(ուժը կորցրել է 13.01.2022 թիվ 27-Ն որոշում)
i
040.0278.240314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2014 թվականի N 278-Ն
i
ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1551-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը և 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Խաղալիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1551-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկամսյա ժամկետում հրատարակել միջազգային և տարածաշրջանային, դրանց բացակայության դեպքում` ազգային ստանդարտների ցանկը, որոնց կամավոր սկզբունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մարտի 1-ից, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 6-ի
N 278-Ն որոշման
ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն տեխնիկական կանոնակարգով կարգավորվում են խաղալիքի վերաբերյալ տեխնիկական պահանջները և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց ազատ տեղաշարժի կանոնների հետ կապված հարաբերությունները:
2. Սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է այն արտադրանքի վրա, որն ստեղծված է կամ նախատեսված է մինչև 14 տարեկան երեխաների կողմից խաղերում օգտագործելու համար (այսուհետ խաղալիքներ)` բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված խաղալիքների`
1) սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում N 1 ձևում նշված` սույն տեխնիկական կանոնակարգի շրջանակներում խաղալիք չհամարվող արտադրանքի վրա.
2) սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ խաղալիքների վրա`
ա. հանրային օգտագործման համար նախատեսված խաղահրապարակների սարքավորումներ,
բ. հանրային օգտագործման համար նախատեսված, մետաղադրամով կամ առանց դրա աշխատեցվող ավտոմատ խաղային մեքենաներ,
գ. այրման շարժիչներով գործող խաղալիք ավտոմեքենաներ,
դ. խաղալիք շոգեշարժիչներ,
ե. պարսատիկներ և կատապուլտներ,
զ. անհատական պատվերով պատրաստված,
է. ցուցահանդեսային օրինակներ:
3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվող հասկացությունները`
1) սույն տեխնիկական կանոնակարգի իմաստով կիրառվում են հետևյալ հասկացությունները`
ա. խաղալիք` մինչև 14 տարեկան երեխաների կողմից խաղերում օգտագործելու համար նախատեսված արտադրանք,
բ. համապատասխանության ազգային նշանով մակնշում` մակնշում, որով արտադրողը ցույց է տալիս խաղալիքի համապատասխանությունը մակնշման ամրակցումը նախատեսող տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին,
գ. ֆունկցիոնալ արտադրանք` արտադրանք, որը գործում կամ օգտագործվում է նույն կերպ, ինչպես մեծահասակների կողմից օգտագործման համար նախատեսված արտադրանքը, սարքը կամ հարմարանքը և կարող է լինել այդ արտադրանքի, սարքի կամ հարմարանքի փոքրացված մանրատիպը,
դ. ֆունկցիոնալ խաղալիք` խաղալիք, որը գործում է կամ օգտագործվում է նույն կերպ, ինչպես մեծահասակների կողմից օգտագործման համար նախատեսված արտադրանքը, սարքը կամ հարմարանքը և կարող է լինել այդ արտադրանքի, սարքի կամ հարմարանքի փոքրացված մանրատիպը,
ե. ջրային խաղալիք` խաղալիք, որը նախատեսված է ծանծաղ ջրում օգտագործման համար և կարող է տեղափոխել կամ պահել երեխային ջրի վրա,
զ. գործող խաղալիք` տանն օգտագործելու համար նախատեսված խաղալիք` երեխայի կողմից մագլցելու, ցատկելու, տարուբերվելու, սահելու, ճոճվելու, պտտվելու, չորեքթաթ գնալու, սողալու կամ դրանցից որևէ մեկի/մի քանիսի համադրված գործողությունների կատարման համար, որի ընթացքում խաղալիքի պահող կառույցը մնում է անշարժ,
է. քիմիական խաղալիք` խաղալիք, որը նախատեսված է անմիջապես քիմիական նյութերի և խառնուրդների հետ աշխատելու համար և օգտագործվում է մեծահասակի վերահսկողության ներքո` տարիքային խմբին համապատասխան,
ը. հոտառական խաղատախտակ` խաղալիք, որի նպատակն է օգնել երեխային սովորելու ճանաչել տարբեր հոտեր կամ բույրեր,
թ. օծանելիքային հավաքածու` խաղալիք` ուղղված այնպիսի արտադրանքի պատրաստման ուսուցանմանը, ինչպիսիք են օծանելիքը, օճառը, քսուքը, շամպունը, լոգանքի փրփուրը, փայլը, շրթներկը, դիմահարդարման այլ միջոցներ, ատամի մածուկը և օդորակիչը,
ժ. խոհարարական խաղ` խաղալիք, որի նպատակն է երեխաներին հնարավորություն տալ պատրաստելու քաղցրավենիք կամ ճաշատեսակներ, որոնք նախատեսում են սննդի այնպիսի բաղադրիչների օգտագործումը, ինչպիսիք են` քաղցրեղենը, հեղուկները, փոշիները և բույրերը,
ժա. օգտագործման համար նախատեսում` ծնողը կամ վերահսկողը կարող են գալ եզրակացության, որ խաղալիքը` ըստ իր գործառույթների, չափերի և բնութագրերի, նախատեսված է որոշակի տարիքային խմբի երեխաների կողմից օգտագործման համար.
2) սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործվող մնացած հասկացություններն օգտագործվում են «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների 2-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված իմաստով:
II. ԽԱՂԱԼԻՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Արտադրողի կողմից ապահովվող խաղալիքի շուկայահանման պայմաններն են`
1) խաղալիքը շուկայահանվելիս պարտադիր պետք է ունենա արտադրողի երաշխավորում (հայտարարագիր, փորձարկման արձանագրություն և (կամ) համապատասխանության սերտիֆիկատ), որ այն նախագծված և արտադրված է սույն տեխնիկական կանոնակարգի N 2 ձևում և 3-րդ գլխի 10-րդ կետում սահմանված պահանջներին համապատասխան.
2) խաղալիքը պետք է ուղեկցվի պահանջվող տեխնիկական փաստաթղթերով` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետի և իրականացված կամ պատվիրակած սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետով նախատեսված համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման մասին փաստաթղթով (հայտարարագիր, փորձարկման արձանագրություն և (կամ) համապատասխանության սերտիֆիկատ)` կազմված արտադրողի կողմից: Այդ ընթացակարգով սահմանված պահանջներին խաղալիքի համապատասխանության դեպքում խաղալիքը պետք է ունենա արտադրողի կողմից կազմված համապատասխանության հայտարարագիր` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետի և ամրակցված լինի համապատասխանության ազգային նշանով` «ՀՏԿ» մակնշվածքով` սույն տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետի 1-ին ենթակետի կանոնների համաձայն.
3) խաղալիքը շուկայահանվելուց հետո արտադրողը պարտավոր է 10 տարի պահպանել նրա նմուշը, տեխնիկական փաստաթղթերը և համապատասխանության հայտարարագրի մեկ օրինակը.
4) խաղալիքի սերիական արտադրության համապատասխանության համար նախատեսված գործընթացի առկայության դեպքում դրանք պարտադիր պետք է համապատասխան կերպով հաշվի առնված լինեն նաև խաղալիքի նախագծի կամ բնութագրիչների և այն ստանդարտների փոփոխությունները, որոնց հղում կատարելով հայտարարագրվում է խաղալիքի համապատասխանությունը: Խաղալիքից առաջացող ռիսկերի դեպքում սպառողների առողջության և անվտանգության պաշտպանության նպատակով, արտադրողի կողմից պարտադիր նշանակված փորձարկման լաբորատորիայում շուկայահանված խաղալիքի նմուշի փորձարկում է իրականացվում և, անհրաժեշտության դեպքում, բողոքների, սահմանված պահանջներին չհամապատասխանող և հետ կանչված խաղալիքների գրանցամատյան վարվում, ինչպես նաև տեղեկացվում դիստրիբյուտորներին ցանկացած նման մշտադիտարկման մասին.
5) խաղալիքի վրա արտադրողի կողմից պետք է նշված լինի իր կողմից արտադրված խաղալիքի տեսակը, խմբաքանակը, սերիական կամ մոդելի համարը կամ այլ տարրեր, որոնք խաղալիքի նույնականացման հնարավորություն են տալիս: Այն դեպքում, երբ խաղալիքի չափը կամ բնույթը դա թույլ չի տալիս, ապա պահանջվող տեղեկատվությունը պետք է տրված լինի խաղալիքի փաթեթվածքի վրա կամ դրան ուղեկցող փաստաթղթերում.
6) խաղալիքի վրա կամ, եթե դա հնարավոր չէ, դրա փաթեթվածքի կամ դրան ուղեկցող փաստաթղթի վրա պարտադիր պետք է նշված լինի արտադրողի անունը, գրանցված ֆիրմային անվանումը կամ ապրանքային նշանը և միայն մեկ հասցե, որով խաղալիքի հետ կապված հարցերով կարելի է արտադրողի հետ կապ հաստատել.
7) խաղալիքը պետք է ուղեկցվի արտադրողի կողմից հայերենով գրված հրահանգներով և անվտանգության տեղեկատվությամբ.
8) արտադրված և շուկայահանված խաղալիքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանելու կասկածի դեպքում, խաղալիքը պարտադիր համապատասխանության է բերվում արտադրողի կողմից անհապաղ ձեռնարկվող անհրաժեշտ ուղղիչ միջոցառումների արդյունքում և, ըստ նպատակահարմարության, շրջանառությունից հանվում կամ շուկայից հետ է կանչվում.
9) խաղալիքի համապատասխանությունն ապացուցող բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը, իրավասու պետական մարմնի կողմից ներկայացրած հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա, վերջինիս հայերենով տրամադրվում են արտադրողի կողմից: Շուկայահանված խաղալիքներից առաջացած ռիսկերը վերացնելու ցանկացած գործողության հարցում արտադրողը պետք է համագործակցի իրավասու պետական մարմնի հետ` վերջինիս դիմումի հիման վրա:
5. Արտադրողի լիազոր ներկայացուցչի կողմից ապահովվող խաղալիքի շուկայահանման պայմաններն են`
1) շուկայահանվող խաղալիքն արտադրողի լիազոր ներկայացուցչի առկայության դեպքում պետք է ուղեկցվի նաև արտադրողի կողմից նշանակված լիազոր ներկայացուցչի մասին գրավոր թույլտվությամբ.
2) խաղալիքի` սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված տեխնիկական պահանջների ապահովումը չի կարող ներառվել արտադրողի լիազոր ներկայացուցչին տրվող գրավոր թույլտվության շրջանակում.
