Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր, նպատակ ունենալով իրականացնելու զբոսաշրջության բնագավառում 1993 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված համագործակցության Համաձայնագիրը,

մեծ նշանակություն տալով զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը,

ձգտելով համակարգելու փոխգործակցությունը զբոսաշրջային գործունեության հիմնական ուղղություններով,

գիտակցելով, որ նման համագործակցությունը բխում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների շահերից,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը զբոսաշրջության ոլորտում համագործակցության համակարգման նպատակով ստեղծում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զբոսաշրջության Խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ)` կազմված ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության համապատասխան մարմինների ղեկավարներից:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Խորհուրդը քննարկում է հայեցակարգային հարցեր, սահմանում է զբոսաշրջության ոլորտում համագործակցության գերակա ուղղություններն ու ձևերը, սահմանված կարգով առաջարկներ է ներկայացնում ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը` ուղղված զբոսաշրջության ոլորտում որոշակի խնդիրների լուծմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զբոսաշրջության Խորհրդի Կանոնակարգին համապատասխան, որը սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակից են իրենց պետությունները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը և ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ընթացքում առաջացած վիճելի հարցերը շահագրգիռ Կողմերի միջև լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի կողմից համաձայնեցված այլ ընթացակարգերով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրած Կողմերի` նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ՈՒժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը ցանկացած պետության միանալու համար բաց է ավանդապահին համապատասխան փաստաթղթերը փոխանցելու ճանապարհով:

ԱՊՀ մասնակից պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու վերաբերյալ փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

ԱՊՀ մասնակից չհանդիսացող պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրած կամ միացած պետությունների` այդպիսի միանալու համաձայնության մասին վերջին ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից 30 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` վեց ամիս առաջ ավանդապահին իր դուրս գալու մասին գրավոր տեղեկացնելով և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացած ֆինանսական և այլ պարտավորություններ:

Կատարված է Աշգաբադ քաղաքում 2012 թվականի մայիսի 30-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի նրա հաստատված պատճենը:

 

Հավելված

Անկախ Պետությունների

Համագործակցության մասնակից

պետությունների` զբոսաշրջության

Խորհրդի մասին 2012թ. մայիսի

30-ի համաձայնագրին կից

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների

զբոսաշրջության Խորհրդի մասին

 

Ընդհանուր դրույթներ

 

1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զբոսաշրջության Խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվել է 1993 թվականի դեկտեմբերի 23-ի` Զբոսաշրջության ոլորտում համագործակցության Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) իրագործման, ԱՊՀ մասնակից պետությունների և միջազգային զբոսաշրջային կապերի ընդլայնման և ամրապնդման նպատակով:

Խորհուրդը հանդիսանում է զբոսաշրջության բնագավառում ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և կոչված է կազմակերպելու և համակարգելու Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի և ԱՊՀ Տնտեսական խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարումը:

1.2. Խորհրդի հիմնական խնդիրն է աջակցել զբոսաշրջության ոլորտում պետական մարմինների, ազգային, տարածաշրջանային, միջազգային և այլ զբոսաշրջային կազմակերպությունների ուղղությամբ իրավահավասար և փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

1.3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, Համագործակցության շրջանակներում ընդունված որոշումներով ու պայմանագրերով և սույն Կանոնադրությամբ:

Խորհուրդը իր գործունեության համար հաշվետու է ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդին:

Խորհուրդն աշխատանքները կազմակերպում է իր մշակած և հաստատած ծրագրերի հիման վրա:

1.4. Խորհուրդը փոխգործակցում է ԱՊՀ գործադիր կոմիտեի, Համագործակցության այլ մարմինների, անհրաժեշտության դեպքում` միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների պետական կառավարման մարմինների հետ:

Ամեն տարի խորհուրդը իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում ԱՊՀ գործադիր կոմիտեին:

1.5. Խորհրդի կատարած աշխատանքի հաշվետվությունը սահմանված կարգով քննարկվում է Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, ԱՊՀ Տնտեսական խորհրդի, Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններին կից` Համագործակցության մասնակից պետությունների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից` տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստերում:

1.6. Խորհուրդը ձևավորվում է ԱՊՀ մասնակից պետությունների` զբոսաշրջության ոլորտի պետական մարմինների ղեկավարներից: Խորհրդի նիստերին խորհրդի անդամին փոխարինող անձ ուղարկելու դեպքում նրա լիազորությունները պետք է լինեն հաստատված: Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել Խորհրդի քարտուղարության ղեկավարը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով, համապատասխան պայմանագրերի հիման վրա, կարող են ընդգրկվել ԱՊՀ մասնակից չհանդիսացող, սակայն խորհրդի նպատակներն ու խնդիրներն ընդունող պետությունների` զբոսաշրջության բնագավառի պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ:

