Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԻՆԳԱՊՈՒՐ ...

 

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

i

 

 

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՄԱՌՈՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 2. ՆՇԱՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՅՏԸ

ՀՈԴՎԱԾ 4. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ. ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԱՍՑԵՆ

ՀՈԴՎԱԾ 5. ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ

ՀՈԴՎԱԾ 6. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՆԳԱՄՅԱ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԻ ՔԱՆԻ ԴԱՍԵՐԻ

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՅՏԻ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԶԱՏՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 9. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 10. ԱՆՈՒՆՆԵՐԻ (ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ) ԿԱՄ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 11. ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 12. ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 13. ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԴՐԱ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 14. ՄԵՂՄԱՑՈՒՄԸ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՉՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

ՀՈԴՎԱԾ 15. ՓԱՐԻԶՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 16. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 17. ԼԻՑԵՆԶԻԱՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 18. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 19. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՉԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 20. ՆՇՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 21. ԵՆԹԱԴՐՎՈՂ ՄԵՐԺՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 22. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 23. ԱՍԱՄԲԼԵԱՆ

ՀՈԴՎԱԾ 24. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆ

ՀՈԴՎԱԾ 25. ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 26. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՈՂՄ ԴԱՌՆԱԼԸ

ՀՈԴՎԱԾ 27. 1994 Թ. TLT ԵՎ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 28. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ. ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԱՆԱԼՈՒ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ

ՀՈԴՎԱԾ 29. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 30. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

ՀՈԴՎԱԾ 31. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԸ, ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 32. ԱՎԱՆԴԱՊԱՀԸ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Համառոտագրված արտահայտությունները

 

Սույն Պայմանագրի նպատակներով, եթե այլ բան նշված չէ`

i) «Գրասենյակ» նշանակում է` գործակալություն, որին Պայմանավորվող կողմը վերապահել է նշանների գրանցումը.

ii) «գրանցում» նշանակում է` Գրասենյակի կողմից նշանի գրանցում.

iii) «հայտ» նշանակում է` գրանցման համար հայտ.

iv) «հաղորդում» նշանակում է` ցանկացած հայտ կամ դիմում, հայտարարություն, գրագրություն կամ այլ տեղեկատվություն, որոնք վերաբերում են Գրասենյակ ներկայացված հայտին կամ գրանցմանը.

v) «անձ» բառին կատարվող հղումները հասկացվում են որպես հղումներ ֆիզիկական և իրավաբանական անձին.

vi) «իրավատեր» նշանակում է` այն անձը, որը նշված է նշանների գրանցամատյանում` որպես գրանցման իրավատեր.

vii) «նշանների գրանցամատյան» նշանակում է` Գրասենյակում պահվող տվյալների ամբողջություն. գրանցամատյանն ընդգրկում է բոլոր գրանցումների բովանդակությունը և այդ գրանցումների վերաբերյալ կատարված բոլոր տվյալները` անկախ այն կրիչից, որում այդ տվյալները պահպանվում են.

viii) «ընթացակարգ Գրասենյակում» նշանակում է` Գրասենյակում հայտի կամ գրանցման վերաբերյալ գործավարության ցանկացած ընթացակարգ.

ix) «Փարիզյան կոնվենցիա» նշանակում է` 1883 թվականի մարտի 20-ին Փարիզում ստորագրված` «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» Փարիզյան կոնվենցիա` վերանայված և փոփոխված.

x) «Նիցցայի դասակարգում» նշանակում է` 1957 թվականի հունիսի 15-ին Նիցցայում ստորագրված` «Նշանների գրանցման նպատակով ապրանքների ու ծառայությունների միջազգային դասակարգման մասին» Նիցցայի համաձայնագրով (վերանայված և փոփոխված) հաստատված դասակարգում.

xi) «լիցենզիա» նշանակում է` Պայմանավորվող կողմի իրավունքին համապատասխան` նշանի օգտագործման լիցենզիա.

xii) «լիցենզառու» նշանակում է` անձ, ում տրվել է լիցենզիա.

xiii) «Պայմանավորվող կողմ» նշանակում է` սույն Պայմանագրի մասնակից ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն.

xiv) «Դիվանագիտական խորհրդաժողով» նշանակում է` Պայմանավորվող կողմերի գումարում` Պայմանագրի վերանայման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով.

xv) «Ասամբլեա» նշանակում է` 23-րդ հոդվածում նշված Ասամբլեա.

xvi) «վավերացման մասին փաստաթուղթ» արտահայտությանը կատարված հղումները հասկացվում են որպես հղումներ ընդունման և հաստատման մասին փաստաթղթերին.

xvii) «Կազմակերպություն» նշանակում է` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն.

xviii) «Միջազգային բյուրո» նշանակում է` Կազմակերպության Միջազգային բյուրո.

xix) «Գլխավոր տնօրեն» նշանակում է` Կազմակերպության Գլխավոր տնօրեն.

xx) «Կանոնակարգեր» նշանակում է` սույն Պայմանագրի ներքո ընդունված Կանոնակարգեր, որոնք նշված են 22-րդ հոդվածում.

xxi) «հոդված» կամ հոդվածի «պարբերություն», «ենթապարբերություն» կամ «կետ» բառերին կատարվող հղումները հասկացվում են որպես հղումներ Կանոնակարգերի համապատասխան կանոն(ներ)ին.

xxii) «1994 թ. TLT» նշանակում է` 1994 թվականի հոկտեմբերի 27-ին Ժնևում ստորագրված` Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ պայմանագիր:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Նշաններ, որոնց նկատմամբ կիրառվում է Պայմանագիրը

 

1) [Նշանների բնույթը] Պայմանավորվող ցանկացած կողմ կիրառում է սույն Պայմանագիրն այնպիսի նիշերից բաղկացած նշանների նկատմամբ, որոնք, իր իրավունքի համաձայն, կարող են գրանցվել որպես ապրանքային նշաններ:

 

2) [Նշանների կատեգորիան]

ա) Սույն Պայմանագիրը կիրառվում է այն նշանների նկատմամբ, որոնք վերաբերում են ապրանքներին (ապրանքային նշաններ) կամ ծառայություններին (սպասարկման նշաններ) կամ ապրանքներին և ծառայություններին:

բ) Սույն Պայմանագիրը չի կիրառվում կոլեկտիվ, հավաստագրային և երաշխիքային նշանների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Հայտը

 

1) [Նշումներ կամ տարրեր, որոնք պարունակվում կամ ներկայացված են հայտին կից. վճարներ]

ա) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ հայտը պարունակի հետևյալ բոլոր նշումները կամ տարրերը կամ դրանցից մի քանիսը.

i) ապրանքային նշան գրանցելու դիմում,

ii) հայտատուի անունը (անվանումը) և հասցեն,

iii) այն պետության անվանումը, որի քաղաքացին է հայտատուն. եթե նա հանդիսանում է որևէ պետության քաղաքացի, այն պետության անվանումը, որը հայտատուի բնակության (գտնվելու) վայրն է, եթե կա այդպիսին. այն պետության անվանումը, որի տարածքում հայտատուն ունի իրական և գործող արդյունաբերական կամ առևտրային գործունեության իրականացման վայր, եթե կա այդպիսին,

iv) եթե հայտատուն իրավաբանական անձ է` իրավաբանական անձի կազմակերպչաիրավական բնույթը, ինչպես նաև` պետությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` այդ պետության կազմում գործող այն տարածքային միավորը, որի իրավունքով հիմնադրվել է նշված իրավաբանական անձը,

v) եթե հայտատուն ունի ներկայացուցիչ` վերջինիս անունը (անվանումը) և հասցեն,

vi) ծանուցման հասցեն, եթե դա պահանջվում է` համաձայն 4-րդ հոդվածի 2.բ կետի,

vii) եթե հայտատուն ցանկանում է օգտվել ավելի վաղ հայտի առաջնության իրավունքից` այդպիսի ավելի վաղ ներկայացված հայտի համար առաջնություն խնդրարկելու հայտարարություն` կից ներկայացնելով առաջնության մասին այդպիսի հայտարարությանն աջակցող նշումներ և ապացույցներ, որոնք կարող են պահանջվել` համաձայն Փարիզյան կոնվենցիայի 4-րդ հոդվածի,

viii) եթե հայտատուն ցանկանում է օգտվել ցանկացած պահպանությունից, որն առաջանում է ապրանքը և (կամ) ծառայությունը ցուցահանդեսում ցուցադրելու արդյունքում` դրա վերաբերյալ հայտարարություն` ներկայացնելով աջակցող նշումներ և ապացույցներ, ինչպես պահանջվում է Պայմանավորվող կողմի իրավունքով,

ix) նշանի առնվազն մեկ պատկեր, ինչպես սահմանվում է Կանոնակարգերով,

x) որտեղ դա կիրառելի է` հայտարարություն, ինչպես սահմանված է Կանոնակարգերով, նշելով նշանի տեսակը, ինչպես նաև նշանի այդ տեսակին ներկայացված որևէ հատուկ պահանջ,

xi) որտեղ կիրառելի է` հայտարարություն, ինչպես սահմանված է Կանոնակարգերով, նշելով, որ հայտատուն ցանկանում է, որ նշանը գրանցվի և հրապարակվի Գրասենյակի կողմից կիրառվող ստանդարտ հատկանիշներով,

xii) որտեղ կիրառելի է` հայտարարություն, ինչպես սահմանված է Կանոնակարգերով, նշելով, որ հայտատուն ցանկանում է խնդրարկել գույնի պահպանություն` որպես նշանի տարբերակիչ տարր,

xiii) նշանի կամ նրա որոշակի մասերի տառադարձություն,

xiv) նշանի կամ դրա որոշակի մասերի թարգմանություն,

xv) ապրանքների և (կամ) ծառայությունների անվանումները, որոնց համար նշանի գրանցում է խնդրարկվում, խմբավորված ըստ Նիցցայի դասակարգման դասերի, ընդ որում` յուրաքանչյուր դասին պետք է նախորդի այն Դասակարգման դասի համարը, որին պատկանում է ապրանքների կամ ծառայությունների տվյալ խումբը, և խմբերը պետք է ներկայացված լինեն նշված Դասակարգման դասերի հերթականությամբ,

xvi) նշանը, ինչպես պահանջվում է Պայմանավորվող կողմի իրավունքով, օգտագործելու մտադրության մասին դիմում:

բ) Հայտատուն կարող է դիմում ներկայացնել ա.xvi ենթապարբերության մեջ նշված նշանը օգտագործելու մտադրության մասին դիմումի փոխարեն կամ ի լրումն դրա, նշանի փաստացի օգտագործման վերաբերյալ հայտարարություն և դրա համար ապացույցներ, ինչպես պահանջվում է Պայմանավորվող կողմի իրավունքով:

գ) Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է պահանջել, որ Գրասենյակին տուրքեր վճարվեն հայտերի մասով:

2) [Մեկ հայտ մի քանի դասերի վերաբերող ապրանքների և (կամ) ծառայությունների համար»] Նույն հայտը կարող է վերաբերել մի քանի ապրանքների և (կամ) ծառայությունների, անկախ դրանց` Նիցցայի դասակարգմամբ մեկ կամ մի քանի դասերի պատկանելությունից:

3) [Փաստացի օգտագործում] Եթե նշանն օգտագործելու մտադրության մասին դիմումը ներկայացված է 1.ա.xvi պարբերության համաձայն, Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ հայտատուն Գրասենյակին տրամադրի իր իրավունքով սահմանված ժամկետի ընթացքում, պահպանելով Կանոնակարգերով սահմանված նվազագույն ժամկետը, նշանի փաստացի օգտագործման ապացույցներ, ինչպես պահանջվում է նշված իրավունքով:

4) [Այլ պահանջների արգելքը] Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել, որ հայտերի մասով 1-ին և 3-րդ պարբերություններում և 8-րդ հոդվածում նշված պահանջներից բացի` այլ պահանջներ կատարվեն: Մասնավորապես, նշանի մասով` դրա քննարկման ամբողջ ժամանակահատվածում չի կարող պահանջվել կատարել ստորև թվարկվածները.

i) ներկայացնել առևտրային գրանցամատյանից որևէ քաղվածք կամ վկայություն,

ii) նշում այն մասին, որ հայտատուն իրականացնում է արդյունաբերական կամ առևտրային գործունեություն, ինչպես նաև համապատասխան ապացույցների ներկայացում,

iii) նշում այն մասին, որ հայտատուն իրականացնում է հայտում թվարկված ապրանքներին և (կամ) ծառայություններին համապատասխանող գործունեություն, ինչպես նաև` անհրաժեշտ ապացույցների ներկայացում,

iv) ապացույցների ներկայացում այն մասին, որ նշանը գրանցված է Պայմանավորվող այլ կողմի կամ Պայմանավորվող կողմ չհանդիսացող` Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետության նշանների գրանցամատյանում` բացառությամբ այն դեպքերի, երբ հայտատուն պահանջում է կիրառել Փարիզյան կոնվենցիայի 6quinquies հոդվածը:

5) [Ապացույցներ] Պայմանավորվող ցանկացած կողմ հայտի փորձաքննություն անցկացնելու ընթացքում կարող է պահանջել ապացույցներ ներկայացնել Գրասենյակ, եթե Գրասենյակը հիմնավոր կասկածներ ունենա հայտում պարունակվող ցանկացած նշման կամ տարրի արժանահավատության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ներկայացուցչությունը. ծանուցման հասցեն

 

1) [Գործելու թույլտվություն ունեցող ներկայացուցիչները]

ա) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ ներկայացուցիչը, որը նշանակված է Գրասենյակում ցանկացած ընթացակարգի նպատակով.

i) կիրառելի իրավունքով իրավասու լինի Գրասենյակում հանդես գալու հայտերի և գրանցումների մասով և Գրասենյակում, որտեղ կիրառելի է, գործնական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ունենա,

ii) ներկայացնի, որպես իր հասցե, Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող հասցե.