3) շուկայահանվող խաղալիքի համար արտադրողի կողմից լիազոր ներկայացուցչին տրվող գրավոր թույլտվության մեջ նշվում են լիազոր ներկայացուցչի կողմից պարտադիր կատարման համար արտադրողի առաջադրանքները: Գրավոր թույլտվությամբ լիազոր ներկայացուցչին թույլ է տրվում կատարել առնվազն հետևյալը`
ա. համապատասխանության հայտարարագրի և տեխնիկական փաստաթղթերի` շուկայի վերահսկողության մարմին ներկայացնելու համար, խաղալիքը շուկայահանելուց հետո 10 տարի ժամկետով պահպանելը,
բ. շուկայի վերահսկողության մարմնի կողմից հիմնավորված դիմումի հիման վրա այդ մարմնին խաղալիքի համապատասխանությունը հավաստող ամբողջ անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրումը,
գ. իրավասու պետական մարմինների հետ, վերջիններիս դիմումի հիման վրա, և իրեն տրված գրավոր թույլտվության շրջանակներում ներառված խաղալիքի ներկայացրած ռիսկերը վերացնելու նպատակով ձեռնարկված ցանկացած գործողության հարցում համագործակցելը:
6. Ներմուծողի կողմից ապահովվող խաղալիքի շուկայահանման պայմաններն են`
1) ներմուծողի կողմից Հայաստանի Հանրապետության շուկայահանվող խաղալիքը պարտադիր պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին.
2) նախքան խաղալիքը շուկայահանելը ներմուծողը պետք է ունենա սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգի արտադրողի կողմից իրականացման վերաբերյալ հաստատում (հայտարարագիր, փորձարկման արձանագրություն և (կամ) համապատասխանության սերտիֆիկատ): Ներմուծողի կողմից շուկայահանվող խաղալիքը պետք է ունենա տեխնիկական փաստաթղթեր` կազմված արտադրողի կողմից, կրի պահանջվող համապատասխանության նշանը և ուղեկցվի պահանջվող փաստաթղթերով, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված պահանջները բավարարված լինեն արտադրողի կողմից: Սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետին և N 2 ձևին չհամապատասխանելու կասկածի դեպքում խաղալիքը չի կարող շուկայահանվել ներմուծողի կողմից մինչև համապատասխանության բերելը: Խաղալիքի` ռիսկ ներկայացնելու դեպքում դրա մասին տեղեկատվությունը ներկայացվում է ներմուծողի կողմից արտադրողին և շուկայի վերահսկողության մարմնին.
3) շուկայահանվող խաղալիքի կամ, եթե դա հնարավոր չէ, ապա դրա փաթեթվածքի կամ դրան ուղեկցող փաստաթղթի վրա պարտադիր պետք է նշված լինեն ներմուծողի անունը, գրանցված ֆիրմային անվանումը կամ ապրանքային նշանը և գտնվելու վայրը, որով խաղալիքի հետ կապված հարցերով կարելի է նրա հետ կապ հաստատել.
4) ներմուծողի կողմից շուկայահանվող խաղալիքը պետք է ուղեկցվի հայերենով հրահանգներով և անվտանգության տեղեկատվությամբ.
5) խաղալիքը ներմուծողի պատասխանատվության ներքո գտնվելու ընթացքում խաղալիքի պահեստավորման կամ փոխադրման պայմանների համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետով և N 2 ձևով սահմանված պահանջները չպետք է վտանգի.
6) խաղալիքից առաջացող ռիսկերի դեպքում սպառողների առողջության և անվտանգության պաշտպանության նպատակով ներմուծողի կողմից նշանակված փորձարկման լաբորատորիայում շուկայահանված խաղալիքի պարտադիր նմուշի փորձարկում է իրականացվում, սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին չհամապատասխանող, և հետ կանչված խաղալիքների բողոքների գրանցամատյան է վարվում, ինչպես նաև տեղեկացվում է դիստրիբյուտորներին ցանկացած նման մշտադիտարկման մասին.
7) ներմուծողի կողմից շուկայահանված խաղալիքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանելու կասկածի դեպքում խաղալիքը պարտադիր համապատասխանության է բերվում ներմուծողի կողմից անհապաղ ձեռնարկվող անհրաժեշտ ուղղիչ միջոցառումների արդյունքում կամ շրջանառությունից հանվում.
8) խաղալիքը ներմուծողի կողմից շուկայահանվելուց հետո 10 տարի ժամկետով նրա մոտ պարտադիր պահպանվում են համապատասխանության հայտարարագրի մեկ օրինակը և տեխնիկական փաստաթղթերը` շուկայի վերահսկողության մարմնին իր խնդրանքով ներկայացնելու համար.
9) խաղալիքի համապատասխանությունն ապացուցող բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը, իրավասու պետական մարմնի կողմից ներկայացված հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա պարտադիր պետք է հայերենով ներկայացվի վերջինիս` ներմուծողի կողմից: Շուկայահանված խաղալիքից առաջացած ռիսկերը վերացնելու ցանկացած գործողության հարցում, իրավասու պետական մարմնի հետ, ներմուծողը վերջինիս դիմումի հիման վրա պետք է համագործակցի:
7. Դիստրիբյուտորի կողմից ապահովվող խաղալիքի շուկայահանման պայմաններն են`
1) դիստրիբյուտորի կողմից շուկայահանվող խաղալիքը պարտադիր պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին.
2) նախքան խաղալիքը շուկայում հասանելի դարձնելը պարտադիր նրա վրա պետք է լինի պահանջվող համապատասխանության նշանի, հայերենով ուղեկցվող պահանջվող փաստաթղթերի, հրահանգների և անվտանգության մասին տեղեկությունների առկայությունը, ինչպես նաև պետք է կատարված լինեն արտադրողի ու ներմուծողի կողմից սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետի 5-րդ, 6-րդ ենթակետերում և 6-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված պահանջները: Խաղալիքի` սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետին և N 2 ձևին չհամապատասխանելու կասկածի դեպքում, մինչև համապատասխանության բերելը, այդ խաղալիքը դիստրիբյուտորի կողմից չի կարող շուկայահանվել: Երբ խաղալիքը ռիսկ է ներկայացնում, դրա մասին պետք է տեղեկացվի դիստրիբյուտորի կողմից արտադրողին կամ ներմուծողին, ինչպես նաև շուկայի վերահսկողության մարմնին.
3) խաղալիքը դիստրիբյուտորի պատասխանատվության ներքո գտնվելու ընթացքում չպետք է վտանգվի խաղալիքի պահեստավորման կամ փոխադրման պայմանների համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետով և N 2 ձևով սահմանված պահանջներին.
4) դիստրիբյուտորի կողմից շուկայահանված խաղալիքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանելու կասկածի դեպքում խաղալիքը պարտադիր համապատասխանության է բերվում դիստրիբյուտորի կողմից անհապաղ ձեռնարկվող անհրաժեշտ ուղղիչ միջոցառումների արդյունքում կամ շրջանառությունից հանվում.
5) խաղալիքի համապատասխանությունն ապացուցող բոլոր տեղեկությունները և փաստաթղթերն իրավասու պետական մարմնի կողմից ներկայացված հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա պարտադիր պետք է իրեն ներկայացվեն հայերենով, ինչը տրամադրում է դիստրիբյուտորը: Շուկայահանված խաղալիքից առաջացած ռիսկերը վերացնելու ցանկացած գործողության հարցում, այդ մարմնի հետ` վերջինիս դիմումի հիման վրա դիստրիբյուտորը պետք է իրեն հետ համագործակցի:
8. Խաղալիքի վրա նշվող ֆիրմային անվանումը կամ ապրանքային նշանը` սույն տեխնիկական կանոնակարգի իմաստով արտադրող է համարվում այն ներմուծողը կամ դիստրիբյուտորը, ով միևնույն ժամանակ ապահովում է սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետով սահմանված արտադրողի գործառույթներն այն դեպքում, երբ, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` իր ֆիրմային անվան կամ ապրանքային նշանի ներքո խաղալիք է շուկայահանում կամ փոփոխում է արդեն շուկայահանված խաղալիքն այնպես, որ դա կարող է ազդել կիրառելի պահանջների համապատասխանության վրա:
9. Խաղալիքը շուկայի վերահսկողության մարմնի հարցման դեպքում պետք է ունենա տնտեսավարող սուբյեկտի նույնականացում`
1) ցանկացած տնտեսավարողին, որն իրեն խաղալիք է մատակարարել.
2) ցանկացած տնտեսավարողին, ում ինքը խաղալիք է մատակարարել: Սույն կետի 1-ին ենթակետում նշված պահանջը պետք է կատարվի մի դեպքում խաղալիքի շուկայահանման օրվանից հետո 10 տարվա ընթացքում, իսկ մյուս դեպքում` այն մատակարարվելուց հետո 10 տարվա ընթացքում:
III. ԽԱՂԱԼԻՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ, ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Անվտանգության հիմնական պահանջներն են`
1) խաղալիքը` ներառյալ դրանում պարունակվող քիմիական նյութերը, ըստ նշանակության կամ նախատեսված ձևով օգտագործելիս, հաշվի առնելով նաև երեխաների վարքը, չպետք է վտանգի օգտագործողի կամ երրորդ կողմի առողջությունը կամ անվտանգությունը: Պետք է հաշվի առնել օգտագործողի և, որտեղ որ նպատակահարմար է, նրա վերահսկողի կարողությունը, մասնավորապես, մինչև 36 ամսական կամ այլ սահմանված տարիքային խմբերի երեխաների կողմից օգտագործման համար նախատեսված խաղալիքի դեպքում: Սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` ամրակցված պիտակները և խաղալիքն ուղեկցող օգտագործման հրահանգները պետք է հրավիրեն օգտագործողի կամ նրա վերահսկողի ուշադրությունը խաղալիքի օգտագործման հետ կապված բնորոշ վտանգների և վնասի ռիսկերի, ինչպես նաև նմանատիպ վտանգներից և ռիսկերից խուսափելու ուղիների վրա.
2) շուկայահանված խաղալիքը դրա օգտագործման համար նախատեսված ժամկետի ամբողջ ընթացքում պետք է համապատասխանի հիմնական անվտանգության պահանջներին.
3) եթե փաթեթվածքը, որում իրացվում է խաղալիքը, նմանապես օգտագործման համար է նախատեսված, ապա այն որպես խաղալիքի բաղկացուցիչ մաս է դիտարկվում:
11. Նախազգուշացումներին առնչվող հարցերն են`
1) խաղալիքի անվտանգ օգտագործման նպատակահարմարությունից ելնելով` սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով նախազգուշացումները պետք է մատնանշեն օգտագործողի սահմանափակումները` սույն տեխնիկական կանոնակարգի N 5 ձևի «Ա» մասի դրույթների համաձայն: Ինչ վերաբերում է սույն տեխնիկական կանոնակարգի N 5 ձևի «Բ» մասում թվարկված խաղալիքների կատեգորիաներին, ապա դրանց համար կկիրառվեն սույն տեխնիկական կանոնակարգի N 5 ձևի «Բ» մասում սահմանված նախազգուշացումները: Սույն տեխնիկական կանոնակարգի N 5 ձևի «Բ» մասի 2-10-րդ կետերում նշված նախազգուշացումները պետք է օգտագործվեն այնպես, ինչպես դրանք ձևակերպված են այդ կետերում: Խաղալիքը չի կարող կրել սույն տեխնիկական կանոնակարգի N 5 ձևի «Բ» մասում սահմանված մեկ կամ ավելի հատուկ նախազգուշացումներ, որոնք հակասում են նրա նպատակային օգտագործմանը` պայմանավորված խաղալիքի գործառույթով, չափով և բնութագրով.
