Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կորեայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները զարգացնելու ընդհանուր ցանկությամբ,

ցանկանալով դյուրացնել դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց այցելությունները Հայաստանի Հանրապետություն և Կորեայի Հանրապետություն,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս Կողմի տարածք մուտքի, ելքի և այդ տարածքով տարանցման համար:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձինք կարող են առանց մուտքի արտոնագրի գտնվել մյուս Կողմի տարածքում մուտք գործելու օրվանից իննսուն (90) օրը չգերազանցող ժամանակահատվածով: Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց համար գտնվելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մյուս Կողմի իրավասու մարմինների կողմից` ուղարկող Կողմի դիվանագիտական առաքելության կամ հյուպատոսական հիմնարկի գրավոր խնդրանքի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Կողմերից որևէ մեկի այն քաղաքացիները, ովքեր նշանակված են մյուս Կողմի տարածքում` տվյալ Կողմի դիվանագիտական առաքելությունում կամ հյուպատոսական հիմնարկում, և ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր, իրենց պաշտոնավարման ժամկետի ընթացքում ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված մուտքի արտոնագրի պահանջից ազատումը կիրառվում է նաև սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց ուղեկցող ամուսնու, ծնողների և երեխաների նկատմամբ` պայմանով, որ նրանք ունենան ուղարկող Կողմի դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Այն անձինք, ում նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը, պետք է հարգեն մյուս Կողմի օրենքներն ու կանոնակարգերը և հետևեն օտարերկրյա քաղաքացիների` մուտքի, ելքի, գտնվելու և տարանցման ընթացակարգերը կարգավորող` գործող օրենսդրությունը` չսահմանափակելով «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի ներքո տրված արտոնություններն ու անձեռնմխելիությունը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մերժելու մուտքը կամ իր տարածքում դադարեցնելու կացությունը դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագիր ունեցող այն անձանց, ում կարող է անցանկալի համարել: Նման մերժման մասին դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցվում է մյուս Կողմը:

2. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում ժամանակավորապես սահմանափակելու կամ կասեցնելու սույն Համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ կամ մասամբ` ելնելով հանրային կարգի, անվտանգության կամ առողջության պահպանման նկատառումներից: Նշված սահմանափակման կամ կասեցման, կամ դրանց դադարեցման մասին դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցվում է մյուս Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրերի նմուշները նախքան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը:

2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրերում ցանկացած փոփոխության մասին դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Ցանկացած անհամաձայնություն կամ վեճ, որն առաջանում է սույն Համաձայնագրի մեկնաբանումից կամ կիրարկումից, կարգավորվում է Կողմերի միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Փոխադարձ համաձայնությամբ Կողմերը կարող են լրացումներ և փոփոխություններ կատարել սույն Համաձայնագրում, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում սահմանված ընթացակարգերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր տեղեկացնում են Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու օրվանից և ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով ուղարկված գրավոր ծանուցման միջոցով: Դադարեցումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը մյուս Կողմի ստանալուց իննսուն (90) օր հետո:

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Սեուլ քաղաքում 2012 թվականի փետրվարի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, կորեերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում առաջացած որևէ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. մայիսի 22-ին

 

 

pin
23.02.2012
Միջազգային պայմանագիր