանելիություն, պահում են դրանք արդիական վիճակում և ապահովում են տեղեկատվական տվյալների և ծառայությունների տրամադրման ամբողջականությունը, ճշտությունը, հավաստիությունը, խելամիտ ժամկետներում հասանելի լինելը:

Սույն Համաձայնագիրը չի տարածվում պետական գաղտնիք հանդիսացող և այլ գաղտնի բնույթի տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսների օգտագործման և փոխանակման վրա:

Կողմերից մեկի սեփականություն հանդիսացող տեղեկատվական ռեսուրսների օգտագործումը մյուս Կողմերի կողմից իրականացվում է միայն նրա գրավոր թույլտվությամբ:

Ցանկացած տեղեկատվություն` բացառությամբ հանրամատչելիից, նյութերը, ծրագրային և տեխնիկական միջոցները, որոնք մի Կողմը ձեռք է բերել մյուս Կողմից, չեն կարող փոխանցվել երրորդ Կողմի` առանց այն Կողմի նախնական գրավոր համաձայնության, որից դրանք ձեռք են բերվել:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներով, Անկախ Պետությունների Համագործակցության կողմից աշխատանքների կատարման համար ընդունված աշխատանքային լեզվով, պահպանելով հաղորդագրությունների և փաթեթների բաց համակարգերի փոխանցման միջազգային չափանիշներով սահմանված միջոցները` հետագայում սուբյեկտ օգտագործողին թղթային կրիչի վրա նշված անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերն իրականացնում են համագործակցություն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում տեղեկատվական արդյունավետ և որակյալ ապահովմանը նպաստող համատեղ միջոցառումների մշակման և իրականացման համար պայմանների ստեղծման համար:

Համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում ապահովվում է իրավասու մարմինների կողմից և հանդիսանում է կոնկրետ ուղղություններով առանձին համաձայնագրերի (պայմանագրերի) առարկա:

Կողմերը, սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, ավանդապահին տեղեկացնում են իրենց իրավասու մարմինների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Համատեղ միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Կողմերի գործող օրենսդրություններին համապատասխան` հաշվի առնելով նրանց ֆինանսական հնարավորություններն ու շահերը, ինչպես նաև նման միջոցառումների իրականացման ֆինանսատնտեսական և այլ հետևանքները:

Կողմերը, իրենց օրենսդրություններին համապատասխան, ներգրավում են ներդրումներ և համատեղ միջոցառումների մշակման և իրականացման համար կիրառում են խթանման մեխանիզմներ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրի իրագործման համար տեղեկատվական հարաբերությունների իրավական ռեժիմի մշակումը կատարվում է Կողմերի օրենսդրություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Տեղեկատվական ռեսուրսներին և համակարգերին վերաբերող իրենց օրենսդրություններում կատարվող փոփոխությունների մասին Կողմերը տեղեկացնում են միմյանց փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում և անցկացնում են համապատասխան բանակցություններ փոխադարձաբար ընդունելի որոշումների հասնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը չի առնչվում Կողմերի այլ միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորություններին, որոնց մասնակիցներն են նրանք հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման ընթացքում Կողմերի միջև առաջացած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրում բոլոր Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և համարվում են դրա անբաժանելի մասը` ուժի մեջ մտնելով սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ստորագրող Կողմերի երրորդ գրավոր ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Այն Կողմերի համար, որոնք ծանուցագրերը հանձնել են սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի համապատասխան ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով, որի ավարտից հետո նրա գործողության ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է ևս հինգ տարով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող` ինչպես ԱՊՀ մասնակից մյուս պետությունների, այնպես էլ երրորդ պետությունների միանալու համար` Համաձայնագրին միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու միջոցով:

Միացող պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու վերաբերյալ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո` պայմանով, որ այդ ընթացքում սույն Համաձայնագրի Կողմերից ոչ ոք այդ միացման առնչությամբ առարկություն չի հայտնի:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` ավանդապահին ուղարկելով գրավոր ծանուցագիր Համաձայնագրից դուրս գալու ենթադրյալ ժամկետից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ, կատարելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակ առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամանակ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն ընդունված պարտավորությունները Կողմերից յուրաքանչյուրի համար մնում են ուժի մեջ, քանի դեռ Կողմերը չեն պայմանավորվել այլ բանի մասին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2007 թվականի սեպտեմբերի 14-ին` ռուսերեն մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենները կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

Հավելված

2007 թվականի սեպտեմբերի 14-ի`

Ատոմային էներգիայի խաղաղ

օգտագործման բնագավառում Անկախ

Պետությունների

Համագործակցության մասնակից

պետությունների տեղեկատվական

ռեսուրսների ձևավորման և

փոխանակման և տեղեկատվական

համակարգերի ստեղծման և

զարգացման

համագործակցության մասին

Համաձայնագրին կից

 