2) արտադրողը պարտավոր է խաղալիքի, ամրակցված պիտակի կամ նրա փաթեթվածքի և խաղալիքն ուղեկցող օգտագործման հրահանգի առկայության դեպքում դրա նախազգուշացումները նշել հայերենով հստակ տեսանելի, հեշտ ընթեռնելի, հասկանալի և ճշգրիտ: Համապատասխան նախազգուշացումները պետք է ամրակցված լինեն այն փոքր խաղալիքների վրա, որոնք վաճառվում են առանց փաթեթավորման: Նախազգուշացումներին պետք է նախորդեն «Նախազգուշացում» կամ «Նախազգուշացումներ» բառերը: Այն նախազգուշացումը, որը որոշիչ գործոն է հանդիսանում խաղալիքի ձեռքբերման որոշումն ընդունելու ժամանակ, այդ թվում` նաև օգտագործողի նվազագույն և առավելագույն տարիքը սահմանող նախազգուշացումը և սույն տեխնիկական կանոնակարգի N 5 ձևում սահմանված այլ կիրառելի նախազգուշացումները պետք է լինեն սպառողին հասանելի փաթեթվածքի վրա կամ այլ կերպ հստակ տեսանելի լինեն սպառողին գնումից առաջ` ներառյալ այն դեպքերը, երբ գնումը կատարվում է առցանց:
12. Համապատասխանության կանխավարկածը կիրառելի է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հրապարակված ստանդարտներին կամ դրանց մասերին համապատասխանող խաղալիքի նկատմամբ, որը կհամարվի համապատասխան սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետում և N 2 ձևում նշված ստանդարտներում կամ դրանց մասերում սահմանված պահանջներին:
13. Համապատասխանության հայտարարագրին ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) համապատասխանության հայտարարագրում պետք է նշվի, որ սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետում և N 2 ձևում սահմանված պահանջները բավարարված են.
2) համապատասխանության հայտարարագիրը պետք է առնվազն պարունակի սույն տեխնիկական կանոնակարգի N 3 ձևում նշված տարրերը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխանության գնահատման կիրառելի ընթացակարգը և պետք է շարունակաբար թարմացվի: Հայտարարագիրը պետք է ունենա սույն տեխնիկական կանոնակարգի N 3 ձևում նշված օրինակելի կառուցվածքը.
3) Հայաստանի Հանրապետությունում շուկայահանվող խաղալիքի համապատասխանության հայտարարագիրը պետք է լինի հայերենով: Կազմելով համապատասխանության հայտարարագիրը` արտադրողը պարտավորություն է ստանձնում խաղալիքի` սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության համար.
4) պետք է ընդգրկի «Տեխնիկական կանոնակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը:
14. Համապատասխանության ազգային նշան «ՀՏԿ»-ով մակնշման ընդհանուր սկզբունքներն են`
1) շուկայում հասանելի դարձած խաղալիքը պետք է կրի «ՀՏԿ» մակնշում.
2) «ՀՏԿ» մակնշումը պետք է համապատասխանի ազգային նշանի կիրառման կանոններին.
3) «ՀՏԿ»-ով մակնշված խաղալիքը համարվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող.
4) այն խաղալիքը, որը չունի «ՀՏԿ» մակնշում կամ, որը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին որևէ անհամապատասխանություն ունի, կարող է ցուցադրվել և օգտագործվել առևտրային տոնավաճառներում և ցուցահանդեսներում այն պայմանով, որ այն ուղեկցվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանության ցուցանակով և վերջինս չպետք է հասանելի դառնա Հայաստանի Հանրապետության շուկայում մինչև անհամապատասխանության վերացումը:
15. «ՀՏԿ» մակնշման ամրակցման կանոնները և պայմանները հետևյալն են`
1) խաղալիքի, նրա պիտակի կամ փաթեթվածքի վրա «ՀՏԿ» մակնշումը պետք է լինի տեսանելի, ընթեռնելի և չջնջվող: Փոքր խաղալիքի և փոքր մասերից կազմված խաղալիքի «ՀՏԿ» մակնշումը կարող է դրվել պիտակի կամ ուղեկցող թերթիկի վրա: Այն դեպքում, երբ խաղալիքը տեխնիկապես հնարավոր չէ մակնշել և վաճառվում է վաճառասեղանին ցուցադրման նպատակով օգտագործված հիմքի վրա, որն ի սկզբանե ծառայել է որպես փաթեթվածք խաղալիքի համար, «ՀՏԿ» մակնշումը կարելի է դնել նշված հիմքի վրա: Այն դեպքում, երբ «ՀՏԿ» մակնշումը փաթեթվածքից դուրս տեսանելի չէ, սակայն առկա է, ապա այն առնվազն պետք է դրվի փաթեթվածքի վրա.
2) «ՀՏԿ» պետք է մակնշվի նախքան խաղալիքի շուկայահանումը: Մակնշումից հետո կարող է դրվել պիկտոգրամմա կամ որևէ հատուկ օգտագործում կամ ռիսկ մատնանշող այլ նշան:
IV. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
16. Նախքան խաղալիքի շուկայահանումը, արտադրողը պարտավոր է կատարել խաղալիքի քիմիական, ֆիզիկական, մեխանիկական, էլեկտրական, դյուրավառության պահանջների և ռադիոակտիվության հնարավոր վտանգների վերլուծություն, ինչպես նաև նմանատիպ վտանգների նկատմամբ պոտենցիալ խոցելիության գնահատում:
17. Համապատասխանության գնահատման կիրառվող գործընթացն է`
1) նախքան խաղալիքը շուկայահանելը, արտադրողը պարտավոր է օգտագործել սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված համապատասխանության գնահատման գործընթացը` սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետում և N 2 ձևում սահմանված պահանջներին համապատասխանությունը ցույց տալու նպատակով.
2) եթե արտադրողը կիրառել է ստանդարտներ, որոնց համարները հրապարակվել են «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից և, որոնք ներառում են խաղալիքի բոլոր անվտանգության պահանջները, ապա պարտավոր է կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգ «Ա»-ում սահմանված ներքին արտադրության վերահսկողության ընթացակարգ.
3) խաղալիքը պետք է ներկայացվի սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետում նշված տեխնիկական հսկողության (փորձաքննության)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգ «Գ»-ով սահմանված տեսակի համապատասխանության ընթացակարգի հետ մեկտեղ հետևյալ դեպքերում`
ա. երբ չկան խաղալիքի համապատասխան անվտանգության բոլոր պահանջները ներառող ստանդարտներ, որոնց համարները հրապարակվել են «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից,
բ. երբ սույն կետի «ա» ենթակետում նշված ստանդարտներն առկա են, սակայն արտադրողը դրանք չի կիրառել կամ կիրառել է մասամբ,
գ. երբ սույն կետի «ա» ենթակետում նշված մեկ կամ ավելի ստանդարտներ հրապարակվել են սահմանափակումով,
դ. երբ արտադրողը գտնում է, որ խաղալիքի բնույթը, նախագիծը, կոնստրուկցիան կամ նպատակն առաջացնում են երրորդ կողմի ստուգման անհրաժեշտություն:
18. Տեխնիկական հսկողությունը (փորձաքննություն) իրականացվում է հետևյալ կերպ`
1) խաղալիքի տեխնիկական հսկողության հայտը, փորձաքննության իրականացումը և արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի տրամադրումը պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգ «Բ»-ում սահմանված գործընթացի համաձայն: Խաղալիքի տեխնիկական հսկողությունը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգ «Բ»-ի 29.2-րդ ենթակետում սահմանված կարգին համապատասխան: Բացի նշված դրույթներից` պետք է կիրառվեն սույն տեխնիկական կանոնակարգի սույն կետի 2-5-րդ ենթակետերում սահմանված պահանջները.
2) խաղալիքի տեխնիկական հսկողություն իրականացնելու հայտում պետք է նշվի խաղալիքի նկարագրությունը և արտադրման վայրը` ներառյալ գտնվելու վայրը.
3) այն դեպքում, երբ սույն տեխնիկական կանոնակարգի 20-րդ կետին համապատասխան` համապատասխանության գնահատման նշանակված մարմինը (այսուհետ` նշանակված մարմին) իրականացնում է տեխնիկական հսկողություն, վերջինս կարող է արտադրողի հետ համատեղ գնահատի արտադրողի կողմից սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի համաձայն կատարված խաղալիքի համար հնարավոր վտանգների վերաբերյալ վերլուծությունը.
4) տեխնիկական հսկողության սերտիֆիկատը պետք է ներառի հղում սույն տեխնիկական կանոնակարգին, խաղալիքի գունավոր պատկերը, պարզ նկարագրությունը` ներառյալ նրա չափսերը, իրականացված փորձարկումների ցանկը` համապատասխան փորձարկումների արձանագրությունների հղումների հետ մեկտեղ: Տեխնիկական հսկողության սերտիֆիկատը պետք է վերանայվի յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ կամ խաղալիքի արտադրության գործընթացի, հումքի կամ բաղադրիչների փոփոխության դեպքում: Տեխնիկական հսկողության սերտիֆիկատն անվավեր կճանաչվի, եթե խաղալիքն այլևս չի համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետով և N 2 ձևով սահմանված պահանջներին: Նշանակված մարմինները չպետք է տրամադրեն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատ այն խաղալիքների համար, որոնց տեխնիկական հսկողության սերտիֆիկատները մերժվել են կամ անվավեր են ճանաչվել: Տեխնիկական փաստաթղթերը և տեխնիկական հսկողության ընթացակարգերին վերաբերող նամակագրությունը պետք է լինեն հայերենով:
19. Տեխնիկական փաստաթղթերին ներկայացվող պահանջներն են`
1) սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեխնիկական փաստաթղթերը պետք է պարունակեն բոլոր անհրաժեշտ տվյալները կամ մանրամասներն արտադրողի կողմից կիրառված` խաղալիքների` սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետով և N 2 ձևով սահմանված պահանջներին համապատասխանությունն ապահովող միջոցների մասին: Մասնավորապես, պետք է ներառվեն սույն տեխնիկական կանոնակարգի N 4 ձևում նշված փաստաթղթերը.
2) տեխնիկական փաստաթղթերը պետք է կազմվեն հայերենով.