բ) Պայմանավորվող կողմի համար «ա» պարբերությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ներկայացուցչի կողմից կամ նրա վերաբերյալ ցանկացած գործընթացի առնչությամբ Գրասենյակում իրականացված գործողությունը համարժեք է այն գործողությանը, որն իրականացվել է հայտատուի, իրավատիրոջ կամ այլ շահագրգիռ անձի կողմից կամ նրա վերաբերյալ, ով նշանակել է այդ ներկայացուցչին:

 

2) [Պարտադիր ներկայացուցչությունը. ծանուցման հասցեն]

ա) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ, Գրասենյակում ցանկացած ընթացակարգի նպատակով, հայտատուն, իրավատերը կամ այլ շահագրգիռ անձ, որի բնակության (գտնվելու) և իրական ու գործող արդյունաբերական կամ առևտրային գործունեության իրականացման վայրը իր տարածքում չէ, ներկայացված լինի ներկայացուցչի միջոցով:

բ) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է, այնքանով, որքանով նա, «ա» ենթապարբերությանը համապատասխան, ներկայացուցչության պահանջ չի սահմանում, պահանջել, որ իր Գրասենյակի կողմից կիրառվող ցանկացած ընթացակարգի մասով հայտատուն, իրավատերը կամ այլ շահագրգիռ անձ, որի բնակության (գտնվելու) և իրական ու գործող արդյունաբերական կամ առևտրային գործունեության իրականացման վայրը իր տարածքում չէ, այդ տարածքում ունենա ծանուցման հասցե:

 

3) [Լիազորագիրը]

ա) Այն դեպքերում, երբ Պայմանավորվող կողմը թույլատրում կամ պահանջում է, որ հայտատուն, իրավատերը կամ այլ շահագրգիռ անձ իր Գրասենյակում ներկայացված լինի ներկայացուցչի միջոցով, կարող է պահանջել, որ այդ ներկայացուցիչը նշանակվի առանձին հաղորդման միջոցով (այսուհետ` լիազորագիր)` նշելով, ըստ դեպքի, հայտատուի, իրավատիրոջ կամ այլ շահագրգիռ անձի անունը (անվանումը):

բ) Լիազորագիրը կարող է վերաբերել դրանում նշված մեկ կամ մի քանի հայտի և (կամ) գրանցումների կամ, հաշվի առնելով ներկայացուցիչ նշանակող անձի կողմից նշված ցանկացած բացառություն, այդ անձի` գոյություն ունեցող և ապագա բոլոր հայտերին և (կամ) գրանցումներին:

գ) Լիազորագիրը կարող է սահմանափակել ներկայացուցչի` որոշակի գործողություններ իրականացնելու լիազորությունները: Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ լիազորագիրը, որի համապատասխան ներկայացուցիչն իրավունք ունի հետ վերցնելու հայտը կամ հրաժարվելու նշանի գրանցումից, հստակ նշում պարունակի այդ մասին:

դ) Եթե հաղորդումը Գրասենյակ է ներկայացնում դրանում որպես ներկայացուցիչ նշված անձը, բայց այդպիսի հաղորդում ստանալու պահին Գրասենյակը չի տնօրինում անհրաժեշտ լիազորագիրը, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ այդպիսի լիազորագիրը Գրասենյակ ներկայացվի Պայմանավորվող կողմի սահմանած ժամկետում` պահպանելով Կանոնակարգերով սահմանված նվազագույն ժամկետը: Եթե լիազորագիրը չի ներկայացվել Գրասենյակ Պայմանավորվող կողմի սահմանած ժամկետում, Պայմանավորվող կողմը կարող է նախատեսել, որ նշված անձի ներկայացրած հաղորդումն ուժ չունի:

4) [Հղում լիազորագրին] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ Գրասենյակում իրականացվող ընթացակարգի նպատակով ներկայացուցչի կողմից Գրասենյակ ներկայացված ցանկացած հաղորդում պարունակի հղում լիազորագրին, որի հիման վրա հանդես է գալիս ներկայացուցիչը:

5) [Այլ պահանջների արգելքը] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել, որ 3-րդ և 4-րդ պարբերություններում և 8-րդ հոդվածով նշված պահանջներից բացի` այլ պահանջներ կատարվեն այդ պարբերությունների հետ կապված հարցերի մասով:

6) [Ապացույցները] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ ապացույցներ ներկայացվեն Գրասենյակ, եթե Գրասենյակը հիմնավոր կասկածներ ունենա 3-րդ և 4-րդ պարբերություններում նշված որևէ հաղորդման մեջ պարունակվող որևէ նշման արժանահավատության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ներկայացման ամսաթիվը

 

1) [Թույլատրելի պահանջները]

ա) Պահպանելով «բ» ենթապարբերության և 2-րդ պարբերության դրույթները` Պայմանավորվող կողմը որպես հայտի ներկայացման թվական սահմանում է այն թվականը, որով իր Գրասենյակն ստանում է հետևյալ նշումներն ու տարրերը 8-րդ հոդվածի 2-րդ կետում պահանջվող լեզվով.

(i) բացահայտ կամ ենթադրյալ նշում նշանի գրանցում խնդրարկելու մասին,

(ii) նշում, որը թույլ կտա նույնականացնել հայտատուին,

(iii) նշումներ, որոնք թույլ կտան Գրասենյակին կապ հաստատել հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ, եթե այդպիսին կա,

(iv) այն նշանի բավարար հստակ պատկերը, որի գրանցումը խնդրարկվում է

հայտում,

(v) այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցում է խնդրարկվում,

(vi) եթե կիրառվում է 3.1.ա.xvi կամ «բ» հոդվածը` 3.1.ա.xvi հոդվածում նշված հայտարարությունը կամ 3.1.բ հոդվածում նշված հայտարարությունը և ապացույցները, համապատասխանաբար, ինչպես պահանջվում է Պայմանավորվող կողմի իրավունքով:

բ) Պայմանավորվող ցանկացած կողմ որպես հայտի ներկայացման թվական կարող է սահմանել այն թվականը, որով Գրասենյակն ստանում է «ա» ենթապարբերության նշումներից ու տարրերից ոչ բոլորը, այլ միայն մի քանիսը, կամ ստանում է դրանք այլ լեզվով, քան նախատեսված է 8-րդ հոդվածի 2-րդ կետով:

 

2) [Թույլատրելի լրացուցիչ պահանջը]

ա) Պայմանավորվող կողմը կարող է նախատեսել, որ ներկայացման թվական չսահմանվի, քանի դեռ անհրաժեշտ տուրքերը չեն վճարվել:

բ) Պայմանավորվող կողմը կարող է կիրառել «ա» ենթապարբերությունում նշված պահանջը միայն այն դեպքում, եթե նա կիրառի այդպիսի պահանջը սույն Պայմանագրի մասնակից դառնալու պահից:

3) [ՈՒղղումները և ժամկետները] 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն ուղղումներ կատարելու ժամկետներն ու պայմաններն ամրագրվում են Կանոնակարգերով:

4) [Այլ պահանջների արգելքը] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել հայտի ներկայացման թվականի վերաբերյալ 1-ին և 2-րդ պարբերություններում նշվածներից բացի այլ պահանջների կատարում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Ապրանքների և (կամ) ծառայությունների միանգամյա գրանցումը մի քանի դասերի

 

Եթե Նիցցայի դասակարգման մի քանի դասին վերաբերող ապրանքները և (կամ) ծառայություններն ընդգրկվել են մեկ նույն հայտում, ապա այդ հայտով կատարվում է մեկ գրանցում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Հայտի և գրանցման զատումը

 

1) [Հայտի զատումը]

ա) Ցանկացած հայտ, որում թվարկված են մի քանի ապրանք և (կամ) ծառայություն (այսուհետ` սկզբնական հայտ), կարող է հայտատուի կողմից կամ նրա խնդրանքով`

i) առնվազն նախքան Գրասենյակի կողմից նշանի գրանցման մասին որոշում ընդունվելը,

ii) նշանի գրանցման մասին Գրասենյակի որոշման դեմ առարկությունների քննարկման ցանկացած վարույթի ժամանակ,

iii) նշանի գրանցման որոշումը բողոքարկելու հետ կապված ցանկացած վարույթի ժամանակ,

զատվել երկու կամ մի քանի հայտերի (այսուհետ` զատված հայտեր) այդպիսի հայտերի միջև սկզբնական հայտում թվարկված ապրանքների և (կամ) ծառայությունների բաշխման միջոցով: Զատված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման թվականը և դրա առաջնությունը, եթե կա այդպիսին:

բ) Պահպանելով «ա» ենթապարբերության դրույթները` Պայմանավորվող ցանկացած կողմ ազատ է պահանջներ սահմանելու հայտի զատման վերաբերյալ` ներառյալ տուրքի վճարումը:

2) [Գրանցման զատումը] 1-ին պարբերությունը` համապատասխան փոփոխություններով, կիրառվում է գրանցման զատման նկատմամբ: Այդպիսի զատումը թույլատրվում է.

i) ցանկացած վարույթի ժամանակ, որի ընթացքում երրորդ անձի կողմից Գրասենյակում վիճարկվում է գրանցման վավերությունը,

ii) նախկին վարույթներում Գրասենյակի կողմից կայացված որոշման ցանկացած բողոքարկման վարույթի ժամանակ`

պայմանով, որ Պայմանավորվող կողմը կարողանա չնախատեսել գրանցումը զատելու հնարավորությունը, եթե նրա իրավունքով երրորդ անձանց թույլատրվում է առարկել նշանի գրանցման դեմ նախքան դրա գրանցումը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Հաղորդումները

 

1) [Հաղորդումների փոխանցման միջոցներն ու ձևը] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է ընտրել հաղորդումների փոխանցման այն միջոցները, ինչպես նաև ձևը, որով ինքն ընդունում է այդպիսի հաղորդումները. թղթով, էլեկտրոնային եղանակով կամ հաղորդման այլ ձևով:

 

2) [Հաղորդումների լեզուն]

ա) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ բոլոր հաղորդումները կազմված լինեն իր Գրասենյակի համար ընդունելի լեզվով: Եթե Գրասենյակը թույլատրում է մեկից ավելի լեզուներ, հայտատուից, իրավատիրոջից կամ շահագրգիռ այլ անձից կարող է պահանջվել Գրասենյակի համար ընդունելի լեզվի նկատմամբ ցանկացած այլ պահանջի կատարում` պայմանով, որ հնարավոր չլինի պահանջել, որ նշանը կամ հաղորդման տարրը ներկայացված լինի մեկից ավելի լեզուներով:

բ) Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել հաղորդման ցանկացած թարգմանության հավաստագրում, նոտարական վավերացում, նույնականացում, օրինականացում կամ, սույն Պայմանագրով նախատեսվածից բացի, այլ հաստատում:

գ) Եթե Պայմանավորվող կողմը չի պահանջում, որ հաղորդումը ներկայացված լինի իր Գրասենյակի համար ընդունելի լեզվով, նա կարող է պահանջել, որ այդպիսի հաղորդման թարգմանությունը` կատարված պաշտոնական թարգմանչի կամ ներկայացուցչի կողմից, Գրասենյակի համար ընդունելի լեզվով, ներկայացվի ողջամիտ ժամկետում:

 

3) [Թղթի վրա հաղորդման ստորագրումը]

ա) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ թղթի վրա հաղորդումն ստորագրված լինի հայտատուի, իրավատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից: Եթե Պայմանավորվող կողմը պահանջում է, որ հաղորդման վրա անպայման լինի ստորագրություն, այդպիսի Պայմանավորվող կողմն ընդունում է ցանկացած ստորագրություն, որը համապատասխանում է Կանոնակարգերով նախատեսված պահանջներին:

բ) Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել որևէ ստորագրության հավաստագրում, նոտարական վավերացում, նույնականացում, օրինականացում կամ այլ հաստատում` բացառությամբ սույն Պայմանագրով նախատեսված դեպքերի, երբ Պայմանավորվող կողմի իրավունքով նախատեսվում է ստորագրության հաստատում, եթե ստորագրությունը վերաբերում է գրանցումը զիջելուն:

գ) Չնայած «բ» ենթապարբերության դրույթներին` Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ ապացույցներ ներկայացվեն Գրասենյակ միայն այն դեպքում, եթե Գրասենյակը կասկածանքի հիմքեր ունենա թղթի վրա հաղորդման ցանկացած ստորագրության նույնականության վերաբերյալ:

4) [Էլեկտրոնային եղանակով հաղորդումներ ներկայացնելը կամ էլեկտրոնային միջոցներով փոխանցելը] Եթե Պայմանավորվող կողմը թույլ է տալիս հաղորդումները ներկայացնել Գրասենյակ էլեկտրոնային եղանակով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով, նա կարող է պահանջել, որ այդպիսի հաղորդումները համապատասխանեն Կանոնակարգերով սահմանված պահանջներին:

5) [Հաղորդումներ ներկայացնելը] Պայմանավորվող ցանկացած կողմ ընդունում է ներկայացված հաղորդումը, որի բովանդակությունը համապատասխանում է Կանոնակարգերով նախատեսված` նմանատիպ Միջազգային տիպային ձևաթղթին, եթե այդպիսին կա:

6) [Այլ պահանջների արգելքը] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել 1-5-րդ պարբերությունների վերաբերյալ սույն հոդվածում նախատեսվածից բացի այլ պահանջների կատարում:

7) [Ներկայացուցչի հետ կապի միջոցները] Ոչինչ սույն հոդվածում չի կարգավորում հայտատուի, իրավատիրոջ և այլ շահագրգիռ անձի ու նրա ներկայացուցչի միջև կապի միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ապրանքների և (կամ) ծառայությունների դասակարգումը

 

1) [Ապրանքների և (կամ) ծառայությունների նշումը] Ապրանքների և (կամ) ծառայությունների նշում պարունակող հայտերի կամ գրանցումների վերաբերյալ Գրասենյակի իրականացրած յուրաքանչյուր գրանցում կամ ցանկացած հրապարակում ցույց է տալիս այդ ապրանքների և (կամ) ծառայությունների անվանումը` խմբավորված ըստ Նիցցայի դասակարգման դասերի և Դասակարգմամբ նշված դասերի հերթականության, ընդ որում` յուրաքանչյուր խմբին նախորդում է դասակարգման այդ դասի համարը, որին վերաբերում է ապրանքների և (կամ) ծառայությունների տվյալ խումբը, և խմբերը ներկայացված են Դասակարգմամբ նշված դասերի հաջորդականության կարգով:

2) [Նույն դասին կամ տարբեր դասերին վերաբերող ապրանքները և/կամ ծառայությունները]

ա) Ապրանքները կամ ծառայությունները չեն կարող նման համարվել այն հիմքով, որ Գրասենյակի իրականացրած ցանկացած գրանցման կամ հրապարակման մեջ դրանք հայտնվում են Նիցցայի դասակարգման նույն դասերում:

բ) Ապրանքները կամ ծառայությունները չեն կարող համարվել իրար ոչ նման այն հիմքով, որ Գրասենյակի իրականացրած ցանկացած գրանցման կամ հրապարակման մեջ դրանք հայտնվում են Նիցցայի դասակարգման տարբեր դասերում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Անունների (անվանումների) կամ հասցեների փոփոխությունը

 

1) [Իրավատիրոջ անվան (անվանման) կամ հասցեի փոփոխությունը]

ա) Եթե գրանցման իրավատերը մնացել է նույնը, բայց փոխվել է նրա անունը (անվանումը) և (կամ) հասցեն, Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ ընդունում է, որ Գրասենյակի կողմից նշանների իր գրանցամատյանում փոփոխությունը գրանցելու մասին հայտատուի դիմումը պետք է ներկայացվի հաղորդման մեջ` նշելով համապատասխան գրանցման գրանցման համարը և այն փոփոխությունը, որը պետք է մուտքագրվի գրանցամատյանում:

բ) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ դիմումի մեջ նշված լինեն.

i) իրավատիրոջ անունը (անվանումը) և հասցեն,

ii) ներկայացուցչի անունը (անվանումը) և հասցեն, եթե գրանցման իրավատերն ունի ներկայացուցիչ,

iii) ծանուցման հասցեն, եթե գրանցման իրավատերն ունի այդպիսին:

