Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` Կողմեր),

ուշադրության դարձնելով Կողմերի` շուկայական հարաբերությունների պայմաններում գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու և խորացնելու ձգտմանը,

հաշվի առնելով ձևավորված կապերի ակունքները և ձգտելով խրախուսել գիտական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացումները գյուղատնտեսության ոլորտում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի օրենսդրությանը համապատասխան` Կողմերը գյուղատնտեսության բնագավառում կիրականացնեն փոխշահավետ համագործակցություն, ինչպես նաև կնպաստեն երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև շփումների առավել զարգացմանն ու խորացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կնպաստեն փոխշահավետ համագործակցության զարգացմանը հետևյալ հիմնական ուղղություններով.

բուսաբուծություն` ներառյալ գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծությունը,

փոխգործակցություն գյուղատնտեսական գիտության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում և փորձի փոխանակում,

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են ընդգրկվել երկու երկրների համագործակցության այլ գերակա ուղղություններ նույնպես:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում կիրականացվի հետևյալ ձևերով.

գիտատեխնիկական տեղեկատվության, գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում,

գիտաշխատողների և մասնագետների կարճաժամկետ այցելություններ,

գիտական, մեթոդաբանական հրատարակությունների և ծրագրերի փոխանակում,

մասնակցություն գիտական հանդիպումներին, համաժողովներին և սեմինարներին,

Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ կարող են կիրառվել նաև համագործակցության այլ ձևեր:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Համագործակցության ոլորտները կներառեն.

դաշտային, մասնավորապես` հացահատիկային մշակաբույսերի հետազոտություններ,

հետազոտություններ այգեգործության և խաղողագործության ոլորտում,

հետազոտություններ հողագործության և հողօգտագործման, ինչպես նաև հողային ռեսուրսների պահպանման ոլորտներում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Համատեղ հետազոտությունների արդյունքները հավասարապես պետք է հաշվի առնեն երկու Կողմերի մտավոր սեփականության իրավունքները: Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է չհրապարակել այդ արդյունքները երրորդ կողմի և չհրատարակել համագործակցության ընթացքում ի հայտ եկած գիտական, տեխնիկական, տնտեսական և այլ տեսակի տեղեկատվություն` առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության:

2. Մտավոր սեփականության հետ կապված բոլոր վիճելի հարցերը Կողմերը պարտավորվում են լուծել Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի արդյունավետ իրականացման նպատակով Կողմերը երկու նախարարությունների լիազոր ներկայացուցիչների մակարդակով, ըստ անհրաժեշտության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանցկացնեն հանդիպումներ` խորհրդակցության, համագործակցության գերակա ուղղությունները որոշելու, համատեղ ծրագրերի և հետազոտությունների իրականացման համակարգման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրարկման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կլուծվեն Կողմերի միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում առանձին արձանագրություններով կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կկազմեն սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, կոնկրետ նախագծերի համար կարող են կնքվել պայմանագրեր, համաձայնագրեր, արձանագրություններ, որոնց համար հիմք կծառայի սույն Համաձայնագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի ընթացիկ համաձայնությունների, պայմանագրերի և նախագծերի շարունակման վրա, որոնք կնքվել են Համաձայնագրին համապատասխան և չեն ավարտվել մինչև դադարեցման պահը:

 

Կատարված է ք. Երևանում 2012 թվականի նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, որոնցից յուրաքանչյուրն ունի նույն ուժը:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. մարտի 7-ին

 

 

pin
22.11.2012
Միջազգային պայմանագիր