Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԱՐՄԵՆԻԱ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները,

հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի` 2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Մոսկվա քաղաքում Համառուսաստանյան Ցուցահանդեսային Կենտրոնի բազայի հիման վրա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մշտական գործող ցուցահանդեսների ստեղծման մասին որոշման և այդ նպատակներով համապատասխան պայմանագրաիրավական հիմքերի մշակման անհրաժեշտության վրա,

ի շահ տնտեսական փոխշահավետ համագործակցության խորացման, մշակութային, գիտական, կրթական կապերի զարգացման,

համաձայնվեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակն է ք. Մոսկվայում Համառուսաստանյան Ցուցահանդեսային Կենտրոնի տարածքում, Հայաստանի Հանրապետության «Արմենիա» ցուցահանդեսաառևտրային կենտրոնի ստեղծումը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված նպատակներով, Ռուսական կողմը Հայկական կողմին 50 տարով վարձակալության է տրամադրում դաշնային նշանակության մշակութային ժառանգության «Ածխային արդյունաբերություն» տաղավարը (այսուհետ` Օբյեկտ) տեղակայված` ք. Մոսկվա, պողոտա Միռ, շ. 119, 68 շինություն հասցեում, 1833 քառ. մետր ընդհանուր մակերեսով` տարեկան 1 ռուսական ռուբլի վարձակալության չափով, և անմիջապես օբյեկտով զբաղեցված և նրա հետ պատմականորեն և գործառույթներով կապված հողամասը (այսուհետ` հողամաս)` 1 ռուսական ռուբլի տարեկան վարձակալությամբ:

Ռուսական կողմը Հայկական կողմին տրամադրում է հողամաս, առանց հողամասի վարձակալման պայմանագրի կնքման իրավունքի համար վճարի գանձման:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի կատարման մասով Կողմերի լիազորված կազմակերպություններն են.

- Հայկական կողմից - «Արմիմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

- Ռուսական կողմից - Պետական ունեցվածքի կառավարման Դաշնային գործակալությունը,

Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմին դիվանագիտական խողովակներով տեղեկացնում է մյուս կողմին իր կողմից լիազորված կազմակերպության փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում Կողմերի լիազորված կազմակերպությունների կողմից կկնքվեն Օբյեկտի և հողամասի վարձակալության պայմանագրեր սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված պայմաններով` Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:

Սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան սույն Համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում, Կողմերի լիազորված կազմակերպությունների կողմից կնքվում են վարձակալության նոր պայմանագրեր` նույն պայմաններով հերթական 50-ամյա ժամանակաշրջանի համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ռուսական կողմը երաշխավորում է, որ Օբյեկտը և հողամասը ազատ են պարտքերից, երրորդ անձանց իրավունքներից, գրավադրված չեն կամ ծանրաբեռնված չեն որևէ այլ կերպ, ինչը կխոչընդոտեր սույն Համաձայնագրի նպատակներով դրանց օգտագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Օբյեկտը և հողամասը օգտագործվում են միայն սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված նպատակներով` ցուցահանդեսային-առևտրային գործունեության իրականացման, մշակութային միջոցառումների կազմակերպման և ազգային խոհանոցի ռեստորանի (սրճարանի) բացման միջոցով:

Օբյեկտի և նրանով զբաղեցված հողամասի այլ նպատակներով օգտագործում չի թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Օբյեկտի պահպանման, օգտագործման և պետական պաշտպանության ոլորտում հարաբերությունները կապված հողօգտագործման և քաղաքաշինական գործունեության հետ կանոնակարգվում են Ռուսաստանի Դաշնության հողային օրենսդրությամբ, Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության և ճարտարապետական գործունեության մասին օրենսդրությամբ, շրջակա միջավայրի պաշտպանության մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության` ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտների (պատմական և մշակութային հուշարձաններ) պահպանման, մասայականացման, և պետական պաշտպանության ոլորտում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Օբյեկտի կապիտալ վերանորոգումը, վերանորոգման և վերականգնման աշխատանքները, շահագործումը և հողամասի պահպանումը, ինչպես նաև շահագործման պատասխանատվության սահմաններում գտնվող ինժեներական կոմունիկացիաների բոլոր տեսակի վերանորոգումները և պահպանումը իրականացնում է Հայկական կողմը` իր հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի կատարման ընթացքում Կողմերի միջև ծագող վիճելի հարցերը կլուծվեն Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների վարման ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցագիրը դիվանագիտական խողովակներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է 50 տարի ժամկետով` հետագա այդպիսի ժամանակահատվածներով, ինքնաբերաբար երկարացման պայմանով, եթե հերթական ժամանակաշրջանի լրանալուց ոչ պակաս, քան մեկ տարի առաջ, Կողմերից երևէ մեկը գրավոր չհայտնի սույն Համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:

Օբյեկտի և հողամասի վարձակալության պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման կամ լուծման դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործունեությունը:

Կատարված է ք.Մոսկվայում 2011 թվականի հունիսի 28-ին, երկու օրինակով, հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերը հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. սեպտեմբերի 7-ին

 

 

pin
28.06.2011
Միջազգային պայմանագիր