ՑԱՆԿ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների`

ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում տեղեկատվական

ռեսուրսների ձևավորման և փոխանակման և տեղեկատվական համակարգերի

ստեղծման և զարգացման համագործակցության հիմնական ուղղությունների

 

1. Տեղեկատվական համակարգերի ստեղծման տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների և մեթոդաբանական հիմքերի մշակում:

2. ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցչությունների կայքէջերի ստեղծում:

3. ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական համակարգերի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցների և համակարգերի մշակում, ներդրում և սպասարկում:

4. Մասնակցություն դեպի ԱՊՀ մասնակից պետությունների ազգային շուկաներ ծառայությունների և ապրանքների առաջմղման համար տեղեկատվամարկետինգային կենտրոնների ցանցի ստեղծմանը` մինչև 2005 թ. ընկած ժամանակահատվածում, ատոմային տեխնոլոգիաների բնագավառում հաղորդակցության ուղիների տեղեկատվատեխնոլոգիական միջավայրի զարգացման ճանապարհով:

5. Տեխնիկական փաստաթղթերի և գիտատեխնիկական տեղեկատվության, ինչպես նաև նորմատիվային փաստաթղթերի փոխշահավետ միջպետական տեղեկատվական փոխանակման բնագավառում համագործակցության զարգացում:

6. Տեղեկատվական ռեսուրսների, ծառայությունների, տեղեկատվական համակարգերի և դրանց ապահովման տեխնոլոգիաների ու միջոցների շուկայի ձևավորում:

7. Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում տեղեկատվական ռեսուրսների և համակարգերի ստեղծում և օգտագործում:

8. Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում գործընթացների և օբյեկտների բնութագրերի միատեսակ նկարագրի ապահովում` հիմնված տեղեկատվական ռեսուրսների ձևավորման միավորների միջազգային համակարգի վրա:

9. Համացանցի օգտագործում` չարտոնված մուտքերից համապատասխան պաշտպանությամբ, որպես տեղեկատվության փոխանակման հիմնական միջավայր, հաղորդագրությունների էլեկտրոնային փոխանակման համակարգերի ձևավորում` հիմնվելով միջազգային չափանիշների վրա:

10. Տեղեկատվական ռեսուրսների դասակարգման, կոդավորման, ստանդարտացման և սերտիֆիկացման ընդհանուր միջպետական համակարգի ստեղծում:

11. Համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսների ստեղծում:

12. Միջպետական տեղեկատվական փոխանակման կատարելագործում` կապված արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցման և բնակչության ու տարածքների պաշտպանության ապահովման հարցերի հետ:

13. Տեխնիկական փոխգործունեության իրականացում` համագործակցության աջակցման երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացման ուղղությամբ:

14. Աջակցություն ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական ռեսուրսների միջազգային կենտրոնի կազմակերպմանը:

15. Տեխնոլոգիաների և տեխնիկական ու ծրագրային միջոցների որակի համակարգերի ստանդարտացում և սերտիֆիկացում:

16. Միջուկային գիտության և տեխնիկայի բնագավառում միջազգային տեղեկատվական համակարգերի (ՄՏՄՀ) տվյալների բազային և ծառայություններին առցանց միացման կազմակերպում, համակարգի զարգացում, որպես տարածաշրջանային` ԱՊՀ մասնակից պետությունների համար:

17. Միջպետական էլեկտրոնային գրադարանի ստեղծում և նրա գործունեության ապահովում: ԱՊՀ մասնակից պետությունների գրադարանային կոնսորցիումի ձևավորում:

18. Հասարակայնության հետ աշխատանքներում փիար տեխնոլոգիաների օգտագործում:

19. Համատեղ գովազդային գործունեություն:

20. Տեղեկատվավերլուծական և պարբերական հրատարակությունների համատեղ հրատարակում:

21. Հեռուստատեսային ծրագրերի, գիտահանրամատչելի և փաստավավերագրական ֆիլմերի համատեղ ստեղծում:

22. ԱՊՀ մասնակից պետությունների ուսումնական կենտրոնների և ինստիտուտների հիմքի վրա օգտագործողների և մշակողների ուսուցման համակարգի ստեղծում:

23. Աջակցություն նոր տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման վրա աշխատող համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

24. Ճգնաժամային իրավիճակներում կառավարման բնագավառի գիտամեթոդական նյութերի փոխանակում:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. սեպտեմբերի 18-ին

 

 

pin
14.09.2007
Միջազգային պայմանագիր