3) արտադրողը պետք է տեխնիկական փաստաթղթեր տրամադրի շուկայի վերահսկողության մարմնին` ըստ վերջինիս հարցման: Շուկայի վերահսկողության մարմինն արտադրողից պահանջում է 30-օրյա ժամկետում իրեն տրամադրել տեխնիկական փաստաթղթեր, իսկ լուրջ և անմիջական ռիսկի առկայության դեպքում կարող է սահմանվել ավելի կարճ ժամկետ.
4) եթե արտադրողի կողմից ներկայացված տեխնիկական փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին, շուկայի վերահսկողության մարմինն արտադրողից կարող է պահանջել, որպեսզի վերջինս սեփական միջոցների հաշվին պատվիրակի նշանակված մարմնին սահմանված ժամանակում փորձարկում իրականացնել ստանդարտներին և անվտանգության հիմնական պահանջներին համապատասխանությունն ստուգելու նպատակով:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
20. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինների հետ կապված պահանջները սահմանված են «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման պահանջներին համապատասխան:
VI. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
21. Սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխան շուկայահանված խաղալիքների համապատասխանության վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
22. Նշանակված մարմինների պարտավորություններն են`
1) շուկայի վերահսկողության մարմնի պահանջի դեպքում նշանակված մարմինը պետք է տեղեկատվություն տրամադրի տվյալ խաղալիքի հետ առնչվող` իր կողմից տրված և անվավեր ճանաչված ցանկացած փաստաթղթի տրամադրման մերժման վերաբերյալ.
2) եթե շուկայի վերահսկողության մարմինը գտնում է, որ խաղալիքը չի համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետում և N 2 ձևում նշված պահանջներին, ապա այն պետք է նշանակված մարմնից պահանջի անվավեր ճանաչել այդ խաղալիքի համար իր կողմից տրված փաստաթղթերը.
3) սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 4-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում, շուկայի վերահսկողության մարմնի պահանջի դեպքում, նշանակված մարմինը պետք է վերանայի տեխնիկական հսկողության սերտիֆիկատը:
23. Ռիսկ ներկայացնող խաղալիքի դեպքում կիրառվում է հետևյալ ընթացակարգը`
1) այն դեպքում, երբ շուկայի վերահսկողություն իրականացնող մարմինն օրենքին համապատասխան գործողություն է իրականացնում կամ, երբ առկա է հիմնավորված կասկած, որ այն խաղալիքը, որի վրա տարածվում է սույն տեխնիկական կանոնակարգը, ռիսկ է ներկայացնում մարդկանց առողջությանը կամ անվտանգությանը, ապա նա պետք է տվյալ խաղալիքի գնահատում իրականացնի` հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգի բոլոր պահանջները: Եթե գնահատման ընթացքում շուկայի վերահսկողության մարմինը գտնում է, որ խաղալիքը չի համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգում նշված պահանջներին, ապա շուկայի վերահսկողության մարմինը, առանց հապաղման, հանձնարարում է համապատասխան տնտեսավարողին ձեռնարկել անհամապատասխանության վերացման համար անհրաժեշտ ուղղիչ գործողություններ, որոնք կարող են վերաբերել ինչպես խաղալիքի բնութագրերին, այնպես էլ դրա փաթեթավորմանը, պիտակավորմանը, մակնշմանը և շուկայահանման այլ պայմաններին: Տնտեսավարողը, համաձայն շուկայի վերահսկողության մարմնի կողմից տրված հանձնարարականի, պետք է ապահովի խաղալիքի համապատասխանությունը սահմանված պահանջներին և, ռիսկի բնույթին համաչափ, խաղալիքը շրջանառությունից հանի կամ էլ ողջամիտ ժամկետներում հետ կանչի: Շուկայի վերահսկողության մարմինն այդ գործողությունների մասին պետք է տեղեկացնի համապատասխան նշանակված մարմնին.
2) համապատասխան տնտեսավարողը գրավոր ձևով պետք է երաշխավորի, որ իր կողմից շուկայահանված խաղալիքի նկատմամբ ձեռնարկված ուղղիչ գործողությունների արդյունքում, որոնք կարող են վերաբերել ինչպես խաղալիքի բնութագրերին, այնպես էլ դրա փաթեթավորմանը, պիտակավորմանը, մակնշմանը և շուկայահանման այլ պայմաններին, դրա անհամապատասխանությունը վերացվել է.
3) եթե համապատասխան տնտեսավարողն անհրաժեշտ ուղղիչ քայլեր չի ձեռնարկում սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում, շուկայի վերահսկողության մարմինը համապատասխան նախնական միջոցառումներ պետք է ձեռնարկի խաղալիքը շուկայում հասանելի դարձնելն արգելելու կամ սահմանափակելու կամ շրջանառությունից հանելու կամ հետ կանչելու նպատակով.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը պետք է ներառի բոլոր առկա մանրամասները, մասնավորապես, անհրաժեշտ տվյալներ չհամապատասխանող խաղալիքի նույնականացման, ծագման, հայտարարված անհամապատասխանության բնույթի և առկա ռիսկի, շուկայի վերահսկողության կողմից ձեռնարկված միջոցառումների բնույթի ու տևողության, ինչպես նաև համապատասխան տնտեսավարողի կողմից առաջ քաշված փաստարկների վերաբերյալ: Շուկայի վերահսկողության մարմինը պետք է նշի ստորև նշված անհամապատասխանության պատճառներից մեկը`
ա. խաղալիքի անհամապատասխանությունը մարդկանց առողջությանն ու անվտանգությանն առնչվող պահանջներին, կամ
բ. սույն տեխնիկական կանոնակարգի 12-րդ կետում նշված համապատասխանության կանխավարկածին առնչվող ստանդարտների թերություններ:
24. Անհամապատասխանությունների վերացման գործընթացը հետևյալն է`
1) շուկայի վերահսկողության մարմինը պետք է պահանջի համապատասխան տնտեսավարողից վերացնել անհամապատասխանությունը, եթե հանգել է հետևյալ եզրակացություններից մեկին`
ա. «ՀՏԿ» մակնշումը կատարված է սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ և 15-րդ կետերի խախտումով,
բ. «ՀՏԿ» մակնշում կատարված չէ,
գ. համապատասխանության հայտարարագիր կազմված չէ,
դ. համապատասխանության հայտարարագիրը ճիշտ չէ կազմվել,
ե. տեխնիկական փաստաթղթերն ունեն անճշտություններ կամ լիարժեք չեն.
2) եթե սույն կետի 1-ին ենթակետում նշված անհամապատասխանությունը դեռևս առկա է, ապա շուկայի վերահսկողության մարմինը պետք է իրականացնի համապատասխան միջոցառումներ` խաղալիքի շուկայահանումը կանխելու կամ արգելելու կամ հետ կանչելու կամ շրջանառությունից հանելու համար:
VII. ՎԱՐՉԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
25. Սույն տեխնիկական կանոնակարգի համաձայն խաղալիքի շուկայահանումը սահմանափակելու կամ արգելելու, շրջանառությունից հանելու կամ հետ կանչելու նպատակով իրականացվող ցանկացած միջոցառում պետք է հստակ հիմնավորվի: Համապատասխան շահագրգիռ կողմը պետք է անհապաղ տեղեկացվի սույն կետում նշված միջոցառման մասին այն իրականացնողի կողմից` միևնույն ժամանակ տեղեկացնելով նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրեն հասանելի փոխհատուցման և ժամանակային սահմանափակումների մասին:
26. Սույն տեխնիկական կանոնակարգի դրույթները խախտող տնտեսավարողը ենթարկվում է տույժերի և տուգանքների` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
27. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները չեն կիրառվում շուկայի վերահսկողության մարմնի կողմից մինչև 2015 թվականի փետրվար ամիսը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Խաղալիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1551-Ն որոշմամբ սահմանված պահանջների համաձայն շուկայահանված խաղալիքների վրա:
Ձև N 1
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ՍՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԽԱՂԱԼԻՔ ՉԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ
1. Հանդիսությունների և տոնակատարությունների համար դեկորատիվ առարկաները:
2. Կոլեկցիոներների համար նախատեսված արտադրանքներ` պայմանով, որ արտադրանքը կամ դրա փաթեթավորումն ունի տեսանելի և հստակ նշում այն մասին, որ այն նախատեսված է 14 տարեկան և ավելի տարիք ունեցող կոլեկցիոներների համար: Օրինակ`
1) մանրամասն և ճիշտ մասշտաբային մոդելներ.
2) ճիշտ մասշտաբային մոդելներ հավաքելու համար նախատեսված հավաքածուներ.
3) ազգագրական և դեկորատիվ տիկնիկներ, այլ նմանատիպ առարկաներ.
4) խաղալիքների պատմական կրկնօրինակներ.
5) իրական հրազենի վերարտադրություն:
3. Սպորտային պարագաները` ներառյալ անվաչմուշկը (զուգահեռ անիվներով), գլաչմուշկը (միագիծ անիվներով) և սքեյթբորդը, որոնք նախատեսված են մինչև 20 կգ մարմնի զանգված ունեցող երեխաների համար:
4. Հեծանիվներ, որոնց հեծնելու առավելագույն բարձրությունը 435 մմ է, որը չափվում է որպես հատակից մինչև նստոցի մակերեսն ընկած հեռավորություն, երբ նստոցը գտնվում է հորիզոնական ամենացածր դիրքում:
5. Սկուտերներ և այլ տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են սպորտում կամ հանրային տրանսպորտային ուղիներում կամ արահետներում օգտագործելու համար:
6. Էլեկտրաշարժիչով մեքենաներ, որոնք նախատեսված են հանրային տրանսպորտային ուղիներում կամ արահետներում կամ դրանց կից մայթերի վրա օգտագործելու համար:
7. Խորը ջրում օգտագործելու համար նախատեսված ջրային սարքավորում և երեխաներին լողալ սովորեցնելու համար նախատեսված միջոցներ, ինչպիսիք են լողանստոցը և փրկօղակը:
8. Ավելի քան 500 կտորներից բաղկացած գլուխկոտրուկները:
9. Սեղմած գազով աշխատող ատրճանակներ և հրացաններ` բացառությամբ ջրային ատրճանակների և հրացանների, նաև ավելի քան 120 սմ երկարությամբ նետաձգության աղեղները:
10. Հրավառելիք` ներառյալ հարվածային կապսուլները, որոնք հատուկ չեն նախագծվել խաղալիքների համար:
11. Սրածայր հրթիռներով արտադրանքներ և խաղեր, օրինակ` մետաղական գլխիկով դարթսի հավաքածու:
12. ՈՒսուցման համար նախատեսված ֆունկցիոնալ արտադրանք, ինչպիսիք են էլեկտրական ջեռոցները, արդուկները կամ նմանատիպ այլ արտադրանք, որոնք ունեն 24 վոլտից ավելի անվանական լարում և վաճառվում են բացառապես մեծահասակի հսկողությամբ ուսուցողական նպատակով օգտագործելու համար:
13. Ավագ հրահանգչի հսկողությամբ դպրոցներում և այլ կրթական հաստատություններում ուսուցման նպատակով նախատեսված արտադրանք, օրինակ` գիտական սարքավորում:
14. Էլեկտրական սարքավորումներ, ինչպիսիք են համակարգիչները և խաղային վահանակները, որոնք օգտագործվում են ինտերակտիվ ծրագրերի և դրանց հետ կապված սարքավորումների համար, բացառությամբ այն էլեկտրական սարքավորումների, որոնք հատուկ նախագծված են երեխաների համար, ինչպիսիք են հատուկ նախագծված անհատական համակարգիչները, ստեղնաշարերը, ձեռքով ղեկավարելու սարքը (joystick), ղեկը:
15. Հանգստի և զվարճանքի համար նախատեսված ծրագրային միջոցները, ինչպիսիք են համակարգչային խաղերը և դրանց կրիչները, օրինակ` խտասկավառակները:
16. Մանկական ծծակները:
17. Մանկական շարժական լուսատուները:
18. Խաղալիքների էլեկտրական տրանսֆորմատորները:
Ձև N 2
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Ֆիզիկական և մեխանիկական հատկություններին վերաբերող պահանջներն են`
1) խաղալիքները և դրանց մասերը, իսկ ֆիքսված խաղալիքների դեպքում` դրանց հենարանները պետք է ունենան անհրաժեշտ ամրություն և նպատակահարմարության դեպքում նաև կայունություն, որպեսզի առանց կոտրվելու կամ ձևախեղման ենթարկվելու դիմանան ծանրաբեռնվածությանը, որին դրանք ենթարկվում են օգտագործման ընթացքում` առաջացնելով ֆիզիկական վնաս պատճառելու ռիսկ.