գ) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ դիմումի մասով Գրասենյակին վճարվի տուրք:

դ) Եթե անգամ փոփոխությունը վերաբերում է մի քանի գրանցումների, բավարար է մեկ դիմում` պայմանով, որ դրանում նշված լինեն բոլոր համապատասխան գրանցումների համարները:

2) [Հայտատուի անվան (անվանման) կամ հասցեի փոփոխությունը] 1-ին պարբերությունը` համապատասխան փոփոխություններով, կիրառվում է այն դեպքերում, երբ փոփոխությունը վերաբերում է հայտին կամ հայտերին, կամ հայտին կամ հայտերին և գրանցմանը կամ գրանցումներին` պայմանով, որ եթե համապատասխան որևէ հայտի համար չի տրամադրվել, կամ այդպիսի համարը հայտնի չէ հայտատուին կամ նրա ներկայացուցչին` դիմումի մեջ այլ կերպ նախանշվի այդ հայտը, ինչպես սահմանված է Կանոնակարգերով:

3) [Ներկայացուցչի անվան (անվանման) կամ հասցեի կամ ծանուցման հասցեի փոփոխությունը] 1-ին պարբերությունը` համապատասխան փոփոխություններով, կիրառվում է ներկայացուցչի անվան (անվանման) կամ հասցեի ցանկացած փոփոխության նկատմամբ, եթե կա այդպիսին, և ծանուցման հասցեի ցանկացած փոփոխության նկատմամբ, եթե առկա է այդպիսին:

4) [Այլ պայմանների արգելքը] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել սույն հոդվածում նշված դիմումների վերաբերյալ այնպիսի պահանջների կատարում, որոնք տարբերվում են 1-3-րդ պարբերություններում և 8-րդ հոդվածում նշվածներից: Մասնավորապես, չի կարող պահանջվել այդպիսի փոփոխությանը վերաբերող որևէ հավաստագրի ներկայացում:

5) [Ապացույցները] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել ապացույցներ ներկայացնել իր Գրասենյակ, եթե Գրասենյակում հիմնավորված կասկածներ են առաջանում դիմումի մեջ պարունակվող ցանկացած նշման արժանահավատության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Իրավատիրոջ փոփոխությունը

 

[Գրանցման իրավատիրոջ փոփոխությունը]

ա) Գրանցման իրավատիրոջ փոփոխության դեպքում Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ ընդունում է, որ Գրասենյակի կողմից նշանների իր գրանցամատյանում փոփոխությունը գրանցելու մասին դիմումը պետք է ներկայացվի իրավատիրոջ կամ այն անձի կողմից, որը դարձել է գրանցման իրավատեր (այսուհետ` նոր իրավատեր)` նշելով գրանցամատյան մուտքագրվող համապատասխան գրանցման գրանցման համարն ու փոփոխությունը:

բ) Եթե իրավատիրոջ փոփոխությունը կատարվում է պայմանագիր կնքելու արդյունքում, Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ դա նշված լինի դիմումի մեջ, որին կից, հարցում անող կողմի ընտրությամբ, ներկայացվում է հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը.

i) պայմանագրի պատճենը, ընդ որում` կարող է պահանջվել, որ այդ պատճենը նոտարի կամ պետական այլ իրավասու մարմնի կողմից հաստատվի, որ համապատասխանում է պայմանագրի բնօրինակին,

ii) գրանցման իրավատիրոջ փոփոխությունն արտացոլող քաղվածք պայմանագրից, ընդ որում` կարող է պահանջվել, որ այդ քաղվածքի` բնօրինակին համապատասխանելը հաստատված լինի նոտարի կամ պետական այլ իրավասու մարմնի կողմից,

iii) նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման վերաբերյալ չհաստատված հավաստագիր` կազմված Կանոնակարգերով նախատեսված ձևին ու բովանդակությանը համապատասխան և ստորագրված իրավատիրոջ ու նոր իրավատիրոջ կողմից,

iv) նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման վերաբերյալ չհաստատված փաստաթուղթ` կազմված Կանոնակարգերով նախատեսված ձևին ու բովանդակությանը համապատասխան և ստորագրված իրավատիրոջ ու նոր իրավատիրոջ կողմից:

գ) Եթե իրավատիրոջ փոփոխությունը կատարվում է միաձուլման արդյունքում, Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ դա նշված լինի դիմումի մեջ, որին կից ներկայացվում է իրավասու մարմնի կողմից կազմված և այդպիսի միաձուլումը հաստատող փաստաթղթի պատճենը, օրինակ` առևտրային գրանցամատյանից քաղվածքի պատճենը, ընդ որում` կարող է պահանջվել, որ այդ պատճենի համապատասխանությունը բնօրինակին հաստատված լինի այդ փաստաթուղթը տրամադրած մարմնի կամ նոտարի կամ պետական այլ իրավասու մարմնի կողմից:

դ) Պայմանագիր կնքելու կամ միաձուլման արդյունքում մեկ կամ մի քանի, բայց ոչ բոլոր համատեղ տիրապետող անձանց փոփոխության դեպքում Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ ցանկացած համատեղ տիրապետող անձ, որի մասով սեփականության փոփոխություն չի կատարվել, հստակ համաձայնություն տա իրավատիրոջ փոփոխության մասին իր կողմից ստորագրված փաստաթղթում:

ե) Եթե իրավատիրոջ փոփոխությունը չի կատարվում պայմանագիր կնքելու կամ միաձուլվելու արդյունքում, այլ պայմանավորված է այլ հիմքով, օրինակ` իրավունքի կիրարկման կամ դատարանի որոշմամբ, ապա Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ դա նշված լինի դիմումի մեջ, որին կից ներկայացվում է այդպիսի փոփոխությունն ապացուցող փաստաթղթի պատճենը, ընդ որում` կարող է պահանջվել, որ այդ պատճենի համապատասխանությունը բնօրինակին հաստատված լինի այդ փաստաթուղթը տրամադրած մարմնի կամ նոտարի կամ պետական այլ իրավասու մարմնի կողմից:

զ) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ դիմումի մեջ նշված լինեն.

i) իրավատիրոջ անունը (անվանումը) և հասցեն,

ii) նոր իրավատիրոջ անունը (անվանումը) և հասցեն,

iii) այն պետության անվանումը, որի քաղաքացին է նոր իրավատերը. եթե նա հանդիսանում է որևէ պետության քաղաքացի, այն պետության անվանումը, որտեղ նոր իրավատիրոջ բնակության (գտնվելու) վայրն է, եթե այդպիսին կա. այն պետության անվանումը, որտեղ նոր իրավատերն ունի իրական և գործող արդյունաբերական կամ առևտրային գործունեության իրականացման վայր, եթե այդպիսին կա,

iv) եթե նոր իրավատերը իրավաբանական անձ է` իրավաբանական անձի կազմակերպչաիրավական բնույթը, ինչպես նաև պետության անվանումը, իսկ անհրաժեշտության դեպքում` այդպիսի պետության կազմում այն տարածքային միավորի անվանումը, որի իրավունքով հիմնադրվել է նշված իրավաբանական անձը,

v) ներկայացուցչի անունը (անվանումը) և հասցեն, եթե իրավատերն ունի ներկայացուցիչ,

vi) ծանուցման հասցեն, եթե նախկին իրավատերն ունի այդպիսին,

vii) ներկայացուցչի անունը (անվանումը) և հասցեն, եթե նոր իրավատերն ունի ներկայացուցիչ,

viii) նոր իրավատիրոջ ծանուցման հասցեն, եթե 4-րդ հոդվածի 2.բ կետի համաձայն` պահանջվում է այդպիսին:

է) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ դիմումի համար Գրասենյակին վճարվի տուրք:

ը) Եթե անգամ իրավատիրոջ փոփոխությունը վերաբերում է մի քանի գրանցման, մեկ դիմումն էլ բավական է` պայմանով, որ յուրաքանչյուր դիմումի համար իրավատերը և նոր իրավատերերը լինեն նույն անձինք, և որ դիմումի մեջ նշված լինեն այդ գրանցումների գրանցման համարները:

թ) Եթե իրավատիրոջ փոփոխությունը չի վերաբերում նախկին իրավատիրոջ գրանցման մեջ թվարկված բոլոր ապրանքներին ու ծառայություններին, և կիրառելի իրավունքով թույլատրվում է այդպիսի փոփոխությունների մասին գրառում կատարել, Գրասենյակը կատարում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների առանձին գրանցում, որոնց նկատմամբ կատարվել է իրավատերերի փոփոխություն:

[Հայտի իրավատիրոջ փոփոխությունը] 1-ին պարբերությունը` համապատասխան փոփոխություններով, կիրառվում է այն դեպքերում, երբ իրավատիրոջ փոփոխությունը վերաբերում է հայտին կամ հայտերին, կամ հայտին կամ հայտերին և գրանցմանը կամ գրանցումներին` պայմանով, որ եթե համապատասխան որևէ հայտի համար չի տրվել, կամ այդպիսի համարը հայտնի չէ հայտատուին կամ նրա ներկայացուցչին, դիմումի մեջ այլ կերպ նախանշվի այդ հայտի մասին, ինչպես սահմանված է Կանոնակարգերով:

3) [Այլ պահանջների արգելքը] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել սույն հոդվածում նշված դիմումների վերաբերյալ 1-ին և 2-րդ պարբերություններում և 8-րդ հոդվածում նշված պահանջներից բացի այլ պահանջների կատարում: Մասնավորապես, չի կարող պահանջվել հետևյալ պահանջների կատարումը.

i) որևէ հավաստագրի կամ առևտրային գրանցամատյանից քաղվածքի ներկայացում` պահպանելով 1.գ պարբերության դրույթները,

ii) նշում այն մասին, որ նոր իրավատերն իրականացնում է արդյունաբերական կամ առևտրային գործունեություն, ինչպես նաև` համապատասխան ապացույցների ներկայացում,

iii) նշում այն մասին, որ նոր իրավատերն իրականացնում է այն ապրանքներին և (կամ) ծառայություններին համապատասխան գործունեություն, որոնց վրա տարածվում է իրավատիրոջ փոփոխությունը, ինչպես նաև` համապատասխան ապացույցների ներկայացում,

iv) նշում այն մասին, որ իրավատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցել է իր ձեռնարկությունը կամ ոչ նյութական ակտիվները նոր իրավատիրոջը, ինչպես նաև` համապատասխան ապացույցների ներկայացում:

4) [Ապացույցները] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել ապացույցների ներկայացում իր Գրասենյակի կամ, այն դեպքերում, երբ կիրառվում են 1.գ կամ «ե» պարբերության դրույթները, լրացուցիչ ապացույցներ, եթե Գրասենյակն ունենում է հիմնավորված կասկածներ դիմումի մեջ կամ սույն հոդվածում նշված որևէ փաստաթղթում պարունակվող ցանկացած նշման հավաստիության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սխալների ուղղումը

 

1) [Գրանցմանը վերաբերող սխալների ուղղումը]

ա) Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ ընդունում է, որ Գրասենյակ ներկայացված հայտում կամ այլ դիմումի մեջ թույլ տրված և Գրասենյակի նշանների գրանցամատյանում և (կամ) այլ հրատարակությունում արտացոլված սխալների ուղղման մասին դիմումը պետք է ներկայացվի իրավատիրոջ կողմից հաղորդման մեջ` համապատասխան գրանցման գրանցման համարը, ուղղման ենթակա սխալը և գրանցամատյանում մուտքագրվելիք ուղղումը:

բ) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ դիմումի մեջ նշված լինեն.

i) իրավատիրոջ անունը (անվանումը) և հասցեն,

ii) ներկայացուցչի անունը (անվանումը) և հասցեն, եթե իրավատերն ունի ներկայացուցիչ,

iii) ծանուցման հասցեն, եթե իրավատերն ունի այդպիսին:

գ) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ դիմումի համար Գրասենյակին վճարվի տուրք:

դ) Նույնիսկ այն դեպքում, երբ ուղղումը վերաբերում է նույն անձի մի քանի գրանցումներին, բավարար է մեկ դիմում` պայմանով, որ սխալը և պահանջվող ուղղումը լինեն նույնը յուրաքանչյուր գրանցման համար, և որ դիմումում նշված լինեն բոլոր այդ գրանցումների գրանցման համարները:

2) [Հայտին վերաբերող սխալների ուղղումը] 1-ին պարբերությունը` համապատասխան փոփոխություններով, կիրառվում է այն դեպքերում, երբ սխալը վերաբերում է հայտին կամ հայտերին, կամ հայտին կամ հայտերին և գրանցումներին կամ գրանցմանը` պայմանով, որ, եթե համապատասխան որևէ հայտի համար չի տրվել, կամ այդպիսի համարը հայտնի չէ հայտատուին կամ նրա ներկայացուցչին, դիմումի մեջ այլ կերպ նախանշվի այդ հայտի մասին, ինչպես սահմանված է Կանոնակարգերով:

3) [Այլ պահանջների արգելքը] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել սույն հոդվածում նշված դիմումի վերաբերյալ 1-ին և 2-րդ պարբերություններում և 8-րդ հոդվածում նշված պահանջներից բացի այլ պահանջների կատարում:

4) [Ապացույցները] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ Գրասենյակ ապացույցներ ներկայացվեն, եթե Գրասենյակն ունենում է հիմնավոր կասկածներ, թե արդյոք ենթադրվող սխալն իրոք սխալ է:

5) [Գրասենյակի կողմից կատարված սխալները] Պայմանավորվող կողմի Գրասենյակն ուղղում է իր սխալները իր կողմից հայտնաբերվելու դեպքում կամ խնդրանքի հիման վրա` առանց որևէ տուրք վճարելու:

6) [ՈՒղղման ոչ ենթակա սխալները] Պայմանավորվող ոչ մի կողմ պարտավոր չէ կիրառել 1-ին, 2-րդ և 5-րդ պարբերությունների դրույթները որևէ սխալի նկատմամբ, որը, իր իրավունքի համաձայն, չի կարող ուղղվել:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Գրանցման գործողության ժամկետը և դրա երկարաձգումը

 

1) [Գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումի մեջ պարունակվող կամ դիմումին կից ներկայացվող նշումները կամ տարրերը. տուրքերը]

ա) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ գրանցման գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվի դիմում ներկայացնելու պայմանով, և որ այդպիսի դիմումը պարունակի ստորև նշված բոլոր կամ հետևյալ նշումները.

i) գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին խնդրանք,

ii) գրանցման իրավատիրոջ անունը (անվանումը) և հասցեն,

iii) համապատասխան գրանցման գրանցման համարը,

iv) Պայմանավորվող կողմի ընտրությամբ` հայտը ներկայացնելու թվականը, որի արդյունքում կատարվել է համապատասխան գրանցումը, կամ` համապատասխան գրանցումը կատարելու թվականը,

v) ներկայացուցչի անունը (անվանումը) և հասցեն, եթե իրավատերն ունի ներկայացուցիչ,

vi) ծանուցման հասցեն, եթե իրավատերն ունի այդպիսին,

vii) եթե Պայմանավորվող կողմը թույլատրում է իրականացնել գրանցման երկարաձգում միայն նշանների գրանցամատյան մուտքագրված որոշակի ապրանքների և (կամ) ծառայությունների վերաբերյալ, և խնդրարկվում է այդպիսի երկարաձգում` գրանցամատյան մուտքագրված ապրանքների և (կամ) ծառայությունների անվանումները, որոնց համար խնդրարկվում է գրանցման երկարաձգումը, կամ գրանցամատյան մուտքագրված ապրանքների և (կամ) ծառայությունների անվանումները, որոնց համար չի խնդրարկվում գրանցման երկարաձգում` խմբավորված Նիցցայի Դասակարգման դասերին համապատասխան, ընդ որում` յուրաքանչյուր խմբին պետք է նախորդի այդ Դասակարգման այն դասի համարը, որին պատկանում է ապրանքների և (կամ) ծառայությունների տվյալ խումբը, և խմբերը պետք է ներկայացված լինեն նշված Դասակարգման դասերի հաջորդական կարգով,

viii) եթե Պայմանավորվող կողմը թույլ է տալիս, որ գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը ներկայացվի, իրավատիրոջից ու նրա ներկայացուցչից բացի, այլ անձի կողմից, և դիմումը ներկայացվում է այդ անձի կողմից` այդ անձի անունը (անվանումը) և հասցեն:

բ) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ գրանցումը երկարաձգելու համար Գրասենյակին վճարվի տուրք: Տուրքը վճարելուց հետո գրանցման սկզբնական ժամանակաշրջանի կամ գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու որևէ ժամանակաշրջանի համար չի կարող պահանջվել որևէ այլ վճարում այդ ժամանակաշրջանի ընթացքում գրանցումն ուժի մեջ պահելու համար: Հայտարարությունը և (կամ) նշանի օգտագործման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու հետ կապված տուրքերը չեն դիտվում, սույն ենթապարբերության նպատակներով, որպես վճարում գրանցումն ուժի մեջ պահելու համար, և դրանց վրա չեն տարածվում սույն ենթապարբերության դրույթները:

գ) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը ներկայացվի և «բ» ենթապարբերության մեջ նշված համապատասխան տուրքը Գրասենյակ վճարվի Պայմանավորվող կողմի իրավունքով ամրագրված ժամկետի ընթացքում` պահպանելով Կանոնակարգերով սահմանված նվազագույն ժամկետները:

2) [Այլ պահանջների արգելքը] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումի վերաբերյալ 1-ին պարբերությունում և 8-րդ հոդվածում նշված պահանջներից բացի այլ պահանջների կատարում: Մասնավորապես, չի կարող պահանջվել հետևյալ պահանջների կատարումը.

i) նշանի ցանկացած պատկեր կամ այլ նույնականացում,

ii) ապացույցների ներկայացում, որ նշանը գրանցված է, կամ որ նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգված է նշանների ցանկացած այլ գրանցամատյանում,

iii) նշանի օգտագործման վերաբերյալ դիմումի կամ այլ ապացույցների ներկայացում:

3) [Ապացույցները] Պայմանավորվող ցանկացած կողմ գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումի քննարկման ընթացքում կարող է պահանջել ապացույցների ներկայացում Գրասենյակ, եթե Գրասենյակն ունենա հիմնավորված կասկածներ ցանկացած նշման կամ տարրի նկատմամբ, որոնք պարունակվում են գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումի մեջ:

4) [Ըստ էության փորձաքննություն անցկացնելու արգելքը] Պայմանավորվող կողմի ոչ մի Գրասենյակ չի կարող անցկացնել գրանցման` ըստ էության փորձաքննություն դրա գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով:

5) [Գրանցման գործողության ժամկետը] Սկզբնական գրանցման գործողության ժամկետը 10 տարի է և կարող է երկարաձգվել հաջորդական տասնամյա ժամկետների համար:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Մեղմացումը ժամկետները չպահպանելու դեպքում

 

[Մեղմացումները նախքան ժամկետի ավարտը] Պայմանավորվող կողմը կարող է նախատեսել Գրասենյակում ընթացող ընթացակարգի ժամանակ հայտի կամ գրանցման վերաբերյալ գործողություններ կատարելու համար ժամկետի երկարաձգում, եթե գրանցումը երկարաձգելու վերաբերյալ դիմումը Գրասենյակ ներկայացվել է մինչև ժամկետի ավարտը:

[Մեղմացումները ժամկետի ավարտից հետո] Եթե հայտատուն, իրավատերը կամ այլ շահագրգիռ անձ չեն պահպանել Պայմանավորվող կողմի Գրասենյակում հայտերի կամ գրանցման վերաբերյալ ընթացակարգերի ժամանակ գործողություններ կատարելու համար ժամկետը (համապատասխան ժամկետը), Պայմանավորվող կողմը պետք է նախատեսի հետևյալ մեղմացումներից մեկը կամ մի քանիսը` Կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխան, եթե գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացվել է Գրասենյակ.

Կանոնակարգերով նախատեսված ժամանակով համապատասխան ժամկետի երկարաձգում,

հայտի կամ գրանցման վերաբերյալ գործընթացների շարունակում,

iii) հայտի կամ գրանցման վերաբերյալ հայտատուի, իրավատիրոջ կամ այլ շահագրգիռ անձի իրավունքների վերականգնում, եթե Գրասենյակը համարում է, որ ժամկետներն այդպես չպահպանելը տեղի է ունեցել` չնայած պատշաճ միջոցների ձեռնարկմանը, կամ, Պայմանավորվող կողմերի ընտրությամբ, այդպիսի ուշացումը եղել է չկանխամտածված:

[Բացառությունները] Պայմանավորվող ոչ մի կողմ պարտավոր չէ նախատեսել Կանոնակարգերով նախատեսված բացառությունների վերաբերյալ 2-րդ պարբերության մեջ նշված որևէ մեղմացում:

4) [Տուրքերը] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել 1-ին և 2-րդ պարբերություններում նշված ցանկացած մեղմացման վերաբերյալ տուրքի վճարում:

5) [Այլ պահանջների արգելքը] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել 2-րդ պարբերության մեջ նշված որևէ մեղմացման վերաբերյալ այլ պահանջների կատարում` բացի սույն հոդվածում և 8-րդ հոդվածում նշվածներից:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Փարիզյան կոնվենցիան կատարելու պարտավորությունը

 

Պայմանավորվող ցանկացած կողմ պարտավորվում է կատարել նշաններին վերաբերող Փարիզյան կոնվենցիայի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սպասարկման նշանները

 

Պայմանավորվող ցանկացած կողմ գրանցում է սպասարկման նշաններն ու կիրառում այդպիսի նշանների նկատմամբ Փարիզյան կոնվենցիայի` նշանների վերաբերյալ համապատասխան դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Լիցենզիան գրանցելու մասին դիմումը

 

1) [Պահանջներ լիցենզիան գրանցելու մասին դիմումի վերաբերյալ] Եթե Պայմանավորվող կողմի իրավունքով նախատեսվում է լիցենզիայի գրանցում Գրասենյակում, այդ Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ գրանցման մասին դիմումը.

i) ներկայացվի Կանոնակարգերով նախատեսված պահանջներին համապատասխան, և

ii) ուղեկցվի Կանոնակարգերով նախատեսված օժանդակող փաստաթղթերով:

2) [Տուրքերը] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել լիցենզիաների գրանցման համար տուրքերի վճարում Գրասենյակին:

3) [Մեկ դիմում մի քանի գրանցումների վերաբերյալ] Մեկ դիմումը բավարար է, եթե անգամ լիցենզիան վերաբերում է մի քանի գրանցումների` պայմանով, որ դիմումի մեջ նշված լինեն բոլոր համապատասխան գրանցումների գրանցման համարները, որ իրավատերն ու լիցենզառուն լինեն նույն անձինք բոլոր գրանցումների համար, և որ դիմումի մեջ նշված լինի լիցենզիայի գործողության շրջանակը, Կանոնակարգերին համապատասխան, բոլոր գրանցումների մասով:

 

4) [Այլ պահանջների արգելքը]

ա) Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել, Գրասենյակում լիցենզիայի գրանցման վերաբերյալ 1-3-րդ պարբերություններում և 8-րդ հոդվածում նշված պայմաններից բացի, այլ պայմանների կատարում: Մասնավորապես, չի կարող պահանջվել.

i) լիցենզիայի առարկա հանդիսացող նշանի գրանցման հավաստագրի ներկայացում,

ii) լիցենզային պայմանագրի կամ դրա թարգմանության ներկայացում,

iii) լիցենզային պայմանագրի ֆինանսական պայմանների նշում:

բ) «ա» ենթապարբերությունը չի հակասում Պայմանավորվող կողմի իրավունքի համաձայն գոյություն ունեցող որևէ պարտավորության, որը վերաբերում է նշանների գրանցամատյանում լիցենզիայի գրանցումից բացի այլ նպատակների համար տեղեկությունների բացահայտմանը:

5) [Ապացույցները] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ ապացույցներ ներկայացվեն Գրասենյակ, եթե Գրասենյակը հիմնավոր կասկածներ ունի որևէ նշման վերաբերյալ, որը պարունակում է դիմումը կամ Կանոնակարգերում նշված որևէ փաստաթուղթ:

6) [Հայտերին վերաբերող դիմումները] 1-5-րդ պարբերությունները` համապատասխան փոփոխություններով, կիրառվում են հայտի լիցենզիայի գրանցման մասին դիմումների նկատմամբ, Եթե Պայմանավորվող կողմի իրավունքով նախատեսվում է այդպիսի գրանցում:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Լիցենզիայի գրանցումը փոփոխելու կամ գործողությունը դադարեցնելու

մասին դիմումը

 

1) [Դիմումների վերաբերյալ պահանջները] Եթե Պայմանավորվող կողմի իրավունքով նախատեսվում է լիցենզիայի գրանցում Գրասենյակում, ապա Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ լիցենզիայի գրանցումը փոփոխելու կամ գործողությունը դադարեցնելու մասին դիմումը.

i) ներկայացված լինի Կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխան, և

ii) ուղեկցվի Կանոնակարգերով սահմանված օժանդակող փաստաթղթերով:

2) [Այլ պահանջներ] 17(2)-(6) հոդվածը` համապատասխան փոփոխություններով, կիրառվում է լիցենզիայի գրանցումը փոփոխելու կամ գործողությունը դադարեցնելու մասին դիմումների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Լիցենզիան չգրանցելու հետևանքները

 

1) [Նշանի գրանցման և պահպանության վավերականությունը] Պայմանավորվող կողմի Գրասենյակում կամ այլ մարմնում լիցենզիայի գրանցման բացակայությունը չի ազդում նշանի գրանցման վավերականության վրա, որը հանդիսանում է լիցենզիայի կամ այդ նշանի պահպանության առարկա:

2) [Լիցենզառուի որոշ իրավունքներ] Պայմանավորվող կողմը չի կարող պահանջել լիցենզիայի գրանցումը որպես ցանկացած իրավունք իրականացնելու պայման, որը լիցենզառուն կարող է ունենալ համաձայն այդ Պայմանավորվող կողմի իրավունքի, մասնակցել իրավատիրոջ նախաձեռնած` նշանի նկատմամբ իրավունքի խախտման վարույթներին կամ այդպիսի վարույթների միջոցով ստանալ լիցենզիայի առարկա հանդիսացող նշանի նկատմամբ իրավունքների խախտման պատճառով առաջացած վնասների փոխհատուցում:

3) [Լիցենզիայի գրանցման բացակայությամբ նշանի օգտագործումը] Պայմանավորվող կողմը չի կարող պահանջել լիցենզիայի գրանցում` որպես պայման այն բանի համար, որ լիցենզառուի կողմից նշանի օգտագործումը նշանի ձեռք բերման, պահպանության և գործողության մեջ դնելու հետ կապված վարույթներում դիտվի որպես իրավատիրոջ անունից օգտագործում:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Նշում լիցենզիայի առկայության մասին

 

Եթե Պայմանավորվող կողմերի իրավունքով պահանջվում է նշում այն մասին, որ նշանն օգտագործվում է լիցենզիայի համաձայն, այդ պահանջը լրիվ կամ մասնակի չպահպանելը չի ազդում լիցենզիայի առարկա հանդիսացող նշանի գրանցման վավերության կամ այդ նշանի պահպանության, ինչպես նաև 19-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառության վրա:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Ենթադրվող մերժման դեպքում դիտողությունները

 

3-րդ հոդվածի համաձայն` հայտը կամ, 7-րդ, 10-14-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների համաձայն, դիմումը չի կարող լիովին կամ մասամբ մերժվել Գրասենյակի կողմից` առանց դիմողին կամ միջնորդ կողմին ենթադրվող մերժման կապակցությամբ ողջամիտ ժամկետի ընթացքում դիտողություններ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու: 14-րդ հոդվածի մասով ոչ մի Գրասենյակից չի պահանջվում դիտողություններ անելու հնարավորություն ընձեռել, եթե մեղմացումների համար դիմող անձն արդեն ունեցել է այն փաստերի վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու հնարավորություն, որոնց վրա պետք է հիմնվի որոշումը:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Կանոնակարգերը

 

1) [Բովանդակությունը]

ա) Սույն Պայմանագրին կից ներկայացվող Կանոնակարգերը պարունակում են կանոններ.

i) այն հարցերի վերաբերյալ, որոնց համար սույն Պայմանագիրը հստակորեն նախատեսում է, որ պետք է «սահմանվեն Կանոնակարգերով»,

ii) սույն Պայմանագրի դրույթների կիրառման ընթացքում օգտակար բոլոր մանրամասների վերաբերյալ,

iii) ցանկացած վարչական պահանջի, հարցի կամ ընթացակարգի վերաբերյալ:

բ) Կանոնակարգերը պարունակում են նաև Միջազգային տիպային ձևաթղթեր:

2) [Կանոնակարգերում փոփոխություններ կատարելը] Պահպանելով 3-րդ պարբերության դրույթները` Կանոնակարգերում ցանկացած փոփոխություն կատարելու համար պահանջվում է քվեարկած ձայների երեք քառորդ մեծամասնությունը:

 

3) [Միաձայնության պահանջը]

ա) Կանոնակարգերում կարող են մատնանշվել Կանոնակարգերի այն դրույթները, որոնցում փոփոխություններ կարող են կատարվել միայն միաձայն որոշումներով:

բ) Կանոնակարգերում դրույթների ավելացմանը կամ Կանոնակարգերում «ա» ենթապարբերության համաձայն որոշված` դրույթներ հանելուն հանգեցնող` Կանոնակարգերում ցանկացած փոփոխության կատարման համար պահանջվում է միաձայն որոշում:

գ) Որոշելու համար` արդյոք միաձայնություն ձեռք է բերվել, թե ոչ, հաշվի են առնվում միայն քվեարկության ժամանակ իրականում տրված ձայները: Ձեռնպահ ձայները հաշվի չեն առնվում:

 

4) [Պայմանագրի և Կանոնակարգերի միջև հակասությունները] Սույն Պայմանագրի և Կանոնակարգերի դրույթների միջև հակասությունների դեպքում կիրառվում են Պայմանագրի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Ասամբլեան

 

1) [Կազմը]

ա) Պայմանավորվող կողմերն ունեն Ասամբլեա:

բ) Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ Ասամբլեայում ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ: Յուրաքանչյուր պատվիրակ կարող է ներկայացնել միայն մեկ Պայմանավորվող կողմի:

 

2) [Խնդիրները] Ասամբլեան`

i) քննարկում է սույն Պայմանագրի մշակմանը վերաբերող հարցեր,

ii) փոփոխություններ է կատարում Կանոնակարգերում, ներառյալ Տիպային միջազգային ձևաթղթերը,

iii) սահմանում է ii ենթապարբերությունում նշված յուրաքանչյուր փոփոխության կիրառման թվականի վերաբերյալ պայմաններ,

iv) կատարում է այնպիսի այլ գործառույթներ, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանագրի դրույթների կիրարկման համար:

 

3) [Քվորումը]

ա) Ասամբլեայի անդամների կեսը, որոնք հանդիսանում են պետություններ, կազմում են քվորում:

բ) Չնայած «ա» ենթապարբերության դրույթներին` եթե որևէ նիստի ժամանակ Ասամբլեայի այն անդամների թիվը, որոնք պետություններ են հանդիսանում և ներկա են նիստին, կազմում է կեսից պակաս, սակայն հավասար է և գերազանցում է Ասամբլեայի այն անդամների մեկ երրորդը, որոնք պետություններ են հանդիսանում, Ասամբլեան կարող է որոշում ընդունել, սակայն Ասամբլեայի բոլոր որոշումները, բացառությամբ իր աշխատակարգին վերաբերող որոշումների, ուժի մեջ են մտնում միայն ստորև նշված պայմանները կատարելու դեպքում: Միջազգային բյուրոն ուղարկում է նշված որոշումները Ասամբլեայի այն անդամներին, որոնք պետություններ են հանդիսանում և նիստին ներկա չեն եղել, և առաջարկում է նրանց որոշումն ուղարկելու թվականից հետո` եռամսյա ժամկետում, գրավոր ներկայացնել, թե նրանք այդ որոշումների մասով ինչպես են քվեարկում, թե քվեարկությունից ձեռնպահ են մնում: Եթե այդ ժամկետի ավարտից հետո այդ ձևով քվեարկած կամ ձեռնպահ մնացած անդամների թիվը հասնի անդամների այն թվին, որն անհրաժեշտ էր նիստի ժամանակ քվորում ունենալու համար, այդպիսի որոշումներն ուժի մեջ են մտնում` պայմանով, որ միաժամանակ պահպանվի անհրաժեշտ մեծամասնությունը:

 

4) [Ասամբլեայում որոշումների ընդունումը]

ա) Ասամբլեան ձգտում է իր որոշումներն ընդունել կոնսենսուսով:

բ) Կոնսենսուսով որոշումներ ընդունելու անհնարինության դեպքում քննարկվող հարցի վերաբերյալ որոշումներն ընդունվում են քվեարկությամբ: Այդ դեպքում`

i) Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ, որը հանդիսանում է պետություն, ունի մեկ ձայն և քվեարկում է միայն իր անունից, և

ii) Պայմանավորվող ցանկացած կողմ, որը հանդիսանում է միջկառավարական կազմակերպություն, կարող է մասնակցել քվեարկությանն իր անդամ պետությունների փոխարեն ձայների քանակով, որը հավասար է սույն Պայմանագրի մասնակից իր անդամ պետությունների թվին: Այդպիսի ոչ մի միջկառավարական կազմակերպություն չի մասնակցում քվեարկությանը, եթե նրա անդամ պետություններից որևէ մեկն օգտվում է քվեարկությանը մասնակցելու իր իրավունքից, և` հակառակը: Բացի դրանից` այդպիսի ոչ մի միջկառավարական կազմակերպություն չի մասնակցում քվեարկությանը, եթե սույն Պայմանագրի մասնակից իր անդամ պետություններից որևէ մեկը հանդիսանում է միջկառավարական այդպիսի այլ կազմակերպության անդամ պետություն, և այդ միջկառավարական կազմակերպությունը մասնակցում է քվեարկությանը:

 

5) [Մեծամասնությունը]

ա) Պահպանելով 22-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ հոդվածի դրույթները` Ասամբլեայի որոշումների կայացման համար պահանջվում է ձայների երկու երրորդ մեծամասնություն:

բ) Որոշելու համար, թե ապահովվել է արդյոք անհրաժեշտ մեծամասնությունը, հաշվի պետք է առնվեն միայն քվեարկության ժամանակ տրված իրական ձայները: Քվեարկության ժամանակ ձեռնպահ ձայները հաշվի չեն առնվում:

6) [Նիստերը] Գլխավոր տնօրենը հրավիրում է Ասամբլեայի նիստերը, բացառիկ հանգամանքների բացակայության դեպքում` նույն ժամանակաընթացքում և նույն վայրում, ինչ Կազմակերպության Գլխավոր ասամբլեան:

7) [Աշխատակարգը] Ասամբլեան ընդունում է իր աշխատակարգը, ներառյալ` արտահերթ նիստեր հրավիրելու կանոնները:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Միջազգային բյուրոն

 

1) [Վարչական գործառույթները]

ա) Միջազգային բյուրոն իրականացնում է սույն Պայմանագրին վերաբերող վարչական գործառույթները:

բ) Մասնավորապես, Միջազգային բյուրոն նախապատրաստում է նիստերն ու կատարում Ասամբլեայի և փորձագետների ու աշխատանքային խմբերի այդպիսի կոմիտեների քարտուղարության գործառույթներ, որոնք կարող են ստեղծվել Ասամբլեայի կողմից:

 

2) [Ասամբլեայի նիստերից բացի` այլ հանդիպումներ] Գլխավոր տնօրենը հրավիրում է նաև Ասամբլեայի ստեղծած ցանկացած կոմիտեի ու աշխատանքային խմբի նիստեր:

 

3) [Միջազգային բյուրոյի դերը Ասամբլեայում և այլ նիստերում]

ա) Գլխավոր տնօրենը և Գլխավոր տնօրենի կողմից նշանակված անձինք մասնակցում են, առանց ձայնի իրավունքի, Ասամբլեայի, Ասամբլեայի ստեղծած կոմիտեների ու աշխատանքային խմբերի բոլոր նիստերին:

բ) Գլխավոր տնօրենը կամ Գլխավոր տնօրենի կողմից նշանակված հաստիքային աշխատակիցը հանդիսանում է Ասամբլեայի, «ա» ենթապարբերությունում նշված կոմիտեների ու աշխատանքային խմբերի ի պաշտոնե քարտուղարը:

 

4) [Խորհրդաժողովները]

ա) Միջազգային բյուրոն, Ասամբլեայի հրահանգներին համապատասխան, իրականացնում է վերանայման հարցերով ցանկացած խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքը:

բ) Միջազգային բյուրոն կարող է խորհրդակցել նշված նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ Կազմակերպության անդամ պետությունների, միջկառավարական և միջազգային ու ազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

գ) Գլխավոր տնօրենը և Գլխավոր տնօրենի կողմից նշանակված անձինք մասնակցում են, առանց ձայնի իրավունքի, վերանայման հարցերով խորհրդաժողովի քննարկումներին:

 

5) [Այլ խնդիրներ] Միջազգային բյուրոն իրականացնում է սույն Պայմանագրի մասով իրեն վերապահված ցանկացած այլ խնդիր:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Վերանայումը կամ փոփոխությունը

 

Սույն Պայմանագիրը կարող է ենթարկվել վերանայման, կամ դրա մեջ կարող են կատարվել փոփոխություններ միայն Դիվանագիտական խորհրդաժողովի ժամանակ: Ցանկացած Դիվանագիտական խորհրդաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունում է Ասամբլեան:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

Պայմանագրի կողմ դառնալը

 

1) [Պայմանագրի կողմ դառնալու իրավունքը] Պայմանագիրը կարող են ստորագրել և, պահպանելով 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 28(1) և (3) հոդվածները, Պայմանագրի կողմ դառնալ հետևյալ սուբյեկտները.

i) Կազմակերպության ցանկացած անդամ պետություն, որտեղ նշանները կարող են գրանցվել իր սեփական Գրասենյակի կողմից,

ii) ցանկացած միջկառավարական կազմակերպություն, որն ունի Գրասենյակ, որտեղ կարող են գրանցվել նշանները, որոնք գործում են այն տարածքում, որի նկատմամբ կիրառվում է այդ միջկառավարական կազմակերպությունը հիմնադրող պայմանագիրը, այդ պայմանագրի բոլոր անդամ պետություններում կամ այն անդամ պետություններում, որոնք նշված են այդ նպատակի համար համապատասխան հայտում` պայմանով, որ միջկառավարական կազմակերպության բոլոր անդամ պետությունները լինեն Կազմակերպության անդամներ,

iii) Կազմակերպության ցանկացած անդամ պետություն, որի մասով նշանները կարող են գրանցվել միայն Կազմակերպության անդամ հանդիսացող այլ նշված պետության Գրասենյակի միջոցով,

iv) Կազմակերպության ցանկացած անդամ պետություն, որի մասով նշանները կարող են գրանցվել միայն միջկառավարական կազմակերպության Գրասենյակի միջոցով, որի անդամ է հանդիսանում այդ պետությունը,

v) Կազմակերպության ցանկացած անդամ պետություն, որի մասով նշանները կարող են գրանցվել միայն Կազմակերպության անդամ պետությունների խմբի ընդհանուր Գրասենյակի միջոցով:

 

2) [Վավերացնելը կամ միանալը] 1-ին պարբերությունում նշված ցանկացած սուբյեկտ կարող է ի պահ հանձնել.

i) վավերացման մասին փաստաթուղթը, եթե ստորագրել է սույն Պայմանագիրը,

ii) միանալու մասին փաստաթուղթը, եթե չի ստորագրել սույն Պայմանագիրը:

 

3) [Ի պահ հանձնելու թվականը] Վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու թվականը համարվում է.

1.i պարբերությունում նշված պետության դեպքում` պետության համապատասխան փաստաթուղթն ի պահ հանձնելու թվականը,

միջկառավարական կազմակերպության դեպքում` միջկառավարական կազմակերպության համապատասխան փաստաթուղթն ի պահ հանձնելու թվականը,

1.iii պարբերությունում նշված պետության դեպքում` այն թվականը, երբ կատարվել են հետևյալ պայմանները. ի պահ են հանձնվել այդ պետության համապատասխան փաստաթղթերը, և ի պահ են հանձնվել նշված այլ պետության համապատասխան փաստաթղթերը,

1.iv պարբերությունում նշված պետության դեպքում` վերոնշյալ ii ենթապարբերությանը համապատասխան կիրառվող թվականը,

1.v պարբերությունում նշված պետությունների խմբի անդամ պետության դեպքում` այն թվականը, որով ի պահ են հանձնվել խմբի անդամ բոլոր պետությունների փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

1994 թ. TLT և սույն Պայմանագրի կիրառումը

 

1) [Պայմանավորվող կողմերի միջև հարաբերությունները, որոնք միաժամանակ հանդիսանում են սույն Պայմանագրի և 1994 թ. TLT կողմեր] Միայն սույն Պայմանագիրն է կիրառվում Պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններում, որոնք հանդիսանում են միաժամանակ սույն Պայմանագրի և 1994 թ. TLT կողմեր:

 

2) [Հարաբերությունները Պայմանավորվող կողմերի միջև, որոնք հանդիսանում են սույն Պայմանագրի կողմեր և 1994 թ. TLT Պայմանավորվող կողմեր, որոնք չեն հանդիսանում սույն Պայմանագրի կողմեր] Պայմանավորվող ցանկացած կողմ, որը հանդիսանում է միաժամանակ սույն Պայմանագրի և 1994 թ. TLT կողմ, շարունակում է 1994 թ. TLT-ն կիրառել 1994 թ. TLT Պայմանավորվող կողմերի հետ իր հարաբերություններում, որոնք չեն հանդիսանում սույն Պայմանագրի կողմեր:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

ՈՒժի մեջ մտնելը. Վավերացման և միանալու ուժի մեջ մտնելու ամսաթիվը

 

1) [Փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել] Սույն հոդվածի նպատակներով հաշվի են առնվում միայն վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերը, որոնք ի պահ են հանձնվել 26-րդ հոդվածի 1-ին կետում նշված սուբյեկտների կողմից, և 26-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` ունեն ուժի մեջ մտնելու թվական:

2) [Պայմանագրի ուժի մեջ մտնելը] Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 26-րդ հոդվածի 1.ii կետում նշված տասը պետություն կամ միջկառավարական կազմակերպության կողմից վավերացման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

3) [Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո վավերացումն ու միանալն ուժի մեջ մտնելը] Ցանկացած սուբյեկտի համար, որի վրա չեն տարածվում 2-րդ պարբերության դրույթները, սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում երեք ամիս հետո այն թվականից, երբ նա ի պահ է հանձնել վավերացման կամ միանալու մասին իր փաստաթուղթը:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

Վերապահումները

 

1) [Նշանների հատուկ կատեգորիաները] Ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն կարող է վերապահումների միջոցով հայտարարել, որ չնայած 2-րդ հոդվածի 1-ին կետին և 2-րդ հոդվածի «ա» կետին` 3-րդ հոդվածի 1-ին կետի, 5-րդ, 7-րդ հոդվածների, 8-րդ հոդվածի 5-րդ կետի, 11-րդ և 13-րդ հոդվածների ոչ մի դրույթ չի կիրառվում կապակցված, պաշտպանական կամ ածանցյալ նշանների նկատմամբ: Այդպիսի վերապահման մեջ նշվում են վերոնշյալ այն դրույթները, որոնց վերաբերում է այդ վերապահումը:

2) [Գրանցումը մի քանի դասերի համար] Ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն, որի օրենսդրությունը սույն Պայմանագիրն ընդունելու թվականին նախատեսում է առանձին գրանցում ապրանքների մի քանի դասերի համար և առանձին գրանցում ծառայությունների մի քանի դասերի համար, կարող է սույն Պայմանագրին միանալու պահին վերապահման միջոցով հայտարարել, որ 6-րդ հոդվածի դրույթները չեն կիրառվում:

3) (Ըստ էության փորձաքննությունը` կապված գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու հետ) Ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն կարող է վերապահման միջոցով հայտարարել, որ չնայած 13-րդ հոդվածի 4-րդ կետին` Գրասենյակը սպասարկման վրա տարածվող գրանցման գործողության ժամկետի առաջին երկարաձգման դեպքում կարող է անցկացնել այդպիսի գրանցման ըստ էության փորձաքննություն` պայմանով, որ այդպիսի փորձաքննությունը սահմանափակված լինի բազմաթիվ գրանցումներով, որ իրականացվել են այդ երկրի կամ կազմակերպության իրավական նորմի ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետի ընթացքում ներկայացված հայտերի հիման վրա, որը նախքան սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելը հնարավորություն էր ընձեռում դրանք գրանցել որպես սպասարկման նշան:

4) [Լիցենզառուի կոնկրետ իրավունքները] Ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն կարող է վերապահման միջոցով հայտարարել, որ չնայած 19-րդ հոդվածի 2-րդ կետին` ինքը պահանջում է լիցենզիայի գրանցում` որպես լիցենզառուին, այդ պետության կամ միջկառավարական կազմակերպության իրավունքի համաձայն, իրավատիրոջ նախաձեռնած` խախտումների վերաբերյալ վարույթներին մասնակցելու կամ այդպիսի վարույթների միջոցով այնպիսի վնասների փոխհատուցում ստանալու ցանկացած իրավունք տրամադրելու պայման, որոնք առաջացել են լիցենզիայի առարկա հանդիսացող նշանի նկատմամբ իրավունքների խախտման պատճառով:

5) [Պարտադիր պայմանները] 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ պարբերություններին համապատասխան ցանկացած վերապահում արվում է վերապահում կատարող համապատասխան պետության կամ միջկառավարական կազմակերպության հայտարարության մեջ, որը ներկայացվում է սույն Պայմանագրի վավերացման կամ միանալու մասին փաստաթղթին կից:

6) [Վերապահումը հետ վերցնելը] 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ պարբերություններին համապատասխան ցանկացած վերապահում կարելի է հետ վերցնել ցանկացած ժամանակ:

7) [Այլ վերապահումներ կատարելու արգելքը] Բացառությամբ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններով նախատեսված դեպքերի` սույն Պայմանագրի նկատմամբ որևէ վերապահում չի թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Պայմանագիրը չեղյալ հայտարարելը

 

1) [Ծանուցումը] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Պայմանագիրը Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցման միջոցով:

2) [ՈՒժի մեջ մտնելը] Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալուց մեկ տարի հետո: Չեղյալ հայտարարելը չի ազդում քննարկման ընթացքում եղող որևէ հայտի կամ չեղյալ հայտարարող Պայմանավորվող կողմի մասով գրանցված որևէ նշանի նկատմամբ սույն Պայմանագրի կիրառման վրա` նշված ժամկետը լրանալու թվականին` պայմանով, որ չեղյալ հայտարարող Պայմանավորվող կողմը կարողանա նշված մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո դադարեցնել սույն Պայմանագրի կիրառումը ցանկացած գրանցման նկատմամբ` սկսած այն թվականից, որով այդ գրանցումը ենթակա է երկարաձգման:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

Պայմանագրի լեզուները, ստորագրումը

 

1) [Բնօրինակ տեքստերը. պաշտոնական տեքստերը]

ա) Սույն Պայմանագիրն ստորագրվում է մեկ բնօրինակով` անգլերենով, արաբերենով, չինարենով, ֆրանսերենով, ռուսերենով և իսպաներենով, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:

բ) Պաշտոնական տեքստն այն լեզվով, որը նշված չէ «ա» ենթապարբերության մեջ և հանդիսանում է Պայմանավորվող կողմի պաշտոնական լեզուներից մեկը, հաստատվում է` Գլխավոր տնօրենի կողմից նշված Պայմանավորվող կողմի և որևէ այլ շահագրգիռ Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո:

2) [Ստորագրման ժամկետը] Սույն Պայմանագիրն ստորագրման համար բաց է Կազմակերպության կենտրոնակայանում` այն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

Ավանդապահը

 

Սույն Պայմանագրի ավանդապահը Գլխավոր տնօրենն է:

 

Կանոնակարգեր

Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ

Սինգապուրի պայմանագրի

 

Կանոն 1. Համառոտագրված արտահայտությունները

Կանոն 2. Անունները (անվանումները) և հասցեները նշելու միջոցը

Կանոն 3. Հայտերին վերաբերող մանրամասները

Կանոն 4. Ներկայացուցչությանը և ծանուցման հասցեներին վերաբերող

մանրամասները

Կանոն 5. Ներկայացման թվականի վերաբերյալ մանրամասները

Կանոն 6. Հաղորդումների վերաբերյալ մանրամասները

Կանոն 7. Հայտի նույնականացման միջոցը` առանց դրա հայտի համարի

Կանոն 8. Գրանցման գործողության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ

մանրամասները

Կանոն 9. Մեղմացումները ժամկետները չպահպանելու դեպքում

Կանոն 10. Լիցենզիաների գրանցման կամ փոփոխության կամ լիցենզիաների

գրանցումը չեղյալ համարելու մասին դիմումներին վերաբերող

պահանջները

 

ԿԱՆՈՆ 1

 

Համառոտագրված արտահայտությունները

 

1) [Համառոտագրված արտահայտությունները, որոնք սահմանված են Կանոնակարգերում] Սույն Կանոնակարգերի նպատակներով, եթե այլ բան հստակ նշված չէ`

i) «Պայմանագիր» նշանակում է` Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ Սինգապուրի պայմանագիր.

ii) «հոդված»-ը վերաբերում է Պայմանագրի որոշակի հոդվածին.

iii) «բացառիկ լիցենզիա» նշանակում է` լիցենզիա, որը տրվում է միայն մեկ լիցենզառուի, և որը բացառում է նշանի օգտագործումն իրավատիրոջ կողմից և այլ անձանց լիցենզիաների տրամադրումը.

iv) «եզակի լիցենզիա» նշանակում է` լիցենզիա, որը տրվում է միայն մեկ լիցենզառուի, և որը բացառում է իրավատիրոջ կողմից ցանկացած այլ անձի լիցենզիա տրամադրելու հնարավորությունը, սակայն չի բացառում իրավատիրոջ կողմից նշանի օգտագործման հնարավորությունները.

v) «ոչ բացառիկ լիցենզիա» նշանակում է` լիցենզիա, որը չի բացառում իրավատիրոջ կողմից նշանն օգտագործելու կամ ցանկացած այլ անձի լիցենզիա տրամադրելու հնարավորությունը:

 

2) [Համառոտագրված արտահայտությունները, որոնք սահմանված են Պայմանագրում] Համառոտագրված արտահայտությունները, որոնք սահմանված են 1-ին հոդվածում` Պայմանագրի նպատակներով, ունեն նույն նշանակությունը նաև Կանոնակարգերի նպատակներով:

 

ԿԱՆՈՆ 2

 

Անունները (անվանումները) և հասցեները նշելու միջոցը

 

1) [Անունները (անվանումները)]

ա) Եթե անհրաժեշտ է նշել անձի անունը (անվանումը), Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ`

i) եթե անձը ֆիզիկական անձ է, նշվեն ազգանունը կամ ազգանունն ու անունը կամ այդ անձի լրացուցիչ անունը կամ անունները, կամ, այդ անձի ընտրությամբ, անունը կամ անունները, որոնք սովորաբար օգտագործվում են այդ անձի կողմից.

ii) եթե անձը իրավաբանական անձ է, նշվի այդ իրավաբանական անձի պաշտոնական լրիվ անվանումը:

բ) Ներկայացուցչի անունը (անվանումը) նշելու անհրաժեշտության դեպքում, եթե այդպիսին հանդիսանում է ֆիրման կամ ընկերությունը, Պայմանավորվող ցանկացած կողմ, որպես այդպիսին, ընդունում է այն նշումը, որը սովորաբար օգտագործում է այդպիսի ֆիրման կամ ընկերությունը:

 

2) [Հասցեները]

ա) Անձի հասցեն նշելու անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ հասցեն նշվի այնպես, որ բավարարի նշված հասցեով պատշաճ կերպով փոստային առաքումների պահանջները, և ցանկացած դեպքում պարունակի վարչական միավորների մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները` ներառյալ տան կամ շենքի համարը, եթե այդպիսին կա:

բ) Եթե հաղորդումն ուղարկվում է Պայմանավորվող կողմի Գրասենյակ երկու կամ ավելի անձանց անունից, ովքեր ունեն տարբեր հասցեներ, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ հաղորդման մեջ որպես ծանուցման հասցե նշվի միայն մեկ հասցե:

գ) Հասցեի նշումը կարող է պարունակել հեռախոսի, տելեֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ գրագրության նպատակներով` նաև «ա» ենթապարբերությանը համապատասխան նշված հասցեից տարբերվող այլ հասցե:

դ) «ա» և «գ» ենթապարբերությունները` համապատասխան փոփոխություններով, կիրառվում են ծանուցման հասցեների նկատմամբ:

 

3) [Նույնականացման այլ միջոցներ] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ Գրասենյակ ուղարկված հաղորդման մեջ նշվեն հայտատուի, իրավատիրոջ, ներկայացուցչի կամ շահագրգիռ անձի մասով Գրասենյակում գրանցված համարը կամ նույնականացման այլ միջոցներ, եթե այդպիսիք կան: Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող մերժել հաղորդումը այն հիմքով, որ չի կատարվել որևէ պահանջ` բացառությամբ էլեկտրոնային ձևով ներկայացված հայտերի:

 

4) [Օգտագործվող տառատեսակը] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ 1-3-րդ պարբերություններում նշված յուրաքանչյուր նշում կատարված լինի իր Գրասենյակի կողմից գործածվող տառատեսակով:

 

ԿԱՆՈՆ 3

 

Հայտերին վերաբերող մանրամասները

 

1) [Ստանդարտ նիշերը] Եթե Պայմանավորվող կողմի Գրասենյակը գործածում է այնպիսի նիշեր (տառեր և թվեր), որոնք ինքը դիտարկում է որպես ստանդարտ, և եթե հայտը պարունակում է շարադրանք այն մասին, որ հայտատուն ցանկանում է, որ նշանը գրանցված և հրապարակված լինի Պայմանավորվող կողմի Գրասենյակի կողմից գործածվող ստանդարտ նիշերի օգտագործմամբ, Գրասենյակը գրանցում և հրապարակում է նշանը` օգտագործելով այդպիսի ստանդարտ նիշերը:

 

2) [Գույնը խնդրարկող նշանը] Եթե հայտը պարունակում է շարադրանք այն մասին, որ հայտատուն ցանկանում է խնդրարկել գույնի պահպանությունը` որպես նշանի տարբերակիչ տարր, Գրասենյակը կարող է պահանջել, որ հայտում նշվի խնդրարկվող գույնի կամ գույների անվանումը կամ կոդը, ինչպես նաև այդպիսի գույն ունեցող նշանի հիմնական մասերի նշում` կիրառելի յուրաքանչյուր գույնի նկատմամբ:

 

3) [Վերարտադրությունների թիվը]

 

ա) Եթե հայտը չի պարունակում շարադրանք այն մասին, որ հայտատուն ցանկանում է խնդրարկել գույնի պահպանությունը` որպես նշանի տարբերակիչ տարր, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել ոչ ավել, քան.

i) նշանի հինգ սև և սպիտակ վերարտադրություն, եթե, այդ Պայմանավորվող կողմի իրավունքի համաձայն, հայտը չի կարող պարունակել կամ չի պարունակում դիմում այն մասին, որ հայտատուն ցանկանում է, որ նշանը գրանցված և հրապարակված լինի տվյալ Պայմանավորվող կողմի Գրասենյակի կողմից գործածվող ստանդարտ նիշերի օգտագործմամբ,

ii) նշանի մեկ սև և սպիտակ վերարտադրություն, եթե հայտը պարունակում է շարադրանք այն մասին, որ հայտատուն ցանկանում է, որ նշանը գրանցված և հրապարակված լինի Պայմանավորվող կողմի Գրասենյակի կողմից գործածվող ստանդարտ նիշերի օգտագործմամբ:

բ) Եթե հայտը պարունակում է շարադրանք այն մասին, որ հայտատուն ցանկանում է խնդրարկել գույնի պահպանությունը` որպես նշանի տարբերակիչ տարր, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել նշանի հինգից ոչ ավել սև և սպիտակ ու հինգ գունավոր վերարտադրություն:

 

4) [Եռաչափ նշանը]

 

ա) Եթե հայտը պարունակում է շարադրանք այն մասին, որ նշանը եռաչափ է, ապա այդպիսի նշանի վերարտադրությունը պետք է բաղկացած լինի երկչափ գրաֆիկական կամ լուսանկարչական վերարտադրությունից:

 

բ) Հայտատուի ընտրությամբ` «ա» ենթապարբերությանը համապատասխան ներկայացված վերարտադրությունը կարող է բաղկացած լինել նշանի մեկ կամ մի քանի տարբեր տեսակներից:

 

գ) Եթե Գրասենյակը համարում է, որ հայտատուի կողմից «ա» ենթապարբերությանը համապատասխան ներկայացված նշանի վերարտադրությունը բավարար կերպով չի արտացոլում եռաչափ նշանի առանձնահատկությունները, նա կարող է համապատասխան հարցմամբ հայտատուին առաջարկել սահմանված ողջամիտ ժամկետում ներկայացնել նշանի և (կամ) դրա բառային նկարագրության` մինչև վեց տարբեր տեսակներ:

 

դ) Եթե Գրասենյակը համարում է, որ նշանի և (կամ) դրա բառային նկարագրության տարբեր տեսակները «գ» ենթապարբերությանը համապատասխան դեռևս բավարար կերպով չեն արտացոլում եռաչափ նշանի առանձնահատկությունները, նա կարող է հայտատուին առաջարկել` համապատասխան հարցմամբ սահմանված ողջամիտ ժամկետում ներկայացնել նշանի նմուշը:

 

ե) 3.ա.i և «բ» պարբերությունները կիրառվում են համապատասխան փոփոխություններով:

 

5) [Հոլոգրաֆիկ նշանը, շարժական նշանը, գունային նշանը կամ տեղադրական նշանը] Եթե հայտը պարունակում է շարադրանք այն մասին, որ նշանը հոլոգրաֆիկ նշան է, շարժական նշան է, գունային նշան է կամ տեղադրական նշան, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել նշանի մեկ կամ մի քանի վերարտադրություն և նշանին վերաբերող մանրամասներ, ինչպես սահմանված է Պայմանավորվող կողմի իրավունքով:

 

6) [Ոչ տեսանելի նիշերից բաղկացած նշանը] Եթե հայտը պարունակում է շարադրանք այն մասին, որ նշանը բաղկացած է ոչ տեսանելի նիշից, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել ներկայացված նշանի մեկ կամ մի քանի վերարտադրություն, նշանի տեսակի նշում և նշանի վերաբերյալ մանրամասներ, ինչպես սահմանված է Պայմանավորվող կողմի իրավունքով:

 

7) [Նշանի տառադարձումը] 3(1)(ա)(xiii) հոդվածի նպատակներով` եթե նշանը բաղկացած է կամ պարունակում է օբյեկտ մի տառատեսակով, որը տարբերվում է Գրասենյակի կողմից գործածվող տառատեսակից, կամ թվեր` արտահայտված թվանշաններով, որոնք տարբերվում են Գրասենյակի կողմից օգտագործվող թվանշաններից, կարող է պահանջվել այդպիսի օբյեկտների տառադարձում Գրասենյակի կողմից գործածվող տառատեսակով կամ թվանշաններով:

 

8) [Նշանի թարգմանությունը] 3(1)(ա)(xiv) հոդվածի նպատակներով` եթե նշանը բաղկացած է կամ պարունակում է բառ կամ բառեր այն լեզվով, որը տարբերվում է Պայմանավորվող կողմի Գրասենյակի կողմից ընդունելի լեզվից կամ լեզուներից, կարող է պահանջվել այդ բառի կամ բառերի թարգմանություն այդ լեզվով կամ լեզուներով:

 

9) [Նշանի փաստացի օգտագործման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու ժամկետները] 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետը կազմում է վեց ամսից ոչ պակաս` հաշված Պայմանավորվող կողմի այն Գրասենյակում հայտն ընդունելու թվականից, ուր այն ներկայացվել է: Հայտատուն կամ իրավատերը իրավունք ունեն երկարաձգելու այդ ժամկետը` պահպանելով տվյալ Պայմանավորվող կողմի իրավունքով նախատեսված պայմանները, յուրաքանչյուրը` առնվազն վեց ամիս ժամկետով` առավելագույնը առնվազն երկու և կես տարի:

 

ԿԱՆՈՆ 4

 

Ներկայացուցչությանը և ծանուցման հասցեներին վերաբերող մանրամասները

 

1) [Հասցեն, եթե ներկայացուցիչ է նշանակվել] Եթե ներկայացուցիչ է նշանակվել, Պայմանավորվող կողմը պետք է այդպիսի ներկայացուցչի հասցեն դիտարկի որպես ծանուցման հասցե:

 

2) [Հասցեն, եթե ներկայացուցիչ չի նշանակվել] Եթե ներկայացուցիչ չի նշանակվել, և հայտատուն, իրավատերը կամ այլ շահագրգիռ անձ որպես իրենց հասցե նախատեսում են Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող որևէ հասցե, այդպիսի Պայմանավորվող կողմը պետք է դիտարկի այդ հասցեն որպես ծանուցման հասցե:

 

3) [Ժամկետը] 4-րդ հոդվածի 3.դ կետում նշված ժամկետը հաշվարկվում է Պայմանավորվող համապատասխան կողմի Գրասենյակի կողմից այդ հոդվածում նշված հաղորդումն ստանալու թվականից և կազմում է ոչ պակաս, քան մեկ ամիս, եթե այն անձի հասցեն, ում անունից արվել է հաղորդումը, գտնվում է այդպիսի Պայմանավորվող կողմի տարածքում, և երկու ամսից ոչ պակաս, եթե հասցեն այդպիսի Պայմանավորվող կողմի տարածքից դուրս է:

 

ԿԱՆՈՆ 5

 

Ներկայացման թվականի վերաբերյալ մանրամասները

 

1) [Ընթացակարգեր` պահանջները չկատարելու դեպքում] Եթե հայտը Գրասենյակի ստանալու ժամանակ չի բավարարում 5-րդ հոդվածի 1.ա կետի կամ 2-րդ հոդվածի «ա» կետի կիրառելի պահանջներից որևէ մեկը, Գրասենյակն անհապաղ առաջարկում է հայտատուին բավարարել այդ պահանջները համապատասխան հարցման մեջ նշված ժամկետում, ընդ որում` ժամկետը կազմում է հարցումն ուղարկելու թվականից առնվազն մեկ ամիս, եթե հայտատուի հասցեն Պայմանավորվող համապատասխան կողմի տարածքում է, և` առնվազն երկու ամիս, եթե հայտատուի հասցեն Պայմանավորվող համապատասխան կողմի տարածքից դուրս է: Հարցման մեջ նշված պահանջների կատարումը կարող է պայմանավորված լինել հատուկ տուրքի վճարմամբ: Նույնիսկ այն դեպքում, երբ Գրասենյակը չի ուղարկում նշված հարցումը, նշված պահանջները մնում են ուժի մեջ:

 

2) [Ներկայացման ժամկետն ուղղումների դեպքում] Եթե հարցման մեջ նշված ժամկետի ընթացքում հայտատուն բավարարում է 1-ին պարբերության մեջ նշված հարցման պահանջները և վճարում է անհրաժեշտ հատուկ տուրքը, ներկայացման թվականն այն թվականն է, երբ Գրասենյակում ստացվել են 5-րդ հոդվածի 1.ա կետում նշված բոլոր անհրաժեշտ նշումներն ու տարրերը, և, երբ դա կիրառելի է, վճարված են 5-րդ հոդվածի 2.ա կետում նշված պահանջվող տուրքերը: Հակառակ դեպքում հայտը համարվում է չներկայացված:

 

ԿԱՆՈՆ 6

 

Հաղորդումների վերաբերյալ մանրամասները

 

1) [Թղթի վրա հաղորդման ստորագրությունն ուղեկցող նշումները] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ ստորագրությունը դնող ֆիզիկական անձի ստորագրությունն ուղեկցվի`

i) ազգանվան կամ հիմնական անվան կամ այդ ֆիզիկական անձի կամ անձանց լրացուցիչ անվան կամ, նրա ընտրությամբ, սովորաբար նրա կողմից օգտագործվող անվան կամ անունների տառերով նշումով.

ii) ստորագրող անձի պաշտոնի նշումով, եթե այդպիսի պաշտոնը ակնհայտ չէ հաղորդման ընթերցումից:

 

2) [Ստորագրության թվականը] Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ ստորագրությունն ուղեկցվի այն մասին նշումով, թե երբ է դրվել այդ ստորագրությունը: Եթե այդպիսի նշում պահանջվում է, սակայն չի տրամադրվել, թվականը, որով ստորագրությունը կհամարվի դրված, կլինի այն թվականը, որով Գրասենյակը ստացել է ստորագրված հաղորդումը, կամ եթե դա թույլ է տալիս Պայմանավորվող կողմը` ավելի վաղ թվականը:

 

3) [Թղթի վրա հաղորդման ստորագրությունը] Եթե հաղորդումը` հասցեագրված Պայմանավորվող կողմի Գրասենյակին, ներկայացված է թղթի վրա և պահանջվում է ստորագրություն, այդ Պայմանավորվող կողմը.

i) պետք է ընդունի ձեռագիր ստորագրությունը` պահպանելով iii պարբերության դրույթները,

 

ii) կարող է թույլ տալ ձեռագիր ստորագրության փոխարեն ստորագրության այլ ձևերի օգտագործում, ինչպես, օրինակ, տպագրված կամ դրոշմված ստորագրությունն է, կամ` կնիքի օգտագործում կամ շտրիխ ծածկագրերով նշումներ,

 

iii) կարող է ձեռագիր ստորագրության փոխարեն պահանջել կնիքի օգտագործում, եթե հաղորդումն ստորագրող ֆիզիկական անձը հանդիսանում է Պայմանավորվող կողմի քաղաքացի, և այդպիսի անձի հասցեն իր տարածքում է, կամ` այն իրավաբանական անձը, ում անունից ստորագրված է հաղորդումը, հիմնադրվել է նրա իրավունքին համապատասխան, և նրա բնակության (գտնվելու) վայրը կամ իրական և գործող` արդյունաբերական կամ առևտրային գործունեության իրականացման վայրը նրա տարածքում է:

 

4) [Փոխանցման էլեկտրոնային միջոցներով ներկայացված` թղթի վրա հաղորդման ստորագրությունը] Պայմանավորվող կողմը, որը նախատեսում է, որ թղթի վրա հաղորդումները ներկայացվեն փոխանցման էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ, այդպիսի ցանկացած հաղորդում համարում է ստորագրված, եթե Պայմանավորվող այդ կողմի համար ընդունելի ստորագրության գրաֆիկական պատկերը, 3-րդ պարբերության համաձայն, հայտնվում է հաղորդման վրա այն ստանալիս:

 

5) [Փոխանցման էլեկտրոնային միջոցներով ներկայացված` թղթի վրա հաղորդման բնօրինակը] Պայմանավորվող կողմը, որը նախատեսում է, որ հաղորդումները թղթի վրա ներկայացվեն փոխանցման էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ, կարող է պահանջել այդպիսի ցանկացած հաղորդման բնօրինակի ներկայացումը.

i) Գրասենյակ` այդպիսի ավելի վաղ փոխանցումը նույնականացնող նամակի ուղեկցությամբ, և

 

ii) այն ժամկետի ընթացքում, որը կազմում է առնվազն մեկ ամիս Գրասենյակի կողմից փոխանցման էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ հաղորդումն ստանալու թվականից:

 

6) [Էլեկտրոնային եղանակով ներկայացված հաղորդման նույնականության հաստատումը] Պայմանավորվող կողմը, որը թույլատրում է էլեկտրոնային եղանակով հաղորդման ներկայացում, կարող է պահանջել, որ յուրաքանչյուր այդպիսի հաղորդում նույնականացվի նույնականացման էլեկտրոնային համակարգերի միջոցով` Պայմանավորվող կողմի սահմանած կարգով:

 

7) [Ստացման թվականը] Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ ազատ է` որոշելու համար այն հանգամանքները, որոնց համաձայն փաստաթղթերի ստացումը կամ տուրքերի վճարումը պետք է դիտվեն որպես Գրասենյակի կողմից փաստաթղթերի ստացում կամ Գրասենյակին տուրքերի վճարում` այն դեպքերում, երբ փաստաթուղթը փաստացի ստացվել է, կամ վճարումը փաստացի կատարվել է.

i) Գրասենյակի մասնաճյուղում կամ ենթամասնաճյուղում,

ii) ազգային Գրասենյակում` Պայմանավորվող կողմի Գրասենյակի անունից, եթե Պայմանավորվող կողմը 26-րդ հոդվածի 1.ii կետում նշված միջկառավարական կազմակերպություն է,

iii) պաշտոնական փոստային ծառայությունում,

iv) առաքման ծառայությունում կամ Պայմանավորվող կողմի նշած հաստատությունում,

v) Գրասենյակում նշված հասցեներից բացի` այլ հասցեով:

 

8) [Էլեկտրոնային եղանակով ներկայացնելը] Պահպանելով 7-րդ պարբերության դրույթները` եթե Պայմանավորվող կողմը նախատեսում է հաղորդման ներկայացում էլեկտրոնային եղանակով կամ փոխանցման էլեկտրոնային միջոցներով, և հաղորդումը ներկայացվել է այդպիսի եղանակով, ապա այն թվականը, որով Պայմանավորվող այդ կողմի Գրասենյակն ստանում է հաղորդումն այդպիսի եղանակով կամ այդպիսի միջոցներով, դիտվում է որպես հաղորդումն ստանալու թվական:

 

ԿԱՆՈՆ 7

 

Հայտի նույնականացման միջոցը` առանց դրա հայտի համարի

 

1) [Նույնականացման միջոցը] Եթե պահանջվում է, որ հայտը նույնականացված լինի դրա հայտի համարով, բայց այդպիսի համարը դեռ տրված չէ կամ հայտատուին կամ նրա ներկայացուցչին հայտնի չէ, այդպիսի հայտը համարվում է նույնականացված ստորև նշվածի առկայության դեպքում.

i) Գրասենյակի կողմից տրված հայտի նախնական համարը, եթե այդպիսին կա, կամ

ii) հայտի պատճենը, կամ

iii) նշանի պատկերը` նշելով այն թվականը, որով հայտատուի կամ նրա ներկայացուցչի հավաստի տեղեկություններով` հայտը ստացվել է Գրասենյակում, և հայտատուի կամ նրա ներկայացուցչի կողմից հայտին տրված նույնականացման համարը:

 

2) [Այլ պահանջների արգելքը] Պայմանավորվող ոչ մի կողմ չի կարող պահանջել 1-ին պարբերությունում նշված պահանջներից բացի այլ պահանջների կատարում հայտի նույնականացման նպատակով, եթե դրա հայտի համարը դեռ չի տրվել կամ հայտատուին կամ նրա ներկայացուցչին հայտնի չէ:

 

ԿԱՆՈՆ 8

 

Գրանցման գործողության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ

մանրամասները

 

13-րդ հոդվածի 1.գ կետի նպատակներով` այն ժամկետը, որի ընթացքում կարող է դիմում ներկայացվել գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, և վճարված է համապատասխան տուրքը, սկսվում է հաշվարկվել առնվազն վեց ամիս առաջ այն թվականից, որով պետք է իրականացվեր երկարաձգումը, և դադարում է ամենաշուտը այդպիսի թվականից վեց ամիս հետո: Եթե գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է, և (կամ) համապատասխան տուրքերը վճարվել են այն թվականից հետո, երբ պետք է իրականացվեր այդպիսի երկարաձգումը, Պայմանավորվող ցանկացած կողմ, որպես այդպիսի դիմում ընդունելու պայման, կարող է նախատեսել լրացուցիչ տուրքի վճարումը:

 

ԿԱՆՈՆ 9

 

Մեղմացումները ժամկետները չպահպանելու դեպքում

 

1) [Պահանջներ` 14-րդ հոդվածի 2.i կետի համաձայն ժամկետները երկարաձգելու վերաբերյալ] Պայմանավորվող կողմը, որը նախատեսում է ժամկետի երկարաձգում` համաձայն 14-րդ հոդվածի 2.i կետի, պետք է ժամկետը երկարաձգի ողջամիտ ժամանակաշրջանով երկարաձգման մասին դիմում ներկայացնելու թվականից, և կարող է պահանջել, որ դիմումը.

i) պարունակի նշում հարցում ներկայացնող կողմի նույնականացման վերաբերյալ, համապատասխան հայտը կամ գրանցման համարը և համապատասխան ժամկետը, և

ii) ներկայացվի այնպիսի ժամկետում, որը կազմում է համապատասխան ժամկետի ավարտից ոչ պակաս, քան երկու ամիս:

2) [Պահանջներ` 14-րդ հոդվածի 2.ii կետի համաձայն գործավարությունը շարունակելու վերաբերյալ] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 14-րդ հոդվածի 2.ii կետի համաձայն` գործավարությունը շարունակելու վերաբերյալ դիմումը.

i) պարունակի նշում հարցում ներկայացնող կողմի, համապատասխան հայտի կամ գրանցման համարի և համապատասխան ժամկետի վերաբերյալ, և

ii) ներկայացված լինի այնպիսի ժամկետում, որը պետք է կազմի համապատասխան ժամկետի ավարտի թվականից հետո ոչ պակաս, քան երկու ամիս: Բաց թողնված գործողությունը պետք է ավարտվի նույն ժամկետում կամ, եթե դա նախատեսված է Պայմանավորվող կողմի կողմից, դիմումի հետ միասին:

 

3) [Պահանջներ` 14-րդ հոդվածի 2.iii կետի համաձայն իրավունքների վերականգնման վերաբերյալ]

ա) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 14-րդ հոդվածի 2.iii կետի համաձայն` իրավունքների վերականգնման մասին դիմումը.