 

II. Խորհրդի գործառույթները

 

Խորհուրդն իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

2.1. ՈՒսումնասիրում է պետական մարմինների, ազգային, տարածաշրջանային, միջազգային և այլ զբոսաշրջային կազմակերպությունների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության միտումները և հեռանկարները:

2.2. Վերլուծում է Համաձայնագրի, զբոսաշրջության ոլորտում համագործակցության այլ միջազգային պայմանագրերի իրականացման ընթացքը, մշակում և իրականացնում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր:

2.3. Աջակցում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի մշակմանը և իրականացմանը:

2.4. Աջակցում է միջպետական համագործակցությանը, զբոսաշրջության ոլորտում գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը, մասնագետների փոխանակմանը և որակավորման բարձրացմանը:

2.5. Աջակցում է զբոսաշրջության զարգացման նպատակով ներդրումների ներգրավմանն ուղղված` զբոսաշրջային ենթակառուցվածքների և միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ ծառայությունների ստեղծմանը:

 

III. Խորհրդի իրավունքները

 

Իր գործունեության ընթացքում խորհուրդն իրավունք ունի.

3.1. ԱՊՀ մասնակից պետությունների համապատասխան մարմիններից ստանալու իրենց խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ:

3.2. Անհրաժեշտության դեպքում ստեղծել հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր` կազմված խորհրդի անդամներից և ներգրավված մասնագետներից, Խորհրդի գործունեության խնդիրների լուծման և Համաձայնագրի իրականացման նպատակով:

3.3. Խորհուրդն իր իրավասության շրջանակներում ընդունում է որոշումներ և հանձնարարականներ, իսկ անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում ԱՊՀ մասնակից պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը:

 

IV. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը և կարգը

 

4.1. Խորհրդի նիստերն անց են կացվում ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, և համարվում են իրավազոր, եթե նիստերին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:

Հերթական նիստի անցկացման վայրը որոշվում է խորհրդի անդամների նախնական համաձայնությամբ:

Խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել ցանկացած ԱՊՀ մասնակից պետության նախաձեռնությամբ:

4.2. Խորհրդի նախագահությունը իրականացվում է հաջորդաբար` յուրաքանչյուր ԱՊՀ մասնակից պետության կողմից, ի դեմս պետության ներկայացուցչի, ըստ ԱՊՀ մասնակից պետության անվանման` ռուսերենի այբբենական կարգով, որպես կանոն` մեկ տարվա ընթացքում:

Նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են խորհրդի համանախագահներ: Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում Խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի համանախագահներից որևէ մեկը:

4.3. Նախագահը կազմակերպում է խորհրդի աշխատանքը, ներկայացնում է Խորհուրդը Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և Անկախ Պետությունների Համագործակցության այլ մարմինների նիստերին` խորհրդի գործունեության հետ կապված հարցերով:

4.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի այն անդամները, որոնք համաձայն չեն խորհրդի որոշմանը, կարող են արտահայտել իրենց հատուկ կարծիքը, ինչը ներառվում է նիստի արձանագրության մեջ:

Խորհրդի որոշումները հանձնարարական բնույթի են:

4.5. Խորհրդի որոշմամբ դիտորդի կարգավիճակով Խորհրդի նիստերին կարող են մասնակցել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ազգային զբոսաշրջային կազմակերպությունների, ԱՊՀ մասնակից պետությունների ընկերությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

4.6. Խորհրդի գործունեության կազմակերպատեխնիկական և տեղեկատվական ապահովումն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը:

Քարտուղարության գործառույթներն իրականացնում է զբոսաշրջության ոլորտում այն պետական իշխանության մարմինը, որի ղեկավարը նախագահում է Խորհրդում` ԱՊՀ գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանման հետ համատեղ:

Խորհրդի քարտուղարության ղեկավարը հանդիսանում է խորհրդում նախագահող պետության համապատասխան պետական իշխանության մարմնի ներկայացուցիչը, իսկ քարտուղարության ղեկավարի տեղակալը` ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

4.7. Խորհրդի նիստերի կազմակերպման ֆինանսավորումն ապահովվում է ընդունող ԱՊՀ մասնակից պետության համապատասխան պետական իշխանության մարմինների հաշվին: Խորհրդի անդամների և նիստերի մասնակիցների գործուղումների ծախսերը հոգում են ԱՊՀ մասնակից պետությունների` գործուղող պետական իշխանության մարմինները և կազմակերպությունները:

 

Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. հունիսի 14-ին

 

 

pin
30.05.2012
Միջազգային պայմանագիր