2) խաղալիքների հասանելի եզրերը, ելուստները, քուղերը, մալուխները և ամրակցիչները պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որ դրանց հետ շփումից ֆիզիկական վնասվածքների առաջացման ռիսկը հնարավորինս նվազեցվի.
3) խաղալիքները պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որ դրանց մասերի շարժումը որևէ ռիսկ չներկայացնի կամ ներկայացնի միայն դրանց օգտագործմանը բնորոշ նվազագույն ռիսկ.
4) խաղալիքները և դրանց մասերը չպետք է ներկայացնեն խեղդվելու ռիսկ`
ա. խաղալիքները և դրանց մասերը չպետք է ներկայացնեն շնչահեղձության ռիսկ, որն առաջանում է բերանի և քթի օդի հոսքի արտաքին խոչընդոտով փակման արդյունքում,
բ. խաղալիքները և դրանց մասերը պետք է ունենան այնպիսի չափեր, որոնք բերանի կամ ըմպանի մեջ խրված կամ ստորին շնչուղիների մուտքի մոտ առարկաների հայտնվելու արդյունքում օդի հոսքի օբստրուկցիայի առաջացման հետևանքով շնչահեղձության ռիսկ չներկայացնեն,
գ. այն խաղալիքները, որոնք հստակորեն նախատեսված են 36 ամսականից ցածր երեխաների կողմից օգտագործման համար, ինչպես նաև դրանց բաղադրիչ մասերը և ցանկացած առանձնացվող մաս, պետք է ունենան այնպիսի չափեր, որ կանխվի դրանց կուլ տալը կամ ներշնչելը: Դա նաև վերաբերում է այլ խաղալիքներին, դրանց բաղադրիչ մասերին և ցանկացած առանձնացվող մասի, որոնք նախատեսված են բերանը դնելու համար: 36 ամսականից ցածր երեխաների կողմից օգտագործման համար խաղալիքներում չի թույլատրվում բնական մորթու, բնական կաշվի, ապակու, ճենապակու, խավով ռետինի, ստվարաթղթի, թղթի, առանց ներքին կազմի 3 մմ և դրանից ավելի փոքր չափսերի լցոնված հատիկների, խոնավ միջավայրում 5 տոկոսից ավելին ավելացող չախմախների տիպի խաղալիքների լցոնվածքների օգտագործումը,
դ. մանրածախ վաճառքի համար նախատեսված խաղալիքների փաթեթավորումը չպետք է ներկայացնի շնչահեղձության ռիսկ, որն առաջանում է արտաքին խոչընդոտի պատճառով բերանի և քթի օդի հոսքի օբստրուկցիայի հետևանքով,
ե. խաղալիքները, որոնք տեղադրվում են սննդի մեջ կամ միախառնված են սննդի հետ, պետք է իրենց փաթեթավորումն ունենան: Մատակարարման պահին փաթեթավորումը պետք է ունենա այնպիսի չափեր, որ կանխվի դրանց կուլ տալը և (կամ) ներս շնչելը,
զ. սույն ձևի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ե» և «դ» պարբերություններում նշված խաղալիքի փաթեթավորումը, որը գնդաձև, ձվաձև կամ էլիպսաձև է, և դրա ցանկացած առանձնացվող մասերի կամ գլանաձև խաղալիքի կլորացված եզրերով փաթեթավորումը պետք է ունենա այնպիսի չափեր, որպեսզի կանխվի բերանի կամ ըմպանի մեջ խրված կամ ստորին շնչուղիների մուտքի մոտ փաթեթավորման հայտնվելու արդյունքում օդի հոսքի օբստրուկցիան,
է. արգելվում է օգտագործման պահին սննդամթերքին ամուր կցված այն խաղալիքների շուկայահանումը, որոնք ուղղակի հասանելի են դառնում սննդի ընդունման արդյունքում: Խաղալիքների այն մասերը, որոնք այլ կերպ ուղղակիորեն կցված են սննդամթերքին, պետք է համապատասխանեն սույն ձևի 1-ին կետի 4-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված պահանջներին.
5) ջրային խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որ հնարավորինս նվազեցվի խաղալիքի լողունակության ու երեխային պահելու հնարավորության կորստի ռիսկը` հաշվի առնելով խաղալիքի օգտագործման ցուցումները.
6) այն խաղալիքները, որոնց մեջ հնարավոր է մտնել և որոնք փակ տարածք են հանդիսանում դրանք զբաղեցնողների համար, պետք է ունենան հնարավոր օգտագործողի կողմից ներսից հեշտությամբ բացվող ելքի միջոցներ.
7) օգտագործողներին շարժունակություն ընձեռող խաղալիքները պետք է հնարավորության սահմաններում ներառեն արգելակման համակարգ, որը պետք է հարմարեցված լինի խաղալիքի տեսակին և համազոր լինի դրանից անջատված կինետիկ էներգիային: Այս համակարգը պետք է հեշտությամբ գործի գցվի օգտագործողի կողմից առանց օգտագործողի դուրս նետվելու կամ օգտագործողի կամ երրորդ կողմի ֆիզիկական վնասվածք ստանալու ռիսկի:
Վարելու համար նախատեսված էլեկտրական խաղալիքների նախագծային առավելագույն արագությունը պետք է սահմանափակվի այնպես, որպեսզի նվազագույնի հասցվի վնասվածքի ռիսկը.
8) գնդակների ձևն ու կազմությունը և կինետիկ էներգիան, որը կարող է անջատվել կրակելու նպատակով նախագծված խաղալիքից կրակելու ժամանակ, պետք է օգտագործողի կամ երրորդ անձի համար չներկայացնի ֆիզիկական վնասվածքի ռիսկ` հաշվի առնի խաղալիքի բնույթը.
9) խաղալիքը պետք է արտադրվի այնպես, որպեսզի երաշխավորվի հետևյալը`
ա. ցանկացած հասանելի մակերեսներին դիպչելիս առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը վնասվածք չի պատճառի,
բ. խաղալիքում պարունակվող հեղուկներն ու գազերը չպետք է հասնեն այնպիսի ջերմաստիճանների կամ ճնշումների, որոնք խաղալիքի պատշաճ աշխատելու հիմնական պատճառներից բացի այլ պատճառներով խաղալիքից անջատվելու դեպքում այրվածք կամ այլ ֆիզիկական վնասվածք պատճառեն.
10) ձայն արձակելու համար նախագծված խաղալիքները պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որ իմպուլսային աղմուկի ու շարունակական աղմուկի առավելագույն արժեքները չվնասեն երեխաների լսողությունը.
11) ակտիվ հանգստի խաղալիքները պետք է արտադրվեն այնպես, որ նվազեցվի մարմնի մասերի ճզմվելու կամ կոտրվածք առաջացնելու կամ հագուստի կառչելու և ընկնելու, հարվածի և ջրում խեղդվելու ռիսկը: Մեկ կամ մի քանի երեխաների խաղալու համար հասանելի այսպիսի խաղալիքի ցանկացած մակերես պետք է նախագծված լինի նրանց` իր վրա կրելու համար:
2. Դյուրավառությանը վերաբերող պահանջներն են`
1) երեխայի շրջակայքում առկա խաղալիքները չպետք է վտանգավոր բոցավառվող տարր հանդիսանան: ՈՒստի դրանք պետք է կազմված լինեն այնպիսի նյութերից, որոնք համապատասխանում են հետևյալ մեկ կամ մի քանի պայմանների`
ա. դրանք ուղղակիորեն բոցի կամ կայծի կամ կրակի այլ պոտենցիալ աղբյուրի ազդեցությանը ենթարկվելիս չեն այրվում,
բ. դրանք հեշտությամբ չեն բոցավառվում (բոցը մարում է կրակի պատճառի վերանալիս),
գ. բոցավառվելու դեպքում դրանք այրվում են դանդաղ և ունեն բոցի տարածման ցածր արագություն,
դ. անկախ խաղալիքի քիմիական կազմից` դրանք նախագծված են այնպես, որպեսզի մեխանիկորեն դանդաղեցնեն այրման գործընթացը: Այսպիսի դյուրավառ նյութերը չպետք է բոցավառման ռիսկ ներկայացնեն խաղալիքներում օգտագործված այլ նյութերի համար.
2) խաղալիքները, որոնք իրենց բնույթից ելնելով պարունակում են սույն ձևի 3-րդ կետում նշված չափանիշները բավարարող քիմիական փորձարկումների նյութեր և սարքավորումներ, մոդելների հավաքման, պլաստիկ կամ կերամիկական ծեփագործության, էմալապատման, լուսանկարչական կամ նմանատիպ գործողությունների համար նախատեսված նյութեր կամ խառնուրդներ, չպետք է պարունակեն ոչ դյուրավառ ցնդող բաղադրիչների կորստի պատճառով դյուրավառ դարձող նյութեր կամ խառնուրդներ.
3) հարվածային կապսուլից տարբեր խաղալիքները չպետք է պայթյունավտանգ լինեն կամ պարունակեն տարրեր կամ նյութեր, որոնք կարող են պայթել սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի առաջին պարբերությունում նշված եղանակով օգտագործվելու դեպքում.
