i
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի կազմավորման մասին 2007 թվականի հոկտեմբերի 5-ի Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր, 2007 թվականի հոկտեմբերի 5-ի` Անկախ Պետությունների Համագործակցության հետագա զարգացման Հայեցակարգի 4.5-րդ կետի իրականացման նպատակով,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի Կանոնադրության երրորդ բաժինը լրացնել Համաձայնագրի անբաժան մաս հանդիսացող` հետևյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությամբ.
«համակարգել Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների գործունեությունը Խորհրդի իրավասության տակ գտնվող` միգրացիայի ոլորտի հարցերում»:
ՀՈԴՎԱԾ 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման ամսաթվից, իսկ այն Կողմերի համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում, նշված ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու ամսաթվից:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2010 թվականի դեկտեմբերի 10-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Արձանագրությունն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. փետրվարի 21-ին