i) պարունակի նշում հարցում ներկայացնող կողմի, համապատասխան հայտի կամ գրանցման համարի և համապատասխան ժամկետի վերաբերյալ, և

ii) պարունակի փաստեր և ապացույցներ ժամկետները չպահպանելու պատճառները բացատրելու վերաբերյալ:

 

բ) Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետք է ներկայացվի Գրասենյակ ողջամիտ ժամկետներում, որոնց տևողությունը սահմանվում է Պայմանավորվող կողմի կողմից համապատասխան ժամկետները չպահպանելու պատճառները վերացնելու թվականից: Բաց թողնված գործողությունը պետք է ավարտվի նույն ժամկետի ընթացքում կամ, եթե դա նախատեսված է Պայմանավորվող կողմի կողմից, դիմումի հետ միասին:

 

գ) Պայմանավորվող կողմը կարող է նախատեսել «ա» և «բ» ենթապարբերությունների համաձայն պահանջները կատարելու համար որպես առավելագույն ժամկետ համապատասխան ժամկետի ավարտի թվականից հետո ոչ պակաս, քան վեցամսյա ժամկետ:

 

4) [Բացառությունները` համաձայն 14-րդ հոդվածի 3-րդ կետի] 14-րդ հոդվածի 3-րդ կետում նշված բացառությունները հանդիսանում են ժամկետները չպահպանելու այն դեպքերը.

i) որոնց համար արդեն նախատեսվել է մեղմացում` համաձայն 14-րդ հոդվածի 2-րդ կետի,

ii) մեղմացում նախատեսելու վերաբերյալ դիմում ներկայացնելու համար` համաձայն 14-րդ հոդվածի,

iii) երկարաձգման տուրքի վճարման համար,

iv) բողոքարկման խորհրդում որևէ գործողության կամ Գրասենյակի շրջանակներում ձևավորված վերանայման այլ մարմնում գործողություններ կատարելու համար,

v) Կողմերի միջև վարույթների ընթացքում գործողությունների համար,

vi) 3(1)(ա)(vii) կամ 3(1)(ա)(viii) հոդվածների համաձայն` դիմում ներկայացնելու համար,

vii) հայտարարություն ներկայացնելու համար, որտեղ, Պայմանավորվող կողմի իրավունքի համաձայն, կարող է սահմանվել քննարկման ընթացքում գտնվող հայտի ներկայացման նոր թվական, և

viii) առաջնության խնդրարկման մեջ ուղղման կամ լրացման համար:

 

ԿԱՆՈՆ 10

 

Լիցենզիաների գրանցման կամ փոփոխության կամ լիցենզիաների գրանցումը

չեղյալ համարելու մասին դիմումներին վերաբերող պահանջները

 

1) [Դիմումի բովանդակությունը]

 

ա) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ, 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, լիցենզիան գրանցելու մասին դիմումը պարունակի հետևյալ նշումներից կամ տարրերից մի քանիսը կամ բոլորը.

i) իրավատիրոջ անունը (անվանումը) և հասցեն,

ii) ներկայացուցչի անունը (անվանումը) և հասցեն, եթե իրավատերն ունի ներկայացուցիչ,

iii) ծանուցման հասցեն, եթե իրավատերն ունի այդպիսին,

iv) լիցենզառուի անունը (անվանումը) և հասցեն,

v) ներկայացուցչի անունը (անվանումը) և հասցեն, եթե լիցենզառուն ունի ներկայացուցիչ,

vi) ծանուցման հասցեն, եթե լիցենզառուն ունի այդպիսին,

vii) այն պետության անվանումը, որի քաղաքացին է լիցենզառուն, եթե նա որևէ պետության քաղաքացի է. այն պետության անվանումը, որտեղ լիցենզառուի բնակության (գտնվելու) վայրն է, եթե կա այդպիսին, և այն պետության անվանումը, որտեղ լիցենզառուի իրական և գործող արդյունաբերական կամ առևտրային գործունեության իրականացման վայրն է, եթե կա այդպիսին,

viii) իրավաբանական անձի իրավական բնույթն ու պետության անվանումը, եթե իրավատերը կամ լիցենզառուն հանդիսանում են իրավաբանական անձ, իսկ անհրաժեշտության դեպքում` տարածքային այն միավորն այդպիսի պետության կազմում, որի իրավունքին համապատասխան հիմնադրվել է տվյալ իրավաբանական անձը,

ix) լիցենզիայի առարկա հանդիսացող նշանի գրանցման համարը,

x) ապրանքների և (կամ) ծառայությունների անվանումները` խմբավորված Նիցցայի դասակարգման դասերով, որոնց մասով տրված է լիցենզիան, ընդ որում` յուրաքանչյուր դասին պետք է նախորդի այդ դասակարգման դասի համարը, որին պատկանում է ապրանքների կամ ծառայությունների խումբը, և ներկայացված է նշված Դասակարգման դասերի կարգով,

xi) լիցենզիայի տեսակի նշում` բացառիկ, ոչ բացառիկ կամ եզակի,

xii) անհրաժեշտության դեպքում` նշում այն մասին, որ լիցենզիան գործում է միայն տարածքի այն մասում, որի վրա տարածվում է գրանցումը, տարածքի այդ մասի ճշգրիտ անվանման հետ,

xiii) լիցենզիայի գործողության ժամկետը:

բ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ լիցենզիայի գրանցման փոփոխման կամ չեղյալ հայտարարման մասին դիմումը, համաձայն 18-րդ հոդվածի 1-ին կետի, պարունակի հետևյալ նշումներից կամ տարրերից մի քանիսը կամ բոլորը.

i) «ա» ենթապարբերության i-ix պարբերություններում թվարկված նշումները,

ii) գրանցման ենթակա փոփոխությունների կամ չեղյալ հայտարարելու բնույթն ու շրջանակը, եթե չեղյալ հայտարարելը վերաբերում է «ա» ենթապարբերության մեջ թվարկված նշումներից կամ տարրերից որևէ մեկին:

 

2) [Լիցենզիայի գրանցմանն օժանդակող փաստաթղթերը]

ա) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ լիցենզիան գրանցելու մասին դիմումը, հարցում ներկայացնող կողմի հայեցողությամբ, ուղեկցվի հետևյալ փաստաթղթերից մեկով.

i) քաղվածքով լիցենզային պայմանագրից, որը սահմանում է Կողմերին և լիցենզիայի համաձայն տրամադրվող իրավունքները, հաստատված նոտարի կամ այլ իրավասու մարմնի կողմից` որպես պայմանագրից բնօրինակ քաղվածք, կամ

ii) լիցենզիայի մասին չհաստատված հայտարարությամբ, որի բովանդակությունը համապատասխանում է Կանոնակարգերում նախատեսված` լիցենզիայի մասին դիմումի ձևաթղթի բովանդակությանը, և որն ստորագրված է իրավատիրոջ և լիցենզառուի կողմից:

բ) Պայմանավորվող ցանկացած կողմ կարող է պահանջել, որ յուրաքանչյուր համատեղ տիրապետող, որը լիցենզային պայմանագրի կողմ չէ, իր հստակ համաձայնությունը հայտնի լիցենզիայի մասով իր կողմից ստորագրված փաստաթղթում:

 

3) [Լիցենզիայի գրանցման փոփոխության համար անհրաժեշտ օժանդակ փաստաթղթերը]

ա) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ լիցենզիայի գրանցման փոփոխության մասին դիմումն ուղեկցվի, հարցում ներկայացնող կողմի հայեցողությամբ, ստորև նշված փաստաթղթերից մեկով.

i) լիցենզիայի գրանցման մասին հարցվող փոփոխությունը հիմնավորող փաստաթղթերով,

ii) լիցենզիայի փոփոխության մասին չհաստատված հայտարարությամբ, որի բովանդակությունը համապատասխանում է լիցենզիայի փոփոխությունների մասին դիմումի Կանոնակարգերով նախատեսված ձևաթղթի բովանդակությանը, և որն ստորագրված է երկուսի` իրավատիրոջ և լիցենզառուի կողմից:

բ) Պայմանավորվող ցանկացած Կողմ կարող է պահանջել, որ յուրաքանչյուր համատեղ տնօրինող, որը լիցենզային պայմանագրի Կողմ չէ, իր հստակ համաձայնությունը հայտնի լիցենզիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ իր կողմից ստորագրված փաստաթղթում:

 

4) [Լիցենզիայի գրանցումը չեղյալ հայտարարելուն օժանդակող փաստաթղթերը] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ լիցենզիայի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին դիմումն ուղեկցվի, հարցում ներկայացնող կողմի ընտրությամբ, հետևյալ փաստաթղթերից որևէ մեկով.

i) լիցենզիայի գրանցման չեղյալ հայտարարումը հիմնավորող փաստաթղթերով, կամ

ii) լիցենզիան չեղյալ հայտարարելու մասին չհաստատված հայտարարությամբ, որի բովանդակությունը համապատասխանում է լիցենզիան չեղյալ հայտարարելու մասին դիմումի Կանոնակարգերով նախատեսված ձևաթղթի բովանդակությանը, և որն ստորագրված է իրավատիրոջ ու լիցենզառուի կողմից:

 

Դիվանագիտական խորհրդաժողովի որոշումը` ի լրումն Ապրանքային նշանների

իրավունքի վերաբերյալ Սինգապուրի պայմանագրի և դրա Կանոնակարգերի

 

1. 2006 թվականի մարտին Սինգապուրում Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ վերանայված պայմանագրի ընդունման հարցերով անցկացված Դիվանագիտական խորհրդաժողովը համաձայնել է, որ Խորհրդաժողովի ընդունած Պայմանագիրը կոչվի «Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ Սինգապուրի պայմանագիր» (այսուհետ` Պայմանագիր):

2. Պայմանագիրն ընդունելիս Դիվանագիտական խորհրդաժողովը համաձայնել է, որ 1-ին հոդվածի viii կետում «ընթացակարգը Գրասենյակում» բառերը չեն ընդգրկելու Պայմանավորվող կողմերի օրենսդրության ներքո դատական վարույթները:

3. Ընդունելով այն փաստը, որ Պայմանագիրը նախատեսում է Պայմանավորվող կողմերի համար արդյունավետ և գործուն ընթացակարգեր ապրանքային նշանների վերաբերյալ, Դիվանագիտական խորհրդաժողովը եզրակացրեց, որ 2-րդ և 8-րդ հոդվածները, համապատասխանաբար, Պայմանավորվող կողմերի համար որևէ պարտավորություն չեն սահմանում`

i) գրանցելու համար նշանների նոր տեսակներ, ինչպես նշված է Կանոնակարգերի 3-րդ կանոնի 4-րդ, 5-րդ և 6-րդ պարբերություններում, կամ

ii) ներդնելու համար հայտերի ներկայացման էլեկտրոնային համակարգեր կամ ավտոմատացման այլ համակարգեր:

 

Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ հնարավորություն կունենա որոշումներ ընդունելու այն մասին, թե արդյոք պետք է և երբ նախատեսել նշանների` վերը նշված նոր տեսակների գրանցումը:

 

4. Զարգացող և թույլ զարգացած երկրներում (ԹԶԵ) Պայմանագրի դրույթների կատարումը հեշտացնելու նպատակով Դիվանագիտական խորհրդաժողովը խնդրանքով դիմել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը (ՄՍՀԿ) և Պայմանավորվող կողմերին` ցուցաբերելու համար լրացուցիչ և համապատասխան տեխնիկական օժանդակություն` կազմված տեխնոլոգիական, իրավական և աջակցության այլ ձևերից, ամրապնդելու նպատակով այդ երկրների ինստիտուցիոնալ հնարավորությունները` իրականացնելու Պայմանագիրը կիրարկելու և հնարավորություն տալու այդ երկրներին լիարժեք օգտվելու Պայմանագրի դրույթներից:

 

5. Այդպիսի աջակցությունը պետք է հաշվի առնի շահառու երկրի տեխնոլոգիական և տնտեսական զարգացման մակարդակը: Տեխնոլոգիական աջակցությունը կօգնի բարելավել այդ երկրների տեղեկատվական և հաղորդակցման ենթակառուցվածքը` դրանով նպաստելով Պայմանավորվող կողմերի միջև տեխնոլոգիական բացի կրճատմանը: Դիվանագիտական խորհրդաժողովը նշեց, որ որոշ երկրներ ընդգծեցին Թվային միջավայրում համերաշխության հիմնադրամի կարևորությունը` որպես հույժ հրատապ, թվային ոլորտում բացը կրճատելու համար:

 

6. Բացի դրանից` Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Պայմանավորվող կողմերը կպարտավորվեն բազմակողմ հիմունքներով փոխանակել և համօգտագործել Պայմանագրի դրույթների` իրավական, տեխնիկական և ինստիտուցիոնալ ասպեկտներով կիրարկմանը վերաբերող տեղեկատվությունն ու փորձը և կօժանդակեն այն հարցում, թե ինչպես լիարժեք կերպով օգտվել դրանից բխող հնարավորություններից ու արտոնություններից:

 

7. Դիվանագիտական խորհրդաժողովը, գիտակցելով ԹԶԵ-ների հատուկ վիճակն ու կարիքները, համաձայնեց, որ Պայմանագիրը կիրարկելու նպատակով ԹԶԵ-ներին պետք է տրամադրվի հատուկ և տարբերակված ռեժիմ, մասնավորապես.

ա) ԹԶԵ-ները կլինեն Պայմանավորվող կողմերի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կողմից ցուցաբերվող տեխնիկական աջակցության գլխավոր և հիմնական շահառուները,

բ) այդպիսի տեխնիկական աջակցությունը ներառում է հետևյալը.

i) Պայմանագրի կիրարկման համար իրավական հիմքերի ստեղծմանն աջակցություն,

ii) Պայմանագրին միանալու հետևանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ուսուցում և իրազեկության բարձրացում,

iii) աջակցություն նշանների գրանցման ազգային մարմինների վարչական պրակտիկան և ընթացակարգերը վերանայելիս,

iv) աջակցություն անհրաժեշտ` որակավորված կադրերի պատրաստմանն ու ՄՍ գրասենյակների տեխնիկական հագեցվածությանը, ներառյալ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիան, Պայմանագրի և դրան կից Կանոնակարգերի արդյունավետ կիրարկման համար:

 

8. Դիվանագիտական խորհրդաժողովը դիմել է Ասամբլեային օգնություն ցուցաբերելու գործընթացը վերահսկելու և գնահատելու խնդրանքով` Պայմանագրի իրականացման ջանքերի և դրանից բխող օգուտների առումով յուրաքանչյուր հերթական նիստում:

 

9. Դիվանագիտական խորհրդաժողովը համաձայնեց, որ ցանկացած վեճ, որը կարող է ծագել երկու կամ մի քանի Պայմանավորվող կողմերի միջև սույն Պայմանագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ, պետք է լուծվի բարեկամական հիմքով` խորհրդակցություններ անցկացնելու միջոցով և Գլխավոր տնօրենի հովանավորությամբ` միջնորդությունների եղանակով:

 

Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. սեպտեմբերի 17-ին

 

 

 

 

pin
28.03.2006
Միջազգային պայմանագիր