4) խաղալիքները, մասնավորապես, քիմիական խաղերը և խաղալիքները, չպետք է պարունակեն նյութեր կամ խառնուրդներ`
ա. որոնք միախառնվելու դեպքում կարող են պայթել քիմիական ռեակցիայի կամ տաքացնելու արդյունքում,
բ. որոնք կարող են պայթել, երբ խառնվում են օքսիդացող նյութերի հետ, կամ`
գ. որոնք պարունակում են ցնդող բաղադրիչներ, որոնք դյուրավառ են օդում կամ կարող են առաջացնել դյուրավառ կամ պայթուցիկ գոլորշու/օդի խառնուրդ:
3. Քիմիական հատկություններին վերաբերող պահանջներն են`
1) խաղալիքները պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որ մարդու առողջության համար բացասական ազդեցության ռիսկեր չառաջացնեն այն քիմիական նյութերի կամ խառնուրդների պատճառով, որոնցից բաղկացած են խաղալիքները կամ որոնք պարունակվում են դրանցում սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի առաջին պարբերությունում նշված եղանակով օգտագործվելու դեպքում: Խաղալիքները պետք է համապատասխանեն արտադրանքի որոշ կատեգորիաների կամ որոշ նյութերի և խառնուրդների սահմանափակումներին վերաբերող Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրությանը.
2) երեխաների առողջության պահպանության նպատակով խաղալիքների օգտագործման արդյունքում փոխանցվող կենսամատչելիությունը չպետք է գերազանցի հետևյալ նյութերի օրական սահմանաչափերը`
Ծարիր` 0,2 միկրոգրամ,
Մկնդեղ` 0,1 միկրոգրամ,
Բարիում` 25,0 միկրոգրամ,
Կադմիում` 0,6 միկրոգրամ,
Քրոմ` 0,3 միկրոգրամ,
Կապար` 0,7 միկրոգրամ,
Սնդիկ` 0,5 միկրոգրամ,
Սելեն` 5,0 միկրոգրամ,
կամ այնպիսի այլ արժեքներ, որոնք սահմանված են այս կամ այլ նյութերին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` հիմնվելով գիտական ապացույցի վրա:
Այս նյութերի կենսամատչելիությունը նշանակում է թունավոր ազդեցություն ունեցող լուծվող էքստրակտ.
3) խաղալիքը չպետք է պարունակի վտանգավոր նյութերի կամ խառնուրդների այնպիսի քանակներ, որոնք կարող են վտանգել այն օգտագործող երեխաների առողջությունը: Բոլոր դեպքերում խստորեն արգելվում է ցանկացած խաղալիքում օգտագործել վտանգավոր նյութեր կամ խառնուրդներ, եթե նախատեսվում է, որ խաղալիքի օգտագործման դեպքում այդ վտանգավոր նյութերը կամ խառնուրդներն օգտագործվելու են ինքնին: Այն դեպքերում, երբ սահմանափակ քանակությամբ վտանգավոր նյութերի կամ խառնուրդների օգտագործումն էական է կոնկրետ խաղալիքների աշխատանքի, մասնավորապես, քիմիական փորձարկումների համար օգտագործվող նյութերի կամ սարքավորումների, մոդելների հավաքման, պլաստիկ կամ կերամիկական ծեփագործության, էմալապատման, լուսանկարչական կամ նմանատիպ գործողությունների համար, ապա դրանց խտության թույլատրելի առավելագույն մակարդակը յուրաքանչյուր վտանգավոր նյութի կամ խառնուրդի համար պետք է սահմանված լինի Հայաստանի ազգային ստանդարտով.
4) նիտրոզամինները և նիտրոզացվող նյութերը պետք է արգելվեն 36 ամսականից ցածր երեխաների օգտագործման համար նախատեսված խաղալիքներում օգտագործվելու կամ այլ այնպիսի խաղալիքներում օգտագործվելու համար, որոնք նախատեսված են բերանում դնելու համար, եթե նյութերի միգրացիան հավասար է կամ բարձր է 0,05 մգ/կգ-ից` նիտրոզամինների համար և 1 մգ/կգ` նիտրոզացվող նյութերի համար.
5) խաղալիքները չպետք է պարունակեն N 1 աղյուսակում նշված ալերգեն հոտավետ նյութերը`
Աղյուսակ N 1
._______________________________________________________________.
|NN |Ալերգեն հոտավետ նյութերի անվանումը |Քիմիկատների |
|ը/կ| |մասին |
| | |տեղեկատվական|
| | |ծառայության |
| | |(CAS) համարը|
|___|______________________________________________|____________|
|1. |Կղմուխ Հեղինեի |97676-35-2 |
|___|______________________________________________|____________|
|2. |Ալիլիսոցիանատ |57-06-7 |
|___|______________________________________________|____________|
|3. |Բենզիլ ցիանիդ |140-29-4 |
|___|______________________________________________|____________|
|4. |4 տերտ-Բութիլֆենոլ |98-54-4 |
|___|______________________________________________|____________|
|5. |Թելուկ շահսիպեխի յուղ |8006-99-3 |
|___|______________________________________________|____________|
|6. |Ցիկլամեն ալկոհոլ |4756-19-8 |
|___|______________________________________________|____________|
|7. |Դիէթիլ մալեատ |141-05-9 |
|___|______________________________________________|____________|
|8. |Դիհիդրոկումարին |119-84-6 |
|___|______________________________________________|____________|
|9. |2,4-Դիհիդրոքսի-3-մեթիլբենզալդեհիդ |6248-20-0 |
|___|______________________________________________|____________|
|10.|3,7-դիմեթիլ-2-օկտեն-1-օլ (6,7 դիհիդրոգերանիոլ)|40607-48-5 |
|___|______________________________________________|____________|
|11.|4,6-դիմեթիլ-8-տերտ-բութիլկումարին |17874-34-9 |
|___|______________________________________________|____________|
|12.|Դիմեթիլ ցիտրացոնատ |617-54-9 |
|___|______________________________________________|____________|
|13.|7,11-Դիմեթիլ-4.6,10-դոդեկատրին-3-մեկ |26651-96-7 |
|___|______________________________________________|____________|
|14.|6,10-Դիմեթիլ-3.5,9-անդեկատրին-2-մեկ |141-10-6 |
|___|______________________________________________|____________|
|15.|Դիֆենիլամին |122-39-4 |
|___|______________________________________________|____________|
|16.|Էթիլ ակրիլատ |140-88-5 |
|___|______________________________________________|____________|
|17.|Թզի տերև, թարմ և պատրաստուկներ |68916-52-9 |
|___|______________________________________________|____________|
|18.|տրանս-2-Հեպտենալ |18829-55-5 |
|___|______________________________________________|____________|
|19.|տրանս-2-հեքսենալ դիէթիլ ացետալ |67746-30-9 |
|___|______________________________________________|____________|
|20.|Տրանս-2-հեքսենալ դիմեթիլ ացետալ |18318-83-7 |
|___|______________________________________________|____________|
|21.|Հիդորաբիտիլ ալկոհոլ |13393-93-6 |
|___|______________________________________________|____________|
|22.|4-էֆոքսի-ֆենոլ |622-62-8 |
|___|______________________________________________|____________|
|23.|6-իզոպրոպիլ-2-դեկահիդրոնավթալենոլ |34131-99-2 |
|___|______________________________________________|____________|
|24.|7-մետոքսիկումարին |531-59-9 |
|___|______________________________________________|____________|
|25.|4-մետոքսիֆենոլ |150-76-5 |
|___|______________________________________________|____________|
|26.|4-(պ-մետոքսիֆենոլ)-3-բութեն-2-մեկ |943-88-4 |
|___|______________________________________________|____________|
|27.|1-(պ-մետոքսիֆենոլ)-1-պենտեն-3-մեկ |104-27-8 |
|___|______________________________________________|____________|
|28.|Մեթիլ տրանս-2-բութենոատ |623-43-8 |
|___|______________________________________________|____________|
|29.|6-մեթիլկումարին |92-48-8 |
|___|______________________________________________|____________|
|30.|7-մեթիլկումարին |2445-83-2 |
|___|______________________________________________|____________|
|31.|5-մեթիլ-2,3-հեքսանեդիոն |13706-86-0 |
|___|______________________________________________|____________|
|32.|Պանչակարմայի արմատի յուղ |8023-88-9 |
|___|______________________________________________|____________|
|33.|7-էթոքսի-4-մեթիլկումարին |87-05-8 |
|___|______________________________________________|____________|
|34.|Հեքսահիդրոկումարին |700-82-3 |
|___|______________________________________________|____________|
|35.|Պերու բալզամ, հում |8007-00-9 |
|___|______________________________________________|____________|
|36.|2-պենտիլիդեն-ցիկլոհեքսանոն |25677-40-1 |
|___|______________________________________________|____________|
|37.|3.6,10-տրիմեթիլ-3.5,9-անդեկատրիեն-2-մեկ |1117-41-5 |
|___|______________________________________________|____________|
|38.|Վերբենայի յուղ |8024-12-2 |
|___|______________________________________________|____________|
|39.|Մուշկ ամբրետե (4-տերտ-բութիլ-3-մեթօքսի-2,6- |83-66-9 |
| |դինիտրոտոլուեն) | |
|___|______________________________________________|____________|
|40.|4-ֆենիլ-3-բութեն-2-մեկ |122-57-6 |
|___|______________________________________________|____________|
|41.|Ամիլ ցինամալ |122-40-7 |
|___|______________________________________________|____________|
|42.|Ամիլցինամիլ ալկոհոլ |101-85-9 |
|___|______________________________________________|____________|
|43.|Բենզիլ ալկոհոլ |100-51-6 |
|___|______________________________________________|____________|
|44.|Բենզիլ սալիցիլատ |118-58-1 |
|___|______________________________________________|____________|
|45.|Ցինամիլ ալկոհոլ |104-54-1 |
|___|______________________________________________|____________|
|46.|Ցինամալ |104-55-2 |
|___|______________________________________________|____________|
|47.|Ցիտրալ |5392-40-5 |
|___|______________________________________________|____________|
|48.|Կումարին |91-64-5 |
|___|______________________________________________|____________|
|49.|Յուգենոլ |97-53-0 |
|___|______________________________________________|____________|
|50.|Գերանիոլ |106-24-1 |
|___|______________________________________________|____________|
|51.|Հիդրոքսի-ցիտրոնելալ |107-75-5 |
|___|______________________________________________|____________|
|52.|Հիդրոքսի-մեթիլպենտիլցիկլոհեքսենեկարբոքսալդեհիդ|31906-04-4 |
|___|______________________________________________|____________|
|53.|Իսոեուգենոլ |97-54-1 |
|___|______________________________________________|____________|
|54.|Կաղնու մամուռի էքստրակտներ |90028-68-5 |
|___|______________________________________________|____________|
|55.|Ծառի մամուռի էքստրակտներ |90028-67-4 |
._______________________________________________________________.
Սակայն այդ հոտավետ նյութերի չնչին քանակության առկայությունը կարող է թույլատրվել, եթե դա տեխնիկապես անխուսափելի է պատշաճ արտադրական գործելակերպի կիրառման դեպքում և չի գերազանցում 100 մգ/կգ:
Բացի դրանից` հետևյալ ալերգեն հոտավետ նյութերի անունները պետք է նշվեն խաղալիքի, ամրակցված պիտակի, փաթեթավորման կամ ուղեկցող թերթիկի վրա, եթե այդպիսիք առկա են 100 մգ/կգ համակցությունը գերազանցող խաղալիքներում ու նրա բաղադրիչներում`
Աղյուսակ N 2
.______________________________________________________________.
|NN |Ալերգեն հոտավետ նյութերի անվանումը |Քիմիկատների |
|ը/կ| |մասին |
| | |տեղեկատվական|
| | |ծառայության |
| | |CAS համարը |
|___|_____________________________________________|____________|
|1. |Անիսիլ ալկոհոլ |105-13-5 |
|___|_____________________________________________|____________|
|2. |Բենզիլ բենզոատ |120-51-4 |
|___|_____________________________________________|____________|
|3. |Բենզիլ ցինամատ |103-41-3 |
|___|_____________________________________________|____________|
|4. |Ցիտրոնելոլ |106-22-9 |
|___|_____________________________________________|____________|
|5. |Ֆարնեզոլ |4602-84-0 |
|___|_____________________________________________|____________|
|6. |Հեքսիլ ցինամելդեհիդ |101-86-0 |
|___|_____________________________________________|____________|
|7. |Լիլիալ |80-54-6 |
|___|_____________________________________________|____________|
|8. |d-լիմոնեն |5989-27-5 |
|___|_____________________________________________|____________|
|9. |Լինալուլ |78-70-6 |
|___|_____________________________________________|____________|
|10.|Մեթիլ հեպտին կարբոնատ |111-12-6 |
|___|_____________________________________________|____________|
|11.|3-մեթիլ-4-(2.6,6-տրիմեթիլ-2-ցիկլոհեքսեն-1-yI)|127-51-5 |
| |-3-բութեն-2-մեկ | |
.______________________________________________________________.
6) խաղալիքների տեղափոխման և պահպանման ժամանակ չպետք է կիրառվեն բիոցիդ դիմեթիլֆումարատ պարունակող նյութեր.
7) 5-րդ ենթակետի N 1 աղյուսակի 41-55-րդ կետերում և այդ ենթակետի N 2 աղյուսակի 1-11-րդ կետերում նշված հոտավետ նյութերի օգտագործումը կարող է թույլատրվել հոտառական խաղատախտակի խաղերում, կոսմետիկ հավաքածուներում և համային խաղերում, եթե`
ա. այդ հոտավետ նյութերը հստակ պիտակավորված են փաթեթավորման վրա և փաթեթավորումը կրում է N 5 ձևի Բ մասի 10-րդ կետում սահմանված զգուշացումը,
բ. այդ հոտավետ նյութերը համապատասխանում են սննդի անվտանգության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը (եթե կիրառելի է):
Նման հոտառական խաղատախտակները, կոսմետիկ պարագաները և համային խաղերը չեն կարող օգտագործվել մինչև 36 ամսական երեխաների կողմից և պետք է համապատասխանեն N 5 ձևի Բ մասի 1-ին կետին.
8) խաղալիքներից կամ խաղալիքների բաղադրիչներից նյութերի տարաշարժի չափը չպետք է գերազանցի հետևյալ արժեքները`
Աղյուսակ N 3
.___________________________________________________________.
|Տարրը |Մգ/կգ խաղալիքի |Մգ/կգ խաղալիքի |Մգ/կգ |
| |չոր, փխրուն, |հեղուկ կամ կպչուն|խաղալիքի |
| |փոշենման կամ |նյութի մեջ |նյութի |
| |ճկուն նյութի մեջ| |քերուկում|
|______________|________________|_________________|_________|
|Ալյումին |5625 |1406 |70000 |
|______________|________________|_________________|_________|
|Ծարիր (սուրմա)|45 |11,3 |560 |
|______________|________________|_________________|_________|
|Մկնդեղ |3,8 |0,9 |47 |
|______________|________________|_________________|_________|
|Բարիում |4500 |1125 |56000 |
|______________|________________|_________________|_________|
|Բոր |1200 |300 |15000 |
|______________|________________|_________________|_________|
|Կադմիում |1,9 |0,5 |23 |
|______________|________________|_________________|_________|
|Քրոմ (III) |37,5 |9,4 |460 |
|______________|________________|_________________|_________|
|Քրոմ (IV) |0,02 |0,005 |0,2 |
|______________|________________|_________________|_________|
|Կոբալտ |10,5 |2,6 |130 |
|______________|________________|_________________|_________|
|Պղինձ |622,5 |156 |7700 |
|______________|________________|_________________|_________|
|Կապար |13,5 |3,4 |160 |
|______________|________________|_________________|_________|
|Մագնեզիում |1200 |300 |15000 |
|______________|________________|_________________|_________|
|Սնդիկ |7,5 |1,9 |94 |
|______________|________________|_________________|_________|
|Նիկել |75 |18,8 |930 |
|______________|________________|_________________|_________|
|Սելեն |37,5 |9,4 |460 |
|______________|________________|_________________|_________|
|Ստրոնտիում |4500 |1125 |56000 |
|______________|________________|_________________|_________|
|Անագ |15000 |3750 |180000 |
|______________|________________|_________________|_________|
|Օրգանական անագ|0,9 |0,2 |12 |
|______________|________________|_________________|_________|
|Ցինկ |3750 |938 |460000 |
.___________________________________________________________.
Այս սահմանային արժեքները չեն կարող ավելացվել այն խաղալիքներին կամ խաղալիքների բաղադրիչներին, որոնք իրենց հասանելիության, գործառույթի, ծավալի կամ զանգվածի բերումով հստակորեն բացառում են ծծելու, լիզելու, կուլ տալու կամ մաշկի հետ երկարատև շփման հետ կապված ցանկացած վտանգ այն դեպքում, երբ դրանք օգտագործվում են սույն տեխնիկական կանոնակարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի առաջին պարբերությունում նշված ձևով:
4. Էլեկտրական հատկություններին վերաբերող պահանջներն են`
1) խաղալիքները չպետք է սնուցվեն 24 վոլտ անվանական լարումը գերազանցող էլեկտրական հաստատուն հոսանքով կամ հավասարազոր փոփոխական հոսանքով, իսկ դրանց հասանելի մասերը չպետք է գերազանցեն 24 վոլտ հաստատուն կամ հավասարազոր փոփոխական լարումը:
Ներքին լարումները չպետք է գերազանցեն 24 վոլտ հաստատուն կամ հավասարազոր փոփոխական լարումը, եթե չի երաշխավորվում, որ լարումը և առաջացած հոսանքի համակցությունը չեն հանգեցնի որևէ ռիսկի կամ վնասակար էլեկտրահարման նույնիսկ այն դեպքում, երբ խաղալիքը փչացել է.
2) էլեկտրահարում առաջացնելու ունակ էլեկտրականության աղբյուրին միացած կամ միացման ենթակա խաղալիքների այն մասերը, մալուխները կամ այլ հաղորդիչները, որոնց միջոցով էլեկտրականությունը փոխանցվում է այդ մասերին, պետք է պատշաճ կերպով մեկուսացվեն և մեխանիկորեն պաշտպանված լինեն, որպեսզի կանխեն էլեկտրահարման ռիսկը.
3) էլեկտրական խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որ երաշխավորվի այն պայմանը, համաձայն որի ուղղակիորեն հասանելի բոլոր մակերեսների հնարավոր առավելագույն ջերմաստիճանի դեպքում դրանց դիպչելիս այրվածքներ չառաջանան.
4) կանխատեսելի թերության պայմաններում խաղալիքները պետք է պաշտպանված լինեն էլեկտրական սնուցման աղբյուրից բխող էլեկտրական վտանգներից.
5) էլեկտրական խաղալիքները պետք է պատշաճ կերպով պաշտպանված լինեն հրդեհի առաջացման վտանգներից.
6) էլեկտրական խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որ էլեկտրական, մագնիսական և էլեկտրամագնիսական դաշտերը և սարքավորումներից առաջացող այլ ճառագայթումները սահմանափակվեն խաղալիքի գործունեության համար անհրաժեշտ աստիճանով և պետք է գործեն համընդհանուր ընդունված ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան անվտանգության մակարդակի վրա.
7) էլեկտրոնային կառավարման համակարգ ունեցող խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որ խաղալիքն անվտանգ գործի նույնիսկ այն դեպքում, երբ էլեկտրական համակարգը սկսում է վատ աշխատել կամ փչանում է` այդ համակարգի խափանման կամ արտաքին գործոնի պատճառով.
8) խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որպեսզի որևէ վտանգ չներկայացնեն առողջությանը կամ լազերներից, լուսարձակող դիոդներից կամ ցանկացած այլ տեսակի ճառագայթումից աչքերի կամ մաշկի վնասվածքի ռիսկ չառաջացնեն.
9) խաղալիքի էլեկտրական փոխարկիչը չպետք է խաղալիքի անբաժանելի մասը լինի:
5. Ռադիոակտիվությանը վերաբերող պահանջն է, որ խաղալիքը պետք է համապատասխանի միջուկային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
Ձև N 3
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
1. NN (խաղալիքի եզակի նույնականացում):
2. Արտադրողի կամ նրա լիազոր ներկայացուցչի անունը և հասցեն:
3. Համապատասխանության հայտարարագիրը, որը ներկայացվում է բացառապես արտադրողի պատասխանատվության ներքո:
4. Հայտարարագրի առարկան (խաղալիքի նույնականացումը, որը տալիս է հետևելության հնարավորություն): Այն պետք է ներառի բավարար հստակություն ունեցող գունավոր պատկեր, ինչը հնարավոր է դարձնում խաղալիքի նույնականացումը:
5. 4-րդ կետում նկարագրված հայտարարագրի առարկան համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
6. Հղումներ այն օգտագործված համապատասխան ստանդարտներին կամ տեխնիկական մասնագրերին, որոնցով համապատասխանությունը հայտարարագրվում է:
7. Որտեղ կիրառելի է նշանակված մարմինը ... (անուն, համար)... կատարել է (միջամտության նկարագրություն). և տրամադրել է սերտիֆիկատ:
8. Հավելյալ տեղեկություններ:
Ստորագրությունը __________________
(վայրը և ամսաթիվը) ______________
(անունը, պաշտոնը) ________________
Ձև N 4
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Սույն տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետում նշված գնահատմանն առնչվող տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն`
1) նախագծման և արտադրության մանրամասն նկարագրություն, ներառյալ խաղալիքի մեջ օգտագործված բաղադրիչների և նյութերի ցանկը, ինչպես նաև քիմիական նյութերի մատակարարներից կողմից տրամադրված օգտագործված քիմիական նյութերի վերաբերյալ անվտանգության տեղեկանքներ.
2) սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի համաձայն իրականացված անվտանգության գնահատումներ.
3) կիրառված համապատասխանության գնահատման ընթացակարգի նկարագրություն.
4) համապատասխանության հայտարարագրի պատճեն.
5) արտադրման և պահեստավորման վայրերի հասցեներ.
6) փաստաթղթերի պատճեններ, որոնք արտադրողը ներկայացրել է նշանակված մարմնին` դրա ներգրավվածության դեպքում.
7) փորձարկման արձանագրություններ և միջոցների նկարագրություն, որոնցով արտադրողն ապահովել է արտադրանքի համապատասխանությունը ստանդարտներին, եթե արտադրողը կիրառել է սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված արտադրության ներքին վերահսկողության ընթացակարգը.
8) արտադրանքի տեխնիկական հսկողության փորձաքննության սերտիֆիկատի պատճենը, միջոցների նկարագրությունը, որոնցով արտադրողն ապահովել է արտադրության համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության փորձաքննության սերտիֆիկատում նկարագրված արտադրանքի տեսակին և նշանակված մարմնին ներկայացված փաստաթղթերի պատճենները, եթե արտադրողը խաղալիքը ներկայացրել է արտադրանքի տեխնիկական հսկողության փորձաքննությանը և հետևել է սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեսակի համապատասխանության ընթացակարգին:
Ձև N 5
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Մաս Ա
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված օգտագործողի համար սահմանափակումները պետք է ներառեն առնվազն օգտագործողի նվազագույն և առավելագույն տարիքը և, նպատակահարմարության դեպքում, օգտագործողի կարողությունները, առավելագույն և նվազագույն քաշը և խաղալիքը միայն չափահասների վերահսկողության ներքո օգտագործելու անհրաժեշտությունը:
Մաս Բ
ՆՇՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Խաղալիքներ, որոնք նախատեսված չեն մինչև 36 ամսական երեխաների կողմից օգտագործման համար
Այն խաղալիքները, որոնք կարող են վտանգավոր լինել մինչև 36 ամսական երեխաների համար, պետք է ունենան զգուշացում, ինչպես օրինակ` «Նախատեսված չէ մինչև 36 ամսական երեխաների համար» կամ «Նախատեսված չէ մինչև 3 տարեկան երեխաների համար» կամ զգուշացում հետևյալ գրաֆիկական պատկերի տեսքով`
_____________________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկական պատկերը չի բերվում
Պայմանական գրաֆիկական պատկերի տարրերը պետք է կատարված լինեն: Դրանք են`
- շրջանակը և հատող գիծը` կարմիր կամ սև գույնի,
- շրջանակի ֆոնը` սպիտակ գույնի,
- տարիքային խումբը, որի համար նախատեսված չէ խաղալիքը և դեմքի ուրվագիծը` սև գույնի:
Նվազագույն տրամագիծը պետք է լինի առնվազն 10 մմ:
Այս զգուշացումները պետք է ուղեկցվեն որոշակի վտանգի դեպքում նախատեսված նախազգուշացման հակիրճ նշումով, որը կարող է լինել օգտագործման հրահանգներում:
Այս կետը չի տարածվում այն խաղալիքների վրա, որոնք ըստ իրենց գործառույթի, չափերի, բնութագրերի կամ հատկությունների կամ այլ համոզիչ պատճառներով ակնհայտ նախատեսված չեն մինչև 36 ամսական երեխաների համար:
2. Գործող խաղալիքներ
Գործող խաղալիքները պետք է ունենան հետևյալ զգուշացումը`
«Միայն տնային օգտագործման համար»:
Խաչկապով միացված գործող խաղալիքները, ինչպես նաև այլ գործող խաղալիքներն անհրաժեշտության դեպքում պետք է ուղեկցվեն հրահանգներով, որոնք ուշադրություն են հրավիրում ժամանակ առ ժամանակ հիմնական մասերի (կախված մասերի, ամրացումների, հենարանների և այլն) ստուգման ու պահպանման անհրաժեշտության վրա, և նշեն, որ եթե այդ ստուգումները չեն արվում, խաղալիքը կարող է ընկնելու կամ գլխիվայր շրջվելու պատճառ դառնալ:
Հրահանգներ պետք է տրվեն նաև խաղալիքների ճիշտ հավաքման մասին` նշելով այն մասերը, որոնք կարող են վտանգ ներկայացնել սխալ հավաքվելու դեպքում: Պետք է տրվի խաղալիքը համապատասխան մակերեսի վրա դնելու վերաբերյալ հատուկ տեղեկատվություն:
3. Ֆունկցիոնալ խաղալիքներ
Ֆունկցիոնալ խաղալիքները պետք է ունենան հետևյալ զգուշացումը`
«Օգտագործել չափահասների անմիջական հսկողության ներքո»:
Բացի դրանից` այս խաղալիքները պետք է ուղեկցվեն ուղղություն տվող աշխատանքային հրահանգներով, ինչպես նաև օգտագործողի կողմից ձեռնարկվող նախազգուշական գործողությունների նշումով` զգուշացնելով, որ այդ նախազգուշացումները չկատարելու դեպքում օգտագործողը դառնում է խոցելի այն վտանգների համար, որոնք սովորաբար կապված են այն սարքի կամ արտադրանքի հետ, որի մասշտաբային մոդելն է կամ դրա նմանակումն է տվյալ խաղալիքը: Պետք է նաև նշվի, որ խաղալիքը պետք է պահել արտադրողի կողմից սահմանած որոշակի տարիքից փոքր երեխաների համար անհասանելի վայրում:
4. Քիմիական խաղալիքներ
Որոշ նյութերի կամ խառնուրդների դասակարգման, փաթեթավորման ու պիտակավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրության մեջ նշված դրույթների կիրառմանը չհակասելով` ինքնին վտանգավոր նյութեր և խառնուրդներ պարունակող խաղալիքների օգտագործման հրահանգները պետք է ունենան զգուշացում այդ նյութերի կամ խառնուրդների վտանգավոր բնույթի մասին և օգտագործողի կողմից նախազգուշական միջոցներ ձեռնարկելու ցուցում` դրանց հետ կապված վտանգներից խուսափելու համար, որոնք պետք է ըստ խաղալիքի տեսակի համառոտակի նշվեն: Այս տեսակի խաղալիքների օգտագործումից առաջացած լուրջ պատահարների դեպքում պետք է նշվի նաև առաջին օգնության ցուցաբերման գործողությունները: Պետք է նաև նշվի, որ խաղալիքը պետք է պահել արտադրողի կողմից սահմանած որոշակի տարիքից փոքր երեխաների համար անհասանելի վայրում:
Ի լրումն սույն կետի առաջին պարբերությունում նշված հրահանգների` քիմիական խաղալիքների փաթեթի վրա պետք է լինի հետևյալ զգուշացումը.
«Նախատեսված չէ (տարիքը պետք է սահմանվի արտադրողի կողմից) տարեկանից փոքր երեխաների համար: Օգտագործել չափահասների հսկողության ներքո: «:
Քիմիական խաղալիքներ են համարվում, մասնավորապես, քիմիական հավաքածուներ, փորձանմուշ պահելու համար նախատեսված պլաստմասսայե տարաների հավաքածուներ, կավագործության, ջնարակման կամ լուսանկարման փոքր արհեստանոցներ և նման խաղալիքներ, որոնք օգտագործման ընթացքում հանգեցնում են քիմիական ռեակցիայի կամ նմանատիպ նյութի փոփոխման:
5. Երեխաների համար չմուշկներ, անվաչմուշկներ, գլաչմուշկը (միագիծ անիվներով), սկուտերներ և խաղալիք հեծանիվներ
Որպես խաղալիքներ վաճառքի հանվելու դեպքում դրանք պետք է ունենան հետևյալ զգուշացումը`
«Անհրաժեշտ է կրել պաշտպանիչ հարմարանքներ: Չօգտագործել երթևեկության մեջ: «:
Ավելին, օգտագործման հրահանգները պետք է պարունակեն հիշեցում այն մասին, որ խաղալիքը պետք է օգտագործվի զգուշորեն, քանի որ օգտագործողին կամ երրորդ կողմին ընկնելուց և բախումներից վնասվածք պատճառելուց խուսափելու համար պահանջվում է մեծ հմտություն: Միաժամանակ, պետք է կատարվի նշում առաջարկվող պաշտպանիչ հարմարանքների մասին (սաղավարտ, ձեռնոցներ, ծնկակալներ, արմնկակալներ և այլն):
6. Ջրային խաղալիքներ
Ջրային խաղալիքները պետք է ունենան հետևյալ զգուշացումը`
«Օգտագործել միայն երեխայի հասակին համապատասխան խորություն ունեցող ջրում մեծահասակի վերահսկողության ներքո:»:
7. Սննդում պարունակվող խաղալիքներ
Սննդում պարունակվող կամ սննդի հետ խառնված խաղալիքները պետք է ունենան հետևյալ զգուշացումը`
«Ներսում խաղալիք է, խորհուրդ է տրվում օգտագործել մեծահասակի հսկողության ներքո»:
8. Պաշտպանիչ դիմակների և սաղավարտների իմիտացիա/նմանակում
Պաշտպանիչ դիմակների և սաղավարտների կրկնօրինակները պետք է ունենան հետևյալ զգուշացումը`
«Այս խաղալիքը պաշտպանություն չի ապահովում»:
9. Օրորոցի, մանկական մահճակալի կամ մանկասայլակի երկայնքով լարերի, պարանների, թոկերի կամ քուղերի միջոցով կապելու համար նախատեսված խաղալիքներ
Օրորոցի, մանկական մահճակալի կամ մանկասայլակի երկայնքով լարերի, պարանների, թոկերի կամ քուղերի միջոցով կապելու համար նախատեսված խաղալիքները և դրանց փաթեթավորումները պետք է կրեն հետևյալ զգուշացումը`
«Խճճվելու հետևանքով առաջացող հավանական վնասվածքը կանխելու համար հեռացրեք խաղալիքն այն ժամանակ, երբ երեխան սկսում է փորձեր անել բարձրանալու ձեռքերի ու ծնկների վրա և չորեքթաթ դիրք ընդունել»:
10. Հոտառական խաղատախտակի խաղերի, կոսմետիկ հավաքածուների և համային խաղերի հոտավետ նյութերի փաթեթավորումը
Հոտառական խաղատախտակի խաղերի, կոսմետիկ հավաքածուների և համային խաղերի հոտավետ նյութերի այն փաթեթավորումը, որը պարունակում է N 2 ձևի 3-րդ մասի 5-րդ կետի առաջին պարբերությունում տրված ցանկի 41-55-րդ կետերում և այդ կետի 3-րդ պարբերությունում նշված ցանկի 1-11-րդ կետերում նշված հոտավետ նյութերը, պետք է կրի հետևյալ զգուշացումը`
«Պարունակում է հոտավետ նյութեր, որոնք կարող են առաջացնել ալերգիա»: